13:21 03.02.2018
Ի տարբերություն Աբովյանի՝ Չիլինգարյանը սպառողին խորհուրդ տվեց ուշադիր լինել մակնշումներին և հնարավորինս քիչ օգտագործել այն ապրանքատեսակները, որոնք ԳՁՕ են պարունակում։
12:32 03.02.2018
Սննդաբանի խոսքով՝ այս թեմայով բազում ուսումնասիրություններ է կատարել և եկել այն եզրահանգման, որ չկա որևէ մի ուսումնասիրություն, որը կփաստի ԳՁՕ կուլտուրաների վնասակար հատկության մասին:
16:50 26.01.2018
ԱՀԿ-ի տեսանկյունից ԳՁՕ-ի օգտագործումը կարող է առաջացնել հետևյալ ռիսկերը՝ մարդու առողջության վրա անմիջական ազդեցություն՝ թունավորում, ալերգիկ ռեակցիաներ, որոնք կարող են առաջանալ փոփոխված գեների կիրառումից, սպեցիֆիկ բաղադրիչների առկայություն, որ կարող է օժտված լինել թունավոր հատկություններով, ներդրված գեների կայունություն, գենետիկ ձևափոխման հետ կապված սննդային խնդիրներ և ցանկացած անսպասելի ազդեցություն, որ կարող են առաջանալ գենի ներդրման հետևանքով:
16:03 26.01.2018
Այսօր՝ հունվարի 26-ին, Ազգային ժողովում կայացած ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած «Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներ՝ այլընտրա՞նք, թե՞ պարտադրանք» թեմայով խորհրդարանական լսումների վերջում ելույթով հանդես են եկել պետական ու հասարակական սեկտորի ներկայացուցիչներ:
15:55 26.01.2018
ԳՁՕ-ների գործածության կենսաանվտանգության մասին օրենքի նախագիծը դեռ 2011թ-ից Ազգային ժողովի օրկարգում է եղել: Առաջին ընթեցմամբ ընդունվել է, սակայն հաշվի առնելով ԱԺ-ի գերծանրաբեռնված օրակարգը, օրինագծի հաստատումը հետաձգվել է:
12:16 26.01.2018
ԵՄ պարենային իրավունքի կենտրոնի տնօրենը հարց է բարձրացրել, թե ինչու է Վրաստանը շատ ակտիվ ներգրավված արժեքավորված գյուղատնտեսություն ունենալու հարցում և ինչու է Հայաստանը, ի դեմս կառավարության և գյուղատնտեսության նախարարության, ծուլանում իրականացնել այդ աշխատանքները:
11:51 26.01.2018
ԱԺ-ում շարունակվում են ԳՁՕ-ների մասին լսումները: Առաջին՝ «Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների օրենսդրական կարգավորումենրը» թեմայով զեկուցող, ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը պատասխանել է նաև պատգամավորների և ՀԿ-ների ներկայացուցիչների հարցերին: