TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+12.09 oC

Գերմանիա

Բեռլինում ավտոմեքենան մխրճվել է սրճարանի մեջ. կան վիրավորներ

10:52 06.10.2018

Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում ավտոմեքենան մխրճվել է սրճարանի մեջ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Տեղի ունեցածի հետևանքով վիրավորվել է 5 մարդ՝ ներառյալ վարորդը: Ականատեսների փոխանցմամբ՝ սպիտակ Audi-ի վարորդը մինչ սրճարանի մեջ մխրճվելը սլանում էր մեծ արագությամբ: Ոստիկանների նախնական վարկածի համաձայն՝ պատահարը կարող էր լինել վարորդի վատ ինքնազգացողության պատճառով:

̰
Գերմանիայի վերամիավորման տոնը վերածվել է բողոքի խոշոր ակցիայի

10:48 04.10.2018

Ազգայնականների դեմ պատասխան ցույց է կազմակերպվել:

̰
Էրդողանը եռօրյա այցով մեկնել է Գերմանիա

23:38 27.09.2018

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանը եռօրյա պաշտոնական այցով մեկնել է Գերմանիա: Բեռլինում նրան ու կնոջը դիմավորել են ոչ միայն պատվո պահակախմբով, այլև բողոքի ցույցերով: Բեռլինի և Անկարայի կապերն էապես վատթարացել են այն բանից հետո, երբ 2016 թվականի հուլիսին Թուրքիայում տեղի է ունեցել զինվորական հեղաշրջման ձախողված փորձ, ինչը հանգեցրել է աննախադեպ հալածանքների և զանգվածային ձերբակալությունների: Ի […]

̰
Գերմանիան կհյուրընկալի ֆուտբոլի Եվրոպայի 2024 թվականի առաջնությունը

23:01 27.09.2018

Եվրոպայի 2024 թվականի ֆուտբոլի առաջնությունը կընդունի Գերմանիան: Այս մասին հայտնի է դարձել այսօր ՈւԵՖԱ-ի գրասենյակում գործադիր հանձնաժողովի նիստի ժամանակ կայացած քվեարկության արդյունքներով: Գերմանիան ստացել է պատվիրակների 12 ձայն, իսկ մյուս հավակնորդ երկիրը՝ Թուրքիան՝ 4 ձայն: Հայտնի է, որ «Եվրո-2024»-ի խաղերը նաև կանցկացվեն Բեռլինում, Քյոլնում, Դորտմունդում, Դյուսելդորֆում, Ֆրանկֆուրտում, Գելզենկիրխենում, Համբուրգում, Լեյպցիգում, Մյունխենում, Շտուտգարտում: Նշենք, որ Գերմանիայում […]

̰
Գերմանիայի Համբախի անտառում ոստիկանները և ցուցարարներն առճակատվել են

10:23 24.09.2018

Անտառում հավաքված հազարավոր ակտիվիստները բողոքում են անտառի տարածքում ածխահանքերի ընդլայնման դեմ: 

̰
Բավարիայի մոտակայքում գտնվող զտման գործարանում հզոր պայթյուն է տեղի ունեցել

14:36 01.09.2018

Գերմանիայի Բավարիա քաղաքի մոտակայքում գտնվող զտման գործարանում հզոր պայթյուն է տեղի ունեցել: 8 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ, նրանցից 3 վիճակը համարվում է ծանր: Տարածքից տարհանվել է ավելի քան 1800 մարդ: Դեպքի վայրում աշխատում է մոտ 200 հրշեջ: Այս մասին հայտնել է Daily Mail-ը: Նշվում է, որ գործարանը պատկանում է Bayernoil գրուպին: Իրավապահ մարմինները […]

̰
Գերմանիայի Վիսբադեն քաղաքում բախումների առիթ դարձած Էրդողանի արձանը հեռացվել է

19:24 29.08.2018

Արձանը հեռացնելու որոշում է կայացվել, քանի որ դրա անվտանգությունն այլևս հնարավոր չէր երաշխավորել:

̰
Գերմանական քաղաքում կանգնեցված Էրդողանի ոսկեզօծ արձանը դժգոհություն է առաջացրել

17:28 28.08.2018

Գերմանական Վիսբադեն քաղաքում  տեղադրվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ոսկեզօծ արձանը: Այս մասին տեղեկացնում է T-online պորտալը: 4մ բարձրություն ունեցող արձանն առաջացրել է շատերի դժգոհությունը: Այդ մասին են վկայում սոցցանցերում հայտնված գրառումները: Օգտատերերն այդ նախաձեռնությունը «անսահման հիմարություն» են որակում: Տեղի թուրքական համայնքը ևս զարմանքով է արձագանքել: Քանդակը տեղադրվել է քաղաքում անցկացվող «Վիսբադենի բիենալե» փառատոնի շրջանակում: […]

̰
Ավստրիայում և Գերմանիայում ձյուն է տեղացել

16:10 27.08.2018

Ձյունից ավելի շատ տուժել է ավստրիական Զալցբուրգ քաղաքը:

̰
Գերմանիան կոչ է արել արձագանքել ՌԴ-ի դեմ ամերիկյան պատժամիջոցներին

12:34 27.08.2018

Մաասը նշել է, որ Վաշինգտոնի պատժամիջոցները զգալիորեն անդրադառնում են Եվրոպայի և Գերմանիայի վրա:

̰
Անգելա Մերկելը Instagram-ի Story-ի բաժնում տեսանյութ է հրապարակել Հայաստանից

17:55 24.08.2018

Առաջին անգամ պաշտոնական այցով Հայաստան ժամանած Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի Instagram-ի էջի Story բաժնում տեսանյութ է հրապարակվել Հայաստանից: «Հաջորդ կանգառը՝ Հայաստան: Ընդունելություն վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից»,- ասվում է տեսանյութի մեկնաբանությունում: Այսօր Մերկելը ժամանել է Հայաստան և ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ուղեկցությամբ այցելել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Այցի շրջանակում կկայանան հայ-գերմանական բարձր մակարդակի բանակցություններ: Օգոստոսի 25-ին Անգելա Մերկելը կմեկնի […]

̰
Գերմանիան 150 մլն եվրո վարկ կտրամադրի Վրաստանին գազի պահուստարանի կառուցման համար

15:08 24.08.2018

Գերմանական Վերակառուցման և զարգացման բանկը 150 մլն եվրո կհատկացնի Վրաստանին այդ երկրի գազի առաջին պահուստարանի կառուցման համար: Այս մասին ասվում է Թբիլիսիում Գերմանիայի դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ: Ինչպես նշվում է, համապատասխան պայմանավորվածությունները ձեռք են բերվել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի՝ Վրաստան կատարած այցի շրջանակում: Համաձայն տեղեկության՝ ներդրումների ընդհանուր թիվը կազմելու է 220-250 մլն եվրո, […]

̰
Բեռլինում ահաբեկչության կասկածանքով ՌԴ քաղաքացի է ձերբակալվել

17:11 22.08.2018

Բեռլինում պայթուցիկ նյութերով ահաբեկչության կասկածանքով ձերբակալել են Ռուսաստանի Դաշնության 31  ամյա քաղաքացու: Այս մասին հայտնել է Ria Novosti լրատվական կայքը: «Գլխավոր դատախազությունը օգոստոսի 9-ի որոշման հիման վրա ձերբակալել է 31-ամյա ՌԴ քաղաքացի Մագոմեդ Ալի Ս-ին: Ձերբակալությունն իրականացվել է Դաշնային քրեական ոստիկանության և Բեռլինի քրեական ոստիկանության հատուկ ստորաբաժանման կողմից: Բացի դրանից՝ կասկածյալի բնակարանը խուզարկվել է»,- նշվում […]

̰
Գերմանիայում գնացքի ուղևորներին տարհանել են անհայտ ծագման նյութի պատճառով

12:49 30.07.2018

Բավարիայում՝ Աշաֆենբուրգ քաղաքում, արագընթաց գնացքի ուղևորներին տարհանել են այն բանից հետո, երբ գնացքներից մեկում հայտնաբերել են Պետրի կոչվող լաբորատոր տարաներ՝ լցված անհայտ նյութով: Այս մասին, ոստիկանությանը վկայակոչելով, հայտնում է Focus Online-ը: Նշվում է, որ գնացքը բավարական Վյուրցբուրգ քաղաքից ուղևորվում էր Ֆրանկֆուրտ: «Գնացքի շարժվելուց որոշ ժամանակ անց ուղևորներից մեկը հայտնաբերել է կասկածելի տարա և այդ մասին տեղեկացրել  […]

̰
Գերմանիայում տղամարդը դանակով հարձակվել է ավտոբուսի ուղևորների վրա. կան տուժածներ

18:14 21.07.2018

Գերմանիայի հյուսիսում գտնվող Լյուբեկ քաղաքում մի տղամարդ դանակով հարձակվել է ավտոբուսի ուղևորների վրա: 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Հարձակման ենթարկվածներից չորսը ծանր վիճակում է: Հարձակումն իրականացրած տղամարդը, ում անունը դեռևս չի բացահայտվում, արդեն ձերբակալվել է։ Ըստ լրատվամիջոցների՝ նա ծնունդով Իրանից է։ Ոստիկանները քննում են դեպքի հանգամանքները:

̰
Գերմանիան Ռուսաստանի գերին է. Թրամփը Բրյուսելում քննադատել է Բեռլինին

15:30 11.07.2018

Ստոլտենբերգը նշել է, որ նույնիսկ սառը պատերազմի տարիներին ՆԱՏՕ-ի երկրները Ռուսաստանի հետ առևտուր էին իրականացնում:

̰
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգությունը 4 նոր վայրերով է համալրվել

16:33 02.07.2018

Հանձնաժողովը ցանկում ներառել է Թուրքիայում, Գերմանիայում, Կանադայում և Կուլումբիայում գտնվող վայրեր:

̰
ԱՄՆ-ն դիտարկում է Գերմանիայից զորքերի դուրսբերման հարցը

15:33 30.06.2018

ԱՄՆ ղեկավարը բազմիցս մտահոգություն է հայտնել, որ մի շարք երկրներ քիչ ջանքեր են ներդնում պաշտպանության ոլորտում:

̰
Գերմանական ռազմարդյունաբերողի հետ Ադրբեջանն առայժմ ունի միայն համագործակցելու մտադրություն

16:37 29.06.2018

Ադրբեջանի ռազմարդյունաբերության նախարարությունը առայժմ միայն համագործակցության մտադրությունների մասին արձանագրություն է ստորագրել գերմանական Rheinmetall խոշոր ռազմարդյունաբերական ընկերության հետ, բայց դա չի նշանակում, որ մի օր կողմերը չեն կարող ավելի սերտորեն աշխատել զենք մշակելու, արտադրելու ուղղությամբ։ Ադրբեջանի աղմկահարույց գործարքի մասին այսպիսի կարծիք SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը։ Այս պահին գերմանական կողմը հետևում է հակամարտության կողմերին […]

̰
Եվրոպայում բնակվող թուրք ներգաղթյալների քվեաթերթիկները ինքնաթիռով ուղարկվել են Թուրքիա

16:58 20.06.2018

Բեռլինից, Քյոլնից և Մյունխենից այս շաբաթվա ընթացքում բոլոր քվեաթերթիկները կուղարկվեն Թուրքիա:

̰
Մերկելն ընդունել է ներգաղթյալների հարցով իրեն ներկայացված վերջնագիրը

22:14 18.06.2018

Մերկելին 2 շաբաթ է տրվել, որպեսզի նա կարգավորի փախստականների հարցը համաեվրոպական մակարդակով:

̰
Մերկելը և Կուրցը խոսել են ԵՄ-ում տիրող լարվածության և ՌԴ-ի հետ հարաբերությունների մասին

13:09 13.06.2018

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և նրա ավստրիացի գործընկեր Սեբաստիան Կուրցը Բեռլինում մասնակցել են Քրիստոնեադեմոկրատական միության ամենամյա ֆորումին: Կուրցը նշել է, որ վերջին տարիներին ԵՄ-ի ներսում լարվածությունն ավելացել է: Նա շեշտել է, որ եթե ԵՄ-ն միավորված լինի, ապա կարող է ԱՄՆ-ի և Ռուսաստանի նման գերտերությունների հետ փոխհարաբերություններում իր ազդեցիկ խոսքն ունենալ: «Այս համատեքստում ես իսկապես հույս […]

̰
Բեռլինում այսօր կկայանա «նորմանդական քառյակ»-ի հանդիպումը

13:21 11.06.2018

Հանդիպման նախօրեին Գերմանիայի արտգործնախարար Հեիկո Մաասը հայտարարել է, որ բանակցությունները հեշտ չեն լինելու:

̰
Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ԱՄՆ-ին կոչ են արել հրաժարվել Իրանի հետ աշխատող եվրոպական ընկերությունների դեմ պատժամիջոցներից

17:50 06.06.2018

Հունիսի 4-ին ստորագրված նամակն ուղղված է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին և ԱՄՆ ֆինանսաների նախարար Սթիվեն Մնուչինին:

̰
Գերմանիայում բնակիչները սպիտակ փոշով լի ծրարներ են ստացել

09:41 07.04.2018

Նախնական հետաքննությունը չի պարզել, թե ինչ նյութ է եղել ծրարներում, ուստի հետագա փորձարկումներ են անցկացվել:

̰
Ըստ Գերմանայի ԱԳ նախարարի, Ռուսաստանի հետ անհրաժեշտ է համագործակցել

12:04 01.04.2018

Գերմանիայի ԱԺ նախարար Հայկո Մաասը ճիշտ համարեց Արևմուտքի պետությունների կողմից ռուսաստանցի դիվանագետների արտաքսումը՝ Սերգեյ Սկրիպալի գործի հետ կապված: Ըստ նրա, Ռուսաստանն իր գործողությունների պատճառով կորցրել է Արևմուտքի վստահությունը: Միևնույն ժամանակ Մաասն ընդգծել է, որ Ռուսաստանի հետ համագործակցությունն ահնրաժեշտ է՝ տարածաշրջանային կոնֆլիկտների լուծման, սպառազինությունների կրճատման և ներկա աշխարհակարգի պահպանման առումով:

̰
Գերմանիան և ԱՄՆ-ն արտաքսում են ռուս դիվանագետներին

18:45 26.03.2018

Գերմանիայի դաշնային հանրապետության ԱԳՆ-ն հաստատել է 4 ռուս դիվանագետների արտաքսման մասին լուրերը՝ պայմանավորված Մեծ Բրիտանիայում ռուս կրկնակի գործակալ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման գործով:

̰
Բրազիլիան ջախջախեց Ռուսաստանին. մարտի 23-ի ընկերական հանդիպումների տեսությունը

12:00 24.03.2018

Մարտի 23-ը ՖԻՖԱ-ի օրացույցով նախատեսված ընկերական խաղերի օր էր: Մի շարք հավաքականներ օգտագործեցին այդ հնարավորությունը, 2018 թվականի աշխարհի առաջնությանը նախապատրաստվելու համար:

̰ ̰
Մերկելը 4-րդ անգամ դարձել է Գերմանիայի կանցլեր

13:10 14.03.2018

Գերմանիայի Բունդեսթագը չորրորդ անգամ Անգելա Մերկելին ընտրել է Գերմանիայի կանցլեր: Պատգամավորների մեծ մասը կողմ էր նրան, ուստի քվեարկությունը զուտ տեխնիկական բնույթ է կրել:

̰
BACK_TO_TOP