TIME
Ամսաթիվ
15 04 2025
  • $
    390.68
  • RUBLE
    4.76
  • 443.11
WEATHER
+7.09 oC

Գազայի հատված

Իսրայելը 48 ժամվա ընթացքում հարձակվել է Գազայի 90 օբյեկտի վրա

23:48 13.04.2025

Իսրայելի պաշտպանության ուժերը վերջին 48 ժամվա ընթացքում հարվածներ են հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի 90 ռազմական թիրախների։ Այս մասին հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։ Զինվորականները նշել են, որ թիրախավորել են ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստները, ստորաբաժանումները և օբյեկտները։

̰
ՑԱԽԱԼ-ը հայտարարել է Գազայի հատվածի հարավային և հյուսիսային հատվածներում գործողությունների շարունակման մասին

20:52 13.04.2025

Իսրայելի պաշտպանության ուժերը շարունակում են գործողությունները Գազայի հատվածի հարավային և հյուսիսային հատվածներում։ Այս մասին հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։ «Իսրայելի պաշտպանության ուժերի զորքերը շարունակում են գործողությունները Ռաֆահի տարածքում և «Մորագում» (Գազայի հատվածի հարավում): Գործողության շրջանակներում զորքերը ոչնչացրել են մի շարք ահաբեկիչների և հարվածել ՀԱՄԱՍ-ի ահաբեկչական թիրախներին: Բացի այդ, Թել էս-Սուլթանի և Աշ-Շաբուրայի (խմբ.Գազայի հարավային հատվածում) տարածքներում […]

̰
ՀԱՄԱՍ-ը հաստատել է, որ պատվիրակություն է ուղարկել Կահիրե

12:14 13.04.2025

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հաստատել է, որ բանակցային պատվիրակություն է ուղարկել Եգիպտոս՝ Գազայի հատվածում հրադադարի շուրջ խորհրդակցությունները շարունակելու համար։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է շարժման Telegram ալիքում։ «Խալիլ ալ-Հեյայի գլխավորած Համասի պատվիրակությունն եգիպտական ​​կողմի հրավերով մեկնել է Կահիրե», – նշվում է հայտարարության մեջ։ Շարժման ներկայացուցիչները, ինչպես սպասվում է, Կահիրեում կայանալիք խորհրդակցությունների ժամանակ կքննարկեն «հրադադարի համաձայնագրի կնքումը Եգիպտոսի […]

̰
Իսրայելական բանակը հարվածներ է հասցրել Գազայում պաղեստինցի արմատականներին

23:06 07.03.2025

Իսրայելը նոր ավիահարված է հասցրել Գազայի հատվածին, հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ Հայտարարության համաձայն՝  թիրախը եղել է պաղեստինցի արմատականների խումբը, որոնց գործողությունները զինվորականները համարել են սպառնալիք: «Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակի զորքերի մոտ հայտնաբերվել են մի քանի ահաբեկիչներ, որոնք գետնին պայթուցիկ սարք էին տեղադրում Գազայի հյուսիսային հատվածում: … Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը հարվածներ է հասցրել […]

̰
ՀԱՄԱՍ. Գազայում ցանկացած էսկալացիա կարող է հանգեցնել պատանդների մահվան

22:33 06.03.2025

Գազայի հատվածում ցանկացած սրացում կարող է հանգեցնել այնտեղ մնացած իսրայելցի պատանդների մահվան: Այս նախազգուշացումը տեսաուղերձում արել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալ թևի ներկայացուցիչ Աբու Ուբայդան։ «Մենք զգուշացնում ենք օկուպանտների ընտանիքներին և բոլոր շահագրգիռ կողմերին, որ ունենք ապացույցներ, որ մնացած պատանդները դեռ ողջ են, և որ մեր ժողովրդի դեմ ագրեսիայի ցանկացած սրացում, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի պատանդներից […]

̰
Գազայում պատերազմը կվերսկսվի, եթե ՀԱՄԱՍ-ը շաբաթ օրը չազատի պատանդներին. Կաց

00:55 13.02.2025

Իսրայելը կվերսկսի ռազմական գործողությունները Գազայի հատվածում, եթե պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը շաբաթ օրը պատանդներ չարձակի: Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը զինվորականների հետ հանդիպման ժամանակ։ «Եթե ՀԱՄԱՍ-ը մինչև շաբաթ ազատ չարձակի իսրայելցի առևանգվածներին, ապա նրանց համար կբացվեն դժոխքի դարպասները, ինչպես խոստացել էր ԱՄՆ նախագահը»,- ասել է նա։ Նախարարը հավելել է, որ եթե Գազայում […]

̰
ԱՄՆ-ը չի գնի Գազայի հատվածը. Թրամփ

23:53 11.02.2025

Դոնալդ Թրամփը բացառել է Միացյալ Նահանգների կողմից Գազայի հատվածի գնման հնարավորությունը։ Այս մասին նա հայտարարել է Սպիտակ տանը Հորդանանի թագավորի հետ հանդիպմանը։ «Մենք ոչինչ չենք գնի: Մենք կստանանք այն (խմբ. Գազայի հատվածը), կպահենք այն մեզ և կհասնենք նրան, որ այնտեղ խաղաղություն լինի, խնդիրներ չլինեն և ոչ մեկի մոտ հարցեր չառաջանան: Մենք այն (խմբ. Գազայի հատվածը) […]

̰
BACK_TO_TOP