12:15 12.05.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ուշ երեկոյան ֆոյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է, որ պատրաստվում է ընտանիքով օգտվել օրենքով իրեն հասանելիք առանձնատնից.
18:49 17.04.2018
Քննարկվել են տարբեր ատյաններում դատավորների թափուր տեղերի լրացման հետ կապված մի շարք հարցեր:
18:11 23.03.2018
ՍԴ նախկին նախագահ, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել գնահատանքի ու ցուցաբերված նման վերաբերմունքի համար:
09:23 21.03.2018
Ընդդիմադիր «Ելքե խմբակցությունը հայտարարել է, որ դեմ է քվեարկելու Թովմասյանի թեկնածությանը:
Հիշեցնենք, Գագիկ Հարությունյանը հրաժարական է տվել Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնից, քանի որ այս ամսվա սկզբից գլխավորում է Բարձրագույն դատական խորհուրդը:
11:38 20.03.2018
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր ԱԺ-ը քննարկում է Սահմանադրական դատարանի նախագահ նշանակելու հարցը:
09:11 20.03.2018
Ազգային Ժողովում մեկնարկել է վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանը: Օրակարգում ընդգրկված հարցերից մեկը Սահմանադրական դատարանի նախագահի նշանակումն է: Այս պաշտոնում ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ներկայացրել է Հրայր Թովմասյանի թեկնածությունը։
19:19 16.03.2018
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի հետ:
17:23 05.03.2018
Նիստը հրավիրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընտրված 5 անդամներից Բարձրագույն դատական խորհրդի նախագահ ընտրելու նպատակով:
11:13 05.03.2018
Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը ՍԴ աշխատակազմին է ներկայացրել ՍԴ նորընտիր անդամ Հրայր Թովմասյանին:
10:19 02.03.2018
«Որևէ առաջընթացի մի հիմնական նախապայման գոյություն ունի: Դու Սերժ Սարգսյանի թրի տակով անցե՞լ ես, թե՞ չես անցել: Եթե թրի տակով չես անցել, ուզում ես Հրայր Թովմասյան, տո դաժե Գևորգ Կոստանյան լինես, շանս չունես ընդհանրապես»,- նշել է Փաշինյանը:
16:45 28.02.2018
Գագիկ Հարությունյանը երկար տարիներ աշխատել է, պրոֆեսիոնալ է, վատ համբավ չունի հասարկության մեջ: Նման կարծիք է հայտնել ՀՀ ԱԺ ՀՀԿ պատգամավոր Ալիկ Սարգսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե «արդյո՞ք Գագիկ Հարությունյանը հույս ներշնչում է»:
14:24 28.02.2018
«Ելք» խմբակցությունը շարունակում է պնդել, որ իրենց բոլոր անդամները դեմ են քվեարկել ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին, իսկ կեղծված արդյունքները Նիկոլ Փաշինյանը «ժուլիկություն» է որակել, որը նպատակ ունի պառակտություն մտցնել խմբակցության մեջ:
13:15 28.02.2018
Արդյունքները հրապարակելուց հետո Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ «ԵԼՔ»-ը ամբողջ կազմով դեմ է քվեարկել Գագիկ Հարությունյանի թեկնածությանը, այսինքն՝ դեմ ձայների թիվը չեր կարող լինել 2: ԱԺ-ում բանավեճ է սկսվել:
09:02 28.02.2018
ԱԺ-ում մեկնարկել է ԱԺ-ի հերթական նիստը, որտեղ քվեարկության են դրվելու Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածությունները: Ընտրություններից անմիջապես հետո Բարձրագույն դատական խորհրդի անդամները երդվելու են։ ԱԺ կողմից ընտրվող բարձրագույն դատական խորհրդի հինգ անդամների պաշտոններում առաջադրվել են ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը, ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի դոցենտ, գիտությունների թեկնածու Լիպարիտ Մելիքջանյանը, փաստաբան Հայկ Հովհաննիսյանը և ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների թեկնածու Սերգեյ Մեղրյանը:
13:13 27.02.2018
«Դուք ռեկորդակիր եք եղել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: «Դուք շատ միանշանակ գնահատեցիք, իսկ ես միանշանակ գնահատելու հիմքեր չունեմ»,- պատասխանել է Դանիելյանը:
12:04 27.02.2018
Լո՞ւրջ էր ասել սա, թե՞ վերջում հումորային էլեմենտներ կային, սեղանի տակից «թխի գա», կամ չգիտեմ: Հնարավոր է մոնտաժվա՞ծ է, ես լրիվ լուրջ եմ հարցնում»,- Նիկոլ Փաշինյանը հարցրել է Գագիկ Հարությունյանին:
17:19 31.01.2018
Հունվարի 31-ին ՀՀ Սահմանադրական դատարանի անդամները և աշխատակազմը հրաժեշտ են տվել ՍԴ անդամ Կիմ Բալայանին, ում լիազորությունները դադարում են փետրվարի 1-ից:
12:03 19.01.2018
Արդեն մի քանի օր է, ինչ լրատվամիջոցներում ու անգամ բակերում խոսում են այն մասին, որ Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանն այս օրերին Հայաստանում է։ Նրա այցը պարզապես դեսպանի այց չէ: Սարգսյանն ապրում է Երևանի իր տանը, ակտիվ հանդիպումներ է ունենում և պատրաստվում դառնալ ՀՀ նախագահ, քանի որ համապատասխանում է Հայաստանի ներկայիս նախագահի մատնանշած չափանիշներին, այն է, թե «խոսք պետք է գնա մի մարդու, մի անհատի մասին, ով անցած ճանապարհ ունի, ունի ճանաչում և՛ երկրի ներսում, և՛ դրսում, կարող է պատշաճ մակարդակով, ըստ արժանվույն ներկայացնել Հայաստանն արտերկրում»:
17:38 10.11.2017
Այսօր Սահմանադրական դատարանը ներկայացրեց Վանաձորի ավագանու նիստերի լեգիտիմության մասին որոշումը, որը կարդաց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը:
12:13 31.10.2017
Ինչպես արդեն տեղեկացրել ենք «Առինջ մոլ»-ի առևտրականներն այս պահին խորհրդարանի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում: Քաղաքացիների պահանջին լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը: Վերջինիս խոսքով՝ օրենսդրությամբ սահմանված կարգով բոլոր առեւտրականները պետք է հարկերը վճարեն: Հարությունյանը տեղեկացրել է, որ նախորդ շաբաթ հանդիպել է առևտրականների հետ եւ նրանց բացատրել, թե ինչ պետք է անեն։
«Եթե դրանից էլ են խուսափում: Եթե փորձում են խուսափել հարկերից, չի լինելու, կոշտ վարչարարություն է իրականցվելու։ Մենք առաջարկել ենք ձրի հաշվապահություն, դրանից իրենք հրաժարվել են, որովհետեւ շրջանառությունը չեն ուզում ցույց տալ»,- ընդգծել է ՊԵկ նախագահն:
Վերջինս հայտարարել է նաև՝ տեղյակ է, որ Գագիկ Ծառուկյանը փորձել է առևտրականներին հասկացնել, որ ՊԵԿ-ի արածն օրինականության սահմաններում է:
«Այդ մարդիկ պետք է հասկանան, որ հետդարձի ճանապարհ չկա, պետք է իրականության սահմաններում աշխատեն։ Մանրածախ առևտրի ոլորտում կա մեծ ստվեր, դրա դեմ ենք պայքարում ու պետք է հաղթենք»,- նշել է Հարությունյանը։
Այս պահին էլ առևտրականները գտնվում են ԱԺ-ի դիմաց: Նրանց հետ այժմ բանակցում է ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը: Պաշտոնյան անդրադարձել է նաև Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող ընկերություններում կատարված ստուգումներին: Նրա խոսքով՝ լուրջ խախտումներ չեն արձանագրվել: