15:00 30.04.2019
«Կարգապահական հանձնաժողովի ներկայացրած 3 միջնորդություններից 2-ն արդեն քննվել են, նշանակվել է որոշման հրապարակման ժամկետ՝ մեկ շաբաթից»,- ապրիլի 30-ին, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի գործը քննելուց հրաժարված դատավորների նկատմամբ կարգապահական վարույթին, ասաց ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը: Միջնորդություններից մեկը հետաձգվել է դատավոր Դավիթ Գրիգորյանի խնդրանքով: Վատառողջ լինելու պատճառով նա խնդրել է նիստը 5 օրով հետաձգել: Նիստը […]
17:57 24.04.2019
«Խնդիրը ոչ թե քաղաքականության փոփոխության մեջ է, այլ խնդիր է, թե մենք այսօր ինչ քայլեր կկարողանանք անել, որ ավելի արդյունավետ կլինի: Իմ կարծիքով` այս տեսանկյունից շատ կարևորվում է իրավական խնդիրների լուծումը, որը ունի շատ ծալքեր: Մեկ ամբողջ տարի իրավաբանների խումբն այս ուղղությամբ լուրջ աշխատանք տարավ, թե ինչպես, ինչ ճանապարհներով կարելի է ցեղասպանության իրավական ասպեկտները բարձրացնել»,- […]
16:08 24.04.2019
Բարձրագույն դատական խորհրդի նախագահը և անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, այս մասին հայտնում է ԲԴԽ լրատվական ծառայությունը. «Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը և խորհրդի անդամները դատական իշխանության ներկայացուցիչների հետ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին»:
09:17 20.04.2019
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Դատական համակարգում լուրջ սկանդալ է հասունանում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը որոշում է կայացրել ՀՀ վճռաբեկ դատարանի 11 դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար դիմում ուղարկել ԲԴԽ: Եվ հիմա ԲԴԽ-ն պետք է համապատասխան որոշում կայացնի: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներն էլ […]
17:50 12.04.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Բարձրագույն դատական խորհուրդ: Խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը ներկայացրել է իր գլխավորած կառույցի մեկ տարվա գործունեությունը և այդ առիթով պատրաստված «Տարեկան հաղորդումը», որն ամփոփում է կատարված աշխատանքը և մատնանշում դատական իշխանության բարեփոխումների ռազմավարական առաջնահերթությունները: Գագիկ Հարությունյանը ներկայացրել է նաև մեկ տարվա ընթացքում դատական իշխանության մշտադիտարկման արդյունքները, էլեկտրոնային արդարադատության զարգացման […]
16:48 10.04.2019
Ի՞նչ է արվել անցած մեկ տարվա ընթացքում դատական համակարգում: Մեկ տարվա գործունեությունն այսօր՝ ապրիլի 10-ին, ամփոփ ներկայացրել է ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը: Մասնավորապես, նա նշել է, որ ամբողջությամբ իրականացվել է դատական համակարգի Սահմանադրությամբ նախատեսված ապակենտրոնացումը, ինչպես նաև դատական գործերի բաշխման հարցում սուբյեկտիվ գործոնի չեզոքացման միջոցով բացառվել է համակարգային կոռուպցիան դատական իշխանության համակարգում: «Վերացել են այդ […]
16:27 10.04.2019
«ԲԴԽ-ում փոփոխություններ չեն սպասվում, մի խնդիր ունենք, որ դատավորների ընդհանուր ժողովը չի կարողանում մեկ թափուր տեղը համալրել, և դա խնդիր է առաջացնում, ու եթե այդ հարցը լուծվի ամբողջական կազմով, խորհուրդը կկարողանա աշխատել»,- ապրիլի 10-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը: Նա, խոսելով խնդիրներից, նշեց, որ կան մի շարք այլ խնդիրներ, որ մտահոգում են: […]
15:51 10.04.2019
«Դուք այդ խանգարողներին տեսնում եք սուբյեկտիվ դաշտում, ես տեսնում եմ հանգամանքների մեջ»,- այսօր՝ ապրիլի 10-ին, ԲԴԽ-ի գործունեության տարեկան ամփոփումից հետո պատասխանելով լրագրողների հարցերին` ասաց ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը` ի պատասխան լրագրողների հարցին, թե ում նկատի ուներ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով իր ելույթում ասաց, որ կարող են լինել դատական համակարգի բարեփոխմանը խանգարողներ: Խանգարող հանգամանքներ կարող են […]
14:59 10.04.2019
«Դատական իշխանությունը անկախացել է գործադիր իշխանությունից»,- այս մասին այսօր՝ ապրիլի 10-ին, լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Նրա խոսքերով՝ որպես ասվածի ապացույց, կան անհերքելի փաստեր: Գործադիր իշխանությունը չի վերահսկում դատական իշխանությանը, դատական ակտերի պատվերներ չեն տրվում: «Դրա դրսևորման ձևերից մեկն այն է, որ Հայաստանի պատմության մեջ չէր եղել դեպք, որ նախաքննության մարմինը՝ մեղադրանքի […]
13:48 10.04.2019
Բարձրագույն դատական խորհուրդն ամփոփում է իր գործունեության վերջին 1 տարին: Ներկա է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը ողջունեց ներկաներին և նշեց, որ ներկայացվելու են ոչ միայն վերջին մեկ տարում կատարված աշխատանքները, այլև ռազմավարական ծրագրերը, որոնք արդեն ընթացքի մեջ են: Մինչ հաշվետվության ներկայացումը ցուցադրվեց ԲԴԽ-ի կառուցվածքի, փոփոխությունների ու գործունեության մասին պատմող երկու տեսահոլովակ: […]
16:32 06.04.2019
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը` Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էդուարդ Բաբայանին մեղավոր է ճանաչել և դատապարտել 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, սակայն վերջինս համաներմամբ ազատ է արձակվել, քանի որ «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքի համաձայն՝ […]
09:20 03.04.2019
«Հրապարակ» թերթը գրում է․ «ԲԴԽ-ում երեկ ճամպրուկային վիճակ էր. Հանրապետության հրապարակում գտնվող Տրանսպորտի նախարարության նախկին շենքից տեղափոխվում էին Կորյունի փողոց, որտեղ ԲԴԽ-ի համար դեռ նախկին կառավարությունը նոր շենք էր հատկացրել, և վերանորոգում էր ընթանում: Երեկ Դատական դեպարտամենտի նախագահ Կարեն Փոլադյանն ու նրա տեղակալ Ռուստամ Մախմուդյամը հին շենքից իրենց իրերն էին տեղափոխում նոր շենք: Գագիկ Հարությունյանն […]
14:20 01.04.2019
SHAMSHYAN-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Հարություն Մկրտչյանի որոշմամբ ՀՀ Քրեական օրենսգրքի 130 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է մարտի 30-ին Գավառի բժշկական կենտրոնում կասկածելի հանգամանքներում մահացած Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի բնակիչ՝ 26-ամյա Հասմիկ Հարությունյանի մահվան […]
17:25 27.03.2019
Այսօր հրապարակվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի հոգաբարձությամբ գործող «Իմ քայլը» հիմնադրամի նվիրատուների ցանկը։ Այդ ցանկի համաձայն՝ բոլոր նվիրատվությունները միասին կազմել են մոտ 850 միլիոն դրամ։ Սրանից մոտ 440 միլիոնը տրվել է երկու խոշոր նվիրատուների կողմից (նվիրատուների անունները չեն հրապարակվում)։ Դրանք տրվել են նպատակային ծրագրերով․ Անանուն՝ Մեղրիի մանկապարտեզի վերանորոգման համար – 500 հազար […]
17:02 11.03.2019
ՀՀ կրթության և գիտության նախարարության և «ԿՆԱՈՒՖ Արմենիա» ընկերության միջև այսօր կնքվել է համագործակցության հուշագիր, որը ստորագրել են ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը և «ԿՆԱՈՒՖ Արմենիա» ընկերության տնօրեն Գագիկ Ջրբաշյանը: Շնորհավորելով ներկաներին՝ նախարարը նշել է, որ այս հուշագրի ստորագրմամբ ևս մեկ քայլ է արվում՝ կրթության ոլորտ-մասնավոր հատված համագործակցության առումով: «Գիտեք, որ հատկապես վերջին ամիսներին մենք շատ […]
15:34 11.03.2019
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը և Խորհրդի անդամ Հ. Հովհաննիսյանը մարտի 11-ին հանդիպում են ունեցել Հայաստանում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Վինչենցո Դել Մոնակոյի հետ: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԲԴԽ մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից, Խորհրդի նախագահը ներկայացրել է Բարձրագույն դատական խորհրդի կողմից արված քայլերը, դատական համակարգում համալիր բարեփոխումների հայեցակարգային մոտեցումները, […]
17:20 05.03.2019
«Մենք այսօր բացահայտում ենք, որ դատարաններում հազարավոր գործերի՝ 2003, 2006, 2010 թվականներից վարույթները տարաբնույթ պատճառներով կասեցված են, և դրանց ճակատագիրն անհայտ է: Դատավորը հանգիստ գրում է՝ կասեցնել գործի քննությունը փորձաքննություն նշանակելու անհրաժեշտությամբ: Եվ 6 տարով այդ անհրաժեշտությունը իրականություն չի դառնում»,- խոսելով դատական համակարգի խնդիրների մասին` այսօր ասել է ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը: […]
12:17 04.03.2019
«Դինամո» մարզադահլիճում ավարտվել է Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական առաջնությունը: ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիան հրապարակել է հաղթողների և մրցանակակիրների անունները: Աղջիկներ. 48 կգ 1-ին տեղ՝ Սյուզաննա Շահնազարյան 2-րդ տեղ՝ Մանուշ Վարդերեսյան 3-րդ մրցանակակիրներ՝ Գայանե Տեր Բարսեղյան, Արսինե Ծատուրյան Տղաներ. 49 կգ 1-ին տեղ՝ Ռուդոլֆ Գարբոյան 2-րդ տեղ՝ Նորայր Թովմասյան 3-րդ մրցանակակիրներ՝ Ստեփան Բաբայան, Գոռ Հովսեփյան 52 կգ 1-ին […]
20:16 27.02.2019
Արցախի Հանրապետության 6-րդ գումարման Ազգային ժողովը փետրվարի 27-ին հրավիրել է 9-րդ նստաշրջանի առաջին նիստը: ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, բացելով նիստը, անդրադարձել է հայ նորագույն պատմության մեջ փետրվար ամսվա, ինչպես փառահեղ, այնպես էլ ողբերգական իրադարձություններին: Այս համատեքստում ընդգծվել է 31 տարի առաջ ազգային ինքնությունը պահպանելու ու պետականությունը վերականգնելու պահանջով սկիզբ առած Ղարաբաղյան շարժման կարևորությունը և հիշատակվել […]
17:02 26.02.2019
Վիճակագրությունը ցույց է տվել, որ ավելանում է վերադաս դատական ատյաններ հասնող դատական հայցերի թիվը: Սա արդարադատության համակարգում դիտում են որպես ահազանգ՝ առաջին ատյանի դատարաններում խնդիրները հասկանալու և լուծելու ուղղությամբ: Այս մասին այսօր կայացած կլոր սեղան-քննարկման ժամանակ հայտարարեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահը: «Մեր համար ծանրագույն խնդիրներից մեկն այն է, որ վերաքննիչ դատարանները, ինչպես նաև առաջին ատյանի, […]
08:51 21.02.2019
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ տեղեկացանք, որ պաշտոնից ազատվել է ՊԵԿ օպերատիվ հետախուզական վարչության պետի տեղակալ Արտաշես Բեգլարյանը՝ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի փեսան։ Դա կատարվել է կառուցվածքային փոփոխության անվան տակ՝ օպերվարչությունը միավորվել է հետաքննության վարչությանը։ Օրեր առաջ էլ ազատվել էր նույն վարչության պետը՝ Կարեն Կարապետյանը։ Բեգլարյանը հաստատեց լուրը՝ նշելով․ «Ես հիմա տեղափոխվում եմ այլ ծառայություն»։ […]
16:56 20.02.2019
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը ցավակցական ուղերձ է տարածել Լուիզ Սիմոն Մանուկյանի մահվան առիթով: «Խոր ափսոսանքով տեղեկացա մեր ժամանակների ազգային մեծագույն գործիչ, հայ ժողովրդի նորագույն պատմության մեջ բացառիկ դերակատարություն իրականացրած, Ալեք Մանուկյանի գործի հավատավոր շարունակող Լուիզ Սիմոն Մանուկյանի մահվան մասին: Ես պատիվ ու երջանկություն եմ ունեցել 1990 թվականից սկսյալ մեր մեծ հայրենակցի հետ մշակել […]
14:47 18.02.2019
Մոտավորապես ամեն 5 ընտրողից 4-ը չի մասնակցել երեկ Տավուշի մարզի Գետահովիտ համայնքի ավագանու ընտրություններին։ Այս մասին հայտնի է դառնում ԿԸՀ հրապարակած տվյալներից։ Գրանցված 1774 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 396 մարդ (2 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր)։ Նրանց ձայները թեկնածուների միջև բաշխվել են այսպես․ Թեկնածու Ստացած ձայն Ադամյան Հրայր Մերուժանի 69 Ադամյան Սաշա Ֆրոնտիկի 34 Ադամյան Վարդան Սոսի […]
17:00 14.02.2019
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանի նկատմամբ Բարձրագույն դատական խորհուրդն այսօր՝ փետրվարի 14-ին, կիրառեց ամենախիստ կարգապահական տույժը՝ նրա լիազորությունները դադարեցվեցին: Որոշումը հրապարակեց ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը: Գործը քննվել է բոլոր կողմերի ներկայությամբ, դռնբաց նիստում: Դատավորին կարգապահական տույժի ենթարկելու միջնորդություն ներկայացրել էր արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, 2018թ.-ի դեկտեմբերի 25-ին: Ելնելով քննության արդյունքներից և ղեկավարվելով […]
12:32 03.02.2019
Փետրվարի 19-ին մեկնարկում է «Աէրոֆլոտ Օփեն» շախմատային մրցաշարը, որին ի թիվ այլ հայ շախմատիստների, կմասնակցի նաև հայկական շախմատի լեգենդ Ռաֆայել Վահանյանը: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի կայքը: Փետրվարի 19-28-ը Ռուսաստանի Մոսկվա քաղաքում տեղի ունենալիք մրցաշարը բաղկացած է 3 մրցաշարերից՝ A, B և C: Ավանդաբար մրցաշարին մասնակցում են մեծ թվով ուժեղագույն շախմատիստներ՝ մասնավորապես A […]
17:43 30.01.2019
Աբովյան քաղաքի «Պարտեզ» ռեստորանային համալիրում տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում հարցաքննվել է Գագիկ Ծառուկյանի որդին՝ Նվեր Ծառուկյանը: ՀՀ քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը SHANTNEWS.am-ին հայտնեց, որ Նվեր Ծառուկյանը հարցաքննվել է որպես վկա: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հունվարի 29-ին՝ ժամը 01։30-ի սահմաններում, ահազանգ է ստացվել հրազենային վնասվածքներով մի քանի երիտասարդի՝ «Աբովյան» բ/կ […]
14:22 06.01.2019
Telegram-ի Բաղրամյան 26 ալիքը գրում է․ «Հրապարակվել է հայ մասնագետների ցուցակը, ովքեր Հայաստանում զբաղվում են ռուսական քարոզչությամբ։ Anonymous ցանցահենային խումբը հրապարակել է փաստաթղթեր բրիտանական պետական Integrity Initiative նախագծի արխիվից, որտեղ պարունակվում է տեղեկատվություն ռուսական քարոզչությամբ զբաղվող հայ փորձագետների մասին։ Նրանց թվում են․ Հայաստանում Ամերիկյան համալսարանի քաղաքական հետազոտությունների և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր […]
11:50 29.12.2018
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը երեկ ավտոմեքենաներով է պարգևատրել ըմբիշ Կարեն Ասլանյանին, հեծանվորդ Էդգար Ստեփանյանին և ջրացտկորդներ Լև Սարգսյանին ու Վլադիմիր Հարությունյանին: Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ պաշտոնական կայքից: Պարգևատրվելուց հետո մարզիկներն ընդգծել են, որ ուշադրությունը կոգևորի ոչ միայն իրենց, այլև երիտասարդ սերնդին, որոնք կտեսնեն, որ հայրենիքին փառք ու պատիվ բերած ոչ մի […]
09:32 15.12.2018
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահները հայտնաբերել են ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկինում ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի դեմ խոշոր չափերի կաշառք վերցնելու համար հարուցված քրեական գործով հետախուզվողին: Մասնավորապես, այս գործով հետախուզման մեջ էր գտնվում Սևանի հոգեբուժարանի կլինիկայի նախկին տնօրեն Գագիկ Կարապետյանը: Այս գործի շրջանակներում տրվել է նաև Կարապետյանի անունը, քանի որ նա Արամ Հարությունյանի […]
17:51 13.12.2018
Դեկտեմբերի 13-ին տեղի է ունեցել 6-րդ գումարման Արցախի Հանրապետության ազգային ժողովի հերթական լիագումար նիստը: Մինչ Ազգային ժողովի հերթական նիստի աշխատանքներին անցնելը՝ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և իշխանություններին ազատ ու թափանցիկ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու առթիվ: «Մեր շնորհավորանքներն ու արդյունավետ աշխատանքի բարեմաղթանքներն եմ ուզում հղել ՀՀ 7-րդ գումարման խորհրդարան անցած քաղաքական […]