TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+3.09 oC

Գագիկ Ծառուկյան

Պնդելու եմ, որ մեր կուսակցության ցուցակը անպայման գլխավորի Գագիկ Ծառուկյանը․ Զոհրաբյան

14:32 17.10.2018

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում այս պահի դրությամբ քննարկում չի եղել, թե ինչ ցուցակով են մասնակցելու արտահերթ խորհրդարանական ընտրություններին, սակայն Նաիրա Զոհրաբյանը պնդելու է, որ այդ ցուցակը անպայման գլխավորի Գագիկ Ծառուկյանը։ Այս մասին լրագրողներին այսօր հայտնեց ինքը՝ Զոհրաբյանը։

̰
Զատուլինը տագնապով շտապել է Հայաստան. նա հանդիպել է նաև Ծառուկյանին․ «Ժողովուրդ»

08:53 10.10.2018

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս օրերին Հայաստանում է գտնվում ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը: Պարզվում է` Հայաստան նրա այցը կապված է ներքաղաքական վերջին իրադարձությունների հետ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Զատուլինը տեղեկացրեց, որ հանդիպել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին, ԲՀԿ նախագահ Գագիկ […]

̰
Հուշագիրը ստորագրելու որոշումը Գագիկ Ծառուկյանը ներկայացրել է բոլորիս անունից. Էնֆիաջյան

17:03 09.10.2018

ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանն այսօր լրագրողների հետ զրույցում վերահաստատել է ավելի վաղ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հնչեցրած այն միտքը, որ իրենք հաշվի են առնելու ժողովրդի կարծիքը և, ըստ այդմ, կողմ են խորհրդարանական արտահերթ ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու վերաբերյալ վարչապետի առաջարկին: «Գագիկ Ծառուկյանի առաջին հայտարարությունը եղել է այն, որ մեր քաղաքական թիմը ժողովրդի […]

̰
Այսօր եկեք ապրենք այսօրվա քաղաքական իրադարձություններով. Արման Եղոյանը՝ Ծառուկյան-Փաշինյան հանդիպման մասին

21:01 08.10.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Արման Եղոյանը խոսել է լրագրողների հետ Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի միջև տեղի ունեցած հանդիման մասին. «Ստորագրվել է հուշագիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի միջև, տեքստը տարածվել է էլեկտրոնային տարբերակով, տարածվել է նաև ստորագրված տարբերակը: Քննարկման օրակարգում ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցն է՝ մասնավորապես […]

̰
Հրապարակվել է Փաշինյան-Ծառուկյան հուշագիրը

20:45 08.10.2018

Կառավարության լրատվական ծառայությունը հրապարակել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի միջև այսօր՝ հոկտեմբերի 8-ին, ստորագրված հուշագիրը՝ 2018թ. դեկտեմբերին ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ․ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի կողմից և ՀՀ ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցությունը, ի դեմս «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝ մյուս կողմից (այսուհետ՝ Կողմեր)՝ շահագրգռված լինելով Հայաստանի Հանրապետությունում […]

̰
Հուշագիր է ստորագրվել վարչապետի և պարոն Ծառուկյանի միջև. Իվետա Տոնոյան

20:36 08.10.2018

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը պատասխանել է լրագրողների հարցերին, որոնք վերաբերել են Նիկոլ Փաշինյան-Գագիկ Ծառուկյան հանդիպմանը: «Ես այս պահին մանրամասների չեմ տիրապետում, ինչպես վարչապետն արդեն նշել է՝ հուշագիր է ստորագրվել վարչապետի և պարոն Ծառուկյանի միջև՝ մասնավորապես արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասով պայմանավորվածությունների մասին, բովանդակային ավելի համապարփակ տեղեկատվություն ավելի ուշ կտրամադրեմ»,- ասել է նա: […]

̰
Գագիկ Ծառուկյանի հետ ստորագրեցինք հուշագիր՝ դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ. վարչապետ

20:02 08.10.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որտեղ տեղեկացրել է, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ ստորագրել է հուշագիր: «Քիչ առաջ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ ստորագրեցինք հուշագիր՝ 2018թ. դեկտեմբերին ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ: Տեքստը կհրապարակենք քիչ անց»,- գրել է վարչապետը: Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԲՀԿ […]

̰
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին

19:26 08.10.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին։ Քննարկվել են հայաստանյան ներքաղաքական զարգացումներին, այդ թվում՝ խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանն առնչվող հարցեր, հայտնում են կառավարությունից:

̰
Նիկոլ Փաշինյանը կհանդիպի Գագիկ Ծառուկյանի հետ

12:50 08.10.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 8-ին լրագրողների հետ զրույցում ասաց, որ պատրաստվում է շարունակել դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցով բանակցությունները քաղաքական ուժերի հետ: Նա հայտնեց, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ Ֆրանսիայում անդրադարձել են երկրում ստեղծված իրավիճակին, ապա նշեց, որ քննարկումը կշարունակեն, երբ նախագահը վերադառնա: Արմեն Սարգսյանը Երևան կվերադառնա հոկտեմբերի 9-ին: Հարցին` նախագահը կստորագրի՞ արդյոք […]

̰
Ժողովրդի ցավը տանեմ, եթե ժողովուրդը ուզում ա դեկտեմբերին, ուրեմն մենք էլ ենք ուզում. Ծառուկյան

13:58 05.10.2018

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը «Ուրվագիծ» հաղորդման շրջանակներում անդրադարձել է արտահերթ ընտրությունների անցկացմանը: «Իմ ուզածը ի՞նչ ա, ո՛չ պաշտոն եմ ուզում, ո՛չ փող, ձեր ցավը տանեմ: Ով եկավ` ստուգեց, ով եկավ, ինչ արեց, ասենք, թե էսօր էս երկրում մարդ պիտի հեղինակություն ունենա, անուն ունենա, գործ ունենա, ձեռք չի տալիս, պետք է բոլորը կատարող լինեն»,- […]

̰
Ծառուկյանը հերքում է ԲՀԿ-ի առնչությունը Ս․ Սարգսյանի ու Ռ․ Քոչարյանի հետ

01:22 05.10.2018

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հարցազրույց է տվել «Ուրվագիծ» հաղորդաշարին՝ անդրադառնալով վերջին քաղաքական զարգացումներին։ Ներկայացնում ենք հարցազրույցից մի հատված։ – Պարո՜ն Ծառուկյան, Դուք Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցո՞ւմ եք, ուզո՞ւմ եք նրանց բերել իշխանության։ -Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, Լևոն Տեր-Պետրոսյանն իմ «Բարգավաճ»-ի հետ կապ չունեն և չեն կարող «Բարգավաճ»-ով գալ քաղաքականություն։ Եթե այդպիսի բան […]

̰
Այսօր Ծառուկյանի և ԲՀԿ քաղաքական թիմի հանդիպում կունենանք. Միքայել Մելքումյան

13:45 04.10.2018

ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը հերքում է այն տեղեկությունները, թե խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այս օրերին Հայաստանում է եղել, սակայն խուսափել է դիրքորոշում հայտնել։ «Անհասկանալի ու զավեշտալի ենթադրություններ են անում։ Ո՞նց կարող է Ծառուկյանը լինի հանրապետությունում և ամենօրյա ռեժիմով չլինի։ Միանշանակ դա մերժում եմ, անլուրջ մոտեցումներ են։ Եվ, այո՛, այսօր մենք […]

̰
Գագիկ Ծառուկյանն արդեն մեկ շաբաթ է՝ մասնավոր այցով գտնվում է արտերկրում և վերադառնում է միայն այսօր. Իվետա Տոնոյան

11:53 04.10.2018

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Ի պատասխան մամուլում տեղ գտած այն տեղեկության, թե իբր Գագիկ Ծառուկյանը Հայաստանում է գտնվում, սակայն դիրքորոշում չի հայտնել տեղի ունեցող վերջին քաղաքական իրադարձությունների վերաբերյալ, պաշտոնապես ևս մեկ անգամ նշում եմ, որ դա բացարձակ ապատեղեկատվություն է: Գագիկ Ծառուկյանն արդեն մեկ շաբաթ է՝ […]

̰
Ինչո՞ւ է լռում Գագիկ Ծառուկյանը. «Ժողովուրդ»

11:08 04.10.2018

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Եթե ՀՅԴ-ականներն արագ կողմնորոշվեցին, ու մինչ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնանկ կաներ իրենց նախարարներին, հայտարարեցին կոալիցիան լքելու մասին, ապա նույնը չես ասի ԲՀԿ-ի մասին: Ու նախօրեի երեկոյան տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում ստացվեց այնպես, որ ԲՀԿ-ին հեռացրին ազգային համաձայնության կառավարությունից: Հատկանշական է փաստը, որ չնայած ԲՀԿ-ն տեղի ունեցած իրադարձությունների առաջին շարքերում էր, […]

̰
Ազնավուրի մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձ է հղել Գագիկ Ծառուկյանը

20:33 01.10.2018

Շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձ է հղել Գագիկ Ծառուկյանը: Այն ներկայացնում ենք ամբողջությամբ. «Խորը ցավով տեղեկացա ֆրանսահայ անվանի շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան մասին: Սա անդառնալի կորուստ էր ոչ միայն համայն աշխարհի հայերի, այլ նաև երկրագնդի տարբեր անկյուններում բնակվող նրա արվեստի միլիոնավոր երկրպագուների համար: Շառլ Ազնավուրը ոչ միայն նշանավոր երգիչ, երգահան, գրող, կինոդերասան ու հասարակական […]

̰
«Կրակն ընկնե՞նք». ինչո՞ւ է Գագիկ Ծառուկյանն այս օրերին բացակայում երկրից. «Ժամանակ»

09:58 29.09.2018

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այս օրերին գտնվում է Մոսկվայում։ Երկրից բացակայելու հանգամանքը պայմանավորված է առաջիկա ներքաղաքական զարգացումներով և դրանցում ԲՀԿ-ի դերակատարությամբ։ ԲՀԿ-ն, կարծես թե, դիրքավորվում է և չի աջակցելու վարչապետ Նիկոլ Փաշինյանին ԱԺ-ն լուծարելու հարցում։ Մինչդեռ Երևանի ավագանու ընտրության հաջորդ օրը «Ծառուկյան» դաշինքի մի քանի պատգամավորներ հայտարարում էին, որ […]

̰
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ընդունում է ընտրության արդյունքները. Գագիկ Ծառուկյան

12:20 24.09.2018

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ընդունում է երեկ կայացած Երևանի ավագանու ընտրությունների արդյունքը և շնորհավորում «Իմ քայլը» դաշինքին: Ստորև ներկայացնենք հայտարարությունն ամբողջությամբ. «Սիրելի՛ հայրենակիցներ, Կտրականապես մերժելով հասարակությունը սևերի և սպիտակների բաժանելու վտանգավոր մոտեցումը՝ այդուհանդերձ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ընդունում է ընտրության արդյունքները և շնորհավորում «Իմ քայլը» դաշինքին: Ես […]

̰
Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանը հանդիպել են «աչքից հեռու» վայրում․ «Հրապարակ»

08:40 19.09.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Տեղեկություններ կան, որ վերջերս Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանը հանդիպել, զրուցել են։ Հանդիպումը կայացել է «աչքից հեռու»՝ Ծաղկաձորում։ Մեզ չհաջողվեց պարզել զրույցի բովանդակությունը, բայց տեղեկացանք, որ ՀՀ 2 նախկին նախագահներն առիթը բաց չեն թողում Ծառուկյանից դժգոհելու, որ անկախ իշխանությունների քայլերից՝ շարունակում է սատարել Նիկոլ Փաշինյանին։ ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանից հետաքրքրվեցինք՝ կայացե՞լ […]

̰
Հնարավոր է՝ ինչ-որ պահի Փաշինյանը «կատաղի», և նրա թիրախում հայտնվի Գագիկ Ծառուկյանը․ «Իրատես»

08:27 18.09.2018

«Իրատես» թերթը գրում է. «Իմ քայլի» ու ԲՀԿ-ի միջև սկիզբ առած փոխհրաձգությունը դեռ շատ ջուր կվերցնի: ԲՀԿ-ում բավականին կոշտ են տրամադրված, իշխանության թևը ևս չի զիջում: ԲՀԿ-ին մեղադրում են ընտրակաշառք բաժանելու մեջ, իսկ վերջիններս էլ հատիկ առ հատիկ ներկայացնում են, թե նախկին իշխանության ինչ կադրեր են հեղափոխականների ցուցակում հայտնվել: Առաջիկայում սրացումների պակաս չի զգացվելու, քանի […]

̰
Ամենակարևորը իմ ընդունել, սատարելը չի, ժողովուրդը պետք է սատարի իրեն. Գագիկ Ծառուկյանը՝ Ռոբերտ Քոչարյանի մասին

18:56 10.09.2018

«Հարգելի՛ լրագրողներ, ես ձեզ ասել եմ, որ նման հարց առօրյայում չկա, քանի որ մեզ ո՛չ դիմել են, ո՛չ ասել: Չեմ իմանում` ինչն է ձեզ հետաքրքրում, ամեն անգամ ես ասում եմ, որ օրակարգում այդպիսի հարց չկա՝ տարբեր վերլուծություններ, տարբեր հեքիաթներ: Հիմա ասեմ՝ ամենակարևորը իմ ընդունել, սատարելը չի: Ժողովուրդը պետք է սատարի իրեն: Եթե ժողովուրդը ընդունեց իրեն, […]

̰
Երևանը միայն կենտրոնը չէ, մենք պետք է գնանք վերջավորությունները. Գագիկ Ծառուկյան

18:34 10.09.2018

Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի առաջին օրը` սեպտեմբերի 10-ին, ԲՀԿ-ն իր քարոզարշավը սկսեց Նուբարաշեն համայնքից: «Երևանը միայն կենտրոնից չի սկսում: Մենք պետք է գնանք ծայրամասերը, վերջավորությունները, որ տեսնենք, որ Երևանը միայն կենտրոնը չէ»,- ասել է Գագիկ Ծառուկյանը: Իսկ ինչ վերաբերում է քարոզարշավին ակտիվ մասնակցելուն, ապա Գագիկ Ծառուկյանը նշեց. «Մասնակցելու եմ և՛ այնպես, և՛ այնպես, և՛ այնպես»:

̰
Եթե Հովիկ Աբրահամյանը Մարտի 1-ի հետ կապ ունի, թող գնդակահարեն հրապարակում․ Ծառուկյան

19:04 07.09.2018

«Եթե Հովիկ Աբրահամյանը Մարտի 1-ի հետ կապ ունի, ոնց որ ասացի, Ծառուկյանին թող գնդակահարեն հրապարակում, նույնն էլ Հովիկ Աբրահամյանը պատրաստ է, որ հրապարակում իրեն գնդակահարեն»,- Հովիկ Աբրահամյանի՝ Մարտի 1-ի հետ կապ ունենալու մասին լրագրողների հարցին պատասխանելիս այսպես արտահայտվեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Միաժամանակ, Ծառուկյանը պնդեց, որ մարդկանց շանտաժի ենթարկելը ճիշտ չէ՝ չմանրամասնելով, թե ում է […]

̰
Իմ ընկերությունները բոլոր 3 նախագահների օրոք էլ ստուգվել են. Ծառուկյան

18:51 07.09.2018

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ կապված ընկերություններում ստուգումներ են անցկացվել երեք նախագահների իշխանության շրջանում։ Այս մասին ինքը՝ Ծառուկյանը, այսօր հայտարարեց՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե այս օրերին ստուգումներ են սկսվել նրան պատկանող երեք ընկերությունում։ «Եվ ես ասել եմ, որ առաջինը, ես չեմ խուսափում, թող իմ մոտ ստուգեն, նոր մյուսների մոտ ստուգեն։ Մենք չենք խուսափում, մենք […]

̰
Խոսակցություններ կան իբր կաշառք բաժանել… ես որևէ մեկին այդպիսի բան ասած, հանձնարարած չկամ. Գագիկ Ծառուկյան

16:24 04.09.2018

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր՝ սեպտեմբերի 4-ին, հանդիպել է Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ համամասնական ցուցակի անդամների հետ: Ծառուկյանը, խոսելով առաջնային խնդիրների մասին, նշեց, որ նրանք շատ են կարևորում վերելակների, տրանսպորտի, ինչպես նաև բնակելի շենքերի կառուցման խնդիրները: «Մեր ժողովուրդն այսօր չնչին լավ բանը նկատում է, և մենք պատրաստ ենք անել ամեն ինչ: Կոչ եմ […]

̰
Ցանկացած մարդ իրավունք ունի զբաղվել քաղաքականությամբ. Գագիկ Ծառուկյանը՝ Ռոբերտ Քոչարյանի վերադարձի մասին

17:16 01.09.2018

«Այդպիսի հարց առօրյայում չկա, բայց ցանկացած մարդ իրավունք ունի քաղաքականությամբ զբաղվելու»,- Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն հնարավոր վերադառնալու և ԲՀԿ-ի հնարավոր աջակցության մասին լրագրողների հարցին այսօր պատասխանել է Գագիկ Ծառուկյանը: Ծառուկյանը խոսել է նաև Երևանի ավագանու ընտրությունների մասին և նշել, որ ամենակարևորը այն է, որ ներկայացնելու են իրենց  թեկնածուին ու ծրագիրը. «Մենք չենք խոսելու՝ 10 կամ 20 […]

̰
Գագիկ Ծառուկյանը հյուրընկալել է հարյուրավոր առաջին դասարանցիների 

13:55 01.09.2018

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ, ԱԺ պատգամավոր Իվետա Տոնոյանը լուսանկարներ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ Գագիկ Ծառուկյանը լուսանկարվել է առաջին դասարանցիների հետ:  

̰
Պատգամավորն անհետ կորել է. Վահան Կարապետյանի հետ չի կարողանում կապ հաստատել նույնիսկ Ծառուկյանը. «Ժամանակ»

09:40 30.08.2018

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ արդեն չորրորդ օրն է` անհետ կորել է ԲՀԿ-ից դուրս գալու մասին հայտարարած ԱԺ պատգամավոր Վահան Կարապետյանը: Նույնիսկ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը չի կարողանում կապ հաստատել Կարապետյանի հետ՝ պարզելու նրա այդքան անսպասելի քայլի պատճառները: Անհասանելի են Կարապետյանի ինչպես հայաստանյան, այնպես էլ արտասահմանյան հեռախոսահամարները»:

̰
«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը հակամրցակցային գործունեություն է ծավալել. ՔԿ

20:26 22.08.2018

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում այսօր ստացվել և վարույթ է ընդունվել այլ տնտեսվարող սուբյեկտների՝ շուկա մուտք գործելուն խոչընդոտելու, շուկայից դուրս մղելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործը։ Քրեական գործի տվյալներով՝ «Քինգ Դելյուքս» և «Տրանս Կոմֆորտ» ՍՊ ընկերությունները ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից 22.01.2008 թվականին տրված ՏԿՈւ 00223 և […]

̰
Գագիկ Ծառուկյանի թիկնապահը գրավի դիմաց ազատ արձակվեց

15:46 21.08.2018

ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի անվտանգության պետ Էդուարդ Բաբայանը 20 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց Բաբայանի փաստաբան Արմեն Մելքոնյանը: Էդուարդ Բաբայանը մեղադրվում է 50-ամյա Վյաչեսլավ Հարությունովին ծեծելու մեջ։ Դեպքից անմիջապես հետո Վյաչեսլավ Հարությունովը հերքել է իր տված ցուցմունքը:

̰
«Սասնա ծռեր» խմբի անդամ Գագիկ Եղիազարյանն ազատ է արձակվել

16:16 08.08.2018

«Սասնա ծռեր» խմբի անդամ Գագիկ Եղիազարյանի խափանման միջոցը փոխվեց և նա նիստերի դահլիճից ազատ է արձակվել: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Մեսրոպ Մակյանը բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունն ու անձնական երաշխավորությամբ ազատ արձակեց Եղիազարյանին: Հիշեցնենք, որ ամբաստանյալի համար անձնական երաշխավորություն են ներկայացրել «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Վահե Էնֆիաջյանը, Շաքե Իսայանը և Հակոբ Նազարյանը: Նրանցից յուրաքանչյուրը […]

̰
BACK_TO_TOP