14:31 11.01.2019
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խոսնակ, ԱԺ պատգամավոր Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում մանրամասներ է ներկայացրել ԲՀԿ` այսօր տեղի ունեցած քաղխորհրդի նիստից: «Այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել ԲՀԿ քաղաքական խորհրդի նիստ, որը վարել է կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Քննարկվել են 7-րդ գումարման Ազգային ժողովում ԲՀԿ խմբակցության անելիքներն ու առաջիկա ծրագրերը: Նիստի ընթացքում […]
20:30 07.01.2019
Հունվարի 14-ին 7-րդ գումարման ԱԺ-ն կհրավիրի առաջին նիստը: Ի՞նչ մասնագետներ կան 132 պատգամավորների թվում, քանի՞ կին կա, ովքե՞ր են արդեն ծանոթ և ո՞ւմ հետ դեռ նոր պիտի ծանոթանան ընտրողները. առաջարկում ենք հպանցիկ ծանոթանալ՝ ո՞վ ինչ մասնագետ է և գիտելիքների ի՞նչ պաշարով է մտնում խորհրդարան: Նոր տարվա առաջին քաղաքական ինտրիգը ԱԺ-ի առաջին նիստն է՝ 132 պատգամավորներն […]
20:44 29.12.2018
Ինչո՞ւ են ինքնաբացարկ ներկայացրել «Իմ քայլը» դաշինքի թեկնածուներն ու արդյո՞ք խորհրդարան անցած մյուս քաղաքական ուժերում ևս պատգամավորական մանդատից հրաժարվողներ կան: SHANTNEWS.am-ը փորձել է ստանալ այս հարցերի պատասխանները: Պատգամավորի մանդատից հրաժարված միայն մեկ անուն է հայտնի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ հայտարարեց, որ «Իմ քայլը» դաշինքից 18 թեկնածու հրաժարվել է պատգամավորի մանդատից: Ովքե՞ր են ինքնաբացարկ ներկայացնող թեկնածուները, «Քաղաքացիական […]
11:50 29.12.2018
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը երեկ ավտոմեքենաներով է պարգևատրել ըմբիշ Կարեն Ասլանյանին, հեծանվորդ Էդգար Ստեփանյանին և ջրացտկորդներ Լև Սարգսյանին ու Վլադիմիր Հարությունյանին: Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ պաշտոնական կայքից: Պարգևատրվելուց հետո մարզիկներն ընդգծել են, որ ուշադրությունը կոգևորի ոչ միայն իրենց, այլև երիտասարդ սերնդին, որոնք կտեսնեն, որ հայրենիքին փառք ու պատիվ բերած ոչ մի […]
08:45 28.12.2018
«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր մեկնում է Հայաստանից և երկիր կվերադառնա միայն հունվարի 7-8-ին: Ծառուկյանը հայտարարել է, որ միայն վերադարձից հետո կանդրադառնա կուսակցության խորհրդարանական աշխատանքին: Այս պահին պարզ է, որ ԲՀԿ-ն ոչ մի ձևով չի ընդդիմանալու «Իմ քայլը» դաշինքին և բոլոր հարցերում պաշտպանելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու նրա կառավարության ներկայացրած […]
10:10 22.12.2018
«168 ժամ» թերթը գրում է. «Արարատցեմենտի» տնօրեն Սեդրակ Առուստամյանը հայտարարել է, որ 2019թ. հունվարի 1-ից ցեմենտի 1 տոննայի բացթողնման արժեքը նախկին 50.000 դրամի փոխարեն՝ այժմ կկազմի 40.000 դրամ, ներառյալ՝ ԱԱՀ-ն: Ըստ նրա՝ այս քայլը մուլտիպլիկատիվ ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա, «ինչը միանշանակ կարող են փաստել բազմաթիվ տնտեսագետներ»: Նա նաև ընդգծել է. «Ահա և տնտեսական հեղափոխության Գագիկ […]
15:20 20.12.2018
«Մուլտի Գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը դեկտեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանձնարարականը կատարված է: Նա հիշեցրեց` իրենք հանձնարարական են ստացել առանց աշխատատեղերի կրճատման հասնել ցեմենտի այնպիսի գնի, որը կլինի շատ ավելի մատչելի, քան այլ գործարանների արտադրանքը: Նշված արդյունքին պետք է հասնեին սարքավորումների արդիականացման և նոր տեխնոլոգիաների ներդրման շնորհիվ: […]
14:18 20.12.2018
Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և հայտնել, որ ՀՀ Սահմանադրության և ՀՀ «ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն»՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ որպես խորհրդարանում ներկայացված մեծությամբ երկրորդ քաղաքական ուժ և պատգամավորների քանակով ամենամեծ ընդդիմադիր խմբակցություն, 7-րդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստի ժամանակ ներկայացնելու է ԱԺ նախագահի տեղակալի թեկնածություն: «ԲՀԿ քաղաքական խորհուրդն այս […]
13:04 19.12.2018
Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է մամուլում հրապարակված տեղեկատվությանը, որը վերաբերել է Ծառուկյանի կողմից BMW ավտոմեքենաների սրահի շինարարների գումարները չվճարելուն։ Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Ժամանակ» թերթն այսօր հերթական անգամ «փայլել» է զառանցանքի անգերազանցելի չափաբաժնով: Նախ ի պաշտոնե, որպես Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ, անդրադառնամ «Փարավոն» ժամանցի և հանգստի համալիրին վերաբերող ցնդաբանությանը, […]
10:57 19.12.2018
«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը աշխատանքից հեռացրել է իր մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանին՝ նրան հեռացնելով նաև «Կենտրոն» հեռուստաընկերությունից: Ի սկզբանե Ծառուկյանը որոշել էր անձամբ պատասխանել Էդմոն Մարուքյանի լայվում իր հասցեին հնչած մեղադրանքներին, սակայն նկարահանումները չեն ստացվել, և Ծառուկյանին թվացել է, որ դրա պատասխանատվությունը պետք է բարդել Տոնոյանի վրա: Ի վերջո, որոշվել է […]
21:23 17.12.2018
«Գագիկ Ծառուկյանը հարստացել է այդ ժամանակահատվածում, երբ եղել է Ռոբերտ Քոչարյանի օրոք, երբ եղել է պատգամավոր, հետո կուսակցություն է ստեղծել, բայց ես այդ բոլոր հարցերին անդրադարձել եմ: Ես կարծում եմ՝ իմ ասելիքը, ըստ էության, ես ասել եմ և պնդում եմ, որ մարդ, որը խոշոր սեփականատեր է, խոշոր գործարար է, լինելով քաղաքականության մեջ և ունենալով խորհրդարանում […]
21:04 17.12.2018
«Հարգելի՛ Գևորգ, Դուք երևի խառնել եք «կալիբրները», Դուք 2-րդ քաղաքական ուժի ցուցակի չգիտեմ՝ որ համարն եք, բայց ուզում եք բանավիճել 3-րդ քաղաքական ուժի առաջին համարի հետ: Եթե ձեզանից մարդ կա, որ կարող է ինձ հետ բանավիճել, ապա դա Ձեր առաջին համարն է՝ Գագիկ Ծառուկյանը»,- այս մասին ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը «Ազատություն» ռադիոկայանով տեղի […]
20:56 17.12.2018
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում պատասխանել է օգտատերերի հարցերին: Նա անդրադարձել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, համաձայն որի՝ էդմոն Մարուքյանը պետք է ներողություն խդնրի իրենից Մարտի 1-ի հետ կապված խոսակցությունների առնչությամբ. «Մենք տեղեկություններ չունենք, որ Հատուկ քննչական ծառայությունը խուզարկություններ է անցկացրել Գագիկ Ծառուկյանին պատկանող շինություններում՝ պարզելու համար, թե […]
15:30 17.12.2018
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն արձագանքել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի որոշ հայտարարությունների: «Ի պատասխան Էդմոն Մարուքյանի մերկապարանոց պնդումների» վերտառությամբ հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է. «1. Պնդում առաջին. Ըստ Մարուքյանի՝ Գագիկ Ծառուկյանը չի կարողացել պատասխանել Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող դեբատի ժամանակ Մարուքյանի հարցին։ -Դեբատները հեռարձակվել են ուղիղ եթերով և Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների համար, բացառությամբ Էդմոն […]
13:29 15.12.2018
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ Ազգային ժողովի ընտրություններում նրա գլխավորած «Իմ քայլը» դաշինքի տարած հաղթանակի առթիվ: Հանրապետության նախագահը շնորհավորել է նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին և «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին խորհրդարանական ընտրություններում արձանագրած հաջողության համար: ՀՀ նախագահի գրասենյակից հայտնում են՝ նախագահ Արմեն Սարգսյանը համոզմունք է […]
16:40 14.12.2018
«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը խոսել է ընտրությունների արդյունքների մասին. «Ես կարծում եմ, որ անձնակենտրոն են հայաստանյան բոլոր կուսակցությունները։ Եթե ինչ-որ մեկը կասի, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն անձնակենտրոն չէ և հիմնված չէ Նիկոլ Փաշինյանի անձի վրա, ես այդ գնահատականը անկեղծ չեմ համարի: Եթե մեկը կասի, որ «Իմ քայլի» […]
08:40 14.12.2018
«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է, որ ԲՀԿ-ին, որպես ընդդիմություն, հասանելիք ԱԺ փոխնախագահի պաշտոնը պետք է զբաղեցնի ԲՀԿ ցուցակի երրորդ համար, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը: Ծառուկյանն իր այս քայլով փորձում է ռևերանս անել գործող իշխանությանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանին, քանի որ Գրիգորյանը մտերիմ հարաբերություններ ունի ԱԱԾ տնօրեն […]
15:06 10.12.2018
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագաh Գագիկ Ծառուկյանը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Դեկտեմբերի 9-ի խորհրդարանի արտահերթ ընտրություններն ավարտվեցին, և հանրության քվեով ձևավորվեց այն խորհրդարանը, որը մեր երկրում պետք է իրականացնի քաղաքական և տնտեսական այն բարեփոխումները, որոնք նախանշելու են մեր երկրի առաջիկա տարիների զարգացումը: Ես՝ որպես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, իմ անկեղծ շնորհակալությունն եմ հայտնում […]
11:42 09.12.2018
ԲՀԿ առաջնորդ, ընտրական ցուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանը, կատարելով իր քաղաքացիական պարտքը, նշեց, որ այս ընտրություններում մեծ փոփոխություն կա բոլոր առումներով, վարչական ռեսուրսի կիրառում չկա: Հարցին` համաձա՞յն է արդյոք արդեն հրապարակված հարցումների արդյունքների հետ, նա պատասխանեց. «Ես համամիտ կլինեմ ընտրությունից հետո, որ համապատասխան կտեսնենք` ինչ արդյունքներ են, այսօր մարդիկ քնած տեղը չեն կարող որոշումներ կայացնել»: Լրագրողները […]
17:00 06.12.2018
«Գևորգն ըմբշամարտիկ տղա է: Ինքն առաջարկել էր ինձ, որ իբրև թե ընտրություններից առաջ հանդիպեմ Գագիկ Ծառուկյանին, որ իմ հարցերը լուծեն, բայց ես մերժել եմ»,- այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում պարզաբանել է «Լուսավոր Հայաստանի» կողմից առաջադրված պատգամավորի թեկնածու Էդմոն Մարուքյանը: Մարուքյանը հավելել է նաև, որ իրեն ժամանակին անդամակցելու առաջարկություն են արել, բայց ինքը մերժել է: Խոսելով […]
13:14 06.12.2018
«Օդ ու ջրի պես անհրաժեշտություն է բնակելի շենքերի կառուցումը։ Չեմ ասում՝ ձրի։ Բայց պետք է երկու սիրող, իրար համար տանջվող, իրար մասին մտածող երիտասարդներին ամուսնանալու հնարավորություն տալ։ Եթե յուրաքանչյուրը 120, 150, 180 հազար դրամ աշխատավարձ է ստանում, ապա 65 հազարը մեծ ուրախությամբ վճարեն տան գումար, երջանիկ ապրեն»,- Մարզահամերգային համալիրում կայացած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հավաքի ժամանակ […]
23:52 05.12.2018
Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերի առաջին դեմքերի մասնակցությամբ բանավեճի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանн ասաց, որ քաղաքական հեղափոխությունից հետո ժողովուրդը իրական փոփոխությունների է սպասում։ «Ժողովուրդը այսօր սպասում է մեզանից, որ իր կյանքում իրական բան փոխվի»,- ասաց Գ.Ծառուկյանը՝ հավելելով, որ հարկային, բանկային, տնտեսական, կրթական ոլորտների բարեփոխումներ: «Ինչ […]
16:26 05.12.2018
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը Գեղարքունիքի մարզում նախընտրական հանդիպումներ է ունեցել ընտրողների հետ: Առաջին կանգառը Մարտունի քաղաքում էր: ԲՀԿ առաջնորդը ներկայացրել է կուսակցության նախընտրական ծրագրերն ու կարևորել գյուղատնտեսական ոլորտի, փոքր ու միջին, բիզնեսի, երիտասարդ ընտանիքների մատչելի վարկավորման հնարավորությունների ստեղծումը: «Ամբողջ աշխարհում տրամադրվում են վարկեր, մեր երկրին էլ է տրամադրվել, բայց ոչ մեկը 2-3 տոկոսով […]
18:27 04.12.2018
Նախընտրական քարոզչության ութերորդ օրը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Ապարանի ընտրողների հետ: Այս տարածաշրջանը հարուստ է գյուղատնտեսական մթերքների բազմազանությամբ, սակայն խնդիրները նույնն են, ինչպես մնացած համայնքներում: Հողագործությամբ ու անասնապահությամբ զբաղվելու փոխարեն ապարանցիները վերջին տարիներին ավելի հաճախ են մեկնում արտագնա աշխատանքի: Գագիկ Ծառուկյանի խոսքերով՝ հանրապետության ավելի քան 300 հազար գյուղացիական տնտեսություններ բարձր տոկոսադրույքներով […]
15:02 03.12.2018
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը քարոզարշավի 7-րդ օրն անցկացրել է Արմավիրի մարզում: Մինչ հանրահավաքի սկիզբը Գագիկ Ծառուկյանը քայլել է Արմավիր քաղաքի կենտրոնական փողոցով: Քայլերթի ընթացքում ԲՀԿ առաջնորդին մոտեցել են քաղաքացիներ ու նամակներ հանձնել: Հանրահավաքի ընթացքում, իր ելույթի ժամանակ անդրադառնալով կուսակցության ծրագրերին, Գագիկ Ծառուկյանը կարևորել է երիտասարդների հիմնախնդիրները, այդ թվում՝ ուսման վարձավճարների հարցը: «Այսօր ուսանողն […]
19:01 01.12.2018
ԱԺ ընտրություններում ԲՀԿ ցուցակով առաջադրված Միքայել Մելքումյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման տաղավարում Արամ Աբրահամյանի հետ խոսել է տնտեսական քաղաքականության մասին՝ կարևորելով ներդրումների դերը: «Ներդրումները սիրում են անվտանգություն, Գագիկ Ծառուկյանի հիմնական առաքելություններից մեկն այն է, որ ինքը երաշխավոր է իր հեղինակությամբ, մասշտաբայնությամբ, որ գործընկերները գան, կարողանում է այդ մարդկանց ապացուցել՝ պետք է Հայաստանում ներդրումներ անել»,- ասաց […]
14:34 30.11.2018
ԲՀԿ-ն քարոզարշավ է իրականացրել նաև Սյունիքի մարզում: Սիսիան քաղաքում կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն ասել է, թե ՀՀ սահմանամերձ բնակավայրերը մշտապես եղել և մնում են իր ուշադրության կենտրոնում: ԲՀԿ-ն գիտի, թե որքան կարևոր է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների դերն ու նշանակությունը սահմանի ամրության հարցում: Գագիկ Ծառուկյանը վստահեցրել է, որ գիտի, թե որոնք են այն խնդիրները, որ մտահոգում […]
18:39 28.11.2018
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նախընտրական քարոզարշավը շարունակել է Տավուշի մարզում: Իջևանում բնակիչների հետ հանդիպմանը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ հարկավոր է ոչ թե մարդկանց խնդրել, որ գան Հայաստանում ներդրում անեն, այլ պետք է այնպիսի պայմաններ ստեղծել, որ նրանք խնդրեն Հայաստանում ներդրում անելու համար: «Մեր ժողովրդի ժպիտը չպետք է կորցնենք։ Իրենք հույսով-հավատով սպասում են, որ լավ […]
09:33 23.11.2018
«Ժամանակ» թերթը գրում է. ««Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարությունը չափազանց ծանր վիճակի մեջ է դրել կուսակցության որոշ անդամների և համակիրների: Պարզվում է՝ չնայած նախնական պայմանավորվածությանը, որոշ մարդկանց անուններն այդպես էլ չեն հայտնվել ռեյտինգային ընտրացուցակներում: Դրա պատճառը կարող է լինել այն, որ նրանց ներկայությունը ցանկալի չի եղել կուսակցության որոշ էլիտար թեկնածուների, և նրանք խնդրել են, որ իրենց […]
09:15 22.11.2018
«Ժամանակ» թերթը գրում է. «Արդեն հինգ օր է՝ Գագիկ Ծառուկյանը բացակայում է Հայաստանից և դեռ հինգ օր ևս կբացակայի: Նա Հայաստան կվերադառնա միայն նոյեմբերի 26-ին, նոյեմբերի 25-ին, սովորույթի համաձայն, արտերկրում նշելով իր ծննդյան 62-ամյակը: Ըստ ԲՀԿ-ին մոտ կանգնած աղբյուրի՝ Ծառուկյանը սկզբում եղել է Բելառուսում, իսկ այժմ Մոսկվայում է: Երկու օր առաջ նրան է միացել նաև […]