TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+7.09 oC

Գագիկ Ծառուկյան

Ծառուկյանը Պուտինի հրավերով Սոչի կմեկնի

20:33 12.02.2019

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը փետրվարի 13-ից 15-ը Սոչիում մասնակցելու է Ռուսական ներդրումային համաժողովի աշխատանքներին: Համաժողովը հեղինակավոր հարթակ է, որը նպաստում է ազգային տնտեսությունների կայուն աճին, տարածաշրջանում ներդրումային ներուժի իրացմանը, փոքր և միջին բիզնեսի զարգացմանը և ռուսական ընկերությունների և օտարերկրյա գործընկերների միջև գործարար կապերի ամրապնդմանը:  Համաժողովն այս տարի անցկացվում է […]

̰
«Ֆեյսբուք»-ում կան վերլուծություններ, որ կառավարության ծրագիրը տարբերվում է ՀՀԿ-ի ծրագրից. Լիլիթ Մակունց

15:45 12.02.2019

Կառավարության ծրագրի մասին է խոսել «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ նշելով, որ ՀՀԿ-ի մեղադրանքները, թե իրենցից են գողացվել գաղափարները, չեն համապատասխանում իրականությանը: Մակունցը մատնանշել է ֆեյսբուքյան քննարկումները, որտեղ նշված է, թե ինչ տարբերություններ կան ներկա և նախկին կառավարությունների ծրագրերի միջև: Մակունցը պատասխանել է ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, թե իրենք կողմ չեն քվեարկի […]

̰
Ճիշտ է, Հարվարդ չեմ ավարտել, բայց հասկանում եմ` տնտեսական հեղափոխության համար պետք է գումարի աղբյուր. Գագիկ Ծառուկյան

13:13 12.02.2019

ԱԺ նիստի ընդմիջման ժամանակ լրագրողների հետ զրուցել է ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը և կրկնել, որ ամեն կերպ պատրաստ է աջակցել կառավարությանը տնտեսական հաջողություններ արձանագրելու համար, սակայն այն ծրագիրը, որը ներկայացրել է վարչապետը, իրատեսական չէ թվերի ու կոնկրետ գործողությունների բացակայության պատճառով: Գագիկ Ծառուկյանն ասել է, որ թեև հավատում է Նիկոլ Փաշինյանին, բայց կենսունակ չի համարում […]

̰
Այս ծրագիրը տնտեսական հեղափոխության ծրագիր չէ, եթե չփոխվի, մենք դրան կողմ քվեարկել չենք կարող. Ծառուկյան

10:48 12.02.2019

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կարծում է, որ կառավարության ներկայացրած ծրագիրը չի ենթադրում տնտեսական հեղափոխություն: Այս մասին նա ասել է խորհրդարանում լրագրողների հետ զրույցում: «Այս ծրագիրը տնտեսական հեղափոխության ծրագիր չէ, եթե չփոխվի, մենք դրան կողմ քվեարկել չենք կարող: Տնտեսական հեղափոխության համար անհրաժեշտ են գումարի աղբյուրներ, ժամկետներ ու մեխանիզմ, որն այնտեղ բացակայում է: Ցանկացած կառավարության ծրագրում պետք է գումարներ […]

̰
Հայկական թիմն առաջին անգամ մասնակցեց «Лига смеха» հումորային մեծ նախագծին ու հայտնվեց գալա համերգում

19:06 06.02.2019

«Շանթ» հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակվող «Հումորի լիգա» նախագծի տղաները վերադարձել են Ուկրաինայի Օդեսա քաղաքում կայացած «Лига смеха» հումորային ամենամյա փառատոնից: Տղաներին հաջողվել է հասնել «Лига смеха» նախագծի գալա համերգին: Ուկրաինական մեծ ու սիրված նախագծին հայկական թիմն առաջին անգամ էր մասնակցում: «Մենք չէինք սպասում այսքան մեծ հաջողությունների: Վերջում, երբ մեզ ընտրեց մարզիչներից մեկը, հիանալի զգացողություններ ունեցանք, որ […]

̰
Ծառուկյանի գազալցակայաններին էլ մեղսագրվում է միլիարդավոր դրամներով հարկեր թաքցնելը. «Ժամանակ»

08:59 05.02.2019

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունը տեղեկություն տարածեց, ըստ որի՝ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատ Ցեմենտ» ընկերությունը պետությանը պատճառել է 269 մլն դրամի վնաս՝ չվճարված հարկերի տեսքով: Մեր տեղեկություններով՝ այդ գումարը տասնյակ անգամ գերազանցող վնաս է մեղսագրվում նաև Ծառուկյանին պատկանող գազալցակայաններին: Դրանք ևս աշխատել են՝ հարկերը թաքցնելով, իսկ թաքցված […]

̰
Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներին

22:08 01.02.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 1-ին ընդունել է ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներին՝ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ Հանդիպմանը քննարկվել են ներքին և արտաքին քաղաքականությանը, ինչպես նաև հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների միջև կապերի հետևողական խորացմանը և ընդլայնմանն առնչվող հարցեր: Նախագահ Սահակյանը կարևորել […]

̰
Արցախի խորհրդարանում ընդունել են «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատվիրակությանը

20:57 01.02.2019

Արցախի Հանրապետության Ազգային ժողովում այսօր հյուրընկալվել է ՀՀ խորհրդարանի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատվիրակությունը՝ կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ: Խմբակցության ղեկավար կազմի հետ զրույցի ընթացքում Արցախի խորհրդարանի նախագահը ողջունել է հյուրերին և շնորհավորել ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրություններում գրանցած հաջողության առթիվ, ինչպես նաև նշել, որ առաջին այցը կատարելով Արցախ՝ խմբակցությունը վերահաստատում է արդեն իսկ առկա հարաբերությունները պահպանելու […]

̰
Խուզարկել են նաև ԲՀԿ-ական նախկին պատգամավորի տունը

12:32 01.02.2019

SHANTNEWS.am-ի տեղեկություններով՝ նախօրեին, բացի ԲՀԿ առաջնորդ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի տնից, խուզարկություններ են կատարվել նաև ԱԺ նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Մելիք Մանուկյանի («Շշի Մելո») տունը: Այս խուզարկությունները պայմանավորված են Աբովյան քաղաքում գործող «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ հունվարի 29-ի գիշերը տեղի ունեցած զինված միջադեպով: ՀՀ քննչական կոմիտեից նախապես տեղեկացրել էին, որ նշված գործով մոտ 20 խուզարկություն է իրականացվել:

̰
Ցեմենտի գործարանի պահակապետը «հարց լուծող» է. «Ժամանակ»

10:24 01.02.2019

«Ժամանակ» թերթը գրում է. «Արարատի ցեմենտի գործարանի պահակապետ Գալուստ Սարգսյանն իսկական սպառնալիք ու գլխացավանք է դարձել գործարանի աշխատակիցների և արարատցիների համար։ Վայելելով գործարանի սեփականատիրոջ՝ Գագիկ Ծառուկյանի վստահությունը, նա դարձել է գործարանում «հարց լուծողը»։ Յուրաքանչյուրին, որն իր քմահաճույքներին չի ենթարկվում կամ ում «սիմպատիան չի բռնում», ազատում է աշխատանքից, սպառնում նրանց բողոքելու դեպքում հաշվեհարդար տեսնել։ Ցեմենտի գործարանը […]

̰
Խուզարկել են Գագիկ Ծառուկյանի տունը

23:56 31.01.2019

«Առավոտ»-ի տեղեկություններով՝ նախօրեին Քննչական կոմիտեն խուզարկել է ԲՀԿ նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի տունը: Խուզարկությունը տեւել է մի քանի ժամ: Խուզարկությունը պայմանավորված է եղել հունվարի 29-ի գիշերը Աբովյան քաղաքում գործող «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած զինված միջադեպով: Հիշեցնենք, այս պատմության մեջ ԱԺ նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Մելիք Մանուկյանի (Շշի Մելո)  որդուց ու նրա հարազատներից բացի, […]

̰
Գագիկ Ծառուկյանի որդին հարցաքննվել է. Քննչական կոմիտե

17:43 30.01.2019

Աբովյան քաղաքի «Պարտեզ» ռեստորանային համալիրում տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում հարցաքննվել է Գագիկ Ծառուկյանի որդին՝ Նվեր Ծառուկյանը: ՀՀ քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը SHANTNEWS.am-ին հայտնեց, որ Նվեր Ծառուկյանը հարցաքննվել է որպես վկա: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հունվարի 29-ին՝ ժամը 01։30-ի սահմաններում, ահազանգ է ստացվել հրազենային վնասվածքներով մի քանի երիտասարդի՝ «Աբովյան» բ/կ […]

̰
Փաշինյանի և Ծառուկյանի հարաբերությունները լարվել են․ «Ժամանակ»

08:54 29.01.2019

«Ժամանակ» թերթը գրում է. «Վերջին շրջանում խիստ լարվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները: Ծառուկյանը, որը մինչև վերջերս իր անվերապահ աջակցությունն էր հայտնում Փաշինյանի կառավարությանը, մերձավոր շրջապատում սկսել է բողոքել նոր իշխանություններից, և նույնիսկ հայտարարել, որ եթե նրանք շարունակեն  այս նույն գործելաոճը, ապա մինչև աշուն դժվար էլ դիմանան»:

̰
Առանձնահատուկ երախտագիտությունս եմ հայտնում մեր թիկունքն անառիկ պահող հերոսներին. Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը

12:18 28.01.2019

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանըշնորհավորական ուղերձ է հղել Հայոց բանակի օրվա առթիվ: Ստորև ներկայացնենք ուղերձն ամբողջությամբ. «Սիրելի՛ հայրենակիցներ, սրտանց շնորհավորում եմ Հայոց բանակի կազմավորման 27-ամյակի առթիվ: Այսօր մեր բանակը մարտունակ է ու կայացած: Լինելով Հայաստանի և Արցախի ժողովուրդների անվտանգության հուսալի երաշխավորը՝ այն նաև տարածաշրջանային կայունության շատ կարևոր բաղադրիչ է: Այո՛, այսօր մենք ունենք հաղթանակած […]

̰
«Հումորի լիգան» առաջին անգամ կմասնակցի Օդեսայում կայանալիք «Лига смеха» հումորային ամենամյա փառատոնին

15:36 23.01.2019

«Առաջին անգամ Ուկրաինայի Օդեսա քաղաքում կայանալիք «Лига смеха» հումորային ամենամյա փառատոնին կմասնակցի նաև Հայաստանի թիմը»,- այս մասին այսօր՝ հունվարի 23-ին, տեղեկացրեց «Շանթ» հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակվող «Հումորի լիգա» նախագծի պրոդյուսեր Արմեն Սուքիասյանը: Նա մանրամասնեց, որ թիմի վերջնական կազմն արդեն հայտնի է: 9 հոգանոց թիմն այսօր երեկոյան կմեկնի Օդեսա: «Лига смеха» փառատոնին մասնակցելու է մոտ 200 թիմ: Նախագիծը […]

̰
Մենք ոչ թե ցեխ ենք շպրտելու, այլ հետևողականորեն աջակցելու ենք, որ Փաշինյանը ժողովրդին ներկայացրած ծրագիրն իրականություն դարձնի

13:21 18.01.2019

«Մենք ժողովրդի ձայնն ենք լինելու, մենք ոչ թե ցեխ ենք շպրտելու, այլ հետևողականորեն աջակցելու ենք, որ պրն. Փաշինյանը ժողովրդին ներկայացրած իր ծրագիրն իրականություն դարձնի: Եթե ինչ-որ տեղ ի վնաս կլինի երկրին, ժողովրդին, տնտեսությանը, իհարկե, մենք դեմ ենք լինելու: Մենք ներկայացնելու ենք մեր ծրագիրը»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով այն տեսակետներին, թե […]

̰
Իտալիայից դելեգացիա էր եկել. նրանք ուզում են ներդրում անել Հայաստանում կամ Վրաստանում. Ծառուկյան

12:51 18.01.2019

Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ընթացքում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտնել է, որ Իտալիայից ներդրողներ են եկել Հայաստան: Ծառուկյանի խոսքով՝ գործարարները ցանկություն ունեն ներդրումներ կատարել Հայաստանում, մասնավորապես կերամիկայի արտադրություն հիմնել: «Իտալիայից դելեգացիա էր եկել. նրանք ուզում են ներդրում անել Հայաստանում կամ Վրաստանում: Սա շատ կարևոր հարց է, քանի որ մենք խոսում ենք տնտեսական […]

̰
Ում է բաժին հասել գեներալ Մանվելի աշխատասենյակը․ «Հրապարակ»

08:56 17.01.2019

«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր իշխանությունը ԲՀԿ-ին «վտարում» է խորհրդարանի նոր կորպուսի իրենց նախկին աշխատասենյակներից, որտեղ այսուհետ նստելու են «Իմ քայլի» պատգամավորները, բացառությամբ այն հանձնաժողովների նախագահների ու տեղակալների, որոնց աշխատասենյակները տեղակայված են այդ կորպուսում։ Դրանք, որպես կանոն, 2-3 սենյականոց աշխատասենյակներ են, որտեղ հնարավոր է երբեմն մինի-նիստեր հրավիրել։ Իսկ ԲՀԿ-ականներն ամբողջությամբ կտեղափոխվեն դահլիճի մի կողմը՝ Ծառուկյանի […]

̰
ՊԵԿ-ը «լուրջ» ակտեր է գրել, ինչը Ծառուկյանը պատրաստվում է դատական կարգով վիճարկել․ «Հրապարակ»

08:40 16.01.2019

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` Ամանորի տոների շեմին ստուգումներ են կատարվել որոշ գազալցակայաններում, և հատկապես ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի անվան հետ կապվող կայաններում ՊԵԿ-ը բավականին «լուրջ» ակտեր է գրել, ինչն այժմ պատրաստվում են դատական կարգով վիճարկել: Խորհրդարանում այդ մասին հարց ուղղեցինք Գ. Ծառուկյանին։ Նա պատասխանեց․ «Ստուգումներ, բնականաբար, ընթանում են, ընթանում են մշտապես, ինչ վերաբերում […]

̰
«Եթե ինձ տրվեր ընտրելու հնարավորություն, ոչ մեկին չէի ընտրի». ինչպես ընթացավ ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի ընտրության բանավեճը

13:58 15.01.2019

ԱԺ-ում այսօր առավոտյան շարունակվեց կիսատ մնացած նիստը՝ ԱԺ փոխխոսնակների ընտրության հարցի շուրջ: Պատգամավորները լսեցին ԲՀԿ, ԼՀԿ և «Իմ քայլը» խմբակցությունների ղեկավարների ելույթները: Առավել աչքի ընկան ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի և ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի բանավեճը ԱԺ ամբիոնից: SHANTNEWS.am-ը առանձնացրել է խորհրդարանական ուժերի բանավեճի ամենաինտրիգային մասերը՝ առանց մեկնաբանության:    

̰
ԼՀԿ թեկնածուին ԱԺ փոխնախագահի պաշտոնում չաջակցելը վրե՞ժ է «Իմ քայլը» դաշինքի կողմից

12:22 15.01.2019

Ազգային ժողովի միջանցքում խորհրդարանի ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնում առաջադրված Մանե Թանդիլյանի հետ ճեպազրույցի ընթացքում լրագրողներից մեկը հարցրեց՝ այն, որ «Իմ քայլը» դաշինքը չի աջակցում «Լուսավոր Հայաստանին» թեկնածուին, դա վրե՞ժ է այն բանի համար, որ ԼՀԿ-ն հեղափոխության օրերին չէր քայլում ՔՊ անդամների հետ կողքի կողքի։ Թանդիլյանը հակադարձ հարց տվեց․ ««Բարգավաճ Հայաստանը» քայլե՞ց»։ Լրագրողներից մյուսի այն հիշեցմանը, որ ԲՀԿ-ն […]

̰
Կարելի էր «Իմ քայլին» ասել` չմասնակցեր, կլինեիք առաջինը, ձեր ցավը տանեմ. Ծառուկյանը` «Լուսավոր Հայաստան»-ին

11:10 15.01.2019

ԱԺ-ում մեկնարկել է հերթական նիստը: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանից հետո ելույթ ունեցավ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Նա նախ՝ դիմեց ԱԺ նախագահին, մաղթեց արդյունավետ ու բեղմնավոր աշխատանք: Ծառուկյանն անդրադարձավ Էդմոն Մարուքյանի ելույթին՝ ասելով, թե մինչ սկսելը ուզում է պատասխանել «մեր կլասիկ պատգամավորին»: «Դուք բոլորդ էլ տեսել եք, որ ես ոչ մի խնդիր չունեմ «Լուսավոր Հայաստան»-ի […]

̰
Չեմ ուզում անձնավորել այս հարցը․ Միրզոյանը՝ Ծառուկյանին ԱԺ նիստերին բերելու մասին

15:12 14.01.2019

ԱԺ նախագահի միակ թեկնածու Արարատ Միրզոյանը քվեարկելուց հետո պատասխանեց լրագրողների հարցերին։ Լրագրողներից մեկի հարցը վերաբերում էր պատգամավորների բացակայությանը, և թե կկարողանա՞ Արարատ Միրզոյանն ամենաշատը բացակայող Գագիկ Ծառուկյանին բերել խորհրդարանի նիստերին։ «Ես չեմ ուզում անձնավորել էս հարցադրումը։ Ես կարծում եմ, որ Ազգային ժողովի բոլոր պատգամավորները… Տեսեք, պատգամավորները հո իմ աշխատողները չեն, չէ՞, սա բոլորովին տարբեր հիմնարկ […]

̰
Ինքը սպասում ա, որ մեր վարչապետի կողմից հրավերք լինի, ինքը գա. Ծառուկյանը` Լուկաշենկոյի մասին

13:43 14.01.2019

Հունվարի 14-ին լրագրողները ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանից հետաքրքրվեցին`զրուցե՞լ է արդյոք իր ընկերոջ` Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, նրան հորդորե՞լ է ավելի կոռեկտ լինել Հայաստանի հետ հարաբերություններում: Ծառուկյանը պատասխանեց. «Ինքը շատ կոռեկտ է, ես իրեն ասել էի, իր վերաբերմունքն էլ, հարգանքն էլ դուք տեսնում եք: Ինքը սպասում ա, որ մեր վարչապետի կողմից հրավերք լինի, ինքը գա, […]

̰
Ազգովի էլ կանգնեք, Ծառուկյանին վատ վիճակի մեջ չեք դնի. Ծառուկյանը բարկացավ, երբ լրագրողն ընդհատեց Քոչարյանի մասին հարցի պատասխանը

12:50 14.01.2019

Երևանի ավագանու ընտրություններից հետո մի շարք քաղաքացիներ ոստիկանությանն ահազանգել էին, որ ԲՀԿ-ն կաշառք է բաժանել: Խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում, այս թեմային անդրադարձել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: «Ընտրության ժամանակ իմ պատասխանատուներին տարել են ոստիկանության բաժին, որ, ասենք թե, կաշառ են բաժանում: Ես ասում եմ՝ լավ, բաժանում են, կալանավորեք, պատժեք: Բայց եթե չէ, 340 զանգ, բողոք […]

̰
Եթե ձեզ վրա մի բողոք գրեն, վաղը ձեզ կկալանավորեն. Ծառուկյանը բացատրել է Էդուարդ Բաբայանի կալանավորումը

11:54 14.01.2019

Խորհրդարանում ԱԺ պատգամավոր, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին լրագրողները հարցրին, թե ի՞նչ գործունեություն է իրականացնելու նրա անվտանգության ծառայության նախկին պետ Էդուարդ Բաբայանն Ազգային ժողովում: «Էդուարդ Բաբայանը, որը մասնակցել է ընտրությանը, իր անձի շուրջ ձայներ է հավաքել, որն ամենաշատն է: Ժողովուրդն է վստահել, նրա ձայնը պիտի պարոն Բաբայանն այստեղ բարձրացնի: Ես համաձայնություն տվել եմ, որ նա ընտրությանը […]

̰
Օլիգարխն ուրիշ է, կլասիկը՝ ուրիշ, ձեր ցավը տանեմ. Ծառուկյան

11:46 14.01.2019

Գործարար չեմ, այլ սեփականատեր: ԱԺ միջանցքներում լրագրողների հետ զրույցում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը պատասխանել է այն հարցին, թե արդյո՞ք գործարարը կարող է լինել պատգամավոր: «Ես գործարա՞ր եմ քո համար: Ես սեփականատեր եմ, որի համար ձեզ ասում եմ, որ այսօր Ծառուկյանը ոչ թե անհատ պատգամավոր է, որ եկել է, այլ կուսակցության ղեկավար, որը հանդիսանում է քաղաքական […]

̰
Բանավեճը սպառված է. Ծառուկյանը՝ Էդմոն Մարուքյանի հետ տարաձայնության մասին

11:42 14.01.2019

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ժողովրդի ձայնն է խորհրդարանում, ամեն ինչ արվելու է վստահությունն արդարացնելու համար: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: «Մենք հետևողական ենք լինելու, որ այն խոստումները, այն ծրագրերը, որոնք ներկայացրել ենք ժողովրդին, որոնց ժողովուրդը սպասում է, այդ հարցերը բարձրաձայնենք: Ժողովրդի ձայնն ենք լինելու: Որը օգուտ լինի ժողովրդին, կողմնակից ենք […]

̰
Մեր քաղաքացիների ցավը տանեմ, եթե ես արհամարհեմ, պարապ լինեմ, չգամ, դա ուրիշ խնդիր է. Ծառուկյանը՝ ԱԺ նիստերից բացակայելու մասին

11:27 14.01.2019

Ազգային ժողովում ԲՀԿ առաջնորդ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանին լրագրողները հարցրին՝ 6-րդ գումարման Ազգային ժողովում ամենից շատ բացակայած պատգամավորն էր, արդյո՞ք այս անգամ էլ է շատ բացակայելու: Ծառուկյանը պատասխանեց. «Պարոն Ծառուկյանը հենց այնպես չի բացակայել, համապատասխան թղթերից կտեսնեք: Ինձ ինչքան հաճելի է գալ, ձեզ տեսնել, բոլորին տեսնեմ, հարցերը բարձրացնեմ: Միևնույն է, բոլոր հարցերը Ծառուկյանի հետ քննարկում են, […]

̰
Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարի պաշտոնում Արման Աբովյանին կփոխարինի Միքայել Մանրիկյանը

19:46 12.01.2019

Այսօր տեղի է ունեցել Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նիստ, որը վարել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Այս մասին տեղեկացրել է Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում: «Որոշում է կայացվել, որ խմբակցության ղեկավարի պաշտոնում Արման Աբովյանին փոխարինելու է ավագանու անդամ Միքայել Մանրիկյանը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով Երևանի ավագանու շարքերը համալրելու է Լյուդմիլա Սարգսյանը»,- […]

̰
BACK_TO_TOP