12:19 30.04.2019
«Մենք ասել ենք, որ օրենքի առաջ բոլորը հավասար են: Սա նույնպես օրենքի խնդիր է: Եթե որևէ մեկը հայտարարություն է անում որևէ անձի վերաբերյալ, ապա պետք է ինքն ապացուցի: Թող փորձեն ապացուցել, որ կա նման բան»,- Գագիկ Ծառուկյանի ձեռնարկատեր լինելու մասին ասել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: Այն հարցին, թե հնարավո՞ր է այս հարցով […]
22:02 29.04.2019
«Քաղաքացու որոշում» կուսակցության կողմից ներկայացված հայցին և ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու հնարավոր տարբերակին այսօր անդրադարձավ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, որը նաև նշեց, որ հարցը քննարկվել է խմբակցության նիստի ընթացքում։ Մակունցը ասաց, որ իրավական գնահատական սպասելու են իրավապահներից, իսկ քաղաքական առումով պատգամավորը հիշեցրեց իշխանական թիմի այն հայտարարությունները, որ իշխանությունը և բիզնեսը […]
16:20 29.04.2019
Այս պահին ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը փակ դռների հետևում հերթական նիստն է գումարել: SHANTNEWS.am-ի տեղեկություններով` օրակարգում երկու հարց է` պատգամավորները քննարկելու են Վայոց ձորում Քաղաքացու օրը տեղի ունեցած միջադեպը ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի և Վայոց ձորի փոխմարզպետի մասնակցությամբ, ինչպես նաև «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության դիմումը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու վերաբերյալ:
11:40 29.04.2019
«Արարատցեմենտ» ՓԲԸ տնօրենների խորհուրդը հայտարարություն է տարածել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Հաշվի առնելով այն հանգամանքը որ «Արարատցեմենտ» գործարանի հետ կապված քննարկումներն առ այս պահը չեն դադարում, հարկ ենք համարում ևս մեկ անգամ անդրադառնալ ստեղծված իրավիճակին: Հերթական անգամ ստիպված ենք անդրադառնալ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանի հերյուրանքներին: Օրեր առաջ ԱԺ-ում «ՀՀ պետական տուրքի մասին» օրենքում […]
17:53 25.04.2019
«Ոչ միայն այս, այլ ցանկացած հարցում մենք մեր քայլերի պատասխանատվությունը կրում ենք: Եթե այդ օրենքին ինչ ձևով, որ բերվել էր, ես կողմ քվեարկեի ու հետո դա հանգեցներ ինչ-որ այլ ընկերությունների փակմանը, էդ դեպքում էլ էի պատասխանատվություն կրելու: Եթե գլոբալ նայենք, ապա ես ասում եմ, որ ցանկացած փոփոխություն պետք է լինի հիմնավորված»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների […]
16:41 25.04.2019
ՀՀ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում խորհրդարանականները որոշել են առաջին ընթերցմամբ ընդունված և թեժ քննարկումների առիթ դարձած ներկրվող ցեմենտի վրա պետտուրք տարածելու վերաբերյալ նախագիծը մանրամասն քննարկելու համար ստեղծել աշխատանքային խումբ, որում կարող են ընդգրկվել նաև կառավարության ներկայացուցիչներն ու բոլոր շահագրգիռ անձինք: «Քննարկումների ընթացքում պարտադիր հրավիրելու ենք նաև ցեմենտ արտադրող ընկերությունների ներկայացուցիչներին, տրանսպորտի և շինարարության […]
13:57 25.04.2019
Այսօր ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցների ժամանակ, որոնց հիմնական հարցադրումները վերաբերում էին «Արարատցեմենտ» գործարանի գնման գործընթացի շուրջ առաջացած աղմուկին, թե՛ «Բարգավաճ Հայաստան», թե՛ «Իմ քայլը» խմբակցությունների անդամները հայտարարություններ արեցին, որոնցից մեկին ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է «Բարգավաճ Հայաստան խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը: «Այն, որ «Իմ քայլը» խմբակցության իմ որոշ գործընկերներ պարբերաբար աչքի են ընկնում տարբեր ոլորտների վերաբերյալ […]
12:46 25.04.2019
Եթե «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը կապացուցի, որ ես «Արարատցեմենտ»-ը 200 հազար դոլարով եմ ձեռք բերել, ուրեմն ես այն նվեր եմ տալիս իրեն: Այս մասին ապրիլի 19-ին`ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, նշել էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Նա չցանկացավ նշել, թե որքանով է ձեռք բերել գործարանը: Իսկ այսօր՝ ԱԺ ճեպազրույցների ժամանակ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ […]
17:25 24.04.2019
ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այցելել է Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Նա լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ցեղասպանության միջազգային ճանաչման խնդրին. «Բոլորս էլ տեսնում ենք, որ արդեն ճանաչելու ճանապարհին ենք։ Սա ոչ միայն կառավարության, իշխանության, խորհրդարանի, այլև ողջ աշխարհի հայության պատվի խնդիրն է։ Դուք էլ եք զգում, որ արդեն […]
17:43 23.04.2019
Հայաստանը կհրաժարվի «Տոկիո-2020» Օլիմպիական խաղերին մասնակցել «սպիտակ քարտով»: Այս մասին հայտարարել է Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը Եվրոպայի առաջնություններում Հայաստանը ներկայացրած մարզիկների ու մարզիչների հետ ունեցած հանդիպման ժամանակ: «Մենք այս անգամ հրաժարվելու ենք սպիտակ քարտից, քանի որ ուղղակի մասնակցությունը մեզ պատիվ չի բերում, պետք է բոլոր մարզաձևերում էլ պայքարենք բարձր տեղերի համար»,- ՀԱՕԿ-ը փոխանցում […]
15:45 19.04.2019
«Ես ձեր վրա զարմանում եմ: Ծառուկյանն ի՞նչ կապ ունի, որ քննեն: Ես ձեզ ասի չէ՞՝ «ով ինձ էդ հարցը տա, ես ասել եմ` ով ա»: Ես նորից եմ ասում` Ծառուկյանն ի՞նչ կապ ունի մարտի 1-ի հետ»,- ասել է Գագիկ Ծառուկյանը: Գագիկ Ծառուկյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ ժողովրդի ցավն է տանում, իսկ լրագրողներին էլ հորդորեց, […]
15:09 19.04.2019
«Էսօր ասում են` խի՞ գյուղատնտեսություն չեք խոսում: Եղբա´յր, խոսամ, կամաչեք: Ի՞նչ եք արել ժողովրդի համար: Ո´չ սոլյարկա եք տվել, ո´չ սիլիտրա, ո´չ սերմ եք տվել, ո´չ ջուր եք տալիս»,- այս մասին ԱԺ միջանցքում ասել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Ծառուկյանը նաև իր խոսքում հիշեց Երևանի քաղաքապետի ընտրությունները և երիտասարդների համար տներ կառուցելու իրենց կուսակցության առաջարկը: […]
14:25 19.04.2019
Ազգային ժողովում լրագրողները զրուցել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ: «Եկել եմ բացատրեմ իմ գործընկերներին, որ լիարժեք պատկերացնեն: Թե չէ մարդիկ անտեղյակ են, ցեմենտ չգիտեն, կլիկեր չգիտեն: Այսօր ոչ թե անձնական շահի համար ենք պայքարում, այլ ասում ենք՝ որոշողը դուք եք, խնդիրը սա է»,- ասաց Ծառուկյանը: Նա նշեց, որ «սա առողջ մթնոլորտ չէ»: […]
14:10 19.04.2019
Իրանական ցեմենտի ներկրումների վրա հավելյալ տուրքեր սահմանելու մասին ԱԺ-ում քննարկումների ժամանակ պատգամավորներից Հայկ Սարգսյանը հայտարարեց, որ Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերության կողմից ցեմենտի գնի 10 հազար դրամով իջեցումը նույնպես իրենց իշխանության իրականացրած քայլերի արդյունքն է։ Նա անդրադարձավ ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանի այս խոսքերին, որոնց համաձայն՝ հենց գործարանն է գինը իջեցրել՝ դրսևորելով բարի կամք։ «Այստեղ հարցեր են […]
13:38 19.04.2019
Ազգային ժողովում իր ելույթի ընթացքում Գագիկ Ծառուկյանը, բացի իրանական ցեմենտի վրա տուրքերի սահմանելուց, խոսեց նաև գյուղատնտեսությունից ու անելիքներից՝ կշտամբելով իշխանական կողմին, որ մեղադրանքներ են հնչեցնում իր հասցեին։ «Էսօր խոսում են, թե գյուղատնտեսությունից խի՞ չեք խոսում։ Ես լափ էլ խոսում եմ, ի՞նչ եք արել։ Ուզում եմ մի հատ իմանամ։ Հլը մի հատ ասեք․ գյուղատնտեսությունը սկսել է, […]
13:22 19.04.2019
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանի վերաբերյալ խորհրդարանական ելույթներից հետո Ծառուկյանն ասաց, որ պատրաստ է ընդունել խորհրդարանական հանձնաժողովի, որի կազմում կլինեն նաև ԼՀԿ և «Իմ քայլը» խմբակցությունների անդամներ, և որը ստուգումներ կանցկացնի գործարանում։ 2017 թվականի համեմատ, 2018 թվականին ավելի շատ վճարած հարկերի վերաբերյալ Ծառուկյանն ասաց, որ գործարանը 2018 թվականին ավելի շատ է աշխատել, ինչի արդյունքում էլ […]
13:14 19.04.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ելույթից հետո հայտարարեց՝ կուզեր, որ նա ավելի երկար խոսի, քանի որ իր հարցերին անդրադարձ չեղավ: Ապա դիմելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանին, ով հայտարարել էր, թե խորհրդարանում շահերի բախում կա, խոստացել էր անուններ բացահայտել, նշեց. «Հույսս մնաց պարոն Մարուքյանը, որ անձնական շահերը բացահայտի, […]
13:11 19.04.2019
Գագիկ Ծառուկյանն այսօր խորհրդարանում հայտարարեց, որ երեկ հանդիպում է ունեցել իրենց խմբակցության հետ և ասել, որ չեն փորձելու վիրավորել ոչ ոքի, քանի որ անձնական վիրավորանքները թույլ մարդկանց հատուկ արարքներ են։ «Մենք միշտ դա արել ենք, պահել ենք, բայց կողմնակի, եթե չեն կարողանում հարցին պատասխանել, կամ փորձում են վիրավորել, տասնապատիկ կստանան՝ դոկումենտալ, փաստացի։ Մենք պայմանավորվել ենք՝ […]
13:07 19.04.2019
«Էսօրվա քննարկման հիմնական խնդիրը, որ ցեմենտի մասին այդ հարցը բարձրացվում է, ես նայում եմ` բոլորը խոսում են` և՛ իմ թիմակիցները, և՛ մյուսները: Ես որևէ մեկին վիրավորելու բան չունեմ, բայց այսօր պետք է քննարկվի իրականությունը, ռեալ ասվի հանրությանը»,- այս մասին ԱԺ միջանցքում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ծառուկյանը: Ծառուկյանը նշեց, որ հատուկ եկել […]
13:04 19.04.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Կոնջորյանը խորհրդարանում ապրիլի 19-ին նշեց. «Եթե վերնագրելու լինենք վերջին օրերին ընթացող քննարկումները, կարելի է այս քառօրյան ձևակերպել այսպես՝ «Կլինկերի գործոնը հայ քաղաքական մտքի ծիրում»: Ես համաձայն եմ, որ google-ում կլինկերի որոնումներն իսկապես թռիչքաձև զարգացում են ապրել այս օրերին»: Նա իր և ՀՀ այլ քաղաքացիների անունից գոհունակություն հայտնեց այսօրվա քննարկումների […]
13:03 19.04.2019
Իրանից ներկրվող ցեմենտի վրա տուրք սահմանելու, բայց դրա հիմնական բաղադրիչի վրա տուրք չսահմանելու նախագիծը հակասություն է ստեղծել ԲՀԿ և «Իմ քայլը» խմբակցությունների միջև։ Այս հարցով խորհրդարան է եկել նաև ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը և բացատրում է իրենց խմբակցության դիրքորոշումը։ Խնդիրը կապված է նաև «Արարատցեմենտ» ընկերության աշխատատեղերի պահպանման հետ, քանի որ ԲՀԿ պատգամավորների խոսքերով՝ եթե կլինկերի […]
12:41 19.04.2019
Իրանական ցեմենտի ներկրումների վրա տուրք սահմանելու, իսկ դրա բաղկացուցիչ մասի վրա չսահմանելու մասին նախագծի քննարկումների ժամանակ ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը պատասխանեց մի քանի հարցերի, որոնք բարձրացրել էր ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը։ Նախ նա անդրադարձավ այն թեմային, թե ինչու է իրենց հանձնաժողովը փոխել կառավարության առաջարկած տարբերակը, և ասաց, որ հանձնաժողովը հենց դրա համար է, […]
11:52 19.04.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Շաքե Իսայանը խորհրդարանում նշեց, որ ելույթից նախատեսված չէր, սակայն ստիպված է արձագանքել քննարկումներին: Իսայանը հայտնեց, որ եղան հրապարակումներ, թե իրանական ցեմենտի վրա հավելյալ տուրք սահմանելու մասին նախագիծը կառավարությունը ճիշտ և հենց հատուկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի համար է մշակել: «Մենք փորձում էինք հնարավորինս լուռ մնալ՝ շահարկումների տեղիք չտալու համար: Հիմա, […]
11:15 19.04.2019
Իրանական ցեմենտի ներմուծման վրա հավելյալ տուրք սահմանելու կարգավորումներում եղած որոշ դրույթների հարցում ԲՀԿ պատգամավորների դժգոհությունն այսօր բացատրեց նրանցից Արթուր Գրիգորյանը։ Նա չխուսափեց ասել, որ Հայաստանում ցեմենտ արտադրող խոշոր ընկերություններից մեկը «Արարատ ցեմենտ»-ն է, որ պատկանում է Գագիկ Ծառուկյանին։ Գրիգորյանը բացատրեց, որ եթե ներկրվող ցեմենտի վրա տուրք դրվի, իսկ դրա հիմնական բաղադրիչ կլինկերի վրա տուրք չդրվի, […]
10:30 19.04.2019
Հայաստանում ցեմենտ արտադրող ընկերություններից մեկի հիմնադիրը Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերությունն է, և իրանական ցեմենտի վրա տուրքեր սահմանելու մասին օրենքի քննարկման ժամանակ պատգամավորներից Հայկ Սարգսյանը խոսեց նրա հետ ունեցած լավ հարաբերությունների մասին ու պատասխանեց Ծառուկյանի կողմից հնչեցված քննադատությանը։ Սարգսյանն ասաց, թե ԱԺ տնտեսական հանձնաժողովի պատգամավորների հանդիպումը ցեմենտ արտադրողների հետ ուղղված չէ Ծառուկյանին պատկանող ընկերության դեմ, քանի […]
17:42 18.04.2019
«Ես, իհարկե, զգացված եմ, որ Ծառուկյանը համեստ անձիս կենսագրությանը փորձել է ծանոթանալ, բայց ով ներկայացրել է իրեն իմ կենսագրությունը, ուղղակի սխալ է ներկայացրել: Էնտեղ տվյալները շատ սխալ են ներկայացված: Ես «Հայկական ժամանակում» ոչ թե 10, այլ 15 եմ աշխատել և երբևէ աշխատանքից ազատված կամ հեռացված չեմ եղել: Եթե նկատի ունեն, որ ես իմ լրագրողական գործունեությունը […]
17:22 18.04.2019
Այսօր խորհրդարանում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն անդրադարձել է այն խնդրին, որը ցեմենտի արտադրության և ներկրման հետ է կապված: «Մենք ցանկանում ենք հասկանալ, թե ինչ ինքնարժեք են ստանում ընդհանրապես Հայաստանում երեք ցեմենտ արտադրողները: Ինչքան է նստում ցեմենտը ներմուծողների վրա Երևանում, որ, ըստ դրա, որոշենք` պետտուրքն ինչքան կիրառենք, պետտուրքին ինչ գին կիրառենք իրանական ցեմենտի վրա, […]
14:07 18.04.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ԱԺ-ում պատասխանել է լրագրողների հարցերին: Նա նշել է, որ շատ համբերատար է, հանգիստ է, սակայն այսօր նայում է խորհրդարանին և հասկանում, որ այս սկզբունքով և մոտեցումով որևիցե առաջարկ, որը արդյունավետ կլինի տնտեսության, քաղաքացու, գյուղացու համար, չկա. «Ամեն մեկը կանգնում է, մի բան ասում, պատասխանում մյուսին: Ես, նայելով այս […]
13:46 18.04.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ԱԺ-ում պատասխանել է լրագրողների հարցերին: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարն անդրադարձել է «Արարատցեմենտ» գործարանին, որի սեփականատերը ինքն է և տեղեկացրել, որ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի ու գործարանի ներկայացուցիչների քննարկումները շարունակվում են. «Մենք օրենքին հակառակ ոչ մի բան չենք անում: Թունյանը թող գնա գործարան, աշխատակիցները իրեն սպասում են: Թող բարի […]
12:28 16.04.2019
«Ստուգում եք, գնացե՛ք ստուգեք, ինչքան ուզում եք, օրենքի առաջ բոլորը հավասար են: Էնտեղից դուրս չեն գալիս: Օրը գալու է` ստուգումներն ավարտվեն, ու ես լրագրողներին հավաքելու եմ, ներկայացնեմ ամբողջը փաստաթղթավորված»,- այսօր ԱԺ նիստի ընդմիջման ժամանակ հարկային ստուգումների վերաբերյալ լրագրողներին ասաց Գագիկ Ծառուկյանը: Իսկ ԱԺ-ում տիրող լարված մթնոլորտի վերաբերյալ հարցին պատասխանեց. «Եթե որոշ պատգամավորներ չեն տիրապետում, պատգամավոր […]