19:22 08.08.2019
Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի և Աբովյանի հրշեջ-փրկարարները պայքարում են Կոտայքի մարզում բռնկված խոշոր հրդեհի տարածման դեմ, հայտնում է Shamshyan-ը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրշեջները մի քանի անկյուններից են պայքարում կրակի դեմ: Երևանի Արաբկիրի հրշեջներն այս պահին պայքարում են Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի տան պարիսպների […]
09:43 26.07.2019
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ինչպես հայտնի է, ԱԺ պատգամավորներից պահումներ են կատարվում ԱԺ լիագումար, արտահերթ և հանձնաժողովների նիստերից բացակայելու համար։ «Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով հունվարի 14-ից հունիսի 30-ը ընկած ժամանակահատվածում պատգամավորների բացակայությունների ցանկը, պարզեց, որ լիագումար նիստերից ամենաշատը՝ 11 անգամ, բացակայել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, և նրա աշխատավարձից կատարվել է 357 հազար դրամի պահում։ Նրան […]
08:39 19.07.2019
«Հրապարակ» թերթը գրում է․«Տարվա ամենասպասված հարսանիքի՝ Խաչատուր Սուքիասյանի որդու՝ Ալբերտի և Գագիկ Ծառուկյանի դստեր՝ Անահիտի հարսանիքի օրն արդեն որոշված է՝ սեպտեմբերի 7: Այժմ բուռն նախապատրաստական աշխատանքներ են ընթանում: Պսակադրության արարողությունը տեղի կունենա Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, որը կառուցել է հարսնացուի հայրը: Խնջույքը՝ «Փարավոն» համալիրում, որի 800 տեղանոց սրահն այժմ ձևափոխում են, հատուկ բեմ են […]
16:00 16.07.2019
«Ֆեյսբուքում» բուռն տարածում է ստացել Face App ծրագրով ծերանալու թրենդը: Սոցցանցում յուրաքանչյուր երկրորդ հրապարակումը ծերացած ընկերների նկարներն են: Թրենդային այս արշավում SHANTNEWS.am-ը որոշել է և ծերացնել և երիտասարդացնել հայտնի քաղաքական գործիչներին: Արսեն Թորոսյան Նաիրա Զոհրաբյան Հայկ Մարության Նիկոլ Փաշինյան Իվետա Տոնոյան Լենա Նազարյան Լիլիթ Մակունց Մխիթար Հայրապետյան Գագիկ Ծառուկյան Արայիկ Հարությունյան Տիգրան Ավինյան Գալուստ Սահակյան […]
09:10 10.07.2019
«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր Հայաստանի քաղաքական էլիտայում առաջիկա ամիսներին երկու խոշոր «իրադարձություն»` հարսանիքներ կլինեն. օգոստոսին կամուսնանա ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը` «Իմ քայլի» պատգամավոր Սոս Ավետիսյանի քրոջ` Մանեի հետ։ Նորապսակները կմեկնեն Իտալիա: Իսկ սեպտեմբերի 7-ին տեղի կունենա Գագիկ Ծառուկյանի դստեր և Խաչատուր Սուքիասյանի որդու հարսանիքը` «Փարավոն» ռեստորանային համալիրում: Ի դեպ, ռեստորանային համալիրն այդ առիթով վերանորոգվում […]
11:56 09.07.2019
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն Ազգային ժողովում պատասխանել է լրագրողների հարցերին: Նա անդրադարձել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի՝ պատգամավորական մանդատը վայր դնելու, ապա այն վայր չդնելու փաստին, տեղեկացրել, որ ինքը` Ուրիխանյանը, այդ մասին առաջիկայում պարզաբանումներ է ներկայացնելու: Լրագրողները Ծառուկյանից հետաքրքրվել են, թե ինչպես է վերաբերվում որոշ լրատվամիջոցների հայտարարություններին, թե Ծառուկյանը պետք է ներողություն խնդրի լրագրողներին […]
18:12 08.07.2019
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ երեկ տեղի է ունեցել նրա ավագ որդու՝ Նվերի և նրա ընտրյալի՝ Արփիի նշանադրության արարողությունը: «Դրվեց հայկական ավանդական մի նոր ընտանիքի ձևավորման հիմքը։ Մաղթում եմ, որպեսզի մեր երիտասարդ զույգի միությունն ամուր ու հարատև լինի՝ խարսխված երջանկության, հավատարմության, հանդուրժողականության, անսահման նվիրումի ու ազգային արժեքների պահպանման վրա։ Աստված պահապան […]
15:21 06.07.2019
«Խորհրդարանական մեծամասնությունը 88 հոգի է, ավելին է, քան պետք է»,- այսպես արձագանքեց Էդմոն Մարուքյանը Արամ Աբրահամյանի այն հարցին, թե եթե խորհրդարանական մեծամասնությունը 1995-ից ընդունում է այն, ինչ իշխանությունն է առաջարկում և կարող է տապալել ընդդիմության ցանկացած առաջարկ, ի՞նչ տարբերություն՝ նախագա՞հն է մեծամասնության գլխին, թե՞ վարչապետը: «Այդ ճանապարհով է արժեզրկումը գնում խորհրդարանական կառավարման: Օրինակներով ասեմ: Հիմա […]
15:55 05.07.2019
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ: «Սիրելի՛ հայրենակիցներ, սրտանց շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առթիվ: 1995 թվականին մեր պետությունն ու ժողովուրդը վերահաստատեցին ժողովրդավարական արժեքների արմատավորման, քաղաքացիական հասարակության ձևավորման ուղիով ընթանալու իրենց հաստատակամությունն ու վճռականությունը: Սահմանադրության ընդունումը, իհարկե, ունի նաև բացառիկ պատմական նշանակություն: Այն անկախ պետականության կարևորագույն խորհրդանիշներից և օրենքի […]
15:33 05.07.2019
ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը մեծարման երեկո էր կազմակերպել Մինսկում ավարտված 2-րդ Եվրոպական խաղերին մասնակցած մարզիկների, մեդալակիրների և չեմպիոնների պատվին։ Ողջույնի խոսքում ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ասաց․ «Մինսկում դուք Հայաստանի պատիվը բարձր պահեցիք, ձեր շնորհիվ հնչեց Հայաստանի հիմնը և բարձրացավ դրոշը, դուք արեցիք անհնարինը՝ փառք ու պատիվ ձեր ծնողներին, ձեր մարզիչներին՝ այդպիսով դուք հայ ազգին ավելի […]
14:59 27.06.2019
Կա արդյո՞ք Կոտայքի մարզում ազդեցության համար պայքար ՔՊ-ական մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի, այստեղից ընտրված ՔՊ-ական պատգամավոր Սասուն Միքայելյանի ու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի միջև։ Հարցին մարզպետ Պետրոսյանն ԱԺ-ում , ըստ էության, չպատասխանեց։ Նա ասել է, որ ինքը առաջնորդվում է քաղաքացու շահերով։ Պետրոսյանը, սակայն, շարունակում է պնդել Աբովյանի ՏԻՄ ընտրությունների ժամանակ հնչեցրած տեսակետները, որ մարզում կլանային կառավարում […]
18:14 23.06.2019
ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հունիսի 23-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի մարզիկների ավանում հանդիպել է Հայաստանի պարվիրակության և մարզիկների հետ։ Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: Հայաստանի պատվիրակության ղեկավար Արմեն Գրիգորյանը ներկայացրեց, թե ինչպես է անցնում մարզիկների առօրյան ավանում, ինչպես են մարզվում ու պատրաստվում մրցաշարերին։ Գագիկ Ծառուկյանը ողջունեց մարզիկներին եւ հետաքրքրվեց, թե արդյոք […]
22:27 19.06.2019
Սերժ Սարգսյանն ու Սամվել Կարապետյանը զբոսնել են Տաշիրի պուրակում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է լրագրող Կարմեն Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում. Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է. «Սերժ Ազատիչն ու Սամվել Կարապետյանը քիչ առաջ զբոսնում էին Տաշիրի պուրակում…. Հ.Գ. -Պրոսերժական ԶԼՄ-ների վերնագրերը -«Գրոսյտմաստերը վերադառնում է» -«Ում էր իր ուսերին բերում Սամվել Կարապետյանը»… -«Սերժ Սարգսյանը միակ […]
11:36 19.06.2019
Խորհրդարանում լրագրողները դիմել են «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին՝ Աբովյանի քաղաքապետի ընտրության նախօրեին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուի շտաբի պետի մեքենան այրելու հետ կապված հարցաքննության հարցով: Լրագրողները հետաքրքրվել են՝ ի վերջո, Ծառուկյանը գնացե՞լ է Քննչական կոմիտե: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարը շեշտել է, որ ինքն իր փաստաբանի միջոցով տվել է բոլոր հարցերի պատասխանները, իսկ չի ներկայացել […]
15:48 18.06.2019
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ընթացքում անդրադարձել է նաև ԲՀԿ կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, որ քննչական մարմինը իրավունք չի ունեցել իրեն ծանուցագիր ուղարկելու: «Ես 2 անգամ գնացել եմ Քննչական կոմիտե, այդ 2 անգամ էլ եղել եմ ԱԺ պատգամավոր, վերջին անգամ նաև ԱԺ փոխնախագահ: Նույն քննիչը ինձ պատմել է, որ […]
11:18 18.06.2019
ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր Ազգային ժողովում պատասխանեց լրագրողների հարցերին ու հայտնեց նաև իրենց որոշումը Սահմանադրական դատարանի անդամի թեկնածու առաջադրված Վահե Գրիգորյանի օգտին կամ նրա դեմ քվեարկելու մասին։ Ծառուկյանը հիշեցրեց, որ նախորդ անգամ նույնպես իրենք որոշել էին ազատ թողնել քվեարկությունը։ Հիմա, ըստ նրա, նույնպես որոշել են ազատ թողնել քվեարկությունը։ «Ամեն մեկը՝ իր հայեցողությամբ, ոնց կցանկանա, […]
11:10 18.06.2019
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր հաստատեց տեղեկությունը, որ հանդիպում է ունեցել ՀՅԴ-ին ներկայացուցիչների հետ։ Ազգային ժողովում լրագրողների հարցերին պատասխանելիս նա ասաց, որ նախաձեռնությունը եղել է ՀՅԴ-ի կողմից։ «Դիմել են՝ հանդիպելու, քննարկելու իրենց տեսակետը, մեր տեսակետը։ Ես համաձայնություն եմ տվել, որ պատրաստ եմ բոլորի հետ հանդիպել, եթե ինչ-որ հարց կա քննարկելու, լսելու իրենց տեսակետը, ասելու մեր […]
10:49 18.06.2019
Պատգամավոր Գագիկ Ծառուկյանը Քննչական կոմիտեի ծանուցագրին պատասխանել է իր փաստաբանի միջոցով։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց ինքը՝ Ծառուկյանը, ու զարմացավ այն հարցից, թե ինչու է պատռել ծանուցագիրը։ «Այսինքն, որ ծանուցագիրը ստանում եմ, պիտի դնեմ ռամկայի մեջ կպցնեմ պատի՞ն … առանց ծանուցագիր որ գնայի, չէին ընդունի՞»,- ասաց Ծառուկյանը։ Պատգամավորը մեջբերեց Սահմանադրությունը և նշեց, որ 96-րդ […]
23:56 17.06.2019
«2007 թ․-ին կար լրագրողների մի աստղաբույլ, լավագույն լրագրողների, որոնց մեջ ես համարում եմ Նիկոլին, ինձ, մենք կարողանում էինք քաղաքական պրոցեսներ ուղղորդել: Ես հասկացա մի բան, որ եթե ես,որպես լրագրող, իմ հոդվածներով կարող էի քաղաքական գործընթացներ ուղղորդել, մտածեցի, թե ինչու չլինեմ քաղաքականության մեջ»,- ասել է Ազգային ժողովի պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը «Ազատություն ռադիոկայանի» […]
23:35 17.06.2019
«Ես չեմ կարող ասել ծանուցումը պատռել է, թե ոչ, քանի որ ես պարոն Ծառուկյանի հետ չեմ զրուցել: Ես կարծում եմ, որ վաղը պարոն Ծառուկյանը կգա Ազգային ժողով և անձամբ կասի, թե ինչու չի ցանկանում ներկայանալ Քննչական կոմիտե: ՀՀ որևէ օրենքով ողջամիտ կասկած ունենալը չի ենթադրում այսպիսի գործողություններ՝ ծանուցում և այլն»,- ասել է Ազգային ժողովի պատգամավոր, […]
22:33 17.06.2019
«Իմ իմիջային փոփոխությունն ընտրական լրացուցիչ քվեներ ստանալու միտումներ չի ունեցել: Տևական ժամանակ իմ գործընկերները, Գևորգ Շադոյանը քննարկում էին իմիջային փոփոխությունը: Ինձ հետ Ուկրաինայից կամ այլ տեղերից մասնագետներ չեն աշխատել»,- ասել է Ազգային ժողովի պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը «Ազատություն ռադիոկայանի» ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում: Այն հարցին, թե Նաիրա Զոհրաբյանը կրկին կառաջադրվի քաղաքապետ, թե ոչ, […]
21:49 17.06.2019
«Բրիտանական «Օքսֆորդ» անալիտիքսը կոչ է անում միջազգային ներդրողներին Հայաստանից ձեռնպահ մնալ, քսնի որ Հայաստանում իրական տուրբուլետնություն է, սա է ինձ համար իրական ցուցիչը, քան ինչ-որ թվեր: Ինձ համար կա մեկ ցուցիչ՝ աղքատությունը չի նվազել, գործազրկությունը չի նվազել, ստվերից որոշակի աշխատատեղեր հանել են և նոր աշխատատեղեր չկան: Սա է իրականությունը, ցավոք»,- ասել է Ազգային ժողովի պատգամավոր, […]
12:32 17.06.2019
Խորհրդարանի միջանցքներում լրագրողները զրուցել են ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ ու նշել, որ ԲՀԿ-ում միտում են տեսնում, որ Գագիկ Ծառուկյանին կանչում են հարցաքննության: Լրագրողները խնդրել են Միրզոյանին մեկնաբանել այդ խոսակցությունները: «Ես նման բան բացառում եմ: Բոլորովին համաձայն չեմ այդպիսի կարծիք հնչեցրած մարդկանց հետ: Ի՞նչ է նշանակում «միտում», երբ նույն կերպ հրավիրում են նախկին նախագահներին, […]
12:00 15.06.2019
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կրկին հրավիրվել է հարցաքննության: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրեց Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Նա հայտնեց, որ գրությունն ուղարկվել է Ազգային ժողով: Նշենք, որ Գագիկ Ծառուկյանը մեկ անգամ արդեն ստացել է հարցաքննության կանչվելու մասին ծանուցումը և պատռել: Նա հարցաքննության էր կանչվել Աբովյանում քաղաքապետի ընտրությունների նախօրեին ՔՊ-ական թեկնածուի շտաբի պետի տան […]
18:31 13.06.2019
«Բացարձակ սուտ ինֆորմացիա է, չկա նման բան: Ես ինֆորմացված չեմ այդ առումով, տեղեկություն չունեմ՝ եղել է ծանուցագիր, թե չի եղել, կարող եմ եզրակացնել, որ չի եղել»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին հարցաքննության կանչելու մասին տեղեկությանը, արձագանքեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Գրիգորյանը: Նա հիշեցրեց՝ Գագիկ Ծառուկյանը մշտապես բարձրաձայնում է, որ օրենքի […]
13:32 13.06.2019
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը արձագանքել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ հարցաքննության չներկայանալու իրավական հետևանքներին: «ԱԺ պատգամավորի կողմից քննիչի ծանուցագիրը պատռելու և հարցաքննությանը չներկայանալու մասով. Քրեական դատավարության օրենսգրքի 153-րդ հոդվածն ենթադրում է, որ նման դեպքում քննիչը կարող է կայացնել բերման ենթարկելու որոշում: Բայց Սահմանադրության 96-րդ հոդվածը ամրագրում է, որ «Պատգամավորն առանց Ազգային […]
12:07 13.06.2019
ՀՀ քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը SHANTNEWS.am-ին տեղեկացրեց, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը չի ներկայացել հարցաքննության: «Հունիսի 11-ին Գագիկ Ծառուկյանն առձեռն ստացել է հարցաքննություն կանչվելու մասին ծանուցումը: Քննչական կոմիտեն Աբովյանի ոստիկանության բաժնի ծառայողից գրավոր ստացել է տեղեկանք այն մասին, որ Ծառուկյանն առձեռն ստացել է ծանուցումը, պատռել և, լինելով օրենսդիր մարմնի ներկայացուցիչ, այդ կերպ […]
11:42 13.06.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Իվետա Տոնոյանն արձագանքել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ հարցաքննվելու մասին հրապարակումներին: ««168 ժամ» պարբերականն այսօր հրապարակում է արել այն մասին, որ իբրև թե Գագիկ Ծառուկյանը երեկ հարցաքննվել է Քննչական կոմիտեում՝ Աբովյանում քաղաքապետի ընտրությունների նախօրեին ՔՊ-ական թեկնածուի շտաբի պետի տան ու մեքենայի հրդեհման գործով հարուցված քրեական գործի շրջանակներում: Այդ հրապարակման մասով […]
14:14 12.06.2019
Այսօր` ժամը 18:30-ին, Քննչական կոմիտեում «Աբովյանի գործով» հարցաքննվելու է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են Քննչական կոմիտեից: Ծառուկյանը հարցաքննվելու է վկայի կարգավիճակով: Հիշեցնենք, որ Աբովյանում քաղաքապետի ընտրություններից առաջ թեկնածուներից մեկի նախընտրական շտաբի ներկայացուցիչներից մեկի տան ու մեքենայի հրդեհման գործով հարուցվել է քրեական գործ։ Որպես վկա հարցաքննվել է մոտ 20 մարդ։
14:43 10.06.2019
«Ես նորից եմ ասում, հաղթել է աբովյանցին»,- Աբովյանում տեղի ունեցած ընտրություններին անդրադառնալով` ասել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Ծառուկյանը նաև հայտնել է, որ ինքը չի մասնակցել իրենց թեկնածուի քարոզարշավին, բայց որ մասնակցեր, ավելի շատ կլիներ ձայների քանակությունն իրենց թեկնածուի օգտին: «Հարգելի´, սիրելի´ լրագրողնե´ր ջան, քաղաքապետի գործն ապացուցած է»,- ասել է Ծառուկյանը: Լրագրողները մեջբերել են Կոտայքի […]