15:47 17.04.2018
«Ծառուկյան» խմբակցության անունից ելույթ ունենալու ժամանակ ՀՀ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն ասել է, որ Հայաստանում ժողովուրդն ուզում է անվտանգություն, աշխատանք և արդարություն։
13:06 17.04.2018
Միքայել Մելքումյանը ԱԺ նիստերի դահլիճ մտնելուց առաջ լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ իշխանական կոալիցիայի կողմից ՀՀ վարչապետ առաջադրված Սերժ Սարգսյանի թեկնածությանը «Ծառուկյան» խմբակցությունը որոշել է քվեարկել ազատ:
16:56 30.03.2018
Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում հանդես եկող «Էրեբունի» ակումբը ձեռք է բերել օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը: Այն կանվանափոխվի «Կոտայք»-ի և հաջորդ մրցաշրջանից հանդես կգա Բարձրագույն խմբի առաջնությունում:
«Կոտայք» ֆուտբոլային ակումբը արդեն սկսել է վերաբրենդավորումը, և ներկայացրել է նոր տարբերանշանը:
13:50 15.02.2018
Աժ-ում կա 11 դոլարային միլիոնատեր։ Նրանցից 6-ը ՀՀԿ-ից է, 5-ը՝ «Ծառուկյան» խմբակցությունից։
11:57 15.02.2018
Այսօր ներկայացվել են ԱԺ հերթական մոնիթորինգի արդյունքները: 6-րդ գումարման խորհրդարանի 1-ին և 2-րդ նստաշրջանների դիտարկման արդյունքներով, որոնք ներկայացրել է ԱԺ մոնիտորինգ ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանն այդ ընթացքում ամենից շատ դարձյալ բացակայել է «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։
12:33 12.02.2018
Հայաստանի 4-րդ նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանն այս օրերին շարունակում է հանդիպումները քաղաքական կուսակցությունների հետ։
19:26 09.02.2018
Մասնավորապես, Ծառուկյանը նշել է՝ եթե իր առաջարկած 15 կետերն իրականություն չդառնան, երկրում ոչինչ չի փոխվելու:
18:09 09.02.2018
«Ծառուկյան» դաշինքի նախագահ Գագիկ Ծառուկյանին լրագրողներն այսօր հարցրել են, թե ինչու է անազատության մեջ պահում առյուծներին՝ իրեն համարելով բնության սիրահար:
18:00 09.02.2018
«Ծառուկյան» դաշինքի նախագահ Գագիկ Ծառուկյանից լրագրողներն այսօր հետաքրքրվել են՝ արդյո՞ք նա պաշտպանելու է ՀՀ նախագահի Հանրապետական կուսակցության թեկնածու Արմեն Սարգսյանի թեկնածությունը:
13:08 07.02.2018
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը այսօր հայտարարել է, որ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները առաջիկա օրերին պատրաստվում են հանդիպել ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հետ և նրան տալ իրենց հետաքրքրող հարցերը, լսել թեկնածուի պատկերացումներն ու մոտեցումները կառավարման համակարգի վերաբերյալ: Թե ինչ ձևաչափով կլինի հանդիպումը, առայժմ հստակ չէ: Պարզ չէ նաև, թե արդյոք հանդիպմանը կմասնակցի «Ծառուկյան» դաշինքի […]
13:37 03.02.2018
Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ի դեմ դատական հայցեր է ներկայացրել Երևան քաղաքի դատարան:
17:47 16.01.2018
Գագիկ Ծառուկյանի կողմից խորհրդարանի միջանցքում արված այն հայտարարությունը, թե պատգամավորների մեծ մասը խորհրդարանում գործ չի անում, գալիս գրանցվում ու մեկ ժամ հետո հեռանում է խորհրդարանի տարածքից, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը չի կիսում:
15:22 16.01.2018
Պատգամավորների 90 տոկոսը գալիս են, անմիջապես վազելով ներկա ստանում են, մի ժա հետո խորհրդարանը դատարկ է, խորհրդարանում մարդ չկա
10:52 16.01.2018
ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր հայտարարել է, որ Հանրապետական կուսակցությունն է որոշելու, թե ով կդառնա հանրապետության նախագահ։ Այս մասին նա ԱԺ միջանցքում ասել է լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում։
19:35 28.12.2017
««Ծառուկյան» դաշինքը երբեք ու երբեք չի պարտվելու: Եթե մեր քանակը այսօր քիչ է, ինչի՞ հիման վրա մենք պետք է դնենք, ուզում եմ մի հատ հասկանամ: Եթե մերը 31 պատգամավոր է, հարկավոր է 75-ը, ինչի՞ համար պետք է դնենք: Մենք մեր ծանր տեղը երբեք չենք թեթևացնելու», – հայտարարել է դաշինքի առաջնորդը:
15:08 12.12.2017
Parliamentmonitoring-ի արդյունքներով 6-րդ գումարման առաջին նստաշրջանի ամենաակտիվ պատգամավորն է «Ելք» խմբակցության անդամ Արտակ Զեյնալյանը, ով 82 անգամ ելույթ է ունեցել և հարց հնչեցրել: Հաջորդը «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն է. 59 հարց ու ելույթ: Նույնչափ հարց է հնչեցրել ու ելույթ ունեցել «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Ամենաակտիվ պատգամավորների 4-րդ հորիզոնականում է «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը 52 ելույթով և հարցով: Նույնքան ակտիվ է եղել նաև 5-րդ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը:
6-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանից ամենաշատը բացակայած պատգամավորը «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն է: Նա նիստերից բացակայել է 213 անգամ: Ծառուկյանին հաջորդում է նույն խմբակցության պատգամավոր Նորա Առուստամյանը՝ 155 անգամ: Նիստերից հաճախակի բացակայել է նաև «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ 123 անգամ: Ամենաշատը բացակայած պատգամավորների թվում է նաև ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ֆարմանյանը. նա բացակայել է 99 անգամ: Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը նիստերից բացակայել է 97 անգամ և այդ ցուցանիշով 5-րդն է ամենաշատ բացակայած պատգամավորների ցանկում:
Առաջին նստաշրջանի ընթացքում ամենաշատը կողմ քվեարկած պատգամավորները իշխող ՀՀԿ խմբակցության պատգամավորներն են: ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը, խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, պատգամավորներ Ավետ Սարգսյանը, Գրիգոր Ավալյանը կողմ են քվեարկել 209 անգամ, իսկ պատգամավոր Արայիկ Հովհաննիսյանը՝ 208:
Նախագծերին ամենաշատը դեմ քվեարկած պատգամավորներն էլ ներկայացնում են ընդդիմադիր «Ելք» խմբակցությունը: Խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը դեմ է քվեարկել 47, Մանե Թանդիլյանը՝ 44, Արամ Սարգսյանը՝ 42, խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը և քարտուղար Գևորգ Գորգիսյանը՝ 40 անգամ:
Ամենահաճախ ձեռնպահ քվեարկած պատգամավորներն էլ բացառապես ներկայացնում են «Ծառուկյան» խմբակցությունը: Խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը, պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Վարդան Բոստանջյանը, Վահան Կարապետյանը ձեռնպահ են քվեարկել 10 անգամ, Արայիկ Աղաբաբյանը՝ 9 անգամ:
Առաջին նստաշրջանի ընթացքում ընդունված նախագծերի 12.5 տոկոսը ներկայացրել են Ազգային ժողովի պատգամավորները, 87.5 տոկոսը՝ կառավարությունը: Նստաշրջանի ընթացքում ընդունվել է պատգամավորների հեղինակած 25 և կառավարության հեղինակած 160 օրենսդրական նախաձեռնություն:
11:05 29.11.2017
«Բնապահպանության նախարարությունն առաջիկայում բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման ծրագրեր պետք է իրականացնի»,- այս մասին այսօր՝ խորհրդարանում ընթացող քննարկման ժամանակ, ասել է ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: «Այսօր արդեն իսկ ունենք նախագծված Ջերմուկը, «Տաթև» ազգային պարկը: Մասնավոր կազմակերպությունների և անձանց կողմից ցանկություն է հայտնվել, որ իրենք նույնպես մասնակցեն բնության պահպանության հատուկ տարածքներ ստեղծելուն, ինչը մեր կողմից […]
16:14 11.11.2017
Ազգային ժողովի նիստերից ամենաշատ բացակայած պատգամավորը «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն է։ Ընդհանուր առմամբ նա ունի 137 բացակայություն։ Նրան հաջորդում են նույն խմբակցության պատգամավոր Նորա Առուստամյանը՝ 79 բացակա և ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանը՝ 76 բացակա։
12:13 31.10.2017
Ինչպես արդեն տեղեկացրել ենք «Առինջ մոլ»-ի առևտրականներն այս պահին խորհրդարանի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում: Քաղաքացիների պահանջին լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը: Վերջինիս խոսքով՝ օրենսդրությամբ սահմանված կարգով բոլոր առեւտրականները պետք է հարկերը վճարեն: Հարությունյանը տեղեկացրել է, որ նախորդ շաբաթ հանդիպել է առևտրականների հետ եւ նրանց բացատրել, թե ինչ պետք է անեն։
«Եթե դրանից էլ են խուսափում: Եթե փորձում են խուսափել հարկերից, չի լինելու, կոշտ վարչարարություն է իրականցվելու։ Մենք առաջարկել ենք ձրի հաշվապահություն, դրանից իրենք հրաժարվել են, որովհետեւ շրջանառությունը չեն ուզում ցույց տալ»,- ընդգծել է ՊԵկ նախագահն:
Վերջինս հայտարարել է նաև՝ տեղյակ է, որ Գագիկ Ծառուկյանը փորձել է առևտրականներին հասկացնել, որ ՊԵԿ-ի արածն օրինականության սահմաններում է:
«Այդ մարդիկ պետք է հասկանան, որ հետդարձի ճանապարհ չկա, պետք է իրականության սահմաններում աշխատեն։ Մանրածախ առևտրի ոլորտում կա մեծ ստվեր, դրա դեմ ենք պայքարում ու պետք է հաղթենք»,- նշել է Հարությունյանը։
Այս պահին էլ առևտրականները գտնվում են ԱԺ-ի դիմաց: Նրանց հետ այժմ բանակցում է ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը: Պաշտոնյան անդրադարձել է նաև Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող ընկերություններում կատարված ստուգումներին: Նրա խոսքով՝ լուրջ խախտումներ չեն արձանագրվել: