TIME
Ամսաթիվ
10 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+5.09 oC

Գագիկ Ծառուկյան

«Արարատ» ցեմենտի գործարանի աշխատակիցները կրկին բողոքի ակցիա են իրականացնում

11:12 17.05.2018

Նրանք պահանջում են բարձրացնել իրենց աշխատավարձերն ու ակնկալում են հանդիպել Գագիկ Ծառուկյանի հետ՝ հարցը քննարկելու համար:

̰
Գագիկ Ծառուկյանը տեղյակ է «Արարատցեմենտ» գործարանի աշխատակիցների բողոքի մասին

14:06 15.05.2018

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանի մի շարք աշխատակիցներ այսօր առավոտից բողոքի ակցիա են իրականացնում գործարանի դիմաց՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում:

̰
Ես հանրապետականին ներել եմ. Գագիկ Ծառուկյան

12:43 08.05.2018

«Ցանկացած ընտանիքում խոսակցություններ լինում են, կարևորը, որ մենք հիմա հանդիպել ենք, քննարկել ենք, ողջունել ենք Նիկոլ Փաշինյանի արածը, որն անհնար էր թվում: Նա այնպիսի գործ է կատարել, որ բոլորը պետք է ամեն ինչ մոռանան, ջնջեն ու նորից սկսեն: Մեր մեջ այդպիսի լուրջ բան էլ տեղի չի ունեցել, ես եթե հանրապետականին եմ ներել… »,- պատասխանել է Գագիկ Ծառուկյանը լրագրողների այն հարցին, թե ինչ փոխհարաբերություների մեջ է Նիկոլ Փաշինյանի հետ այժմ:

̰
Հարվարդ չեմ ավարտել,բայց տնտեսությունը պատկերացնում եմ.Գագիկ Ծառուկյան

11:57 08.05.2018

«Անհրաժեշտ է պայման ու հնարավորություն ստեղծել ժողովրդի համար, ոչ թե գումար ներդնել սեփական բիզնեսի մեջ, 1 միլիարդ 200 միլիոն դրել եմ, բայց որպեսզի ժողովրդի կարգավիճակը փոխվի, պետք է բոլոր ոլորտներում հավասարաչափ ներդրումներ արվեն, ես էլի կանեմ ներդրումներ, բայց եթե իշխանությունը ես չեմ ղեկավարում, չի կարող լինել 15 միլիարդ»,- ասել է պատգամավոր Գագիկ Ծառուկյանն այսօր ԱԺ-ի նիստից առաջ:

̰
Մեր փեսաների ցավը տանեմ,ամեն մեկը բերել է 35 հազար ձայն.Գագիկ Ծառուկյան

11:31 08.05.2018

«Բացառված է Հովիկ Աբրահամյանի, Ռոբերտ Քոչարյանի կապը Ծառուկյանի հետ, ծանոթ-բարեկամով չի», – լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

̰
Փաշինյանն այն մարդն է, որի հետ չես կարող նախապայմաններով խոսել.Գագիկ Ծառուկյան

10:49 08.05.2018

Նիկոլ Փաշինյանի հետ կոալիցիա կազմելու մասին կոնկրետ պայմանավորվածություն չկա, լրագրողների հետ զրույցում այսօր ԱԺ նիստից առաջ ասել է «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Դեռ փաստաթուղթ ստորագրված չէ, և իրենց խմբակցությունը կառավարությունում մաս կազմելու խնդիր չի դրել Փաշինյանի առջև,- նշել է Գագիկ Ծառուկյանը:

̰
Քաղաքական պայքարն անձնական մակարդակի չպետք է իջեցնել. Արա Պապյան

16:19 05.05.2018

«Առավոտ»-ը գրում է, որ «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի տնօրեն Արա Պապյանի գնահատմամբ՝ եթե Գագիկ Ծառուկյանը չաջակցեր շարժմանը, բախումները բացառված չէին, իսկ աջակցելով՝ Ծառուկյանն իր համար առաջիկա ընտրություններում բավականին լավ ելքային դրություն է ապահովում:

̰
Սերժ Սարգսյանը, Գագիկ Ծառուկյանը, Խաչատուր Սուքիասյանը և Իշխան Զաքարյանը հանդիպել են. «Ժամանակ»

14:52 05.05.2018

«Ժամանակ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ երեկոյան տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի, Գագիկ Ծառուկյանի, Խաչատուր Սուքիասյանի և Իշխան Զաքարյանի հանդիպումը:

̰
«Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունների ջանքերով Էմիլ Բաբայանը չընտրվեց ՍԴ դատավոր

10:41 04.05.2018

ԱԺ հերթական քառօրյայի ժամանակ այսօր առավոտյան տեղի է ունեցել Սահմանադրական Դատարանի նոր անդամի քվեարկությունը:

̰
Մայիսի 8-ին վարչապետի ընտրությանը ևս «Ծառուկյան» դաշինքը քվեարկելու է Նիկոլ Փաշինյանի օգտին

18:46 02.05.2018

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

̰
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է Գագիկ Ծառուկյանի հետ։

17:40 02.05.2018

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է Գագիկ Ծառուկյանի հետ։ Այդ մասին հայտնել է Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում: Նա նաև լրագրողներին հրավիրել է «Մարիոթ» հյուրանոցի գլխավոր մուտքի դիմաց:

̰
«Ծառուկյան» խմբակցությունը միաձայն կողմ է քվեարկելու Փաշինյանի թեկնածությանը. Միքայել Մելքումյան

19:39 01.05.2018

ԱԺ-ում հատուկ նիստի ժամանակ «Ծառուկյան» խմբակցության անունից ելույթ ունեցավ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը: Նա նշեց, որ այսօր մեր հանրապետությունը կանգնած է կարևորագույն բեկումնային շրջադարձի պահին, երբ բոլորս պետք է հասկանանք պահի լրջությունը:

̰
«Ծառուկյանն առնչություն չի՞ ունեցել Մարտի 1-ի դեպքերի հետ». հարց Գագիկ Ծառուկյանին

12:17 01.05.2018

«Մենք միշտ ասել ենք, հիմա էլ ենք ասում, որ պատրաստ ենք և ցանկացած բացահայտման կողմնակիցն ենք, որ ժողովուրդն էլ տեղյակ լինի»,- ահա այսպես է արձագանքել ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով լրագրողներից մեկի այն հարցին, թե Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իշխանության գալու դեպքում բացելու է 2008-ի Մարտի 1-ի էջը, դուք մտահոգվելո՞ւ առիթ չունեք:

̰
«Նառա, դու՝ սուս». Գագիկ Ծառուկյանը լռեցրեց Նաիրա Զոհրաբյանին

12:02 01.05.2018

SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել է, որ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը խորհրդարանում է, և մինչև նիստի մեկնարկը զրուցել է լրագրողների հետ:

̰
«Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել, ժողովուրդն ազատ է». Գագիկ Ծառուկյան

11:58 01.05.2018

Ազգային ժողովում լրագրողները «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանից հետաքրքրվել են, թե ինչու իրեն 2015 թվականին չհաջողվեց անել այն, ինչ այսօր արեց Նիկոլ Փաշինյանը:

̰
«Համաժողովրդական շարժմանը միանալը պատասխա՞ն էր 2015 թվականին կատարած ՀՀԿ-ականների հայտարարություններին». մեկնաբանում է Ծառուկյանը

11:39 01.05.2018

ԱԺ-ում «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ զրույցում լրագրողներն անդրադարձել են նաև նրա նկատմամբ նախկինում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած քննադատություններին՝ մասնավորապես նշելով, որ Փաշինյանը շատ է քննադատել նրան և ասել, որ հարկերը չի վճարում: Ի պատասխան սրան՝ Ծառուկյանն ասել է.

̰
«Ծառուկյան» դաշինքը Փաշինյանի հետ պորտֆելների հարց չի քննարկել. Գագիկ Ծառուկյան

10:56 01.05.2018

«Մենք պատրաստ ենք մեր ձայներն անշահախնդիր տալու, որովհետև այս իրավիճակն առաջացել է ժողովրդին չլսելու, ժողովրդին հաշվի չառնելու պատճառով: Ես հարգում եմ իմ ժողովրդին և իմ ժողովրդի որոշումն իմ համար ընդունելի ա»,- ասել է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում:

̰
Գագիկ Ծառուկյանին առաջարկել են առաջադրվել վարչապետի պաշտոնում

10:36 01.05.2018

Ինչպես արդեն SHANTNEWS.am-ը տեղեկացրել է, քիչ հետո ԱԺ-ում մեկնարկելու է հատուկ նիստը, որի ժամանակ տեղի է ունենալու ՀՀ վարչապետի ընտրությունը: ԱԺ-ում է նաև «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ այս ընթացքում իրեն շատ քաղաքական ուժեր և գործիչներ ոչ միայն Հայաստանից, այլև աշխարհի տարբեր վայրերից առաջարկել են առաջադրել իր թեկնածությունը վարչապետի պաշտոնում, բայց ինքը մերժել է:

̰
«Ելք»-«Ծառուկյան» դաշինք հանդիպմանը Գագիկ Ծառուկյանը ներկա չի եղել

10:29 30.04.2018

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS.am-ը, այսօր ԱԺ-ում «Ելք» խմբակցության անդամներն առաջադրել են Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում:

̰
Մենք Հանրապետականի հետ գործ չենք ունենալու. Գագիկ Ծառուկյան

20:27 28.04.2018

«Բոլորդ էլ գիտեք, որ մենք Հանրապետականի հետ գործ չենք ունենալու, ոչ մի ձայն իրենց չենք տալու: Կառաջադրեն, չառաջադրեն, իրենք գիտեն, իրենք թող որոշեն, մենք իրենց ձայն չենք տալու, ոչ մի ձայն ամբողջ թիմով»,- ընդգծել է Ծառուկյանը:

̰
«Ես իմ ամբողջ թիմով, մեկ մարդու պես իմ ձայնը տալու եմ ժողովրդի թեկնածուին». Գագիկ Ծառուկյան

20:04 28.04.2018

Քիչ առաջ SHANTNEWS-ը հաղորդել էր, որ Գագիկ Ծառուկյանը սատարում է Նիկոլ Փաշինյանին: Գագիկ Ծառուկյանը «Կենտրոն» ՀԸ-ի «Ուրվագիծ» հաղորդման եթերում արդեն ներկայացրել է իր դիրքորոշումները կապված երկրի ներքաղաքական իրավիճակի հետ: Նա նշել է, որ շարժմանը շատ դրական է վերաբերվում:

̰
Գագիկ Ծառուկյանը սատարելու է Նիկոլ Փաշինյանին/ ՏԵՍԱՆՅՈՒԹ/

19:03 28.04.2018

«Ծառուկյան» դաշինքի նախագահ Գագիկ Ծառուկյանը սատարելու է Նիկոլ Փաշինյանին:

̰
Ծառուկյանը շատ լավ թեկնածու է. Էնֆիաջյան

20:22 27.04.2018

«Ընկերներ, մենք պայքարել էնք և գտնում էնք, որ ամենավերջնական որոշումը լինելու է մեր քվեարկությամբ և մեր քաղաքական մոտեցումներով»- այսպես է պատասխանել Էնֆիաջյանը լրագրողների այն հարցին, թե մայիսի 1-ին իրենց խմբակցությունը լինելու է փողոցում, թե մասնակցելու է ԱԺ նիստին:

̰
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը վաղն անձամբ հանդես է գալու հայտարարությամբ. Իվետա Տոնոյան

18:02 27.04.2018

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը վաղն անձամբ հանդես է գալու հայտարարությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:

̰
ԲՀԿ դիրքորոշումներում հստակություն դեռ չկա

13:50 27.04.2018

ԱԺ «Ծառուկյան» դաշինքի դիրքորոշումն առայժմ հստակ չէ՝ կպաշտպանե՞ն Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը որպես վարչապետի հնարավոր թեկնածուի, թե՞ ոչ,- այս մասին SHANTNEWS.am-ին ասել է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի խոսնակ Իվետա Տոնոյանը: Նա հաստատել է, որ Նիկոլ Փաշինյանը և Գագիկ Ծառուկյանը դեմառդեմ հանդիպել են, քննարկել են ստեղծված իրավիճակի հանգուցալուծման տարբերակները:

̰
«Շարժման տրամաբանությունից դուրս մեզ հետ որևէ բան պայմանավորվելը սադրանք է»․ Փաշինյան

20:03 26.04.2018

Մինչ այս Փաշինյանը հանդիպել է ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ, իսկ վաղը նախատեսում է հանդիպել ՀՀԿ-ի փաստացի բանակցող Կարեն Կարապետյանի հետ։

̰
Հրաչյա Ռոստոմյանը հրաժարական է տվել նախարարի պաշտոնակատարի պաշտոնից

12:50 25.04.2018

Հրաչ Ռոստոմյանը հրաժարական է տվել ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնից:
«Գիտակցելով պահի օրհասականությունն ու ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու պատասխանատվությունը Հայաստանի պետականության առջև՝ ես հրաժարական եմ տալիս Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատարի պաշտոնից։
Որպես ԲՀԿ համակիր՝ ես պաշտպանում եմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի համազգային մոբիլիզացիայի մասին կոչին և անձամբ դուրս եմ գալիս փողոց։ Բոլոր մարզիկներին և մարզաշխարհի ներկայացուցիչներին վստահեցնում եմ՝ այսօր Հայաստանի դրոշը Հանրապետության հրապարակում մեր ժողովրդի գլխավերևում ծածանելու ժամանակն է։

̰
ԲՀԿ-ն կոչ է անում իր կուսակիցներին դուրս գալ փողոց

10:46 25.04.2018

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, հայտարարել էր, որ միանում է համաժողովրդական ընդվզման ալիքին և կանգնած է ժողովրդի կողքին, կոչ ենք անում մեր բոլոր կուսակիցներին հանրապետության բոլոր մարզերում և մայրաքաղաք Երևանում մոբիլիզացվել և դուրս գալ փողոց, լինել ժողովրդի կողքին», – այսօր հայտարարել է ԲՀԿ քաղաքական խորհուրդը:

̰
Չի կարելի ասել՝ եթե «Ծառուկյան» խմբակցությունը փողոցում չի եղել՝ ժողովրդի կողքին չի եղել. Գևորգ Պետրոսյան

14:11 24.04.2018

ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանն այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցի ժամանակ ասել է, որ այն, ինչ կատարվել է Հայաստանում, ժողովրդավարության հաղթանակն էր, իսկ իրենք, բնական է, որ եթե միացել են շարժմանը, ուրեմն դեմ են եղել առկա իրավիճակին, որևէ բան հետին թվով անելու հարց չկա:

̰
Գագիկ Ծառուկյանը միանում է համաժողովրդական շարժմանը. ԲՀԿ քաղաքական խորհուրդ

15:00 23.04.2018

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և Ազգային ժողովի «Ծառուկյան դաշինք» խմբակցությունը՝ անձամբ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, միանում են Հայաստանում և աշխարհասփյուռ հայության շրջանում ծավալված համաժողովրդական շարժմանը՝ կոչ անելով իշխանություններին գիտակցել պահի լրջությունն ու իրավիճակի անխուսափելիությունը, և անհապաղ կատարել քայլեր, որոնք կնպաստեն ստեղծված կացության հանգուցալուծմանը։

̰
BACK_TO_TOP