TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+2.09 oC

Գագիկ Ծառուկյան

Գագիկ Ծառուկյանը Գևորգ Պետրոսյանի՝ մանդատից հրաժարվելու դիմումը չի ընդունել

13:25 07.08.2018

«Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը չի ընդունել խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանի՝ մանդատից հրաժարվելու դիմումը: Գագիկ Ծառուկյանն այս մասին հայտարարել է այսօր հրավիրած նիստում խմբակցության անդամների հետ հանդիպման ժամանակ։ Հիշեցնենք՝ Գևորգ Պետրոսյանն իր անհամաձայնությունն էր հայտնել Նաիրա Զոհրաբյանին Երևանի քաղաքապետի պաշտոնին առաջադրելու հարցում, որից հետո հայտարարել էր, որ պատրաստ է վայր դնել մանդատը, եթե Գագիկ Ծառուկյանը […]

̰
Եթե Ծառուկյանը հաստատի մանդատս վայր դնելու մտադրությունս, բարոյական նորմերն ինձ այլընտրանքի տեղիք չեն տալիս․ Գևորգ Պետրոսյան

22:33 04.08.2018

Եթե պարոն Ծառուկյանը հաստատի մանդատս վայր դնելու մտադրությունս, ապա բարոյական նորմերն ինձ այլընտրանքի տեղիք չեն տալիս: Այս մասին Facebook-ում գրել է ՀՀ Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: Պետրոսյանի գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Հարգելի ընկերներ… Երկու օր առաջ Երևանի ավագանու ընտրությունների առթիվ կատարածս հայտարարության կապակցությամբ կրկին անգամ հայտարարում եմ, որ թող որևէ մեկը դա […]

̰
Փաշինյանի ու Ծառուկյանի հարաբերությունները սառել են, չեն շփվում իրար հետ. «Ժողովուրդ»

08:39 31.07.2018

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները վերջերս սառել են, և նրանք տևական ժամանակ է՝ չեն շփվում միմյանց հետ: Սա այն բանից հետո, երբ քաղաքացուն ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու մեղադրանքով կալանավորվեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի անվտանգության ծառայության պետ Էդուարդ Բաբայանը: Հիմա, չնայած ԲՀԿ-ական պատգամավորները նշում են, […]

̰
Ովքեր են ստորագրել Ծառուկյանի Էդոյին ազատ արձակելու համար․ «Ժամանակ»

08:45 27.07.2018

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԱԺ պատգամավորները ստորագրահավաք են սկսել «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանին ազատ արձակելու համար: Միջնորդագիրը, բացի «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներից, ստորագրել են նաև ՀՀԿ խմբակցության անդամ և թավշյա հեղափոխությունից հետո խմբակցությունը լքած բազմաթիվ պատգամավորներ»:

̰
Ստուգումներ՝ «Կենտրոն» ՀԸ-ում. Ստուգում են նաև Ծառուկյանի ընտանիքի անդամների հայտարարագրերը. «Հրապարակ»

09:44 26.07.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին շրջանում ԲՀԿ վերնախավը գրեթե ամեն օր հավաքվում է Գագիկ Ծառուկյանի մոտ՝ քննարկելու ընթացիկ և քաղաքական հարցեր՝ «սկսած արձակուրդից, մինչև ավագանու առաջիկա ընտրություններ»։ Խոսակցություններ կան, որ ավագանու թեկնածուների ցուցակը գլխավորելու է Նաիրա Զոհրաբյանը, հետո գրվելու են Վահե Էնֆիաջյանի, Արարատ Զուրաբյանի անունները։ «1-2 օրից մեր ցուցակը կհրապարակենք․ տարբեր կոնֆիգուրացիաներ ենք քննարկում»,- ասաց […]

̰
Ծառուկյանը ե՞րբ կասի իր վճռորոշ խոսքը. Քաղաքապետի թեկնածուներից մեկը զայրացրել է շատերին. «Իրավունք»

09:54 25.07.2018

«Իրավունք» թերթը գրում է. «Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ՝ բավականին ուշագրավ պատկեր է ստեղծվել «Ծառուկյան» դաշինքում: Վերջիններս թեպետ հաստատել են, որ մասնակցելու են Երևանի ավագանու ընտրություններին, բայց չեն հստակեցրել, թե ով է գլխավորելու ցուցակը: Եվ մինչ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր վճռորոշ խոսքը կասի, դաշինքի պատգամավորներից միանգամից մի քանիսն են իրենց պոտենցիալ քաղաքապետի թեկնածու համարում: Այդ […]

̰
Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետը կմնա ձերբակալված

19:03 24.07.2018

Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանը կմնա ձերբակալված: Aravot.am-ի հետ զրույցում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն ասաց, որ այսօրվա նիստում դատարանը մերժել է Էդուարդ Բաբայանին ազատ արձակելու միջնորդությունը: Այս գործով երեկ հարցաքննվել է տուժող ճանաչված Վյաչեսլավ Հարությունովը։ Էդուարդ Բաբայանը, հիշեցնենք, 22 օր է` անազատության մեջ է: Նա մեղադրվում է Հարությունովին ծեծելու մեջ։ Դեպքից անմիջապես հետո, Վյաչեսլավ […]

̰
Գագիկ Ծառուկյանի անվտանգության պետ Էդուարդ Բաբայանի տեսակցությունների վրա դատարանն արգելանք է դրել

17:41 19.07.2018

ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի անվտանգության պետ Էդուարդ Բաբայանի տեսակցությունների վրա դատարանն արգելանք է դրել՝ քննիչի միջնորդությամբ։ Այս մասին «Հրապարակ» թերթի փոխանցմամբ, հայտնել է Էդուարդ Բաբայանի շահերի պաշտպան Արմեն Մելքոնյանը։ Հարցին՝ պատրաստվո՞ւմ են բողոքարկել որոշումը, պաշտպանը պատասխանել է․ «Այս պահի դրությամբ բողոք չենք ներկայացնելու որոշման դեմ, չենք էլ պատրաստվում ներկայացնել, թողնում ենք, որ քննությունը վստահ լինի, […]

̰
Ծառուկյանը դուրս է եկել Օսիպյանի դեմ. պայքարին միացել է նաև Վլադիմիր Գասպարյանը․ «Հրապարակ»

10:59 14.07.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք օրեր առաջ գրել էինք, որ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանին ձերբակալելուց առաջ, երբ ոստիկանությունը մտել է «Շանգրի Լա»՝ բոլորին պառկեցրել գետնին և սկսել Էդոյին փնտրել, որն այդ պահին եղել է իր տանը, Ծառուկյանը զանգահարել է ոստիկանապետ Վալերի Օսիպյանին և ասել՝ «առավոտը Էդոն կգա քո մոտ», ինչին Օսիպյանը պատասխանել է. […]

̰
Խախտումներ են արձանագրվել Մհեր Սեդրակյանի, Գագիկ Ծառուկյանի, Վարդան Հարությունյանի գազալցակայաններում. ՊԵԿ նախագահ

15:18 13.07.2018

«Որպես ռիսկային ոլորտներ, թեմատիկ ստուգումների թիրախ են ընտրվել ավտոգազալցակայանները: Արդյունքում՝ 8 տնտեսվարող սուբյեկտի մոտ իրականացված հսկողական միջոցառումների արդյունքներով կատարվել են հարկային պարտավորությունների նախնական հաշվարկներ՝ շուրջ 950 մլն. դրամի չափով և ուղարկվել են ՊԵԿ համապատասխան ստորաբաժանում՝ քրեաիրավական գնահատական տալու նպատակով»,- այս մասին հուլիսի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Քրեական գործ […]

̰
«ԿԳԲ-ի ուղեղային չիպը» Ծառուկյանին լուրջ ինֆորմացիաներ է մատակարարելու. «Իրատես»

08:39 13.07.2018

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե «Մուլտի գրուպ»-ի անվտանգության տնօրենի պաշտոնում Հրանտ Եպիսկոպոսյանին նշանակելը պատահական չէ։ ԱԱԾ-ի ղեկավարի նախկին առաջին տեղակալը Հայաստանում ամենատեղեկացված մարդկանցից մեկն է, ինչպես ասում են, «ԿԳԲ-ի ուղեղային չիպն է», և Գագիկ Ծառուկյանի անվտանգությունն ապահովելու է ոչ թե ֆիզիկապես, չնայած Էդուարդ Բաբայանի ազատազրկված լինելուն, այլ որպես «ուղեղային կենտրոն»։ Գործարարների համար այս […]

̰
Գագիկ Ծառուկյանի օգնականին մեղադրանք է առաջադրվել. ՀՔԾ

13:04 06.07.2018

03.07.2018-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ ընդունված քրեական գործի շրջանակներում 05.07.2018-ին ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության աշխատակից, Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահի օգնական Էդուարդ Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված այն հանցավոր արարքի կատարման համար, որ վերջինս խմբի կազմում հարվածներ է հասցրել և դիտավորությամբ կյանքին վտանգ […]

̰
Մտել են «Շանգրի Լա», բոլորին պառկեցրել. Ծառուկյանը զանգել է Օսիպյանին. «Հրապարակ»

09:10 06.07.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Բավականին հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել Ծառուկյանի թիկնապահ Էդոյի՝ Էդուարդ Բաբայանի գործով, որի ձերբակալության 72 ժամը լրացավ հուլիսի 5-ի գիշերը՝ ժամը 4-ին, քննիչը մոտ 10 ժամ առաջ կալանքի միջնորդությունը տարել էր դատարան։ Նիստը նշանակված էր ժամը 21։00-ին։ Դատելով այն բանից, որ փաստաբանի միջնորդությունը՝ ձերբակալությունը վերացնելու մասին, մերժվել էր, կալանքի որոշում կկայացվի։ «Բայց […]

̰
Ծառուկյանի Էդոյի խոշտանգումների հետքերով. Ինչու Գրիգոր Գրիգորյանը հեռացավ ԲՀԿ-ից. «Ժամանակ»

09:19 05.07.2018

«Ժամանակ» թերթը գրում է. «Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդիկ Բաբայանը մեղադրվում է մարդ ծեծելու և նրան մարմնական վնասվածք պատճառելու մեջ: Բայց մարդ ծեծելը Բաբայանի ամենօրյա գործունեության մի մասն է եղել, նրա աշխատանքի իմաստը: 2014թ. մայիսին առողջական վիճակի վատթարացման պատճառաբանությամբ պատգամավորական մանդատը վայր դրեց ԲՀԿ խմբակցության անդամ, ՆԶ նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանը: Գրիգորյանը իսկապես 15 օր […]

̰
Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետը կմնա կալանքի տակ

20:01 04.07.2018

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ նստավայրում ընթացող նիստում քիչ առաջ մերժել է Էդուարդ Բաբայանի կալանքի միջոց փոխելու միջնորդությունը: Նա կմնա կալանքի տակ, հայտնում է Aravot.am-ը: Ինչպես հայտնել էինք, երեկ ձերբակալվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի անվտանգության ծառայության պետ Էդուարդ Բաբայանը: Բաբայանը կասկածվում է դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեջ: ԲՀԿ […]

̰
Ծառուկյանը համախմբո՞ւմ է ուժերը. նա Ծաղիկ Ռուբոյին հրահանգ է տվել. «Իրավունք»

10:24 04.07.2018

«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքի տեղեկություններով՝ վերջերս Գագիկ Ծառուկյանն իր մոտ է հրավիրել Ռուբեն Գևորգյանին՝ Ծաղիկ Ռուբոյին և նրան հրահանգել՝ համախմբել և կազմ պատրաստ վիճակում պահել Գևորգյանին հավատարիմ ազատամարտիկներին: Մի վարկածով, որ եթե սկսվի ԵԿՄ-ի կազմաքանդման գործընթացը, Գևորգյանը փորձի հնարավորինս համախմբել այդ հատվածի ազատամարտիկներին ևս՝ բերելով ծառուկյանական դաշտ: Այլ վարկածով, որ Ծառուկյանն ամրապնդի իր ուժային […]

̰
Գագիկ Ծառուկյանը, ապա նրա անվտանգության ղեկավարը հարվածել են բռնցքամարտիկի հորը

13:42 03.07.2018

Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր ձերբակալվել է ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի անվտանգության ծառայության պետ Էդուարդ Բաբայանը: Այս առնչությամբ ոստիկանությունից հայտնում են, որ երեկ՝ հուլիսի 2-ին, ժամը 9:30-ի սահմաններում, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է տեղափոխվել 50-ամյա մի տղամարդ։ Ախտորոշվել է պոլիտրավմա՝ կողոսկրի կոտրվածք և այլ վնասվածքներ։ Հիվանդանոց մեկնած ոստիկանության Մաշտոցի […]

̰
Ձերբակալել են Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետին

11:02 03.07.2018

Քննչական կոմիտեն ձերբակալել է ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի անվտանգության ծառայության պետ Էդուարդ Բաբայանին: Այս տեղեկությունը հաստատել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը: Բաբայանը կասկածվում է դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեջ: Հիշեցնենք, որ նրա անունը պարբերաբար կապվում է մի շարք աղմկոտ դեպքերի հետ:

̰
«Պատիվ ունեմ» ծրագրին դիմողների թիվը գերազանցում է 250-ը

17:39 02.07.2018

«Պատիվ ունեմ» ծրագրին դիմողների թիվն այս պահի դրությամբ գերազանցում է 250-ը: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը: Նա տեղեկացրեց, որ դեռ պետք է անցկացվեն ընտրական գործընթացներ, հանձնաժողովն ընտրի ծրագրի մասնակիցներին, նոր միայն հայտարարվի վերջնական թվի մասին: Դավթյանը նշեց, որ նույնը կարելի է ասել «Ես եմ» ծրագրի մասին: Հարցին՝ պաշտոնյաների […]

̰
Կոշտ զրույց վարչապետի և նախարարի միջև. Ծառուկյանի որդին կզորակոչվի՞ բանակ. «Ժամանակ»

08:58 21.06.2018

«Ժամանակ» թերթը գրում է. «Գագիկ Ծառուկյանը դիմել է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը, որպեսզի որդու` Նվեր Ծառուկյանի անունը հանեն կառավարություն ներկայացված տարկետման իրավունք ստացողների ցուցակից: Սա փորձում են ներկայացնել որպես Ծառուկյանի կողմից արված մի վեհանձն քայլ, որով նա իր որդուն դնում է մյուս զինապարտների հետ հավասար հարթության մեջ: Բայց իրականությունը բոլորովին այլ է: Պարզվում է՝ […]

̰
ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Գագիկ Եղիազարյանի կալանքը փոխելու միջնորդությունը մերժվեց

19:50 20.06.2018

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում դատավոր Մեսրոպ Մակյանը որոշում է կայացրել մերժել  ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավման գործով ամբաստանյալ Գագիկ Եղիազարյանի պաշտպան Տիգրան Եգորյանի միջնորդությունը` իր պաշտպանյալի խափանման միջոց ընտրված կալանավորումը փոխելու վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, պաշտպանը ներկայացրել էր նաև Ազգային ժողովի պատգամավոր «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի և Սերգեյ Բագրատյանի անձնական երաշխավորությունները: Մեղադրողը կողմը […]

̰
Կոմպրոմիսը գտնված է. «Ծառուկյան» դաշինքը կողմ քվեարկեց «Բարեգործության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծին

11:30 20.06.2018

Չնայած նրան, որ տևական ժամանակ «Ծառուկյան» դաշինքը դեմ էր արտահայտվում կառավարության կողմից ներկայացված «Բարեգործության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին նախագծին, բայց այսօր ԱԺ-ում հարցի քվեարկության ժամանակ «Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ իրենք կողմ են քվեարկելու: Հիշեցնենք, որ նրանք խորհրդարանում հայտարարում էին, որ այս նախագծի ընդունմամբ սահմանափակվում է Գագիկ Ծառուկյանի բարեգործական […]

̰
Գագիկ Ծառուկյանը՝ Արմավիրի քաղաքապետի նոր «կռի՞շ». «Ժամանակ»

09:01 19.06.2018

«Ժամանակ» թերթը գրում է. «Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի դեմ տեղի ունեցող բողոքի ցույցերի ֆոնին մեզ հայտնի դարձավ, որ Խլղաթյանը նոր տանիք է գտել՝ հանձին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի: Խլղաթյանը տարբեր միջավայրերում հայտարարում է, որ ինքն իրեն ապահովագրել է, քանի որ Ծառուկյանը իրեն աջակցություն է խոստացել քաղաքապետի պաշտոնը պահելու հարցում: Բայց թե կոնկրետ ինչ աջակցություն է […]

̰
Ո՞վ է խախտել Ծառուկյան-Փաշինյան պայմանավորվածությունը. «Ժամանակ»

09:17 14.06.2018

«Ժամանակ» թերթը գրում է. «Թեեւ Բարեգործության մասին օրենքի մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի ԱԺ ներկայացնելը առաջացրել է «Ծառուկյան» դաշինքի բուռն արձագանքը՝ ընդդեմ նոր կառավարության, իրավիճակն, այդուհանդերձ, դեռեւս ամբողջապես բացված ու պարզ չէ՝ Ծառուկյան-Փաշինյան դիմակայության մեկնարկի մասին խոսելու համար: Եվ պատճառն այն չէ, որ Բարեգործության մասին օրենքում կատարվելիք փոփոխությունների նախագծի հեղինակը նախորդ՝ Կարեն Կարապետյանի […]

̰
«Ծառուկյան» խմբակցությունը նոր պատգամավոր կունենա. Մերուժան Սիմոնյանը վայր կդնի մանդատը. «Ժողովուրդ»

09:58 13.06.2018

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Առաջիկայում «Ծառուկյան» խմբակ­ցությունը նոր պատգամավոր կունենա: Ինչպես հայտնի է, խմբակցության պատգամավոր Մերուժան Սիմոնյանը հայտարարել է մանդատը վայր դնելու, ինչպես նաև կուսակցությունը լքելու մասին: Օրեր առաջ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշել էր, թե իրենք փորձելու են համո­զել գործընկերոջը, որպեսզի հետ վերց­նի մանդատից հրաժարվելու մասին դիմումը: Սակայն «Ժողովուրդ» օրաթեր­թին հայտնի դարձավ, որ Մերուժան […]

̰
Պարո՛ն Փաշինյան, դուք խորհրդակցե՞լ եք Գագիկ Ծառուկյանի հետ. Միքայել Մելքումյան

18:21 12.06.2018

«Պարո՛ն վարչապետ, պարո՛ն Փաշինյան, եթե մի ոլորտ ուզում եք կարգավորել և հիմնական՝ 99 տոկոսը բարեգործության կատարվում է Գագիկ Ծառուկյանի կողմից, խորհրդակցե՞լ եք Դուք Գագիկ Ծառուկյանի հետ: Բարեգործության ամբողջ սպեկտրն իրականացնում է մի անձնավորություն և մշտական, որը կապ չունի նախընտրական, ընտրական գործընթացների հետ»,- խոսելով հունիսի 19-ին ԱԺ արտահերթ նիստում «Բարեգործության մասին» օրենքի քննարկման մասին՝ հարցրել է […]

̰
Կարեն Կարապետյանը մտածել է, թե վատություն է անում Գագիկ Ծառուկյանին. Իվետա Տոնոյան

18:13 12.06.2018

ԱԺ հայտարարությունների ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա  Տոնոյանն ասել է. «Մենք, իհարկե, շատ լավ հասկանում ենք, որ վարչապետի պաշտոնից հրաժեշտ տալուց ընդամենը մեկ օր առաջ` ապրիլի 16-ին, այս օրենքի ստորագրումը շարունակությունն էր տևական ժամանակ «Մուլտի գրուպ» կոնցեռնում իրականացվող հարկային տեռորի, չհիմնավորված ստուգումների, մարդու իրավունքների ոտնահարմամբ ուղեկցվող գործողությունների: Եվ առավել քան հստակ է, որ իբր թե […]

̰
«Հրապարակ». Բաբլոյանն ու Ծառուկյանը Մոսկվայում են. ՌԴ-ն վրդովված է եվրոպամետ կադրերի նշանակմամբ

10:08 05.06.2018

«Հրապարակ»-ը գրում է. «Արա Բաբլոյանին հանրապետականներն ու նախկին իշխանությունները հորդորել են զբաղվել հայ-ռուսական հարաբերությունների կարգավորմամբ, գոնե՝ պառլամենտական մակարդակում։ Հիմա շատերը մտավախություն ունեն, որ Ռուսաստանը վրդովված է եվրոպամետ կադրերի նշանակմամբ տարբեր պատասխանատու պաշտոններում, հատկապես՝ ՊՆ-ում, Անվտանգության խորհրդում, և այդ վրդովմունքը կարող է արտահայտվել ռուսական ավանդական «եղանակով»՝ Արցախում սադրանքներ հրահրելով կամ Հայաստանի դեմ ուղղված տարբեր ձեռնարկներով, ուստի […]

̰
Հիմա բոլորը պետք է խաղան Նիկոլ Փաշինյանի դրած կանոններով. Գագիկ Ծառուկյան

14:27 01.06.2018

«Տվյալ պահի իշխանությունն է թելադրում խաղի կանոնները: Բոլորը գիտեն` ով ինչով ա զբաղվում, ինչ ա տանում, ինչ ա ներմուծում»,- ասել է Գագիկ Ծառուկյանը «Slaqnews»-ի՝ բացահայտված կոռուպցիոն սխեմայի և բյուջեն շրջանցող մեծ գումարների մասին հարցին ի պատասխան: Գագիկ Ծառուկյանը նշել է, որ խաղի կանոնը դրված է, և մարդիկ պարտավոր են խաղալ այդ կանոններով: Հիմա բոլորը պետք […]

̰
Աշոտ Հակոբյանին նախարար նշանակելու համար էներգետիկայի և բնական պաշարների նախարա՞րն է բարեխոսել Ծառուկյանի մոտ

18:25 17.05.2018

Կառավարության նիստից հետո ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նորանշանակ նախարար Աշոտ Հակոբյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյո՞ք ճիշտ են այն տեղեկությունները, թե իր համար էներգետիկայի նախարար Արթուր Գրիգորյանն է բարեխոսել Գագիկ Ծառուկյանի մոտ:

̰
BACK_TO_TOP