16:44 26.09.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` շնորհավորելով Սիմոն Մարտիրոսյանին հաղթանակի կապակցությամբ: «Սիրելի՛ հայրենակիցներ Այս փառահեղ մարզիկը՝ Սիմոն Մարտիրոսյանը, հերթական անգամ բոլորիս անսահման հպարտության առիթ է տալիս՝ դառնալով ծանրամարտի աշխարհի երկակի չեմպիոն: Շնորհավորում եմ մեզ բոլորիս և, առաջին հերթին, Սիմոնին, առա՛ջ դեպի Օլիմպիական մեծ բարձունքներ»,- գրել է Ծառուկյանը:
18:19 24.09.2019
Ո՞վքեր են ամենաակտիվ, ամենալուռ, ամենաշատ բացակայող ու ամենահարուստ պատգամավորները: Ներկայացվել են 7-րդ գումարման Ազգային ժողովի 2-րդ նստաշրջանի գործունեության դիտարկման արդյունքները: 7-րդ գումարման 2-րդ նստաշրջանի ընթացքում ընդունված 143 օրենքից ընդամենը 9 տոկոսի հեղինակն է խորհրդարանը, մնացածինը կառավարությունն է: Այս առումով օրենսդիր և գործադիր իշխանությունների միջև հարաբերակցությունը նախորդների համեմատ շատ չի փոխվել: Իսկ ի՞նչ է փոխվել նոր […]
15:06 21.09.2019
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը շնորհավորական ուղերձ է հղել Անկախության օրվա առթիվ: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Սիրելի հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության անկախության 28-ամյակի առթիվ: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ազատ և անկախ հայրենիքի հռչակումը մեր նորագույն պատմության կարևորագույն ձեռքբերումն ու հաղթանակն է: Անկախության 28 տարիների ընթացքում մեր երկրում ու մեր հասարակության կյանքում շատ […]
23:16 19.09.2019
ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել, որոնցից մեկում նա ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ է։ «Գույնը՝ սպիտակ»,- լուսանկարին կից գրել է նա։
15:36 19.09.2019
Այսօր առավոտյան մամուլում լուրեր էին տարածվել, որ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հետ: Մասնավորապես նշվում էր, որ նրանց հանդիպման ընթացքում քննարկվել և որոշում է կայացվել, որ Արթուր Վանեցյանը պետք է անդամակցի ԲՀԿ-ին և դառնա վարչության անդամ: Տարածված լուրերի վերաբերյալ SHANTNEWS.am-ը պարզաբանում է ստացել Գագիկ Ծառուկյանի մամուլի […]
11:51 12.09.2019
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարն այսօր լրագրողներին ևս մեկ անգամ ասել է, որ պատրաստ է կանգնել Ամուլսարի պաշտպանության համար ակցիաներ կազմակերպողների կողքին, իսկ հարցին՝ թե ե՞րբ դուրս կգա մասնակցելու ակցիաներին, պատասխանել է. «Մենք չենք ասել՝ մենք պետք է մասնակցենք քայլերթին, մենք ասել ենք՝ ժողովրդի կողքին ենք, ժողովրդին մենք պաշտպանելու ենք: Իրենք կարող են ազատ […]
08:58 11.09.2019
«Հրապարակ» թերթը գրում է. «Գագիկ Ծառուկյանի դստեր և Խաչատուր Սուքիասյանի որդու հարսանիքը շարունակում են քննարկել։ Թեմա է դարձել, թե ինչու չի մասնակցել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, չնայած հրավիրված է եղել, և ներկա էր իշխանական էլիտան՝ վարչապետի գլխավորությամբ։ Նրա խորհրդական Վահան Կոստանյանն ասաց․ «Որևէ քաղաքական ենթատեքստ չկա դրանում, որ պարոն Միրզոյանը չի մասնակցել շաբաթ օրը տեղի […]
22:40 09.09.2019
Գագիկ Ծառուկյանի դստեր և Խաչատուր Սուքիասյանի որդու հարսանիքից անցել է 2 օր, սակայն դրա մասին քննարկումները մինչև օրս շարունակվում են: Այսօր Սոնա Ռուբենյանի՝ Մեր տնից՝ նոր տուն, երգի պրեմիերան է, որի խոսքերի հեղինակը Ավետ Բարսեղյանն է, իսկ երաժշտության՝ Սոնա Ռուբենյանը: Սակայն երգի առաջին պրեմիերան դեռ 2 օր առաջ էր եղել՝ Ծառուկյան- Սուքիասյան հարսանիքին: Ռուբենյանի այս […]
14:02 09.09.2019
«Որոշ փոփոխություններ, որոշակի աճ կա, ես չեմ ասում՝ չկա, բայց ասենք երկու տարի առաջ ու հիմա ձեր կյանքում, առօրյայում, ապրելակերպում փոփոխություն կա՞, թե՞ չկա»,- սեպտեմբերի 9-ին լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ խոսելով երկրի տնտեսական զարգացման մասին: «Վարչապետը ուզում ա անի, բայց միայն ասելով չի, պետք է էդ մարդուն աջակցեն, ամեն […]
13:55 09.09.2019
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը սեպտեմբերի 9-ին լրագրողների հետ զրույցում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձավ նաև մեր ժողովրդի ավանդական արժեքների պահպանմանն ուղղված իրենց նախաձեռնությանը: «Ասում ենք՝ եկեք օրենք ընդունենք, որ եթե հասուն մարդը պետք է երեխային քարոզի, փչացնի, ուղուց հանի, այդ մարդը պատասխանատվության ենթարկվի: Մենք ավանդական, ադաթով, ավանդույթով, եկեղեցով, ընտանիքով մարդ ենք, առաջին քրիստոնյա ազգն ենք: […]
12:49 09.09.2019
Ընդդիմադիրներն Ամուլսարի հարցով ասում են՝ ժողովրդի կողքին են, որ դիվիդենտներ շահեն: Լրագրողները իշխանական պատգամավորների այս թեզը փոխանցեցին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին՝ հետաքրքրվելով՝ արդյո՞ք այդպես է: «Ծառուկյանը դրա կարիքը չունի, Ծառուկյանն այս քանի տարի քաղաքականությամբ զբաղվում է, միշտ իր խոսքը պահել է, մոտեցումը, տեսակետը ասել է՝ անկախ դիվիդենտ շահելուց: Դուք տեսե՞լ եք՝ ընտրությունների ժամանակ ես իմ […]
12:08 09.09.2019
Պատրա՞ստ է փակել իր հանքերից՝ հանուն ՀՀ քաղաքացու առողջության: Սեպտեմբերի 9-ին խորհրդարանում լրագրողներն այս հարցն ուղղեցին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: «Դրանում երբեք դուք չկասկածեք, մենք ունենք երկու հանք՝ Արարատի ցեմզավոդը ու Մղարթի գործարանը: Դուք գնացեք կառավարիչների հետ հանդիպման, եթե ժողովուրդը խնդիր բարձրացնի, դեմ լինի, մենք ժողովրդի հետ մեր հարցերը չկարգավորենք, դրանում ոչ մեկդ չկասկածեք, որ […]
11:47 09.09.2019
Ամենակարևոր խնդիրն Ամուլսարի հարցում հետևյալն է՝ պետք է լսել ժողովրդին: Այս մասին սեպտեմբերի 9-ին լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը. «Ժողովուրդը համաձայն կլինի՝ հանքը կբացեն, չի լինի՝ թող չբացեն: Եթե ժողովուրդն այնտեղ ապրում է, ապրելու է, ո՞նց կարելի է ժողովրդին հաշվի չառնել, մենք ասում ենք՝ իշխանությունը ժողովուրդն է, պետք է ներկայացնել ժողովրդին, ասել՝ […]
22:58 08.09.2019
ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի դստեր և գործարար Խաչատուր Սուքիասյանի որդու հարսանիքից ֆեյսբուքյան օգտատեր Նաիրա Գրիգորյանն իր էջում հանրահայտ ռուս երգիչ Վալերի Լեոնտևի ելույթից տեսանյութ է հրապարակել: Հիշեցնենք, որ երեկ՝ սեպտեմբերի 7-ին, ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի դստեր և գործարար Խաչատուր Սուքիասյանի որդու հարսանիքն էր: Հարսանիքին ներկա էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
11:21 08.09.2019
Ինստագրամյան օգտատերերից մեկն իր էջում հրապարակել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի և նրա դստեր՝ Անահիտ Ծառուկյանի պարի տեսագրությունը։ Ավելի վաղ օգտատերերից մեկն իր էջում տարածել էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի դստեր և գործարար Խաչատուր Սուքիասյանի որդու հարսանեկան առաջին պարի տեսագրությունը։ Հիշեցնենք, որ երեկ՝ սեպտեմբերի 7-ին ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի […]
10:00 08.09.2019
«Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում Գագիկ Ծառուկյանի դստեր և գործարար Խաչատուր Սուքիասյանի որդու հարսանիքից տեսանյութ է հրապարակել և կից գրել․ «Միշտ մտածել եմ Մելաձեի հետ դուետ երգեմ»։ Посмотреть эту публикацию в Instagram Միշտ մտածել եմ Մելաձեի հետ դուետ երգեմ ))) Duet with #meladze Публикация от Alen Simonyan […]
09:31 08.09.2019
Ինստագրամյան օգտատերերից մեկն իր էջում տարածել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի դստեր և գործարար Խաչատուր Սուքիասյանի որդու հարսանեկան առաջին պարի տեսագրությունը։ Հիշեցնենք, որ երեկ՝ սեպտեմբերի 7-ին ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի դստեր և գործարար Խաչատուր Սուքիասյանի որդու հարսանիքն էր: Հարսանիքին ներկա էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
23:52 07.09.2019
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր Գագիկ Ծառուկյանի դստեր և Խաչատուր Սուքիասյանի որդու հարսանիքն է: Armdaily.am-ը պսակադրությունից տեսանյութ է հրապարակել։
23:35 07.09.2019
«Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում Գագիկ Ծառուկյանի դստեր և գործարար Խաչատուր Սուքիասյանի որդու հարսանիքից լուսանկարներ է հրապարակել և կից գրել․ «Իմ հարազատ մարդկանց՝ Սուքիասյանների ընտանիքում տոն է: Այսօր ձևավորվեց ևս մեկ հայկական ընտանիք: Սեր ու երջանկություն եմ մաղթում նորապսակներին»:
22:09 07.09.2019
«Փարավոն» ռեստորանային համալիրում այս պահին ընթանում է Գագիկ Ծառուկյանի դստեր և գործարար Խաչատուր Սուքիասյանի որդու հարսանեկան արարողությունը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Instagram-ի իր էջում դուստրերի հետ լուսանկար է հրապարակել։ Посмотреть эту публикацию в Instagram 6-2+2 Публикация от Nikol Pashinyan (@nikolpashinyan_official) 7 Сен 2019 в 9:37 PDT
22:01 07.09.2019
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր Գագիկ Ծառուկյանի դստեր և Խաչատուր Սուքիասյանի որդու հարսանիքն է: ArmDaily.am-ին հայտնի է դարձել, որ հարսանեկան արարողությունը «Փարավոն» ռեստորանում է, որին հրավիրված է մոտ 800 հոգի, այդ թվում ամբողջ ԲՀԿ-ն, ՔՊ-ական պաշտոնյաներ: Լուսանկարներից պարզ է դառնում, որ հարսանիքին ներկա են ԲՀԿ-ական պատգամավորներ Իվետա Տոնոյանը, Արման Աբովյանը, Գևորգ Պետրոսյանը, Էդուարդ Բաբայանը, Նորա Առուստամյանը և Քաջիկ […]
20:48 07.09.2019
Hraparak.am-ը գրում է․ «Մենք տեղեկացրել էինք որ Գագիկ Ծառուկյանի դստեր և Խաչատուր Սուքիասյանի որդու հարսանիքին ներկա է լինելու նաև Նիկոլ Փաշինյանը կնոջ հետ, բայց քանի որ Աննա Հակոբյանը մեկնել է Կանադա` Տորոնտոյում թավշյա հեղափոխության մասին «Ես Մենակ չեմ/ I Am Not Alone» ֆիլմի համաշխարհային պրեմիերային, Նիկոլ Փաշինյանը խնջույքին եկել է աղջիկների հետ: Ներկա են նաև […]
17:47 07.09.2019
Գործարար Խաչատուր Սուքիասյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է իր որդու` Ալբերտի և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դստեր` Անահիտ Ծառուկյանի հարսանիքին: «Այսօր իմ կյանքի ամենանշանակալի և սպասված օրերից մեկն է: Ամուսնանում է որդիս՝ Ալբերտը: Ապրումներն ու հույզերը, որ զգում եմ, կհասկանան միայն որդիներին թագ ու պսակի հասցնող հայրերը: Որդի՛ս, հայրական օրհնանքս քեզ և քո ընտրյալ գեղեցկուհուն: […]
16:36 07.09.2019
Համացանցում նոր լուսանկարներ են հայտնվել Գագիկ Ծառուկյանի դստեր և Խաչատուր Սուքիասյանի որդու հարսանիքից: Լուսանկարները հրապարակվել են vogue.__.style ինստագրամյան էջում: Անահիտ Ծառուկյանի և Ալբերտ Սուքիասյանի պսակադրությունը տեղի է ունենալու Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, իսկ հարսանեկան արարողությունը`«Փարավոն» ռեստորանում: https://www.instagram.com/p/B2GybaVHSIR/?utm_source=ig_web_copy_link https://www.instagram.com/p/B2G3zqXntYJ/?utm_source=ig_web_copy_link
15:55 07.09.2019
Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի դստեր և գործարար Խաչատուր Սուքիասյանի որդու հարսանիքն է: Նորապսակ զույգը արդեն եկեղեցում է, և ընթանում է պսակադրության արարողությունը: ArmDaily.am-ին հայտնի դարձավ, որ Անահիտ Ծառուկյանի և Ալբերտ Սուքիասյանի պսակադրությունը տեղի է ունենալու Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, իսկ հարսանեկան արարողությունը կկայանա «Փարավոն» ռեստորանում, որի դիզայնն ամբողջությամբ փոխել […]
09:00 03.09.2019
«Ժամանակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 7-ին նշանակված Գագիկ Ծառուկյանի դստեր և Խաչատուր Սուքիասյանի որդու հարսանիքին հրավիրվել են ներկա իշխանական էլիտայի ներկայացուցիչները: Դրան հակառակ, հարսանիքին հրավիրված չեն ո՛չ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ո՛չ կալանավայրում գտնվող Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի անդամները: Իրենց այդ քայլով խնամիներն ուզում են ցույց տալ, որ իրենք որևէ կերպ կապված չեն նախորդ ռեժիմների հետ»:
13:37 02.09.2019
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է Արցախի Հանրապետության Անկախության 28-րդ տարեդարձի առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է․ «Սիրելի՛ հայրենակիցներ Սրտանց շնորհավորում եմ համայն հայությանը՝ բոլորիս համար նվիրական այս հոբելյանի՝ Արցախի Հանրապետության Անկախության 28-րդ տարեդարձի առթիվ: Տոն, որն առանձնահատուկ խորհուրդ ու նշանակություն ունի արցախցիների ու, առհասարակ, աշխարհասփյուռ հայության համար: Դժվարին մաքառումով ու տասնամյակների պայքարի գնով ձեռք բերված […]
10:14 28.08.2019
«Հրապարակ» թերթը գրում է. «Սկսվում է հարսանիքների սեզոնը։ Մենք արդեն գրել ենք Գագիկ Ծառուկյանի դստեր և Խաչատուր Սուքիասյանի որդու պատմական հարսանիքի մասին, որը կայանալու է սեպտեմբերի 8-ին։ Սեպտեմբերի 1-ին նաև տրանսպորտի նախկին նախարար Մանուկ Վարդանյանի դստեր՝ Նունեի հարսանիքն է։ Մեկ այլ էլիտար հարսանիք էլ կկայանա սեպտեմբերի 5-ին․ ՀՀԿ-ական գործարար, ժամանակին բիզնեսը Հայաստանից տեղափոխած Հարություն Փամբուկյանի […]
20:07 08.08.2019
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տան մոտակայքում խոտածածկ տարածք է այրվել: Հրդեհն ընդգրկել է շուրջ 8000 քմ տարածք։ Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից: ԱԻՆ մամուլի խոսնակ Էդմոն Զարգարյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ: Շուրջ 2 ժամ տևած հրդեհաշիջման աշխատանքների արդյունքում կրակը մեկուսացվել է, և մարման ուղղությամբ […]