20:31 19.12.2020
Մեծ Բրիտանիան և Եվրամիությունը կփորձեն վերջին անգամ համաձայնության գալ Brexit-ից հետո առևտրային գործարքի շուրջ: Տարաձայնությունները մնում են երեք առանցքային թեմաների շուրջ՝ ձկների որսի քվոտաների բաշխման, խաղի միասնական կանոնների և պետական կարգավորման հարցում։ Բրյուսելը համաձայնություն ձեռք բերելու վերջնաժամկետ է սահմանել կիրակի երեկոյան, քանի որ ցանկացած որոշում, անկախ պայմաններից, պետք է հաստատվի մինչ դեկտեմբերի 31-ը: Brexit-ի շուրջ […]
10:50 29.10.2019
Մեծ Բրիտանիայի համայնքների պալատը մերժել է վարչապետ Բորիս Ջոնսոնի առաջարկը դեկտեմբերի 12-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ: Այս մասին հայտնել է BBC-ն: Վարչապետի առաջարկի օգտին քվեարկել է 299 պատգամավոր, այնինչ Ջոնսոնին անհրաժեշտ է առնվազն 434 ձայն: Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավարը այսօր նորից պատրաստվում է քվեարկության դնել արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցը, սակայն այլ ընթացակարգով, որը պահանջում […]
21:44 31.08.2019
Մեծ Բրիտանիայում շարունակվում են բողոքի ցույցերը: Վարչապետ Բորիս Ջոնսոնի խորհրդարանի աշխատանքը ժամանակավորապես դադարեցնելու որոշումը դարձյալ ոտքի է հանել Լոնդոնի, Մանչեստրի, Լիդսի և մի շարք քաղաքների բնակիչներին: Այս մասին հայտնել է Guardian News-ը: Մարդիկ պաստառներով և դրոշներով դուրս են եկել փողոց ցույցի՝ քննադատելով Ջոնսոնին և Brexit-ը: Նրանք նաև վանկարկում են. «Ամոթ քեզ, Բորիս Ջոնսոն»: Ավելի վաղ […]
21:25 15.02.2019
Ֆրանսիայի կառավարությունում եվրոպական հարցերով նախարար Նաթալի Լուազոն Մեծ Բրիտանիային կոչ է արել կողմնորոշվել և վերջնական որոշում կայացնել Brexit-ի հարցում: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Ֆրանսիական ռադիոընկերություններից մեկին տված հարցազրույցում նախարարն ընդգծել է, որ Մեծ Բրիտանիան պետք է որոշի՝ կլքի Եվրամիությունը ընկերական ձևով, թե կտրուկ կերպով: «Ես ցանկանում եմ մեր բրիտանացի գործընկերներին ասել, որ […]
00:02 06.02.2019
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Բրյուսելում փետրվարի 7-ին բանակցություններ կվարի Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի հետ: Բանակցող կողմերը կքննարկեն Brexit-ի հետ կապված հարցերը: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Աղբյուրը նշում է, որ մինչև Բրյուսել մեկնելը Մեյը կմեկնի Հյուսիսային Իռլանդիա՝ Brexit-ի հարցով տեղի իշխանությունների աջակցությունը ստանալու: Յունկերի հետ հանդիպման ժամանակ Մեյը կբարձրացնի Հյուսիսային Իռլանդիայի […]
12:10 22.01.2019
Մեծ Բրիտանիայի վարչապետը Brexit-ի վերաբերյալ նոր նախագիծ է ներկայացրել խորհրդարան: Ըստ բրիտանական լրատվամիջոցների՝ այն գրեթե ոչնչով չի տարբերվում նախորդ ծրագրից: Միակ տարբերությունն այն է, որ կվերանա Մեծ Բրիտանիայում մնալ ցանկացող Եվրամիության քաղաքացիներից պահանջվող 65 ֆունտ սթեռլինգ գումարը: Մեյն ասել է, որ բանակցություններ է վարում պատգամավորների հետ՝ լուծելու Հյուսիսային Իռլանդիայի սահմանային խնդիրները: Հենց այս խնդրի պատճառով […]
19:43 17.01.2019
Մեծ Բրիտանիայի խորհրդարանը հունվարի 29-ին կքվեարկություն կանցկացնի Brexit-ի նոր պայմանների համար: Մինչ այդ կառավարությանը հունվարի 21-ին կներկայացվի Brexit-ի նոր պայմանները: Այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի համայնքների պալատի ղեկավար Անդրեա Լիդսոմը: Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS.am-ը, Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատը չէր աջակցել Թերեզա Մեյի գլխավորած կառավարության անվստահության քվեին։ Կառավարության հրաժարականի օգտին է […]
10:47 17.01.2019
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը բոլոր կուսակցությունների պատգամավորներին կոչ է արել մի կողմ դնել քաղաքական տարաձայնությունները և սկսել հետագա գործողությունների քննարկումները՝ կապված Brexit-ի գործարքի հետ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատը չէր աջակցել Թերեզա Մեյի գլխավորած կառավարության անվստահության քվեին։ Կառավարության հրաժարականի օգտին է քվեարկել 306 պատգամավոր, դեմ՝ 325-ը։ […]
22:13 15.01.2019
Այս պահին Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատում ընթանում է վարչապետ Թերեզա Մեյի առաջարկած Brexit-ի գործարքի շուրջ վերջին քվեարկությունը, որով ստորին պալատի պատգամավորները կամ կհաստատեն, կամ էլ կմերժեն այն: Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS.AM-ը, 321 կողմ և 152 դեմ ձայներով Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատը մերժել էր Մեյի կառավարության առաջարկած Brexit-ի գործարքը: Պալատը հավանություն էր տվել […]
13:22 15.01.2019
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն ու իր կառավարությունը Լորդերի պալատում պարտություն կրեցին՝ կապված Brexit-ի գործարքի հետ: Դա տեղի ունեցավ Լոնդոնի և Բրյուսելի միջև համաձայնագրի շուրջ Համայնքների պալատում քվեարկությունից մեկ օր առաջ: Այս մասին հայտնել է Tass լրատվական գործակալությունը Լորդերի պալատի թվիթերյան պաշտոնական էջում հայտարարվել է, որ 321 անդամներ կողմ, իսկ 152-ը դեմ են քվեարկել լեյբորիստ […]
10:45 18.12.2018
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ Brexit-ի համաձայնագրի հարցով քվեարկությունը կկայանա 2019 թվականի հունվարի երկրորդ շաբաթվա մեջ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Մեյը նշել է, որ մինչ այդ, հունվարի 7-ից սկսած՝ մեկ շաբաթվա ընթացքում, խորհրդարանը կսկսի համաձայնագրի շուրջ քննարկումները: Վարչապետը հավելել է, որ ավելի վաղ Եվրոպական երկրների առաջնորդների հետ իր հանդիպումները պսակվել […]
19:44 13.12.2018
Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտտեն հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի՝ Եվրամիությունից դուրս գալու վերաբերյալ բանակցությունների վերսկսումն անհնար է: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը: Նրա խոսքերով՝ համաձայնագրի վերանայումը, որն ավարտվել է նոյեմբերի 25-ին, չի կարող տեղի ունենալ: «Մենք կարող ենք հստակ պնդել՝ համաձայնագրի հետ կապված բանակցությունների վերսկսումն անհնար է: Ներկայիս գործարքը միակ հնարավորությունն է»,- նշել […]