TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+6.09 oC

բողոք

Քաղաքացիները դիմել են նախարարություն՝ ահազանգելով կաշառքի մասին

17:24 04.04.2019

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դիմել է Դատախազություն՝ խնդրելով ուսումնասիրել երկու քաղաքացիների դիմումները, որոնցում ահազանգվում է իրենցից պահանջվող կաշառքի մասին: Նախարարությանը հասցեագրված երկու դիմումներն էլ վերաբերում են Գյումրու թիվ 1 սոցիալական աջակցության տարածքային բաժնի տեսուչների կողմից դրսևորած անբարեխիղճ աշխատանքին: Ըստ դիմումատուների՝ տեսուչները քաղաքացիներին նպաստ նշանակելու դիմաց պահանջել են 2 ամսվա նպաստի գումարը: Ընդ որում, […]

̰
Մանվել Գրիգորյանի գյուղապետ եղբորորդին կդիմի դատարան՝ պահանջելով իրենից ներողություն խնդրել. Արշալույս համայնքում բողոքի ցույցերը շարունակվում են

14:36 25.06.2018

Արմավիրի մարզի  Արշալույս գյուղում արդեն մի քանի օր է՝ բողոքի ակցիաներ են ընթանում: Տեղացիները պահանջում են գյուղապետ Զարզանդ Գրիգորյանի հրաժարականը՝ նրան վերագրելով մի շարք մեղադրանքներ ու յուրացումներ: Նշենք, որ Արշալույսը գեներալ Մանվելի հայրենի գյուղն է, իսկ գյուղապետը Մանվել Գրիգորյանի եղբոր որդին է: Նրանց միջև, սակայն, շփում չկա: 2008 թվականից հետո Զարզանդ Գրիգորյանը երեք անգամ ընտրվել […]

̰
ՄԻՊ-ը ստացել է 6000-ից ավելի բողոքներ, այդ թվում՝ ԶՈւ վերաբերյալ

14:58 08.06.2018

2017 թվականին ՄԻՊ-ը ստացել է 6 հազարից ավելի բողոքներ, որոնց 20-30 տոկոսը առնչվում է զինծառայողների իրավունքների պաշտպանությանը: Այս մասին հունիսի 8-ին Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր զինծառայողների իրավունքների հարցերով փորձագիտական խորհրդի ընդլայնված նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: «Ունենք բողոքներ, որոնք վերաբերում են կարգապահական վարույթներին, ոչ կանոնադրական հարաբերություններին: Եղել են դեպքեր, երբ սպայի նկատմամբ կարգապահական վարույթ է […]

̰
Ոչ կանոնավոր ուղևորափոխադրողները պահանջում են հանդիպում վարչապետի հետ

13:08 04.06.2018

Այսօր մի խումբ ուղևորափոխադրողներ վաղ առավոտից հավաքվել էին կառավարության առջև և պահանջում էին հանդիպում վարչապետի հետ: Դժգոհությունը պայմանավորված է որոշումով, որ հունիսի 1-ից արգելվում է ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների իրականացումը ՌԴ, կամ այն հնարավոր է իրականացնել մեկանգամյա թույլտվության պայմաններում՝ 150.000 դրամ վճարի դիմաց և որոշակի պայմաններով, որը վարորդներին չի բավարարում: Նրանք ցանկանում են վերականգնել նախկին լիցենզիոն […]

̰
Դավիթաշենի բնակիչները ժամանակ տվեցին քաղաքապետարանին

19:02 29.05.2018

Դավիթաշեն (գյուղ) համայնքի բնակիչները այսօր հանդիպում են ունեցել տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Կարեն Իսախանյանի հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև քաղաքապետարանի աշխատակիցները: Քննարկվել է Դավիթաշեն համայնքի բնակիչների պահանջը՝ Իոսիֆյան փողոցը ուղիղ կապով միացնել Հալաբյան փողոցին: Կողմերի միջև համաձայնություն է ձեռք բերվել գրավոր դիմում ներկայացնել տարածքային կառավարման և զարգացման նախարարություն, որը կուղարկվի քաղաքապետարան՝ քաղաքացիների պահանջին համապատասխան […]

̰
Դավիթաշենցիները սպառնում են խոչընդոտել «Հյուսիս-հարավ»-ի կառուցմանը

13:37 29.05.2018

Դավիթաշեն (գյուղ) համայնքի բնակիչները դարձյալ բողոքի ակցիա են անցկացնում: «Տեղի բնակիչներից շատերը ծանոթ չեն եղել այն անհարմարություններին, որ ունենալու են «Հյուսիս-հարավ» մայրուղու «Տրանշ 2» նախագծով կառուցվող Դավթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածի կառուցման հետևանքով: Ուստի մենք որոշեցինք այսօր տեղեկատվական արշավ անենք, բոլորին տեղեկցանենք և տեսնում եք արդեն իսկ բողոքի ավելի մեծ ալիք է բարձրացել»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց տեղի […]

̰
Բնակիչները կանգնեցրել են Հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինաշխատանքները․ բողոքի ակցիա Դավիթաշեն գյուղում

14:59 25.05.2018

Դավիթաշեն գյուղի բնակիչները բողոքի ակցիա էին կազմակերպել՝ դժգոհելով Հյուսիս-հարավ մայրուղու Տրանշ 2 նախագծով կառուցվող Դավթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածի կառուցման հետևանքով առաջացած անհարմարությունների դեմ: Տեղի բնակիչները փակել էին ճանապարհը՝ թույլ չտալով, որ շինաշխատանքները շարունակվեն, քանի որ այդ տարածքով անցնող տրանսպորտային միջոցների համար նախագծով նախատեսված չէ ճանապարհ, ինչի հետևանքով բնակիչները ստիպված են երկար ճանապարհ հաղթահարել քաղաքային տրանսպորտից օգտվելու համար, իսկ նախատեսված […]

̰
Գյումրիում միկրոավտոբուսների վարորդները բողոքի են դուրս եկել

18:05 03.04.2018

Գյումրիում այսուհետ 200 հազար դրամով կտուգանվեն քաղաքային երթուղիներում սպասարկվող այն միկրոավտոբուսների վարորդները, որոնք սպիտակ պետհմարանիշերով են վարում: Ընդ որում, տուգանքը սպառնում է հենց վարորդներին, այլ ոչ թե երթուղին սպասարկող ընկերություններին: Մի քանի անգամ հետաձգված և ապրիլի 1-ից ուժի մեջ մտած որոշումը ուղևորափոխադրումներով զբաղվող միկրոավտոբուսների վարորդների դժգոհությունն է հարուցել:

̰
Հագե՛ք սեփական մաշկը. կենդանիների պաշտպանները մերկացել են Լոնդոնի նորաձևության շաբաթի ժամանակ

21:01 20.02.2018

Կենդանիների պաշտպանները, ի նշան բողոքի, կիսամերկ շրջել են Լոնդոնում և վանկարկել իրենց կարգախոսը. «Հագե՛ք ձեր կաշիները»:

̰
«Դու քո երեխուն գիշերը փաթաթված քնած ես, ես ավտո եմ քշում». ավտոներկրողները ՃՈ պետի տեղակալին

16:48 07.02.2018

Այսօր՝ փետրվարի 7-ին, ՃՈ վարչական շենքի մոտ հավաքված ավտոներկրողները, ովքեր խնդրում էին չեղարկել հունվար ամսին մաքսային տարանցիկ ժամանակավոր հաշվառման համարանիշներով մեքենաների վրա արձանագրված տուգանքները, դժգոհում էին նաև, որ տուգանքներից շատերը վիճելի են, քանի որ դրանցում կամ ընդհանրապես չի երևում կամ լավ տեսանելի չէ մեքենայի համարանաիշը, որոշ դեպքերում էլ ակնհայտ սխալներ կան համարանիշերի մեջ:

̰
BACK_TO_TOP