TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.45
  • RUBLE
    3.86
  • 409.74
WEATHER
+15.09 oC

բնապահպանության նախարարություն

ՀՀ բնապահպանության նախարարությունը ևս Ամուլսարի մասով հետազոտություններ է իրականացնում. Էրիկ Գրիգորյան

23:59 24.05.2019

«Հեռանկար»-ի  տաղավարում ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանին  հաղորդավար Արամ Աբրահամյանը հիշեցրել է Ամուլսարի խնդրի մասին: Մասնավորապես, թե ինչ կլինի այն դեպքում, եթե  ELARD ընկերությունը ներկայացնի նշանակված համալիր փորձաքննության եզրակացությունը:  Ի՞նչ սցենարներ են լինելու դրական կամ բացասական եզրակացության պարագայում: «Դատական քաշքշուկից պետք չէ այդքան վախենալ և դատական քաշքշուկով անընդհատ փորձել վախեցնել և չվախեցնել:  Յուրաքանչյուր կողմ իր […]

̰
Բնապահպանության նախարարը պարզաբանել է, թե ինչու չեն մասնակցում հանրային բնապահպանական դատերին

19:31 24.05.2019

ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը «Հեռանկար»-ի տաղավարում խոսել է այն մասին, թե ինչու նախարարության աշխատակիցները չեն մասնակցում հանրային բնապահպանական դատերին: «Ե՛վ Արարատյան արտեզյան ավազանի ջրերի մասով, և՛ անտառների մասով մենք նախնական տեղեկատվություն հավաքագրել էինք և արդեն փոխանցել էինք իրավապահ մարմիններին: Դուք գիտեք, որ բազմաթիվ գործեր են այս պահին տեղի ունենում, իսկ հանրային սեկտորի կողմից, իսկ […]

̰
Խնդիր է դրվել հասկանալ, թե ինչ պետք է արվի սիգի ռեսուրսի հետ. Էրիկ Գրիգորյան

19:30 23.05.2019

«Սիգի որսը Սևանից արգելված է, բայց ինչո՞ւ է արգելված եղել, եթե կան կենսապաշարներ, դա շատ երկար պատմություն է»,- «Շանթ» ՀԸ «Հեռանկար» հաղորդաշարի տաղավարում ասել է ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը` անդրադառնալով Սևանա լճից սիգի որսին: Նախարարը հիշեցրել է, որ այս պարագայում գործ ունենք կիսաօրինական վիճակի հետ, երբ, օրինակ` որսն արգելված է, բայց վաճառքը՝ ոչ: Բնապահպանության […]

̰
Սիգ այժմ որսում են. ՀՀ բնապահպանության նախարարը չի հերքում

17:29 23.05.2019

«Սիգի որս այժմ տեղի է ունենում»,- «Հեռանկար»-ի տաղավարում ասել է ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը: Հարցին՝ ի վերջո, ինչո՞ւ չի վերահսկվում որսն այն դեպքում, երբ սիգի որսն օրենքով է արգելված, ՀՀ բնապահպանության նախարարն այսպիսի պատասխան է տվել. «Կա «Սևան» ազգային պարկը, որն ունի հսկողական աշխատանքներ իրականացնելու պարտավորություն: Մյուս գերատեսչությունները համատեղ հրամանի շրջանակներում են իրար հետ […]

̰
ԱԻՆ Հիդրոօդերևութաբանության կենտրոնը տրվեց Բնապահպանության նախարարությանը

12:26 11.04.2019

ԱԻՆ-ի ենթակայության տակ գտնվող հիդրոօդերևութաբանական երևույթների ռեժիմային ու հատուկ դիտարկումների ուսումնասիրությունների և կանխատեսումների իրականացման ապահովման, մթնոլորտային երևույթների ակտիվ ներգործության աշխատանքների համակարգման ոլորտում վերապահված գործառույթները կտրվեն Բնապահպանության նախարարությանը: Կառավարությունն այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում, հավանություն է տվել նախագծի փոփոխությանը: «Պրոցեսը երկար է, կոլեկտիվի վրա է ազդելու բավականին: Հիմա կառավարությունում որոշում ենք ընդունում, հետո օրենքում փոփոխություն պետք է […]

̰
Հաղարծին և Թեղուտ գյուղերի 50 բնակչի 1,5 մլն դրամի դրամաշնորհ է տրամադրվել

15:14 01.12.2018

Բնապահպանության նախարարությունը ԳԷՀ/ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ Տավուշի մարզի Հաղարծին և Թեղուտ համայնքներում իրականացրել է շուրջ 70 մլն դրամի փոքր դրամաշնորհային ծրագիր, որի մասին նախկինում հայտարարել էր Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Ծրագիրն նպատակաուղղված է նվազեցնել անտառի և այլ բնական ռեսուրսների վրա մարդածին ճնշումները՝ համայնքի բնակիչների կողմից ներկայացված ապրուստի […]

̰
Բնապահպանության նախարարությունը հէկերից պահանջել է վերացնել հայտնաբերված խախտումները

15:00 07.11.2018

Բնապահպանության նախարարությունը հանրապետության տարածքում գործող բոլոր հէկերի սեփականատերերից պահանջել է վերացնել հայտնաբերված խախտումները, մասնավորապես տեղադրել ջրաչափեր: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը: Խախտումները վերացնելու համար ժամկետ է նշվել, սակայն հէկերի գործունեությունը չի դադարեցվել: Ի դեպ, նախարարի պաշտոնակատարի տեղեկացմամբ՝ վերջին շրջանում որոշ հէկեր ավելացրել են էլեկտրաէներգիայի արտադրական ծավալները: […]

̰
Բնապահպանության նախարարության արձագանքը` Հակոբ Սանասարյանի հնչեցրած մեղադրանքներին

18:45 30.10.2018

Ամուլսարի շուրջ բարձրացված խնդիրների և բնապահպանության նախարարությունից ստացված պատասխանի առիթով հնչած դժգոհությունների վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով SHANTNEWS.am-ը դիմել է բնապահպանության նախարարությանը: Մեր հարցմանն ի պատասխան` նախարարությունից հայտնել են. «Այսօր տեղի ունեցած ասուլիսում «Հայաստանի կանաչների միության» ՀԿ նախագահ Հակոբ Սանասարյանի հնչեցրած հայտարարությունները՝ վերջինիս կողմից բնապահպանության նախարարության՝ իրեն ներկայացված պատասխանի /28․08․2018թ․/ թյուրըմբռնման հետևանք են: Բնապահպանության նախարարության պատասխան գրության […]

̰
Անտառապահների աշխատավարձերն էականորեն բարձրացվել են, որոշ դեպքերում՝ ավելի քան 100%-ով. բնապահպանության նախարար

12:29 07.09.2018

Բնապահպանության նախարարությունում էականորեն փոխվել է կառավարման մոդելը: Այս մասին իր պաշտոնավարման 100 օրն ամփոփելիս հայտնել է բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը: Նախարարը նշել է, որ մասնավորապես թույլտվությունների, լիցենզիաների ընթացակարգերը պարզեցվել են: Նախարարն անդրադարձել է նաև անտառապահների աշխատավարձերին` նշելով, որ դրանք որոշ դեպքերում բարձրացվել են ավելի քան 100%-ով, իսկ միջինը` 50%-ով:

̰
Աշխատանքային խումբ կստեղծվի անտառային հրդեհների դեմ պայքարելու համար

11:53 27.03.2018

Բնապահպանության նախարարությունում տեղի է ունեցել անտառային հրդեհների կանխարգելման, դրանց դեմ պայքարի միջոցառումների կանոնակարգմանը վերաբերող աշխատանքային խորհրդակցություն:

̰
BACK_TO_TOP