TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.45
  • RUBLE
    3.86
  • 409.74
WEATHER
+14.09 oC

բնապահպաններ

ԱԱԾ-ից ու դատախազությունից արձագանքել են Հանրային բնապահպանական դատարանի առաջին որոշմանը. Ինգա Զառաֆյան

21:33 11.03.2019

SHANTNEWS.am-ը հայտնել է այն մասին, որ  2019 թվականի փետրվարի 5-ին կայացել է առաջին Հանրային բնապահպանական դատավարությունը, որը վերաբերում էր Արարատյան դաշտի արտեզյան ավազանի վիճակին: Խնդրի հետ առնչվող բոլոր կողմերի ներկայացուցիչները քննարկել են արտեզյան ավազանի ջրերի՝ շուրջ 15 անգամ նվազման պատճառները:  Հանրային դատարանը վճիռ է կայացրել, որն ուղարկվել է ՀՀ կառավարություն և իրավապահ մարմիններին: Այսօր, երբ […]

̰
Թեղուտի գործով հանրային բնապահպանական դատարանի վճիռը հրապարակվեց

20:25 11.03.2019

Հանրային բնապահպանական դատարանը հրապարակել է վճիռը և «Թեղուտ» պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման թույլտվությունների տրամադրման և գործարկման ընթացքում թույլ տրված օրինախախտումները, որոնք տարածաշրջանում հանգեցրել են բնապահպանական աղետի և սոցիալ-տնտեսական ճգնաժամի՝ ճանաչել որպես մարդու, բնության և պետության դեմ ուղղված հանցագործություն: Ստեղծված իրավիճակի համար պատասխանատու են ճանաչվել ՀՀ կառավարությունը,  ՀՀ բնապահպանության, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, ՀՀ գյուղատնտեսության, […]

̰
Ներկայանալու փոխարեն «Վալլեքս»-ից նամակ են ուղարկել Հանրային բնապահպանական դատարան

14:30 11.03.2019

Ինչպես հայտնի է, այսօր Հանրային բնապահպանական դատարանը քննում է «Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման հետևանքները» գործը: Նիստին հրավիրված են եղել նաև հանքը շահագործող «Վալլեքս» խմբի ընկերությունների ներկայացուցիչները, բայց նրանք որոշել են նամակով պատասխանել: «ԷկոԼուր» բնապահպանական կազմակերպության ստացած պատասխան-նամակը ներկայացնում ենք ամբողջությամբ «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանին հասցեագրված Ձեր 6.03.2019թ․ գրությանն ի պատասխան հայտնում ենք. Մենք […]

̰
Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործումը Լոռու մարզի Շնող և Թեղուտ գյուղերում հանգեցրել է բնապահպանական վիճակի վատթարացման

14:00 11.03.2019

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախաձեռնությամբ այսօր՝ մարտի 11-ին, մեկնարկել է Հանրային բնապահպանական դատարանի դատաքննությունը, որը քննում է  «Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման հետևանքները» գործը: Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործումը ՀՀ Լոռու մարզի Շնող և Թեղուտ գյուղերում հանգեցրել է բնապահպանական վիճակի վատթարացման, հողի, ջրի ծանր մետաղներով աղտոտման, սոցիալական, առողջապահական իրավիճակի սրման: Սա հանգեցրել է տեղի համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման ձախողման: […]

̰
Թեղուտի հանքի հարցը Հանրային բնապահպանական դատարանում է

13:57 11.03.2019

Հանրային բնապահպանական դատարանում քննվել է «Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման հետևանքները» գործը: Դատավոր Հրանուշ Խառատյանը հիշեցրել է, որ արդեն մեկ տարի է, ինչ հանքը չի շահագործվում: Խառատյանը հետաքրքրվել է, թե ինչ վիճակում է հանքը: «2018 թվականին ընկերությունն ասել է, որ «Թեղուտ» ՓԲԸ-ի գույքը փոխանցում է ՎՏԲ բանկին, ուստի իրենք պատասխանատու չեն, լրագրողները դիմել են նաև ՎՏԲ-ին, […]

̰
Բնապահպանության նախարարը շնորհավորել է կանանց Մարտի 8-ը

17:01 08.03.2019

ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը լուսանկար է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում և շնորհավորել է Կանանց միջազգային օրը: Լուսանկարի հերոսի ձեռքի ցուցանակի գրությունը վկայում է այն մասին, որ կինն անհատ է` անկախ այն բանից, թե ում քույրն է, մայրը, դուստրը կամ կինը: https://www.facebook.com/envminister/photos/a.2142517545758925/2407569229253754/?type=3&theater&ifg=1    

̰
Հանրային բնապահպանական դատարանը կքննի «Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման հետևանքները» գործը

19:45 07.03.2019

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախաձեռնությամբ 2019 թվականի մարտի 11-ին Հանրային բնապահպանական դատարանը կքննի «Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման հետևանքները» գործը: Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործումը ՀՀ Լոռու մարզի Շնող և Թեղուտ գյուղերում հանգեցրել է բնապահպանական վիճակի վատթարացման, հողի, ջրի ծանր մետաղներով աղտոտման, սոցիալական, առողջապահական իրավիճակի սրման: Սա հանգեցրել է տեղի համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման ձախողման: Հանրային բնապահպանական դատարանի դատավարությունների […]

̰
Բնապահպանության նախարարը հանդիպել է Համաշխարհային բանկի ներկայացուցչի հետ

15:29 28.02.2019

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը փետրվարի 27-ին և 28-ին հանդիպումներ է ունեցել Հայաստան ժամանած Համաշխարհային բանկի առաքելության անդամների հետ՝ Հայաստանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բուսութղոյի և շրջակա միջավայրի հարցերով գլխավոր մասնագետ Սամիր Ակբարի գլխավորությամբ։ Կողմերը քննարկել են շրջակա միջավայրի պահպանության հարցերում համագործակցության ընդլայնմանը և դրա համատեքստում բնապահպանական առաջնահերթությունների համար ֆինանսների մոբիլիզացման նոր հարթակի ձևավորմանը վերաբերող հարցեր։ Հարթակը […]

̰
«Լիդիան Արմենիա»-ն ու Ամուլսարի ակտիվիստներն իրար են մեղադրում հնարավոր բնապահպանական խնդիրների առաջացման համար

22:12 22.02.2019

Ամուլսարի ոսկու հանքավայրի տարածքում հնարավոր բնապահպանական խնդիրների առաջացման գլխավոր պատասխանատուն «Լիդիան Արմենիա» ընկերությունն է: Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է աշխարհագրագետ Լևոն Գալստյանը: Նրա համոզմամբ՝ «Լիդիան Արմենիա»-ն Ամուլսարի տարածքում շինաշխատանքները պետք է ավարտեր 2018-ի գարնանը, ինչը չի արվել: Հիշեցնենք, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը օրերս հայտարարություն էր տարածել, թե ակտիվիստների կողմից դեպի հանք տանող ճանապարհը փակ լինելու պատաճռով ընկերությունը […]

̰
Պոլիէթիլենային պարկերի և տոպրակների օգտագործման համար առաջարկվում է սահմանել նոր բնապահպանական հարկ

15:53 22.02.2019

ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը Facebook-ի իր էջում ներկայացրել է մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակների սահմանափակման օրենսդրական նախագիծը՝ հղում կատարելով նախագծին, որը տեղադրված է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: Նախագծի բովանդակությունը հետևյալն է. «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է նոր բնապահպանական հարկի ավելացում և պոլիէթիլենային պարկերի և տոպրակների իրացման նվազագույն գնի […]

̰
Բնապահպանության նախարարը հանդիպել է KfW բանկի ներկայացուցիչներին

14:44 20.02.2019

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն ընդունել է KfW գերմանական բանկի ծրագրի ղեկավար Ալվարո Բեռիելին և հայաստանյան ներկայացուցիչ Զառա Չատինյանին: Ինչպես տեղեկացնում են ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը քննարկվել են համագործակցության ընթացիկ և հեռանկարային ծրագրերը։ Կողմերը քննարկել են նաև կենսաբազմազանության և անտառային ոլորտի զարգացման համար KfW բանկի կողմից Հայաստանին  հատկացված 23.2 մլն […]

̰
Բնապահպանության նախարարը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

11:09 14.02.2019

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիեն Ըրլոնգին։ Կողմերն արձանագրել են բնապահպանության ոլորտում երկու երկրների միջև համագործակցության մեծ ներուժի առկայությունը և քննարկել դրա լիարժեք օգտագործմանն ուղղված գործնական քայլերը։ Նախարարը բարձր է գնահատել դեգրադացված հողերում անտառտնկման չինական փորձը և կարևորել Հայաստանում նմանատիպ աշխատանքների փորձնական ծրագրի իրականացումը։ Դեսպան Թիեն Ըրլոնգը […]

̰
Բնապահպանության նախարարը` կառավարության ծրագրի մասին

15:10 09.02.2019

ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն անդրադարձել է Կառավարության ծրագրին, մասնավորապես բնապահպանական ոլորտին վերաբերող կետերին: Նախարարը մասնավորապես գրել է. «Ծրագրում նշված յուրաքանչյուր կետի համար կան մշակված հստակ և չափելի գործողություններ, որոնք կներկայացվեն կառավարության գործունեության միջոցառումների ծրագրերով և գերակա խնդիրներով։ Առաջիկա հինգ տարիներին՝ ՀՀ կառավարության (այսուհետ` Կառավարություն) գործունեությունը միտված է լինելու Հայաստանի Հանրապետությունում բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական, ինչպես […]

̰
Հրապարակվել է առաջին Հանրային բնապահպանական դատավարության վճռի գրավոր տարբերակը

20:45 05.02.2019

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր  կայացել է  առաջին Հանրային բնապահպանական դատավարությունը, որը վերաբերում է Արարատյան դաշտի արտեզյան ավազանի վիճակին: 4 ժամ տևած քննարկումից հետո վճիռ է հրավարակվել: Այն ներկայացնում ենք ամբողջությամբ. « 1. Արարատյան դաշտի արտեզյան ավազանի ջրային պաշարների գերսպառումը, ինչը հանգեցրել է բնապահպանական աղետի, ճանաչել որպես բնապահպանական հանցագործություն: 2. Ստեղծված իրավիճակի համար պատասխանատու ճանաչել այն […]

̰
Բնապահպանը պահանջում է քրգործ հարուցել ջրային ավազանի գերշահագործման փաստի առթիվ

19:35 05.02.2019

Այսօր տեղի ունեցած հանրային բնապահպանական դատավարության ընթացքում «Հայկական բնապահպանական ճակատ» ՀԿ ղեկավար, բնապահպան Լևոն Գալստյանը ներկայացրել է այն պատճառները, որոնց արդյունքում ստորգետնյա արտեզյան ջրային ավազանը հայտնվել է ջրային պաշարների սպառման վտանգի առջև, խոսել է նաև պետական պաշտոնյաների կողմից այդ գործում ունեցած դերի մասին: «ՀՀ պետական որոշ կառույցներ և պետական պաշտոնյաներ թույլ են տվել այնպիսի խախտումներ, […]

̰
Այսօր մեկնարկելու է բնապահպանական՝ հանրային առաջին դատը

11:40 05.02.2019

Այսօր մեկնարկում է առաջին Հանրային բնապահպանական դատավարությունը, որը վերաբերում է Արարատյան դաշտի արտեզյան ավազանի վիճակին: Բանն այն է, որ հունվարի 22-ին «ԷկոԼուրը» նամակ էր ուղարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` տեղեկացնելով բնապահպանական հանրային դատարանի գործունեության մեկնարկի մասին: «ԷկոԼուրը» խնդրել է վարչապետին ապահովել Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրային պաշարների կառավարման և օգտագործման համար պատասխանատու լիազոր մարմինների համապատասխան […]

̰
Բնապահպանները Տավուշի մարզում ապօրինի ծառահատումների հետքեր են հայտնաբերել

19:28 26.01.2019

«Բնապահպանի տուն» նախաձեռնության անդամները Տավուշի մարզում, մասնավորապես Պարզ լճից դեպի Գոշ գյուղ տանող հատվածում նոր ծառահատումների հետքեր են գտել: Այս մասին տեղեկանում ենք նախաձեռնության Facebook-յան էջից: «Տեսել ենք մի քանի համեմատաբար թարմ վառած ծառեր, 3 հատ կոտրած-կտրած ծառ, բազմաթիվ թեփերի հետքեր և թեփերով պարկեր, որոնք օգտագործվում են հիմնականում թեփը տարածքից հանելու ու հետքերը վերացնելու համար։ […]

̰
Մեկնարկում է Բնապահպանական հանրային դատարանի աշխատանքը. բաց նամակ Նիկոլ Փաշինյանին

18:57 22.01.2019

«ԷկոԼուրը» նամակ է ուղարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որով տեղեկացնում է Բնապահպանական հանրային դատարանի գործունեության մեկնարկի մասին: Առաջին դատը նվիրված է Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրային պաշարների հաշվեկշռի խախտմանը: «ԷկոԼուրը» խնդրել է վարչապետից ապահովել Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրային պաշարների կառավարման և օգտագործման համար պատասխանատու լիազոր մարմինների համապատասխան ներկայացուցիչների մասնակցությունը դատավարությանը, ովքեր դատավարության ընթացքում, որպես […]

̰
Հայաստանն ու ԱՄԷ-ն կհամագործակցեն բնապահպանության ոլորտում

12:41 22.01.2019

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի հունվարի 14-16-ը Աբու Դաբի կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ բնապահպանության նախարարության և ԱՄԷ կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի նախարարության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրեցին, որ հուշագրով նախատեսվող համագործակցությունը կիրականացվի մի շարք ուղղություններով, այդ թվում՝ Կլիմայի փոփոխություն, կենսաբազմազանության պահպանություն, էկոտուրիզմ, բնական ռեսուրսների բանական օգտագործում […]

̰
«Արմօյլ»-ի պարզաբանումը բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված վարույթի վերաբերյալ

18:55 21.01.2019

«Արմօյլ» ՓԲ ընկերությունը հայտարարություն է տարածել ՓԲԸ-ի նկատմամբ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված վարույթի վերաբերյալ: Ներկայացնենք հաղորդագրությունն ամբողջությամբ: «Հաշվի առնելով հանրության և մամուլի լայն հետաքրքրվածությունը և քաղաքացիների կողմից պարբերաբար ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին (այսուհետ՝ տեսչական մարմին) հասցեագրվող բողոքները՝ հարկ ենք համարում ներկայացնել «Արմօյլ» ՓԲ ընկերության նկատմամբ իրականացված վարույթի մանրամասները, ինչպես […]

̰
Ծառի տակից վառում են, որպեսզի ծառն իբր օրինական, թափուկի տեսքով հանեն անտառից․ «Բնապահպանի տուն»

21:06 20.01.2019

«Բնապահպանի տուն» բնապահպանական  նախաձեռնությունը ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ ոմանք ծառերի տակից վառում են, որպեսզի ծառն իբր օրինական, թափուկի տեսքով հանեն անտառից։ «Մենք ձեր ոտքերն ենք նման ձևով վառելու։ Նման դեպքեր շատ են եղել։ Ուղիղ երկու շաբաթ առաջ մխում էին Թեղուտ գյուղից վերև ընկած անտառները։ Դրանից առաջ էլ նույն ձևով վերացրել էին Շամախյան տեղամասի հետքերը։ Այն, […]

̰
Էրիկ Գրիգորյանը` Բնապահպանության նախարար

12:21 19.01.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով` Էրիկ Գրիգորյանը նշանակվել է Բնապահպանության նախարար: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Էրիկ Գրիգորյանին նշանակել բնապահպանության նախարար»,- ասված է հրամանագրում:

̰
Բնապահպանության նախարարության և ԱՄԷ կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի նախարարության միջև կստորագրվի փոխըմբռնման հուշագիր

11:50 16.01.2019

Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը հունվարի 14-16-ը Աբու Դաբիում մասնակցում է «Աբու Դաբի կայունության շաբաթ» ֆորումին, որին ներկա են աշխարհի տարբեր երկրների շուրջ 4000 մասնակիցներ, այդ թվում՝ պետությունների և կառավարությունների ղեկավարներ: Էրիկ Գրիգորյանը՝ որպես Միացյալ Արաբական Էմիրությունների կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի նախարար Թանի Ահմեդ Ալ Զեյուդի հյուր, ներկա է եղել ֆորումի բացման արարողությանը և […]

̰
Բացահայտվել են բնապահպանության պետական տեսչության պաշտոնյաների կողմից կաշառք տալու և ստանալու դեպքեր

18:13 09.01.2019

ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով բացահայտվել են ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության պաշտոնատար անձանց կողմից չարաշահումներ թույլ տալու, անտառապահների իմացությամբ և թույլտվությամբ ապօրինի ծառահատումներ կատարվելու, կաշառք տալու, ստանալու դեպքեր: Մեղադրանք է առաջադրվել տաս անձի: Նախնական քննության տվյալներով՝ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության պետական տեսչության առանձին պաշտոնատար անձինք, 2016-2017 թթ. ընդգրկված լինելով […]

̰
Կոչ եմ անում քաղաքացիներին յուրաքանչյուր բնապահպանական իրավախախտման ականատես լինելու դեպքում ահազանգել. Էրիկ Գրիգորյան

14:36 08.01.2019

ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել «Դիլիջան» ազգային պարկում տեղի ունեցած ծառահատման հետ կապված և հայտնել, որ խոսել է «Բնապահպանի տուն» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցչի հետ: «Գոռը հավաստիացրեց, որ տեղյակ չեն եղել, որ ապօրինի հատման դեպքը մեկ ամիս առաջ արդեն հայտնաբերված և արձանագրված է եղել «Դիլիջան» ազգային պարկի աշխատակիցների կողմից […]

̰
«Դիլիջան» ազգային պարկում ծառահատումները կրել են ցուցադրական բնույթ. բնապահպանության նախարարություն

17:59 07.01.2019

ՀՀ բնապահպանության նախարարությունը պարզաբանում է  տարածել «Դիլիջան» ազգային պարկում ապօրինի ծառահատումների վերաբերյալ «Բնապահպանի տուն» ֆեյսբուքյան էջում տեղ գտած տեսանյութի վերաբերյալ: Նախարարության պարզաբանման մեջ ասված է. «Բնապահպանի տուն» բնապահպանական քաղաքացիական նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ, որը իրականությունը խեղաթյուրելու, «Դիլիջան» ազգային պարկի վերջին ամիսների արդյունավետ և նվիրված աշխատանքը նսեմացնելու ակնհայտ միտում է հետապնդում։ «Մեծամասշտաբ ծառահատումներ» վերտառությամբ տեսանյութում նախաձեռնությունը […]

̰
Մեծամասշտաբ ծառահատումներ «Դիլիջան» ազգային պարկում․ Բնապահպանի տուն

21:23 06.01.2019

Բնապահպանի տուն ֆեյսբուքյան էջն ահազանգում է ապօրինի ծառահատումների մասին․ ««Դիլիջան» ազգային պարկի նորանշանակ տնօրինությունը տեսախցիկների առաջ բազմիցս կրկնել է, որ իրենց մոտ ծառահատումներ չկան, կա միայն թափուկի՝ քամատապալ ծառերի հավաքում, որն իրենց անմիջական հսկողության տակ է ամեն վայրկյան:  Իսկ հիմա ձեր ուշադրությանն ենք ներկայացնում վերը նշված քամատապալ ծառերը և դրանց առաջացման տարբերակներից ընդամենը մեկը: Այս […]

̰
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները շրջայցեր են կատարել ամանորյա եղևնիների վաճառակետերում

11:34 21.12.2018

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները շրջայցեր են կատարել ամանորյա եղևնիների վաճառակետերում։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից: Շրջայցերի ընթացքում պարզվել է, որ Երևանի՝ Տիգրան Պետրոսյան փողոցում, Սայաթ-Նովա և Աբովյան փողոցների խաչմերուկին հարող տարածքում, Արաբկիր վարչական շրջանում, Երևան-Աբովյան ավտոճանապարհին, Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում, Գյումրի քաղաքում գործող վաճառակետերում վաճառվում են Ռուսաստանի Դաշնությունից ներմուծված […]

̰
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հրապարակել է 2018-ի դեկտեմբերի 3-ից 7-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ տեղեկություններ

20:56 15.12.2018

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում, ինչպես նաև հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումներով արձանագրված թվով 24 իրավախախտման դեպքով հաշվարկվել է 2.760.780 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ 10-ի վերաբերյալ նշանակվել է 780.000 ՀՀ դրամի վարչական տուգանք: այս մասին տեղեկացնբում են կառույցի լրատվության բաժնից: Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության […]

̰
Փաշինյանը դիլիջանցիներին ներկայացրեց բնապահպանական քաղաքականության «Իմ քայլը» դաշինքի տեսլականը

19:30 28.11.2018

«Իմ քայլը» դաշինքի ցուցակի առաջին համար Նիկոլ Փաշինյանը դիլիջանցիներին ներկայացրեց ԱԺ արտահերթ ընտրություններում հաղթելու դեպքում իրենց կողմից իրականացվելիք բնապահպանական քաղաքականության մանրամասները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այդ մասին խոսեց Դիլիջան քաղաքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի նախընտրական հանրահավաքի ընթացքում։ «Մեր նոր բնապահպանական քաղաքականությունը մենք պետք է սկսենք իրականացնել հենց «Դիլիջան» ազգային պարկից։ Պետք է ժողովրդին հորդորենք պահպանել բնությունը։ Պետք է ստեղծել […]

̰
BACK_TO_TOP