12:40 26.04.2019
Հայաստանում այսօր՝ ապրիլի 26-ին, մեկնարկել է Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայի միջազգային համաժողովը: Համաժողովի թեման շրջակա միջավայրն է, որը ներառում է հետևյալ թեմաները՝ բնապահպանական տեսանկյունից պատասխանատու բիզնես, պատասխանատու հանքարդյունաբերություն, այլընտրանքային էներգիա, սոցիալական ձեռներեցություն: Համաժողովին մասնակցում է 21 երկիր՝ Ավստրալիա, Բելգիա, Բանգլադեշ, Չեխիա, Խորվաթիա, Եգիպտոս, Վրաստան, Իտալիա, Ճապոնիա, Հորդանան, Քուվեյթ, Լիբանան, Մավրիկիա, Մոնակո, Պերու, Շվեյցարիա, Սլովակիա, Թայվան, […]
11:32 26.04.2019
Ապրիլի 25-ին ՀՀ ԱԳՆ-ում կայացավ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) կիրարկման ճանապարհային քարտեզի նախագծի՝ հարկմանը, շրջակա միջավայրին, կլիմայի փոփոխությանն առնչվող գործողություններին և գյուղական համայնքների զարգացմանը, սպառողների պաշտպանությանն առնչվող հարցերի շուրջ կառավարություն-քաղաքացիական հասարակություն քննարկումը։ Քննարկմանը մասնակցում էին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանը, ֆինանսների նախարարի տեղակալ Արման […]
22:59 25.04.2019
EcoNews.am-ը գրում է․ «Մասնավոր կենդանաբանական այգի ստեղծելու մտադրության մասին վերջերս հայտարարել է նաև կենդանիների առք ու վաճառքով զբաղվող «Զօօ Ֆաունա Արտ» ՍՊԸ (2017թ.-ի հունիս ամսին «Զօօ Ֆաունա Արտ» ՍՊԸ պարտավորությունները չկատարելու պատճառով Էրեբունի և Նուբարաշեն դատարանի որոշմամբ ճանաչվել է սնանկ) տնօրեն Արթուր Խաչատրյանը: Հետաքրքրված լինելով նշված հայտարարությամբ այցելեցինք /EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք/ Արթուր Խաչատրյանին պատկանող […]
21:07 25.04.2019
«Կառավարության շատ անդամներ երևի թե տեղյակ չեն, որ ԳԱԱ-ն ու իր ինստիտուտները հանդիսանում են պաշտոնական խորհրդատուն: Դա օրենքով է նախատեսված, որ կառավարությունը, համենայնդեպս, պետք է հաշվի առնի ակադեմիական ինստիտուտների տված առաջարկները և դիտողությունները»,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանի ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը, երբ խոսել է այն մասին, որ […]
18:46 25.04.2019
Հայաստանի ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է, որ այս տարի կառավարությունը տենդեր չի հայտարարել խեցգետնի և ձկան պաշարները որոշելու համար: Պատճառները պարզելու համար SHANTNEWS.am-ը դիմել է ՀՀ բնապահպանության նախարարություն: Նախարարությանը հետևյալ հարցերն ենք ուղղել. 1. Ինչո՞ւ այս տարի գումար չի հատկացվել Սևանա լճում խեցգետնի և ձկան […]
17:08 25.04.2019
Հայաստանի բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն այսօր՝ ապրիլի 25-ին, ընդունել է Չինաստանի իր գործընկերոջը Այս մասին տեղեկանում ենք նախարարի ֆեյսբուքյան գրառումից: Երկու երկրների բնապահպանության գերատեսչության ղեկավարները համատեղ հուշագիր են ստորագրել, որով նախատեսվում է սկիզբ դնել բնապահպանական մի շարք ոլորտներում համագործակցությանը: «Քիչ առաջ Չինաստանի բնապահպանության նախարարի հետ ստորագրեցինք համագործակցության հուշագիր, որով ի թիվս այլ հարցերի կհամագործակցենք մոնիթորինգի, […]
13:48 25.04.2019
ՀՀ կառավարության՝ ապրիլի 25-ի նիստում ներկայացվեց ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հեղինակած` «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության առաջարկության նախագծի մասին հարցը: Զեկուցող, ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշեց՝ առաջարկվում է բացառություն սահմանել «Զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի» համար: Զեյնալյանն ասաց, որ […]
14:13 24.04.2019
Պարզելու համար, թե որքանով է արդյունավետ իրականացվում ՀՀ կառավարության խոստացած ծառայողական մեքենաների օպտիմալացման գործընթացը 2019-ի ապրիլին Ինֆորմացիայի ազատության կենտրոնն էլեկտրոնային հարցումներով դիմել է 24 պետական կառավարման մարմին՝ խնդրելով տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե 2018-ի հունիսի 1-ից մինչ օրս որքան ծառայողական մեքենա և վարորդ է կրճատվել: Հարցումներն ուղարկվել են բոլոր նախարարություններ (17 հարցում), ՀՀ կառավարությանը և […]
13:46 23.04.2019
ՀՀ քննչական կոմիտեում ուսումնասիրվել են 2018 թվականի ընթացքում ՀՀ ՔԿ տարբեր ստորաբաժանումների վարույթում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության ընթացքի և արդյունքների վիճակագրական տվյալները: 2018թ. ընթացքում Կոմիտեի ստորաբաժանումներում քննվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցված 1.233 քրեական գործ (2017թ.- 542), որից 1.077-ը վարույթ է ընդունվել 2018թ. ընթացքում (2017թ.- 403), իսկ 156-ը փոխանցվել են 2017-ից: Վերլուծությունները ցույց […]
13:24 23.04.2019
Հաշվի առնելով զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած շահարկումները՝ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի շահագործման նպատակով նշանակված համալիր փորձաքննության վերաբերյալ` հայտնում ենք, որ «Earth link & Advanced Resources Development» (ELARD) ընկերությունը ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով նշանակված համալիր փորձաքննության կատարմանը ներգրավվել է ՀՀ ՔԿ-ի կողմից այդ նպատակով հայտարարված մրցույթում […]
23:40 22.04.2019
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հանձնարարությամբ գույքագրվել են մայրաքաղաքում առկա շրջիկ առևտրի կետերը: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ Երևանում գործունեություն է ծավալում նմանատիպ 47 մեքենա: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ «Հարկ է նշել, որ քաղաքապետարանը շրջիկ մեքենաների անվտանգության նորմերի պահպանման, ջրահեռացման, էլեկտրաէներգիայի սնուցման լարանցումների օրինականությունը, ինչպես նաև դրանց համապատասխանությունն […]
22:42 19.04.2019
ԷկոԼուրն ահազանգ է ստացել Երևանի բնակչից, որ Հրազդան գետ` Երևանի Դավթաշենի կամրջի տակի հատվածում սատկած ձկներ կան: Ահազանգի վերաբերյալ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի օգնական Վրույր Պեպանյանը ԷկոԼուրին հայտնել է, որ տեսչական մարմնի աշխատակիցները դեպքի վայրում են` պարզելու ձկների անկման պատճառները: Այդ նպատակով ջրից կվերցվի փորձանմուշ լաբորատոր ուսումնասիրության համար: Աղբյուրը հայտնում է, որ […]
19:08 19.04.2019
Վրաց բնապահպան Նինո Չխոբաձեն մեկնաբանել է Մեծամորի ատոմակայանի վերամշակված թափոնները Վրաստանի տարանցմամբ Ռուսաստան տեղափոխելու շուրջ Վրաստանի հետ բանակցություններ վարելու ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի հայտարարությունը: Բնապահպանը դեմ է Հայաստանի ատոմակայանի վերամշակված միջուկային վառելիքը Վրաստանի տարանցմամբ Ռուսաստան տեղափոխելու գաղափարին: «Սա շատ վտանգավոր է երկրի համար: Ես կարծում եմ, որ վրացական կողմը չի համաձայնի, քանի […]
13:56 18.04.2019
Կառավարության այսօրվա նիստի ժամանակ քննարկվեց նաև ՀՀ կառավարության 2019-ի ապրիլի 4-ին 369լ որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին կառավարության որոշման նախագիծը: Ըստ այդ նախագծի` նախատեսվում է փոքր և միջին խելացի անասնաշենքերի կառուցում և նպաստավոր պայմանների ստեղծում այն ուսումնական հաստատություններում, որտեղ ուսուցում է իրականացվում ագրարային ոլորտում: Զեկույցով հանդես եկող գյուղատնտեսության փոխնախարարը նշեց, որ պայմաններն ավելի […]
12:22 18.04.2019
Մինչ օրակարգային հարցերին անցնելը Կառավարության նիստի ժամանակ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը հրատապ հայտարարությամբ հանդես եկավ՝ կապված եղանակային տատանումների հետևանքով ստեղծված վիճակի հետ: «Անձրևները շարունակվելու են, ամսի 20-ին շատ ինտենսիվ են լինելու: Կանխատեսվում է, որ տեղումները լեռնային շրջանում ձյան տեսքով կլինեն: Հեղեղումների վտանգ կա, արդեն ունենք ահազանգ Արմավիրի մարզի Երվանդաշատ գյուղից. Արաքսի ջրերը բարձրացել են, […]
22:43 17.04.2019
Արցախի Ազգային ժողովը ապրիլի 17-ին գումարել է հերթական նիստը: Բացելով նիստը՝ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը ներկաների անունից զորակցություն է հայտնել Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին համամարդկային մշակութային արժեք ունեցող Փարիզի Աստվածամոր տաճարին պատուհասած աղետի կապակցությամբ և հայտնել, որ առաջիկայում Արցախ-Ֆրանսիա բարեկամության շրջանակի նիստի ընթացքում կհստակեցվի, թե ինչպիսի օժանդակություն կարող է ցուցաբերվել: Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի […]
20:33 17.04.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սարգիս Ալեքսանյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ վերջին օրերին կրկին քննարկումների առանցքում հայտնված մի խնդրի: Նա նշեց՝ Դիլիջանում անձրևաջրերից հետո խմելու ջուրը ոչ պիտանի է դառնում, ապա հետաքրքրվեց՝ ի՞նչ լուծումներ ունեն սրա դեմ: Պատասխանի համար ամբիոնի մոտ հրավիրվեց ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը, ով նշեց. «Հերթական անգամ այսպիսի հարցին ես եմ […]
11:12 17.04.2019
Հայաստանի կառավարության կառուցվածքի փոփոխություններից ենթադրվում է, որ «Հայանտառ» կազմակերպությունը միավորվելու է Բնապահպանության նախարարության հետ։ Այդ դեպքում նախարարությունը և՛ իրականացնելու է անտառների հետ կապված գործառույթը, և՛ վերահսկելու է ինքն իրե՞ն։ Այս մասին այսօր ԱԺ-ում նախագծի քննարկման ժամանակ հարցրեց պատգամավորներից Հրանտ Մադաթյանը։ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, որ ներկայացնում էր նախագիծը, պատասխանեց, որ Բնապահպանության նախարարության մի օղակը իրականացնելու […]
11:37 15.04.2019
Պետական կառույցներում քաղաքացիական պաշտպանության համար պատասխանատու կազմավորումների պատրաստականության աստիճանը գնահատելու և ՔՊ պլանի իրատեսությունը ստուգելու նպատակով ապրիլի 11-12-ը Բնապահպանության նախարարությունում և Կենտրոնական ընտրական հանձնաժողովում անց են կացվել «ՔՊ ղեկավար կազմի գործողությունները ՔՊ համակարգի պատրաստականության բերման միջոցառումների իրականացման ընթացքում» թեմայով շտաբային ուսումնավարժություններ: Ուսումնավարժության ընթացքում ծագած խնդիրների լուծման և հիմնահարցերի ուսումնասիրման նպատակով տրվել են հստակ հանձնարարականներ: Միևնույն […]
16:24 13.04.2019
Աշխարհի տարբեր անկյուններում բնապահպանները յուրօրինակ ֆլեշմոբ են իրականացրել ու լուսանկարներ հրապարակել համացանցում: Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն: Հաղորդվում է, որ ակցիայի մասնակիցներն սկզբում լուսանկարել են այն տեղանքը, որտեղ մաքրության կարիք կա, այնուհետև մեկ այլ լուսանկար է արվում այդ տարածքում մաքրություն հաստատելուց հետո՝ «մինչև» և «հետո» տարբերակով: Տարբերությունը ակնառու է:
19:44 11.04.2019
ՀՀ ֆինանսների նախարարությունից հայտնում են, որ այն քաղաքացիները, ովքեր 2018 թվականից հունվարից սկսած մինչև հունիս ամսվա օրենսդրական փոփոխությունները մեքենաների տեխզննման համար ունեն ավելի վճարված բնապահպանական գումարներ, կարող են ապրիլի 11-ից հետո, վեց ամսվա ընթացքում հետ ստանալ դրանք: Բնապահպանական վճարները հետ ստանալու համար քաղաքացիները պետք է դիմում ներկայացնեն համապատասխան բանկ կամ ՖՆ գանձապետարան: ՀՀ ՖՆ եկամուտների […]
12:26 11.04.2019
ԱԻՆ-ի ենթակայության տակ գտնվող հիդրոօդերևութաբանական երևույթների ռեժիմային ու հատուկ դիտարկումների ուսումնասիրությունների և կանխատեսումների իրականացման ապահովման, մթնոլորտային երևույթների ակտիվ ներգործության աշխատանքների համակարգման ոլորտում վերապահված գործառույթները կտրվեն Բնապահպանության նախարարությանը: Կառավարությունն այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում, հավանություն է տվել նախագծի փոփոխությանը: «Պրոցեսը երկար է, կոլեկտիվի վրա է ազդելու բավականին: Հիմա կառավարությունում որոշում ենք ընդունում, հետո օրենքում փոփոխություն պետք է […]
17:50 10.04.2019
Բնապահպանության նախարարության կողմից կառավարության հավանությանն է ներկայացվել նախագիծ, որով առաջարկվում է ԱԻՆ-ից վերցնել ու բնապահպանության նախարարության կազմի մեջ մտցնել «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ը, որն իրականացնում է հետևյալ գործառույթները․ «Հիդրոօդերևութաբանական երևույթների ռեժիմային ու հատուկ դիտարկումների, ուսումնասիրությունների և կանխատեսումների իրականացման ապահովման, մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության աշխատանքների համակարգում»։ Բնապահպանության նախարարությունը համարում է, […]
20:28 09.04.2019
Ինչպես արդեն հայտնի է այսօր կայացել է Բնապահպանական հանրային դատարանի հերթական նիստը, որի ժամանակ քննարկվել է «Հայաստանի անտառային էկոհամակարգի խախտումների վերաբերյալ» գործը: ՀՀ պետական լիազոր մարմինների` ՀՀ կառավարության, ՀՀ բնապահպանության նախարարության, ՀՀ գյուղատնտեսության նախարարության, Բնապահպանության տեսչական մարմնի, «Անտառային կոմիտեի», «Հայանտառ» ՊՈԱԿ-ից ներկայացուցիչներ հրավիրված եղել են, բայց չեն ներկայացել: Ներկա են եղել միայն ներկայացուցիչներ մարզպետարաններից: Նշվել […]
13:24 08.04.2019
«Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը և կենսաբանական գիտությունների դոկտոր Մարիամ Ավագյանն այսօր խոսել են Սևանա լճի և ջրային ռեսուրսների կառավարման խնդրի մասին: Ինչպես հայտնի է, բնապահպանները դիմել են կառավարությանը, որպեսզի օրենքով սահմանված 170 մլն խմ-ից ավելի ջրառ չկատարվի, և լուծվի ոռոգման համակարգում առկա ջրի կորուստների խնդիրը: Պաշտոնական տվյալների համաձայն՝ Սևանից բաց թողնված […]
11:20 31.03.2019
Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում բնապահպանական տագնապ է հայտարարվել՝ օդում օզոնի խտության աճի պատճառով։ Բնապահպանների խոսքով՝ քաղաքը հայտնվել է բարձր ճնշման համակարգի ազդեցության տակ, որը խանգարում է մթնոլորտն աղտոտող մասնիկների ցրմանը։ Անձնական տրանսպորտային միջոցների օգտագործման արգելք է սահմանվել։ Արդյունաբերական ձեռնարկությունները պարտավորվում են նվազեցնել արտանետումների ծավալը 30-40 տոկոսով։ Մեխիկոյի բնակիչներին խորհուրդ են տվել տանից դուրս գալ միայն խիստ […]
10:41 28.03.2019
Հայաստանի իշխանությունները 300 հազար դոլարով վարձել են միջազգային հեղինակավոր կազմակերպություն, որը փորձաքննություն է անելու՝ Ամուլսարի հանքի շահագործման ռիսկերը կառավարելի՞ են, թե՞ ոչ, ինչից էլ կախված կլինի դրա շահագործման հնարավորությունը։ Այս մասին ԱԺ-ում այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքերով՝ եթե պարզվի, որ բնապահպանական ռիսկեր կան Ջերմուկի ու Սևանի ավազանների համար, ապա Ամուլսարի ծրագիրն ընդհանրապես […]
13:20 27.03.2019
ՄԱԿ-ի Հարմարվողականության հիմնադրամի 2019-ի մարտի 12-15-ը կայացած խորհրդի նիստում քննարկվել և հաստատվել է Բնապահպանության նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից ներկայացված «Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին հարակից համայնքների և էկոհամակարգերի հարմարվողականության ներուժի բարձրացում» 2,5 մլն ԱՄՆ դոլարի դրամաշնորհային ծրագիրը: Այս մասին հայտնում են ՀՀ բնապահպանության նախարարությունից: Ծրագրի նպատակն է «Խոսրովի անտառ» պետական արգելոցին […]
23:42 25.03.2019
Գյումրիում ընթացող կառուցապատումներն ու բնապահպանական խնդիրները բանավեճի թեմա էին քաղաքի գլխավոր ճարտարապետի և բնապահպանների հետ անցկացված քննարկմանը: Իսկ առիթը Ռիժկովի ճեմափողոցում հատված ծառերն էին: Ծառահատումները գարուն-աշուն սեզոնին Գյումրիում սովորական են դարձել, կոմունալ բաժնի մասնագետներն այն անվանում են խորը էտ: Բնապահպանների դիտողություններով` սա անթույլատրելի է մի քաղաքում, որտեղ աղտոտող գործոնները շատ են, կանաչ տարածքները խիստ պակաս, […]
14:45 12.03.2019
Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ բնապահպանության նախարարությունից: Ողջունելով դեսպանի գլխավորած պատվիրակությանը՝ բնապահպանության նախարարը շնորհավորել է դեսպանին՝ Հայաստանում դիվանագիտական առաքելության ստանձնման առթիվ և մաղթել արդյունավետ աշխատանք։ Էրիկ Գրիգորյանը ներկայացրել է նախարարության՝ բնապահպանական խնդիրների լուծման առաջիկա տեսլականները և […]