15:40 19.06.2019
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը հունիսի 18-ին մասնակցել է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) 2019թ. Համաշխարհային համաժողովին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից: Երեք տարին մեկ անցկացվող այս համաժողովը ԱՃԹՆ-ի 52 անդամ երկրների և արդյունահանող ոլորտի շահառուների համար բացառիկ հարթակ է հանդիսանում բնագավառի […]
15:26 19.06.2019
ԱԺ լիագումար նիստում 2018թ. բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանին հարց ուղղեց «Լուսավոր Հայաստան խմբակցության անդամ Անի Սամսոնյանը: Բնապահպանական ծրագրերի իրականացման համար Հայաստանի համայնքներին 2017 և 2018թթ. տրամադրվել են համապատասխանաբար 137 մլն և 213 մլն դրամ սուբվենցիաներ: Գումարների մոտ կեսը չնախատեսված ծախսերին է ուղղված եղել: Արդյո՞ք մենք չենք կարող նախանշել ճիշտ […]
15:28 18.06.2019
SHANTNEWS.am-ը մի քանի անգամ է անդրադարձել Էրեբունի վարչական շրջանի տարածքում գտնվող ԴՏՏ-ի գերեզմանոցին՝ նաև արձանագրելով, որ գերեզմանոցի ցանկապատը պոկված է, և գողություն է կատարվում: Հիշեցնենք, որ ավելի քան 1000 տոննա ԴՏՏ-ն թաղվել է ցորենի արգելանոցի դիմաց: ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի շրջակա միջավայրի հիգիենայի բաժնի աշխատակիցներ են տարածք այցելել, հողի, ջրի փորձանմուշներ […]
14:10 18.06.2019
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ստացված ահազանգի հետքերով Տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի և ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Գուգարքի բաժնի աշխատակիցները հայտնաբերել են աղվեսներ որսացող անձին և պարզել, որ նշված աղվեսի ձագերին իր տնամերձ հողամասում թակարդի միջոցով որսացել է ՀՀ Լոռու մարզի Գուգարք գյուղի բնակիչ Ս. Ա.՝ պատճառաբանելով, որ աղվեսները վնասում էին իր ընտանի […]
21:12 17.06.2019
Շիրակի մարզի ձկնորսները բողոքում են Բավրայի մաքսակետում Վրաստանի տարածքից թարմ ձկան տեղափոխման քանակի սահմափակումների դեմ: Արդեն մի քանի օր է՝ մարզի ձկնորսներին չեն թույլատրում 5 կգ-ից ավելի ձուկ տեղափոխել Հայաստան։ Նշենք, որ Շիրակի մարզից մոտ 130 ձկնորս հիմնականում Ջավախքի շրջանում է ձկնորսություն անում, քանի որ մարզում ձկնային պաշարները քիչ են, տարածքներն էլ՝ սահմանափակ։ Իրենց խնդիրները […]
18:10 17.06.2019
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Վ. Մ.-ն ու Ա. Դ.-ն օժանդակել են ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Արամ Հարությունյանի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն, իսկ Վ. Մ.-ն նաև օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված գումարը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ հատուկ քննչական ծառայությունից: Մասնավորապես, […]
11:22 17.06.2019
Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Հարկային օրենսգրքում կատարվող փոփոխություններին: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «ՀՀ ԱԺ-ին ներկայացված ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ ու նաև ներդրումային գրավչության բարձրացման համար հարկային բեռի վերաբաշխմանն ուղղված փոփոխությունների իրականացումը, ինչպես նաև միկրոձեռնարկատիրության հարկման արտոնյալ համակարգի շարունակական պարզեցումը: Իսկապես Նախագծերով լուրջ քայլ է կատարվում միկրոձեռնարկատիրության զարգացմանը խթանելու […]
19:30 16.06.2019
Ամեն շաբաթ սննդի, ջրի և նույնիսկ օդի հետ, մարդու օրգանիզմ է ներթափանցում մոտ հինգ գրամ միկրոպլաստիկ: Այս քաշը մոտավորապես հավասար է մեկ սովորական պլաստիկ քարտի քաշին: Այս մասին իր տեղեկատվական հոլովակում նշում է Վայրի բնության համաշխարհային հիմնադրամը (WWF): Ստացվում է, որ յուրաքանչյուր ամիս էլ մարդը մոտ 20 գրամ պլաստիկ է ընդունում: Այս քաշն էլ հավասար […]
21:49 13.06.2019
Հորբատեղի գեյզերն այլևս չի ցայտում: Այս մասին տեղեկանում ենք ֆեյսբուքյան օգտատեր Արմեն Ասլանյանի կատարած գրառումից: «SOS էսօրվա դրությամբ Հորբատեղի գեյզերը այլևս չկա… Ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու այս դեպքի հետ կապված…. Հ.գ. գիդեր և տուրիստականներ, տուրիստ չտանեք, չխայտառակվեք»,- գրել է նա։ Տեղում արված կադրերից կարելի է եզրակացնել, որ գեյզերը չի գործում արդեն տևական ժամանակ, քանի որ […]
17:51 13.06.2019
Այսօր Բրյուսելում կայացել է Հայաստանի և Եվրամիության միջև Գործընկերության խորհրդի երկրորդ նիստը: Ի թիվս այլ հարցերի՝ խորհուրդը քննարկել է էներգետիկայի, տրանսպորտի, բնապահպանության և կլիմայի փոփոխության ոլորտներում համագործակցությունը, այդ թվում՝ Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերությունում Հայաստանի մասնակցությունը, 2019թ. փետրվարին Տրանսեվրոպական տրանսպորտային ցանցի դեպի Հայաստան ընդլայնումը, ինչպես նաև ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն կլիմայի համար» տարածաշրջանային […]
16:36 13.06.2019
Հայաստանի բնապահպանության նախարարությունը խեցգետնի որսը թույլատրել է՝ չնայած այն բանին, որ լավ իմացել է, որ դրա քանակը խիստ նվազել է։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտնեց Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը՝ ներկայացնելով իրենց ստուգումների արդյունքները։ «Եթե միայն 2014 թվականին Հայաստանից արտահանվել է ավելի քան 4300 տոննա խեցգետին, ապա 2017-2018 թվականների 9 ամիսները միասին վերցրած՝ ընդամենը […]
16:26 05.06.2019
Կապանի հարակից բնակավայրերի բնակիչներն անհանգստանում են, որ այնտեղի հանքերի պոչամբարներն անբարվոք վիճակում են և բնական ու տարերային աղետների դեպքում կարող են դառնալ հեղեղներ և ողողել ու թունավորել շրջակա միջավայրը։ Այս մասին Ազգային ժողովում ԱԻ նախարարին հայտնեց պատգամավոր Արմեն Խաչատրյանը։ Խաչատրյանի հարցին, թե ինչ է արվում այս ամենը կանխելու համար, նախարար Ֆելիքս Ցոլակյանը պատասխանեց ու հաստատեց, […]
21:01 28.05.2019
Վաղ առավոտյան արդեն Գյումրին ամբողջությամբ փոշու մեջ է։ Վաղուց արդյունաբերական քաղաք էլ չէ, բայց մթնոլորտում օդի աղտոտվածության մակարդակի վրա ազդեցություններն են շատ: Գյումրիում մթնոլորտն աղտոտող նյութերի պարունակությունը որոշելու համար նմուշառումներ են կատարվում ՝ 1 անշարժ դիտակայանում, 24 շարժական դիտակետից: Ստացվող տվյալները քաղաքի այն հատվածներից են, որտեղ համեմատաբար կանաչ տարածքներ կան, իսկ երթևեկությունն էլ ակտիվ չէ: […]
18:24 25.05.2019
ՀՀ բնապահպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ արձագանքելով օրերս մամուլի ասուլիսի ժամանակ նախարարության հասցեին հնչած մեղադրանքներին: « «Sputnik Արմենիա» մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ Բնապահպանության նախկին փոխնախարար Այսեր Ղազարյանի ներկայացրած բնապահպանական հիմնահարցերը, որոնց մեջ թերանալու համար վերջինս մեղադրում է նախարարությանը, իր անմիջական համակարգման ոլորտում են եղել, և վերջինս անձամբ էր պատասխանատու դրանց լուծման համար։ Հարկ ենք […]
23:59 24.05.2019
«Հեռանկար»-ի տաղավարում ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանին հաղորդավար Արամ Աբրահամյանը հիշեցրել է Ամուլսարի խնդրի մասին: Մասնավորապես, թե ինչ կլինի այն դեպքում, եթե ELARD ընկերությունը ներկայացնի նշանակված համալիր փորձաքննության եզրակացությունը: Ի՞նչ սցենարներ են լինելու դրական կամ բացասական եզրակացության պարագայում: «Դատական քաշքշուկից պետք չէ այդքան վախենալ և դատական քաշքշուկով անընդհատ փորձել վախեցնել և չվախեցնել: Յուրաքանչյուր կողմ իր […]
19:31 24.05.2019
ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը «Հեռանկար»-ի տաղավարում խոսել է այն մասին, թե ինչու նախարարության աշխատակիցները չեն մասնակցում հանրային բնապահպանական դատերին: «Ե՛վ Արարատյան արտեզյան ավազանի ջրերի մասով, և՛ անտառների մասով մենք նախնական տեղեկատվություն հավաքագրել էինք և արդեն փոխանցել էինք իրավապահ մարմիններին: Դուք գիտեք, որ բազմաթիվ գործեր են այս պահին տեղի ունենում, իսկ հանրային սեկտորի կողմից, իսկ […]
17:29 23.05.2019
«Սիգի որս այժմ տեղի է ունենում»,- «Հեռանկար»-ի տաղավարում ասել է ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը: Հարցին՝ ի վերջո, ինչո՞ւ չի վերահսկվում որսն այն դեպքում, երբ սիգի որսն օրենքով է արգելված, ՀՀ բնապահպանության նախարարն այսպիսի պատասխան է տվել. «Կա «Սևան» ազգային պարկը, որն ունի հսկողական աշխատանքներ իրականացնելու պարտավորություն: Մյուս գերատեսչությունները համատեղ հրամանի շրջանակներում են իրար հետ […]
23:20 22.05.2019
ՀՀ բնապահպանության փոխնախարար Այսեր Ղազարյանը պաշտոնից ազատման դիմում է գրել: Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում: «Այսօր Կենսաբազմազանության միջազգային օրն է: Այս խորհրդանշական օրը ես գրեցի իմ աշխատանքից ազատման դիմումը: Հեղափոխությունը շարունակվում է… ես մերժում եմ կառավարման «նախկին» համակարգի իներցիաները, վստահ եմ, որ սերն ու հանդուրժողականությունը չեն վերաբերում հանցավոր ռեժիմից «ժառանգված» կառավարման համակարգին […]
20:54 18.05.2019
Չնայած այն մտադրությանը, որ ԲՆ-ն որոշել է այս տարի թույլատրել սիգի որսը, այնուամենայնիվ, այն դեռ արգելված է: Ամեն դեպքում, սիգ այսօր էլ վաճառում են: SHANTNEWS.am-ն այսօր վաճառքի հերթական դեպքն է գրանցել Երևանի Զեյթուն վարչական շրջանում: Հիշեցնենք, որ Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն օրեր առաջ, անդրադառնալով սիգի որսի թույլտվությանը, ասաց, որ 150 տոննա որսի թույլտվություն տալու մասին […]
17:45 17.05.2019
Այսօր ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող հանձնաժողովը հավանության արժանացրեց համաձայնագրի՝ ուժի մեջ մտած դրույթների կիրարկման ճանապարհային քարտեզը և այն շուտով կներկայացվի վարչապետի հաստատմանը։ Ճանապարհային քարտեզը բաղկացած է համաձայնագրի կիրարկումն ապահովող 200 գործողություններից, որոնք առնչվում են բնապահպանության, տրանսպորտի, էներգետիկայի, արդարադատության, տարածքային կառավարման, սպառողների շահերի պաշտպանության և մի շարք այլ ոլորտներին։ Միևնույն […]
21:36 16.05.2019
Էրիկ Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարպի ղեկավարած պատվիրակության հետ: ՀՀ Բնապահպանության նախարարությունից հայտնում են, որ նախարարը գոհունակությամբ արձանագրել է, որ վերջին շրջանում ՄԱԶԾ-ի հետ արդյունավետ համագործակցությանը զուգահեռ ընդլայնվել է փոխգործակցությունը նաև ՄԱԿ-ի մյուս կառույցների՝ Շրջակա միջավայրի կազմակերպության (UNEP), ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO), Արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) հետ […]
21:21 16.05.2019
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների թունաքիմիկատների գերեզմանոցներում, ընդհանուր առմամբ, մոտ 1500 տոննա ԴՏՏ է թաղված: Այն մասին, թե, ի վերջո, ինչ է լինելու այդ գերեզմանոցների հետ, խոսվել է նաև Երևանի ավագանու՝ ապրիլի 23-ին գումարած նիստի ժամանակ: «Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանն ինձ ասաց, որ ՄԱԿ-ի ծրագրով նախատեսվում է 2020 թվականին արտահանել այլ տեղ»,- […]
17:25 16.05.2019
Ամուլսարի հանքավայրի շահագործման բնապահպանական վտանգների ստուգման մասին զեկույցը մայիսի վերջին կտրամադրվի Հայաստանի կառավարությանը, ու դրանից հետո պարզ կդառնա, թե ինչ է լինելու ծրագրի հետ։ Այս մասին այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ «Որևէ տնտեսվարողի նկատմամբ խտրական վերաբերմունք չկա և չի կարող լինել, և հետևապես, եթե բնապահպանական որևէ խնդիր չի առաջացնում, կամ այն խնդիրները, […]
12:41 16.05.2019
ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է ինստիտուտի դիպլոմը կեղծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել «Դիլիջան» ազգային պարկ «ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի պետ-տնօրենի տեղակալին: Տեղեկություններ են ստացվել այն մասին, որ ՀՀ բնապահպանության նախարարության «Դիլիջան» ազգային պարկ «ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի պետ-տնօրենի տեղակալը` ծնված 1968 թվականին, 2019թ. փետրվար ամսին կադրերի բաժին ներկայացնելով Հայկական […]
10:42 15.05.2019
Ուղիղ ժողովրդավարության գործընթացը շարունակում է թափ հավաքել Հայաստանում։ 2019թ․ մայիսի 6-ին Արենի խոշորացված համայնքի ավագանին ընդունել է «Արենի համայնքը էկոտնտեսական տարածք ճանաչելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու մասին» որոշում։ Այս մասին հայտնում է Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը: Որոշումն ընդունվել է 9 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով։ Որոշման մեջ նշված է հետևյալը․ ․«Ղեկավարվելով […]
12:25 14.05.2019
Սիդնեյում Greenpeace բնապահպանական կազմակերպության 13 ակտիվիստներ պարանների միջոցով կապել են իրենց Հարբոր կամրջին և որոշ ժամանակ մնացել են կախված վիճակում: Ակցիայի մասնակիցներն օգտագործել են ալպինիստական պարաններ, իսկ ձեռքերին պահել են ցուցապաստառներ, որոնց վրա գրված են եղել կլիմայի խնդիրների վրա ուշադրություն հրավիրող կոչեր: Ակցիայի մասնակիցների գործողությունները դադարեցնելու համար առափնյա ոստիկանությունն ավիացիա է կիրառել: Բոլոր էքստրեմալները բարեհաջող […]
23:56 13.05.2019
Մայիսի 13-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց Արևելյան գործընկերության տասնամյակին նվիրված ԱԳ նախարարների հանդիպմանը, որին բացման խոսքով հանդես եկան Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին և Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը: Նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդես եկավ ելույթով՝ ընդգծելով, որ նախաձեռնության 10-ամյակը լավ […]
15:15 12.05.2019
Ջերմուկ համայնքի բնակիչները նամակ են հղել ՀՀ կառավարությանը, ՀՀ վարչապետին և Ազգային ժողովին՝ անդրադառնալով Ամուլսարի շահագործմանը: Նամակում նրանք նշում են, որ Ջերմուկ համայնքի պայքարը ոչ թե բնապահպանական է, այլ հանուն բնական և սահմանադրական իրավունքների վերականգնման: Նշվում է նաև, ոև Ոստիկանությանը քրեական գործ է հարուցել Ամուլսարի ճանապարհները շրջափակած ցուցարարների նկատմամբ: «Կարծում ենք՝ գիտակցում եք, որ դատարանի […]
14:05 12.05.2019
«Մխչյան ֆիշ» ՍՊԸ-ն դատի է տվել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին։ Պետական ռեգիստրի տվյալների համաձայն՝ «Մխչյան ֆիշ» ընկերությունը պատկանում է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի վարորդին՝ Ամբիկ Գևորգյանին։ Պետռեգիստրի բազայից տեղեկացանք նմանատիպ մեկ այլ ընկերության՝ «Մխչյան ֆիշ ֆուդ»-ի մասին, որն էլ գրանցված է Հովիկ Աբրահամյանի եղբոր՝ Հենրիկ Աբրահամյանի անունով։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Հովիկ Աբրահամյանի վարորդին պատկանող «Մխչյան […]