TIME
Ամսաթիվ
21 11 2024
  • $
    389.45
  • RUBLE
    3.86
  • 409.74
WEATHER
+5.09 oC

բնապահպաններ

Թող վիդեոկամերա դնեն. Լևոն Գալստյանը՝ Սևանից բաց թողնվող ջրաքանակի հանրային վերահսկողության մասին

20:21 04.07.2019

Այսօր «SOS Սևան» նախաձեռնության կողմից հրավիրված քննարկման ժամանակ Հայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանն ասել է, թե պետք է տեսախցիկ տեղադրել, որպեսզի հասարակությունը կարողանա վերահսկել Սևանա լճից բաց թողնվող ջրի քանակը: «Սևանից բաց թողնվող ջրի վրա պետք է լինի առցանց հանրային վերահսկողության հնարավորություն: Եթե այդքան ամեն բան պարզ և թափանցիկ է, մի հատ վիդեոկամեռա թող […]

̰
Բաց էկոլոգիական հանցագործություն կատարածները պետք է պատասխանատվության ենթարկվեն. Լևոն Գալստյան

14:22 04.07.2019

«SOS Սևան» նախաձեռնության այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ «Հայկական բնապահպանական ճակատի» անդամ Լևոն Գալստյանն ասել է, որ այս տարվա մայիսին առաջարկությունների մի փաթեթ են ուղարկել կառավարությանը՝ վարչապետի աշխատակազմին, բայց առաջարկությունները փոխանցվել են շրջակա միջավայրի նախարարությանը, որտեղից էլ ստացել են պատասխան, որը, ըստ Գալստյանի, չի տարբերվում նախորդ կառավարության տված պատասխաններից: Ասվել է ոչ թե կոնկրետ քայլերի, այլ […]

̰
Պետք է շտապ ստեղծել անկախ փորձագետների հանձնաժողով. Կարինե Դանիելյան

12:24 04.07.2019

Բնապահպան Կարինե Դանիելյանը կարծում է, որ պետք է շտապ զբաղվել ոռոգման ցանցի կորուստներով: «Ավելի շատ կորցնում ենք, քան Սևանից ջուր ենք վերցնում: Մենք նամակ գրեցինք, եկավ մեր նամակի պատասխանը, հրավիրեցին, քննարկեցինք, աշխատանքներ տարվում են, բայց ոչ այն տեմպերով ու մասշտաբներով, որ Սևանը պահանջում է: Այսօր իրոք Սևանը խիստ կարիք ունի աջակցության»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց […]

̰
Ի՞նչ տեղեկություններ ունեն պատկան մարմինները. «S.O.S. Սևան» նախաձեռնությունը հարցեր է ուղղում

11:38 04.07.2019

«S.O.S. Սևան» նախաձեռնությունը հուլիսի 4-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Սևանի կանաչապատման խնդիրն: Բնապահպան Ինգա Զարաֆյանը նշեց, որ իրենք լսել են՝ անցյալ տարի ֆոսֆորի չափաբաժինը նորմայի մեջ էր, այս տարի հասկանում են, որ նորմայի սահմաններում չէ: «Էդ ոնց եղավ, որ անցյալ տարի տեսել ենք՝ ամբողջ կեղտը լցվում է Սևան, բայց նորմայի մեջ էր»,- ասաց նա: Զարաֆյանի […]

̰
Գյումրիում 40-50 տարվա վաղեմության ոսկրերի հսկա կույտեր են հայտնաբերվել

10:04 04.07.2019

Նախկին ու լքված գործարանների տարածքները, պարզվում է, միայն իրենց մասնաշենքերի ու գույքի պահպանության խնդիրներով չեն գլխացավանք բնակավայրերի համար: Այն, ինչ հայտաբերեցինք Գյումրիի մսի կոմբինատի կիսաքանդ ու չվերահսկվող տարածքում, անհավատալի էր թաղամասի բնակիչների ու բնապահպանների համար: Արդեն 30 տարի է՝ մսի կոմբինատը չի աշխատում, բայց գործարանի տարածքում մնում են սպանդի ենթարկված կենդանիների մեծ քանակության ոսկրեր։ Հսկայական […]

̰
Թեհրանը նպատակադրված է խորացնել հարաբերությունները Երևանի հետ. Ռոհանի

18:51 03.07.2019

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը հայտարարել, որ Հայաստանի ու Իրանի միջև հարաբերություններն ու համագործակցությունը պետք է զարգանան տնտեսական, քաղաքական ու միջազգային ոլորտներում: Թեհրանը նպատակադրված է խորացնել հարաբերությունները Երևանի հետ: Հուլիսի 3-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպմանը Հասան Ռոհանին ասել է. «Իրանի ժողովուրդը պատմական ու մշակութային բարիդրացիական կապեր է ունեցել հայ ժողովրդի հետ»: Խոսելով էլեկտրաէներգիայի ու […]

̰
Ո՞ր ջրիմուռն է դարձել Սևանա լճի «ծաղկման» պատճառը

17:41 03.07.2019

Հայկական բնապահպանական ճակատ ընկերության լրատվական ծառայությունը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է սրվակ, որի մեջ Սևանի կանաչած ջուրն է և մակագրել. «Այս սրվակում Սևանի ջուրն է, որի մեջ կա Անաբենա ցեղի (լատ.՝ Anabaena) կապտականաչ ջրիմուռ։ Հայտնի է 100, ՀՀ-ում՝ 10 տեսակ։ Բնակվում է քաղցրահամ և աղի ջրերի պլանկտոնում, ջրամբարների ափերին, հողում։ Ազատ լողում է ջրում։ Որոշ […]

̰
Նոր արբանյակային լուսանկարներ «ծաղկած» Սևանա լճից

16:14 03.07.2019

Ecolur.org-ը «ծաղկած» Սևանա լճից նոր լուսանկարներ է հրապարակել: Խոսքը արբանյակային լուսանկարների մասին է: «Սևանա լիճն այս տարի մասշտաբային ծաղկել է: ՀՀ բնապահպանության (ներկայում Շրջակա միջավայրի) նախկին փոխնախարար Այսեր Ղազարյանը հրապարակել է ս.թ. հուլիսի 1-ի դրությամբ լճի վիճակը պատկերող արբանյակային լուսանկարներ, որոնցում Մեծ Սևանը և Փոքր Սևանը կանաչ գույն ունեն: Բնապահպանները կրկին ահազանգ են հնչեցնում և […]

̰
Թեհրանում կայացել է ՀՀ-Իրան միջկառավարական հանձնաժողովի 16-րդ նիստը

20:28 02.07.2019

Թեհրանում կայացել է Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 16-րդ նիստը, որը նախագահել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ԻԻՀ էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, փոխվարչապետն իր ողջույնի խոսքում շնորհակալություն է հայտնել իրանական կողմին միջկառավարական նիստը կազմակերպելու և հայկական պատվիրակությանը ջերմ ընդունելության արժանացնելու համար: Փոխվարչապետը արդյունավետ է […]

̰
Երևանը կօգտագործի արևային էներգիան

11:45 02.07.2019

Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ Երևանի քաղաքապետարանը ԵՄ աջակցությամբ այս տարի կմեկնարկի 90 շենքի տանիքներին արևային համակարգերի տեղադրման ծրագիրը: Առաջին փուլի շենքերն արդեն ընտրված են. նախատեսված 45-ի փոխարեն՝ 50 շենք: «Արևային ֆոտովոլտային հատուկ համակարգերից ստացվող էներգիան կուղղվի վերելակների էլեկտրաէներգիայի, նաև շենքերի միջհարկային և բակային լուսավորության ապահովմանը: Ծրագրի շնորհիվ, ի […]

̰
Գետքի ցանքատարածությունները աղտոտված ջրով ոռոգող գյուղացիները չեն տուգանվի

19:30 01.07.2019

Գետք գյուղի բնակիչներն այսօր` հուլիսի 1-ին, իրենց բողոքը շարունակել են Շիրակի  մարզպետարանում: Գյուղացիներից մի քանիսին ընդունել է մարզպետը: Հիշեցնենք, գյուղացիները մի քանի օր է՝ բողոքում են ոռոգման ջրի աղտոտվածությունից: Հողերը Գետքի գյուղացիները ջրում են խիստ աղտոտված Ախուրյան գետի ջրով, որտեղ ավելացել են նաև արտադրական  թափոնները, ինչի հետևանքով արդեն բերքն է վնասվում։ Մարզպետ Տիգրան Պետրոսյանը գյուղացիներին […]

̰
Էրիկ Գրիգորյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ «Ջամբո» էկզոտիկ պարկի հիմնադրի

11:21 01.07.2019

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ «Ջամբո» էկզոտիկ պարկի տնօրեն Արտյոմ Վարդանյանի՝ զրպարտության դիմաց փոխհատուցում ստանալու և հրապարակայնորեն հերքելու պահանջով: Այս մասին տեղեկանում ենք «Datalex» դատական տեղեկատվական համակարգից: Նախարարի հայցադիմումը վարույթ է ընդունվել: Դեռ մայիսին «Ջամբո» էկզոտիկ պարկի հիմնադիր Արտյոմ Վարդանյանն ասել է, որ լուրեր են պտտվում, թե բնապահպանության նախարարն աջակցում է Կենդանաբանական […]

̰
Հայաստանում վագրեր կբուծեն

11:05 01.07.2019

Վայրի կենդանիների առք ու վաճառքով զբաղվող «ԶOO Ֆաունա Արտ» ՍՊԸ կողմից հունիս ամսին Հայաստան է ներմուծվել 4 վագր: Այս մասին EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը տեղեկանում է ՀՀ ՊԵԿ-ից: Դեռ մարտ ամսին վերոնշյալ ընկերությունը Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գորիգորյանի ստորագրությամբ ստացել է 2 հատ ամուրյան վագրի (Panthera tigris altaica) և 3 հատ սպիտակ վագրի (Panthera tigris […]

̰
Արջի մասնակցությամբ ընտանի կենդանիների վնասման հերթական դեպքն է արձանագրվել

17:54 30.06.2019

Հունիսի 30-ին՝ ժամը 10:44-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 10:42-ին Վայոց ձորի մարզի Արփի գյուղի 2-րդ փողոցի թիվ 6/2 տան (սեփականատեր՝ Ա.Խ.) բակում արջը վնասել է 4 ճագարի, 7 հավի ճտի, 5 բադի: Ստացված տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետին, Բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Վայոց ձորի տարածքային […]

̰
Նախկին փոխնախարարը օրինախախտումներ բացահայտող նյութեր է հրապարակելու

21:24 29.06.2019

«Վերջին կետը, վերջին կաթիլն այդ հարցում ձկնաբուծարաններն էին՝ արհեստական ցանցավանդակները, որոնք էկոհամակարգի հավասարակշռությունը տեղափոխեցին դեպի անցանկալի կողմ»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցի ժամանակ ասաց ՀՀ բնապահպանության նախարարության նախկին փոխնախարար Այսեր Ղազարյանը՝ անդրադառնալով իշխանի աճեցման համար Սևանա լճում տեղադրված ցանցավանդակներին ու լճի էկոհամակարգի վրա  դրանց թողած բացասական ազդեցությանը լճի «ծաղկման» տեսակետից: SHANTNEWS.am-ը հիշեցրել է Ղազարյանին, թե ասուլիսներից մեկի […]

̰
Սևանա լճում ջրիմուռների մասսայական զարգացում է նկատվում. նախկին փոխնախարարն ահազանգում է

20:41 29.06.2019

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ ՀՀ բնապահպանության նախարարության նախկին փոխնախարար Այսեր Ղազարյանն իր ֆեյսբուքյան անդրադարձել է Սևանա լճի վիճակին՝ առաջարկելով գնահատել կապուտաչյա գեղեցկուհու «կանաչավուն» երանգները:  Ղազարյանը նաև որոշ լուսանկարներ էր հրապարակել: SHANTNEWS.am-ն այսօր հեռախոսազրույց է  ունեցել նախկին փոխնախարարի հետ: «Ըստ էության, Փոքր Սևանն արդեն, այսպես ասած, ծածկել է: Մեծ Սևանը և Վարդենիսի թևը և Կարճաղբյուրի […]

̰
Սևանը հիվանդ է, փրկել է պետք. մասնագետների առաջարկները

16:50 29.06.2019

Անդրադառնալով Սևանա լճի «ծաղկմանը»՝ ջրաբան Քնարիկ Հովհաննսիյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում խոսել է այն մասին, թե ինչ քայլեր պետք է անհապաղ ձեռնարկել, որպեսզի լիճը չճահճանա: «Ոչինչ ինքն իրեն չի անցնում: Սևանը  հիվանդ է: Պետք է սկսել Սևանի մակարդակը բարձրացնելուց: Լրացուցիչ ջուր չուզել Սրանա լճից, արգելել, որ կեղտաջրեր լցվեն լիճ, պետք է ունենանք կեղտաջրերի մաքրման կայանքներ՝ կենսաբանական […]

̰
Մաքրություն պետք է «վակռուգ» Սևանով. տարածքի բնակիչը՝ կանաչած Սևանի մասին

15:25 29.06.2019

Ներկայացվող կադրերն այն մասին են, թե ինչ վիճակում է Սևանա լիճն այս պահին: Ինչքանո՞վ են կապտականաչ ջրիմուռները տարածված, ու ի՞նչ պատկեր է աղտոտվածության մասով: «Սա եղել է անցյալ տարվանից, էս տարի քիչ է, անցյալ տարի էս ժամանակ շատ էր: Մաքրությունը պետք է վակռուգ Սևանով պաշտպանեն, որ մաքուր մնա ինքը: Չի կարա 1000-ի թափածը մի մարդ […]

̰
Արենի համայնքում արջը վնասել է 5 ճագարի

10:03 29.06.2019

Հունիսի 28-ին` ժամը 23:39-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 23:20-ի սահմաններում Վայոց ձորի մարզի Արենի համայնքի 2-րդ փողոցի տներից մեկի բակում արջը վնասել է 5 ճագարների: Ստացված տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետին, Բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Վայոց ձորի տարածքային բաժնի պետական տեսչության պետին և Արենի համայնքի […]

̰
Կապուտաչյա գեղեցկուհու «կանաչավուն» երանգները. Ինչպիսին է Սևանա լճի ներկա վիճակը

08:11 29.06.2019

ՀՀ բնապահպանության նախարարության նախկին փոխնախարար Այսեր Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Սևանա լճի վիճակը /26.06.2019թ-ի դրությամբ/. վիզուալ գնահատեք, կապուտաչյա գեղեցկուհու «կանաչավուն» երանգները…. բոլորս գովասանքի ենք արժանի!!! հ.գ. ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը 28.06.2019թ-ին տեղեկացնում է, որ գործընթացը նկատելի է միայն Գավառի հատվածի խորշերում, Ծովագյուղի, Շորժայի առափնյա հատվածներում և ծանծաղուտներում…»: https://www.facebook.com/1302854762/posts/10219653898280328/

̰
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտնաբերել է իրավախախտման 20 դեպք

11:50 28.06.2019

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում հայտնաբերվել է 20 իրավախախտման դեպք, որից 6 դեպքով հաշվարկվել է 722.950 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, 14 դեպքով նշանակվել է 1.460.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։  Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ  Արձանագրվել է իրավախախտման 10 դեպք, 5 դեպքով հաշվարկվել է 671.250 […]

̰
Թերքաշ ու վարքի շեղումներ ունեցող արջը տեղափոխվել է կենդանաբանական այգի

19:59 26.06.2019

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից հայտնաբերված արջը, որ, հավանաբար, մարդկանց կողմից սխալ խնամքի պատճառով քաշի ու նաև վարքի խնդիրներ ունի, տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի։ Այս մասին տեղեկանում ենք այգու ֆեյսբուքյան գրառումից։ «Սույն թվականի հունիսի 25-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի միջնորդությամբ Հրազդանից ԵԿԱ է տեղափոխվել գորշ արջ: Կենդանին արու է, 6 ամսական, քաշը՝ […]

̰
Բայկալ լճի ջուրը թունավոր է. բնապահպաններն ահազանգում են

19:15 26.06.2019

Բայկալ լճում թունավոր նյութերի պարունակությունը հատել է թույլատրելիի սահմանագիծը, և լիճը վտանգավոր է առողջության համար: Այս մասին ահազանգում են ՌԴ ԳԱԱ գիտնականները: Նրանք կարծում են, որ այդ լճի ջուրը խմելը մահացու վտանգավոր է: Իսկ թունավոր նյութերի ավելացումը կհանգեցնի նրան, որ լիճը չի համապատասխանի այլևս սանիտարահիգիենիկ չափանիշներին: Ջուրը աղտոտվել է այնպիսի ջրիմուռներով, որոնք փոխում են լճի […]

̰
Որտե՞ղ և ե՞րբ են բացվելու Երևանի նոր երեք պուրակները

18:20 26.06.2019

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը նիստի ընթացքում հետաքրքրվեց՝ որտե՞ղ և ե՞րբ են բացվելու Երևանի նոր երեք պուրակները: Պատասխանեց քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանը: «25 հա տարածքը նախատեսված է 3 մասնաբաժնով: Առաջինը Սարալանջի անտառ-պուրակն է, որտեղ վերականգնման ծրագիր է իրականացվելու, երկրորդը նախատեսված է անտառապատել Նուբարաշեն վարչական շրջանում աղբավայրի հարևանությամբ գտնվող 8.5 հա […]

̰
Ո՞ւմ են խանգարում թեթև մետաղի ջարդոնի վերամշակմամբ զբաղվող ընկերությունները

15:27 26.06.2019

Թեթև մետաղների թափոնների հավաքումն ու վերամշակումը ոչ միայն բնապահպանական խնդիրներ է լուծում, այլև աշխատատեղեր ստեղծում և հարկային մուտքեր ապահովում պետական բյուջե: Այդ բիզնեսով զբաղվող ընկերություններից մեկի ներկայացուցիչներն այսօր ասուլիս են հրավիրել և բարձրաձայնել, որ 2012 թվականից այն օրենսդրական արտոնությունը, որը գործում է, և որի շրջանակում իրենք արտահանում են իրենց վերամշակված արտադրանքն առանց պետական տուրքի, ծանր […]

̰
Գյումրիում թափառող շներին կրակելով սատկացնելը հանցագործություն է. կենդանասերներ

09:05 26.06.2019

Ինչու են Գյումրիում թափառող շների դեմ պայքարում կրակելու միջոցով, արդյոք թույլատրելի է բնակելի թաղամասերում այդ տարբերակով վնասազերծում կատարել, և եթե դրանք անթույլատրելի են, ապա ինչ մեթոդով կարելի է պայքարել քաղաքի տարբեր թաղամասերում ոհմակներով թափառող շների դեմ: «Համայնքը, քաղաքապետարանը որսորդմիության անդամներին ուղղակի վճարում է, կոմունալ բաժինն էլ հետևում է այդ ամենին, որ որսորդները պարզապես փողոցում կրակեն […]

̰
Կանաչապատման աշխատանքների ընթացքը գոհացուցիչ չէ. Հայկ Մարության

21:05 24.06.2019

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր դժգոհությունն է հայտնել մայրաքաղաքի կանաչապատման աշխատանքներից: Այս մասին հայտնում են քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Քաղաքապետը բնապահպանության վարչությանը հանձնարարել է մշակել աշխատանքների իրականացման ուղեցույց, որը կներառի բոլոր խնդիրները. կանաչ տարածքների խնամք, ոռոգման համակարգի արդյունավետ շահագործում: «Այն, ինչ կատարվում է այսօր քաղաքում, անընդունելի է»,- նշել […]

̰
Չարաշահումներ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձանց կողմից, հարուցվել է քրգործ

18:48 24.06.2019

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը պետական շահերի հայց հարուցելու իրավասության շրջանակներում լայնածավալ ուսումնասիրություններ է նախաձեռնել «Հայանտառ» ՊՈԱԿ-ում, որի առաջին փուլում ուսումնասիրության առարկա է դարձվել ՊՈԱԿ-ի հիմնական միջոցների շարժի, նյութական ձեռքբերումների ոլորտը: Այս շրջանակում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տրամադրած փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 2018թ. հունվարի 23-ին կնքված նվիրաբերության պայմանագրով ՀՀ բնապահպանության նախարարության և «Պահպանվող […]

̰
Ինչո՞ւ է ուշանում Սարալանջի արագընթաց ճանապարհի տարածքի կանաչապատումը

17:26 24.06.2019

SHANTNEWS.am-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանն անդրադարձել է լուրերին, թե Սարալանջի արագընթաց մայրուղու հարակից հատվածի կանաչապատման աշխատանքները չեն իրականացվում, թեև այլ խոստում է եղել. «Յուրաքանչյուր հիմնարար ծրագիր ունի իր կյանքի կոչման հաջորդական փուլերը: Ամենակարևորն այդ տարածքի քարտեզագրումն էր, գեոդեզիական հանրույթի պատվիրումը, որը մեզ տալիս է հստակ չափերը կոորդինատական համակարգերով: Արդյոք կա՞ն […]

̰
Մատենադարանի մոտ վթարային ծառ է հատվել. վստահեցնում է Խաչիկ Հակոբյանը

15:53 24.06.2019

«Մաշտոց 49 հասցեի մասով մենք գիշերը ունեցանք թեժ գծին ահազանգ, որ հրդեհվել է բարդի ծառատեսակ: Մեր մասնագետները տեղում պարզել են, որ ծառի վրա փչակ կար և փչակում տարիներ շարունակ աղբ էր գոյացել և այն ուղղակի քաղաքացիների կողմից հրդեհվել է: Հրդեհը մարվել է, և առավոտյան սկսվել են ծառի հեռացման աշխատանքները»,- այս մասին SHANTNEWS.am-ին հայտնել է Երևանի […]

̰
BACK_TO_TOP