TIME
Ամսաթիվ
21 11 2024
  • $
    389.45
  • RUBLE
    3.86
  • 409.74
WEATHER
+5.09 oC

բնապահպաններ

Ձկնագողության կարգավորված չլինելը մեկ անգամ չէ, որ կանաչեցնելու է լիճը․ Հրանտ Բագրատյան

18:58 14.07.2019

Տնտեսագետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Սևանա լճի կանաչելու խնդրին: «Սևանի կանաչելը բոլորիս վրա է ազդել։ Կարող են մի քանի պատճառներ լինել. կեղտաջրեր, ջրի մակարդակի բարձրացում, էկոլոգիական հավասարակշռության խախտում և այլն։ Կամ էլ բոլորը միասին։ Խոսեմ վերջինից։ Լճից անվերահսկելի քանակի ձուկ որսալու դեպքում ջրիմուռները ծաղկում են, որովհետև ֆլորան սկսում է գերակայել ֆաունայի նկատմամբ։ […]

̰ ̰
«SOS» Սևանը լիճը փրկելու ահազանգ-բաց նամակ է ուղղել վարչապետին

12:20 13.07.2019

«SOS » Սևան նախաձեռնության անդամները հուլիսի 13-ին բաց նամակ են հղել ՀՀ կառավարությանը՝ հորդորելով անհապաղ քայլեր ձեռնարկել՝ լիճը վերջնական ճահճացումից փրկելու համար: Նամակում նախաձեռնության անդամները խնդրի լուծման իրենց տարբերակներն են ներկայացրել: Նախաձեռնությանը միացել են տարբեր գիտնականներ, հասարակական գործիչներ ու բնապահպան քաղաքացիներ՝ Հայաստանից ու սփյուռքից: Դիմումը ներկայացնում ենք ամբողջությամբ. ««SOS Սևան» նախաձեռնության բաց նամակը ՀՀ վարչապետին […]

̰
Ի՞նչ վիճակ է Սևանա լճում այսօրվա դրությամբ

18:57 12.07.2019

Այսօր SHANTNEWS.am-ի Գավառի թղթակցը դարձյալ խոսել է Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության, բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանի հետ` պարզելու համար, թե ինչ վիճակ է լճում՝ օրվա դրությամբ: «Պրոցեսը շարունակվում է: Ես իմ դիտարկումները կարող եմ ասել՝ լճի տարբեր հատվածներում կարելի է նկատել շատ մաքուր ջուր և շատ կեղտոտ, կանաչած հատվածներ: Իրականում այդ կանաչ զանգվածը ջրի մեջ պտտվում […]

̰
Կենդանիների անկման դեպքերը շարունակվում են

18:51 12.07.2019

Ավելացել է այն կենդանիների թիվը, որոնք անկել են Սևանա լճի հարակից հատածներում՝ կասկածներ առաջացնելով, որ անկման պատճառը լճի ջուրն է, որից խմել են կենդանիները: «3, թե 4 գլուխ նոր անկման դեպք է գրանցվել Լիճքի տարածքում»,-  SHANTNEWS.am-ի Գավառի թղթակցին հայտնել է Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության, բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանը: Համբարձում Համբարձումյանը նաև հիշեցրել է, թե որ […]

̰
Չնայած արգելոցի կարգավիճակին՝ կովերն արածում են «Սևան» ազգային պարկի տարածքում

18:43 12.07.2019

SHANTNEWS.am-ի Գավառի թղթակիցն այսօր մի շարք կադրեր է արձանագրել, որտեղ երևում է, թե ինչպես են կենդանիներն արածում «Սևան» ազգային պարկի տարածքում, անգամ այն հատվածներում, որոնք արգելավայրի կարգավիճակ ունեն: ««Սևան» ազգային պարկը հատուկ պահպանվող տարածք է: Արգելոցներում միանշանակ չի կարելի, որոշ հատվածներում կարելի է արածեցում անել, մանավանդ այն տարածքներում, որտեղ պետք է նախապատրաստենք ջրի մակարդակի բարձրացմանը: […]

̰
«Տոկիո-2020»-ի մեդալները կպատրաստվեն բջջային հեռախոսներից, համակարգիչներից արդյունահանված մետաղից

15:30 12.07.2019

«Տոկիո-2020»-ի կազմկոմիտեն հայտարարել է, որ Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի 5000 մեդալների արտադրության համար անհրաժեշտ մետաղների ամբողջ քանակը հավաքվել է: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: Երկու տարվա ընթացքում բջջային հեռախոսներից, համակարգիչներից և այլ տեխնիկաներից արդյունահանվել է 32 կիլոգրամ ոսկի, 3,5 տոննա արծաթ և 23 ցենտներ բրոնզ: Անհրաժեշտ քանակն ապահովելու համար օգտագործվել է 6 մլն […]

̰
Արփի գյուղում արջը վնասել է ընտանի կենդանիների

13:24 12.07.2019

Հուլիսի 12-ին` ժամը 09:55-ին, 911 ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ հուլիսի 11-ին` ժամը 04:30-ի սահմաններում, Վայոց ձորի մարզի Արփի գյուղի 2-րդ փողոցի թիվ 6/2 տան (սեփականատեր՝ Ա.Խ.) բակում արջը վնասել է 10 հավ, իսկ 1-ին փողոցի 1-ին փակուղու թիվ 2/1 տան (սեփականատեր՝ Մ. Գ.) բակում՝ 6 հավ: Ստացված տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության […]

̰
Սևանա լճի վիճակը երեկվա դրությամբ

11:36 12.07.2019

Sentinel-2 L2A օպտիկական բազմասպեկտրալ պատկեր Սևանա լճի վիճակը 11.07.2019թ-ի դրությամբ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ բնապահպանության նախկին փոխնախարար Այսեր Ղազարյանը: «Սպիտակավուն երանգները լճում ածխաթթու գազի կլանման արդյունքում սինթեզվող հիդրոկարբոնատներով են պայմանավորված: Լճում ջրիմուռների ֆոտոսինթեզի ակտիվ գործընթաց է ընթանում: Միաժամանակ դեռ դիտվում են դրանց հոծ գաղութներ, որոնք ջրի հոսքերի ուղղություններով ավելի են խտացել»,- […]

̰
Լոռու մարզում կոռուպցիոն քրգործերով առաջին կիսամյակում 35 անձ է դատապարտվել

11:27 12.07.2019

2019 թվականի 1-ին կիսամյակում ՀՀ Լոռու մարզի դատախազության դատախազների դատավարական հսկողության կամ ղեկավարման ներքո ՔԿ Լոռու մարզային քննչական վարչության և ենթակա ստորաբաժանումների վարույթում գտնվել է նույն ժամանակահատվածում հարուցված կոռուպցիոն բնույթի 35 քրեական գործ: Հատկանշական է, որ դրանցից 18-ը կամ 51 տոկոսը հարուցվել են ֆիզիկական կամ իրավաբանական անձանց հաղորդումների հիման վրա, 15-ը կամ 48 տոկոսը՝ հետաքննության […]

̰
Սևանա լճի մակարդակի բարձրացումը պետք է իրականացվի ցանկացած գնով

09:55 12.07.2019

Ակադեմիայի էկոկենտրոնի գիտնականների հետազոտությունների արդյունքում կառուցած դիագրամմայում պարզ երևում է, թե ինչպես է 2002 թվականից հետո Սևանա լճի մակարդակի բարձրացմանը զուգընթաց նվազել ջրում քլորոֆիլ a-ի պարունակությունը։ 2011-20012թթ․ այն հասել է նվազագույն ցուցանիշների, իսկ դրանից հետո լճի մակարդակի բարձրացման կասեցման հետ միասին նորից սկսել է աճել և 2018-2019թթ․ նկատվել է կապտականաչ ջրիմուռների ինտենսիվ աճ։ Այս մասին […]

̰
Էրիկ Գրիգորյանը պատասխանել է Արթուր Գրիգորյանին

23:22 11.07.2019

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի արդեն նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել ու խոսել նաև պահածոյացված սիգի մասին: Գրիգորյանն իր գրառման մեջ նշել էր, որ Սևանում տեսչական ստուգում այդպես էլ մինչև հիմա տեղի չի ունեցել: Այսօր, լրագրողների հարցերին պատասխանելով, շրջակա միջավայի նախարար Էրիկ Գրիգորյանն է անդրադարձել բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի  […]

̰
Հրաժարականի հարց իմ օրակարգում չկա. Էրիկ Գրիգորյան

21:34 11.07.2019

Ինչպես հայտնի է, S. O. S. նախաձեռնության անդամ Հայկ Բարսեղյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ  մինչև օգոստոսի 9-ը պատրաստ է ընդունել բնապահպանության նախարարի պաշտոնի առաջարկը: Իսկ արդյո՞ք հրաժարական կտա շրջանա միջավայրի նախարարը: Հարցն այսօր ուղղվել է Էրիկ Գրիգորյանին. «Նման հարց իմ օրակարգում ես չունեմ»,-ասել է նախարարը՝ նշելով, որ դրա հետևում կանգնած են որոշ բնապահպաններ, […]

̰
Մինչև հուլիսի 20-ը պիտի պատրաստվեմ հարցազրույցի. Հայկ Բարսեղյան

17:22 11.07.2019

S. O. S. նախաձեռնության անդամ Հայկ Բարսեղյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում ասել է, որ մինչև հուլիս 20-ը պիտի պատրաստվի հարցազրույցի: Նա խնդրել է հարցեր գրել, որոնք ինքը կուղղի մասնագետներին. «Մինչև հուլիսի 20-ը ես պիտի պատրաստվեմ հարցազրույցի, խնդրում եմ հարցեր գրեք, որ մասնագետներին դիմեմ ու զինվեմ գիտելիքով»,- գրել է նա: Հայկ Բարսեղյանը նշել է, որ իր […]

̰
Մինչև օգոստոսի 9-ը պատրաստ եմ ընդունել բնապահպանության նախարարի պաշտոնի առաջարկը. Հայկ Բարսեղյան

11:06 11.07.2019

S. O. S. նախաձեռնության անդամ Հայկ Բարսեղյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Մինչև 2019 թվականի օգոստոսի 9-ը պատրաստ եմ ընդունել բնապահպանության նախարարի պաշտոնի առաջարկը, պատրաստ եմ բոլոր պրոյեկտներս սառեցնել ու զբաղվել բացառապես ՀՀ բնապահպանական խնդիրներով։ Միակ պայմանս՝ ես փողկապ ու կոստյում չեմ հագնելու, կաբինետային աշխատող չեմ լինելու․․․»:

̰
Գեղարքունիքում կենդանիների անկումը շարունակվում է

19:09 10.07.2019

Օրեր առաջ լուրեր տարածվեցին, որ Սևանա լճի ափին կովեր են անկել ու պատճառը լճի ջուրն է: Նշվում էր, որ կենդանիները սատկել են «ծաղկած» ջուրը խմելուց հետո: ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հայտնեցին, որ ջրից սատկելու հանգամանքը միանշանակ պնդելը սխալ է, քանի որ կենդանիները հայտնվել են Սևան ազգային պարկի տարածքում, որտեղ առվույտ է աճում, իսկ […]

̰
Փաշինյանը և Տուսկը հանդես են եկել երկկողմ բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով

15:50 10.07.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Հայաստանի կառավարությունում կայացած բանակցություններից հետո հանդես են եկել ԶԼՄ ներկայացուցիչների համար հայտարարություններով: Ստորև ներկայացվում է հայտարարությունների տեքստի սղագրությունն ամբողջությամբ. Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյան –  Մեծարգո պարոն նախագահ, լրատվամիջոցների հարգարժան ներկայացուցիչներ, տիկնայք և պարոնայք, Ես անչափ ուրախ եմ ողջունել նախագահ Տուսկին Հայաստանում: Համեմատաբար կարճ ժամանակահատվածում ես […]

̰
Թափառող շների նոր կլինիկան աշխատանքները կսկսի 3 ամսից

21:16 09.07.2019

Այսօր լրագրողներին է ներկայացվել «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի նոր մասնաշենքի նախագիծը: Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանն ասել է, որ շինությունը պատրաստ կլինի 3 ամսից: Այն գտնվում է Շենգավիթ վարչական շրջանում: «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի կլինիկան տեղակայված է Ագրարային համալսարանի անասնաբուժական ֆակուլտետում: Հիշեցնենք, որ այսօր այդ կլինիկա էին այցելել ու դրա անմխիթար […]

̰
Ովքե՞ր են «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի «թշնամիները»

20:20 09.07.2019

Երևանի «Լույս» խմբակցության ներկայացուցիչների՝ «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ այցելությանն ու հայտարարություններին անդրադառնալով՝ Երևանի քաղաքապետարանում հրավիրված ասուլիսի ժամանակ այսպիսի հայտարարություններ են արել։ «Ես շատ վտանգավոր, զրպարտիչ հայտարարություն եմ համարում այն, որ փորձվում էր ներկայացնել քաղաքացիներին, որ պատվաստանյութերը քիչ են, բայց ՀՈԱԿ-ն անում է ավել վիրահատություններ: Այսինքն՝ ենթատեքստ ունենալով, որ, կարող է, կենդանիներից որոշներին պատվաստանյութ չի […]

̰
Դա կարծես կազմակերպված շանտաժ էր. թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնի տնօրեն

17:16 09.07.2019

«Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունում հրատապ ասուլիս են հրավիրել այսօր ավագանու անդամների ահազանգի վերաբերյալ: Երևանի ավագանու «Լույս» դաշինքի անդամներն առավոտյան այցելել էին կենտրոն և ներկայացրել, թե ինչ վատ պայմաններ են կենտրոնում, և այդ նպատակով ծախսվել է 149 մլն դրամ: Ասուլիսի սկզբում քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանը ներկայացրեց, թե ինչ քայլեր են […]

̰
Սևանից սիգի որսը թույլ տալու պիլոտային ծրագիր է մշակվում․ նախարար

12:30 09.07.2019

Սևանա լճում ձկան գնահատված պաշարները մոտ 3000 տոննա են։ Սակայն քանի որ երկար տարիներ ձկան որսի թույլտվություն չի տրվել, ապա նույն ձկնորսներն ապօրինի են բռնում ձուկն ու վաճառում 30-40 դրամով։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ այդպիսի ապօրինությունից խուսափելու համար մտածել են օրինական ճանապարհ։ Մշակվում է պիլոտային ծրագիր, որով […]

̰
Մի հատ հասկանանք էլի՝ Դուք պատասխանատո՞ւ եք Սևանի համար, թե՞ ոչ․ Մելքումյանը՝ նախարարին

12:02 09.07.2019

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր խորհրդարանում շրջակա միջավայրի նախարարին հիշեցրեց, որ նա է բնապահպանության ոլորտում քաղաքական որոշումներ ընդունող։ Մելքումյանը նրան հարցրեց՝ արդյո՞ք նրա համար անակնկալ էր Սևանի այս վիճակը, անասունների անկումները, ձկնատեսակների ոչնչանալը։ «Պատահական, հանկարծակի տեղեկատվությո՞ւն է Ձեր համար, թե՞ Դուք գիտեիք … Այսինքն՝ մի հատ հասկանանք էլի՝ Դուք պատասխանատվություն կրո՞ւմ եք էս […]

̰
Պատգամավորն առաջարկում է Սևանի մակարդակը ցածրացնել, մաքրել, նոր բարձրացնել

11:57 09.07.2019

Ազգային ժողովում այսօր ներկայացվել էր բնապահպանական ոլորտի նախագծերի մեկ այլ փաթեթ, բայց պատգամավորների մի մասը, օգտվելով նախարարի ներկայությունից, հարցեր ուղղեց Սևանի վերաբերյալ։ ԲՀԿ պատգամավոր Հրանտ Մադաթյանն ասաց, որ ուղղակի աչքի ընկնելու համար չէ, որ հարց է տալիս այդ թեմայով։ Նա ասաց, որ տարիներ առաջ առաջարկել էր մաքրել Սևանի ափամերձ տարածքը, որպեսզի ջրի մակարդակի բարձրանալուց հետո […]

̰
Ինչո՞ւ է ուշանում Ամուլսարի հանքի վերաբերյալ եզրակացությունը․ Թունյանը՝ Գրիգորյանին

11:51 09.07.2019

Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ եզրակացությունն ուշանում է։ Պարզվում է՝ օտարերկրյա կազմակերպության կողմից իրականացված հետազոտության արդյունքը թարգմանվում է։ Այս մասին այսօր Ազգային ժողովում պատգամավոր Բաբկեն Թունյանը հարցրեց շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին։ Նախարարն, ըստ էության, ասաց, որ ինքը չի կարող պատասխանել այդ հարցին, քանի որ գործը քննվում է Քննչական կոմիտեում, և եզրակացությունը նույնպես նրանց ուսումնասիրությանն է […]

̰
Մեկ տարվա մեջ ապօրինի ծառահատումը կրկնելու դեպքում քրեական պատասխանատվություն կսահմանվի․ նախագիծ

11:21 09.07.2019

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն այսօր Ազգային ժողով ներկայացրեց նախագծերի փաթեթ, որով խստացվում են ապօրինի անտառահատումների, Կարմիր գրքում գրանցված կենդանիների որսի և այլ բնապահպանական հանցագործությունների համար նախատեսված պատիժները։ Պատգամավորներից մեկի հարցին պատասխանելիս Գրիգորյանը պարզաբանեց, որ ապօրինի անտառահատման դեպքում նույն արարքը մեկ տարում կրկնելու դեպքում կարգազանցները կենթարկվեն ոչ թե վարչական (տուգանք), այլ քրեական պատասխանատվության (ազատազրկում)։ Խոսքը […]

̰
Ապօրինի անտառահատումների համար պատասխանատվության խստացումն ԱԺ այսօրվա օրակարգում է

10:46 09.07.2019

Ազգային ժողովի՝ այսօր մեկնարկած արտահերթ նստաշրջանի օրակարգում կա 9 հարց, որոնք առաջադրել է կառավարությունը։ Օրակարգը ներկայացնելիս արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանը նշեց, թե ինչ նպատակով են այդ նախագծերը ներկայացվել հապշտապ քննարկման։ Հարցերից մեկը վերաբերում է անտառների ապօրինի հատումներին։ Նոր կարգավորումները խիստ պատիժներ են սահմանելու այդպիսի գործունեության նկատմամբ, ինչը հստակ կանխիչ դեր է ունենալու, ինչի համար […]

̰
ՄԻՊ-ը ՀԲՃ անդամ Աննա Շահնազարյանի գործով պարզաբանումներ է պահանջել ոստիկանությունից

21:56 08.07.2019

«Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Աննա Շահնազարյանին բերման ենթարկելու մասին տեղեկության և դրա կապակցությամբ մտահոգությունների հրապարակումից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանի սեփական նախաձեռնությամբ սկսվել է քննարկման ընթացակարգ: Բացի դրանից, վերը նշվածի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը տեղեկություն է ստացել նաև դեպքից հետո Պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ներկայացված «Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնության անդամներից մեկի […]

̰
Լևոն Գալստյանը Սևանա լճի փրկության տարբերակ է առաջարկել

21:36 08.07.2019

Հայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Սևանի խնդրին․ «Այս վիճակի իրական պատճառները հասկանալու համար գիտնականներին անհրաժեշտ են հավաստի և վստահելի ամբողջական տվյալներ Սևանա լճի ջրի որակի, կենսաբազմազանության, լճի աղտոտման աղբյուրների բոլոր պարամետրերի վերաբերյալ առնվազն վերջին 20 տարվա կտրվածքով։ Եթե չկան այդ տվյալները, ապա պատասխանատվություն պետք է կրեն բոլոր […]

̰
Ապօրինի ծառահատումը կրկնելու դեպքում` քրեական պատասխանատվություն. ԱԺ-ում նախագիծը դրական եզրակացություն ստացավ

18:00 08.07.2019

Վարչական և քրեական օրենսգրքերում շրջակա միջավայրի նախարարությունը փոփոխությունների փաթեթ է մշակել: Ծառահատումների համար պատիժները խստացվում են, որոշ դեպքեր՝ քրեականացվում: Նախագիծն այսօր քննարկվում էր ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, բնապահպանության և գյուղատնտեսության հարցերի մշտական հանձնաժողովում: Շրջակա միջավայրի նախարարության իրավաբանական վարչության պետ Խաչատուր Խաչատրյանի խոսքերով՝ ծառերը, թփերը ապօրինի հատելը կամ ոչնչացնելը, առանց թույլտվության տեղափոխելը, պետական, համայնքային […]

̰
Գյումրեցի պատանիները գյումրվա բարբառով ու արտահայտություններով թղթե տոպրակներ են պատրաստում ու բաժանում անցորդներին

10:18 06.07.2019

Հայաստանում  մոտավոր հաշվարկով՝ ամեն տարի իրացվում է մոտ 825 տոննա պոլիէթիլենային տոպրակ, որոնք պատրաստվում են քիմիական նյութերից, որոշ դեպքերում էլ՝ աղբից ու արտադրական թափոններից: Իսկ շրջակա միջավայրին ու մարդկանց առողջությանը հասցվող վնասներն անհամեմատելի են: Եվրոպական մի քանի երկրներ արդեն հրաժարվել են պոլիէթիլենայինից և  անցում են կատարել էկոլոգիապես մաքուր ու անվնաս թղթե տոպրակների օգտագործմանը: Իսկ Հայաստանը […]

̰
BACK_TO_TOP