16:55 29.07.2019
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2019 թվականի հուլիսի 1-ից 4-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ տեղեկություն է հրապարակվել տեսչական մարմնի ֆեյսբուքյան էջում: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է իրավախախտման 46 դեպք, 30 դեպքով հաշվարկվել է 4.583.600 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 10 […]
23:50 28.07.2019
Հուլիսի 27-ին ՀՀ բնապահպանության նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր պետական ոչ առևտրային կազմակերպության ծառայողները, գիշերը ժամը 01:15-ի սահմաններում՝ «Զանգեզուր» արգելավայրում, Քաջարան համայնքի «Աջիբաջ» բնակավայրի տարածքում կանգնեցրել են ՎԱԶ-2106 մակնիշի 35 NS 687 համարանիշի ավտոմեքենա և բեռնախցիկում հայտնաբերել են խոշոր չափի ձկնատեսակ: Shamshyan-ի հաղորդմամբ՝ պարզվել է, որ դա եղել է 80 հատ՝ ընդհանուր 10 կգ կշռով «կարմրախայտ» […]
16:39 26.07.2019
ՀՀ դատախազությունը տեղեկացնում է, որ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության նախաձեռնությամբ և կողմից ուսումնասիրվել է Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագրի շրջանակներում իրականացված անտառածածկույթի հատմամբ հասցված վնասի հատուցման պետական ծրագրով նախատեսված պարտավորությունների կատարման վիճակը: Այդ նպատակով համապատասխան փաստաթղթեր և տեղեկատվություն է պահանջվել ՀՀ շրջակա միջավայրի, ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ առողջապահության, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություններից: […]
18:13 25.07.2019
Վայոց ձորի մարզի Գլաձոր խոշորացված համայնքի ավագանին 2019թ․ ապրիլի 29-ին ընդունել էր որոշում, որով հավանություն էր տվել համայնքի 2152 բնակիչների ստորագրությամբ համայնքի ղեկավարին և ավագանուն ներկայացրած «Գլաձոր համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու վերաբերյալ» կոլեկտիվ հանրագրում նշված առաջարկությանը: Այս մասին հայտարարություն է տարածել Հայկական բնապահպանական ճակատը: Հայտարարությունում ասվում է. «Դրանից հետո Վայոց […]
09:39 25.07.2019
«Հենց այս պահին Արցախ-Զոդ ճանապարահատվածում։ Արցախի բնապահպանության նախարարը ինձ վստահեցնում է, որ Վարդենիսի գյուղերի մարդիկ կտրում տանում են վառելիք։ Ես հակված չեմ ընդունելու այս տեղեկությունը։ Սա մեր բնության վերացման քայլեր են»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սոֆյա Հովսեփյանը։
19:30 24.07.2019
Միջազգային բնապահպանական հիմնադրամից ներգրավված մոտ 720 մլն դրամ դրամաշնորհով կլուծվի Արթիկի տարածաշրջանում գործող և չշահագործվող հանքավայրերից արտանետվող փոշու խնդիրը, որը տասնամյակներ շարունակ վնասել է տեղի բնակչության առողջությունը։ Աչքի առաջ ունենալով Արթիկի 2016թ․ մեծ ջրհեղեղի հետևանքները՝ ծրագրի շրջանակներում նաև կամրացվեն քաղաք մտնող երկու հեղեղատարների լանջերը, և կներդրվի աղետների արագ արձագանքման համակարգ։ Այդ նպատակով քաղաքը շրջապատող և […]
14:30 23.07.2019
Բնապահպանության նախկին նախարար Այսեր Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձ է կատարել Սևանի գույնին. «Ոչ մասնագետների համար… Սևանի գույնի մասին Սևանա լճի տարբեր երանգներով գունավորումների պատճառահետևանքային կապի մասին ենթադրություններից առաջ նախ մի փոքր անդրադարձ կատարեմ, թե ինչու և ինչ պատճառով ենք մենք տեսնում լճի տարբեր «գույները» ու, ի վերջո, ինչի հետևանքով են տեղի ունենում գունային փոփոխությունները: […]
13:13 23.07.2019
Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին հայտնվել է փակուղու առջև։ Մամուլը հիշեցնում է, որ մի քանի ամիս է, ինչ Հարիրիի ղեկավարած կաբինետը չի կարողանում կառավարության նիստ հրավիրել: Մինչ Լիբանանում պտտվում է զինյալ բախումների ուրվականը, մի շարք արաբ վերլուծաբաններ նկատում են, որ Իրանի և «Հըզբոլլահի» գլխավոր դաշնակից համարվող երկրի արտաքին գործերի նախարար Ժբրան Բասիլը մեծ ճնշումների է ենթարկում […]
18:57 22.07.2019
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն արդեն մի քանի հաղորդագրություն է տարածել այն մասին, որ աշխատանքներ են տարվում Արարատի մարզի Հովտաշեն համայնքի արագիլների աղտոտվածության աղբյուրի հայտնաբերման ուղղությամբ: SHANTNEWS.am-ն այսօր զրուցել է Կենսաբազմազանության վերահսկողության վարչության կենդանական աշխարհի վերահսկողության բաժնի պետ Արթուր Բեգլարյանի հետ, որն ասել է, որ լաբորատոր հետազոտությունների պատասխանները կլինեն 15 օրվա ընթացքում, բայց նախնական վարկածի […]
14:05 22.07.2019
Համացանցում տարածված՝ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Չքնաղ գետում սատկած ձկների հայտնաբերման ահազանգի հետքերով ս.թ. հուլիսի 18-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի և ոստիկանության Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնի աշխատակիցները համատեղ ուսումնասիրություն են իրականացրել «Սագամար» ՓԲԸ-ում: Կատարվել է ջրի 4 նմուշառում՝ հորատանցքից դուրս եկող արտահոսքից, Չքնաղ գետի տարբեր հատվածներից և կոմունալ կենցաղային արտահոսքից: […]
18:19 21.07.2019
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է․ «Վաղ առավոտից, շարունակվում է Արարատի մ., Հովտաշեն համայնքի արագիլների աղտոտվածության աղբյուրի հայտնաբերման գործընթացը։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակիցները մի խումբ կամավորների հետ համատեղ իրականացնում են արագիլների մաքրման աշխատանքներ»։ Ավելի վաղ բնապահպան Լյուբա Բալյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր էկոլոգիական աղետի մասին՝ […]
14:46 21.07.2019
Համացանցում տարածված Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Չքնաղ գետում հայտնաբերված սատկած ձկների ահազանգի հետքերով, ս.թ. հուլիսի 18-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի և Ոստիկանության Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնի աշխատակիցները համատեղ ուսումնասիրություն են իրականացրել «Սագամար» ՓԲԸ-ում: Կատարվել է ջրի 4 նմուշառում՝ հորատանցքից դուրս եկող արտահոսքից, Չքնաղ գետի տարբեր հատվածներից և կոմունալ կենցաղային արտահոսքից: […]
19:12 20.07.2019
Արարատի մարզի Հովտաշեն համայնքում արագիլների անկման կապակցությամբ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ Տեսչական մարմնի աշխատակիցների օպերատիվ աշխատանքների արդյունքում, դեռևս օրեր առաջ յուղոտված փետուրներով 1 արագիլ տեղափոխվել է ԳԱԱ Կենդանաբանության հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն ՊՈԱԿ՝ պարզելու համար ինչ նյութերով են աղտոտվել թռչունները: Այս պահին իրականացվում են Հրազդան գետի և Արարատի մարզի Հովտաշեն համայնքին հարող […]
18:00 20.07.2019
Բնապահպան Լյուբա Բալյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և տեղեկացրել էկոլոգիական աղետի մասին՝ որպես օրինակ բերելով սննդային յուղի ճենճի մեջ հայտնված արագիլներին: Գրառումն ամբողջությամբ ստորև. «Օրեր առաջ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Կենդանաբանության ինստիտուտի բակ բերեցին արագիլի առանձնյակ (լուսանկարում), որն ամբողջությամբ պատված էր կեղտի ու ճենճի հաստ շերտով, և որի հետևանքով թռչունն անընդունակ […]
12:28 20.07.2019
«Հայաստանի անտառներ» հասարակական կազմակերպության տնօրեն, իրավաբան Նազեlի Վարդանյանը SHANTNEWS- ի եթերում խոսել է անտառների խնդրի մասին: Նրա խոսքով՝ քրեական և վարչական օրենսգրքերում անտառահատումների համար նախատեսված պատիժները խիստ են, սակայն դա մեծ ազդեցություն չի ունենա. «Պետք է խնդիրը լուծելու համար կիրառել բոլոր միջազգային մեխանիզմները: Ես կողմնակից չեմ, որ միայն սոցիալական հարցը նայվի, պետք է միջոցներ արվեն, […]
19:55 19.07.2019
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել Գեղարքունիքի մարզում կատարված ապօրինությունների վերաբերյալ։ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնում են, որ տեղեկությունների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է հետևյալը։ Նախնական տվյալներով՝ 2013 թվականին բնապահպանության նախարարության բնապահպանական ծրագրերի իրականացման […]
15:07 19.07.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություն […]
12:15 19.07.2019
Մսի կոմբինատի տարածքում հայտնաբերված բաց անասնագերեզմանոցի խնդիրը մեր լուսաբանումից հետո դարձել է քննարկման ակտուալ թեմա: «Շանթի» անդրադարձին արձագանքեցին կենսաբաններն ու բնապահպանները, որոնք փաստեցին, որ բաց երկնքի տակ գտնվող ոսկորները լուրջ վտանգ են շրջակա միջավայրի համար և կարող են վիրուսների տարածման պատճառ դառնալ: «Մենք էլ էինք ապշած, զարմացած, երբեք չէինք մտածում, որ նման բան կարող է […]
11:45 19.07.2019
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2019 թվականի հունիսի 24-ից 28-ը ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է 57 դեպք, 14 դեպքով հաշվարկվել է 3.866.550 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, 24 դեպքով նշանակվել է 2.590.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։ Այս […]
16:03 18.07.2019
Հուլիսի 18-ին` ժամը 13։01-ին, Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի աշխատակցից 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ս. թ. հուլիսի 14-ին` ժամը 05:00-ի սահմաններում, Լոռու մարզի Սվերդլով գյուղում գայլերը հոշոտել են 25 մանր եղջերավոր անասուն:
12:28 18.07.2019
Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը կառավարության այսօրվա նիստի ժամանակ զեկուցեց, որ իրենք հուլիսի 15-ին նմուշներ են վերցրել Սևանից, ու միայն 2 դեպքում են փոքր շեղումներ հայտնաբերվել։ Փոխնախարարը նշեց, որ ըստ այդմ՝ Սևանում լողալն անվտանգ է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորեց այդ երկու տեղերից նորից նմուշներ վերցնել՝ լիարժեք վստահ լինելու համար։ Ապա վարչապետը հարցրեց՝ եթե առողջապահության նախարարությունն […]
11:19 18.07.2019
«Երեկ Իջևան քաղաքում անթույլատրելի զարգացումներ են տեղի ունեցել։ Ապօրինի ծառահատումներով զբաղվող քաղաքացիների կողմից կազմակերպված ակցիայի մասնակիցները չեն ենթարկվել ոստիկանության օրինական պահանջներին և մարմնական վնասվածքներ են հասցրել ոստիկաններին»,- այս բառերով այսօր կառավարության նիստի ժամանակ երեկ տեղի ունեցածն ամփոփեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հայտնեց, որ 12 ոստիկան և 2 քաղաքացի ստացել են մարմնական վնասվածքներ։ Փաշինյանի խոսքով՝ քաղաքացիները […]
19:03 17.07.2019
Հուլիսի 20-ին Գյումրիում կանցկացվի «Իմ քայլը հանուն Շիրակի» բիզնես համաժողովը: Այդ օրը Գյումրին կհյուրընկալի մի շարք գործարարների, այդ թվում՝ օտարերկրյա, որոնք հետաքրքրված են Շիրակի մարզի տնտեսական ներուժով: Ընթանում են միջոցառման նախապատրաստական աշխատանքները: Մարզային բիզնես համաժողովին կմասնակցեն Հայաստանի վարչապետը, նախարարներ, դիվանագիտական կառույցների ներկայացուցիչներ։ Համաժողովին մասնակցելու է ավելի քան 250 մարդ։ Միջոցառման տեղեկատվական հովանավորն է «Շանթ» հեռուստաընկերությունը։ […]
16:54 17.07.2019
ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակն արձագանքել է այսօր խորհրդարանում՝ Սևանա լճի վիճակին վերաբերող քննարկման ժամանակ հնչած արտահայտություններին. «Ազգային ժողովում այսօր քննարկում է ընթացել «Սևանա լճի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով, որից առաջ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասել է հետևյալը. «Ես այստեղ չեմ տեսնում երկու նախարարներին՝ առողջապահության նախարարին, բնապահպանության նախարարին, որոնց ուղարկվել է […]
15:59 17.07.2019
Հուլիսի 17-ին՝ ժամը 14:00-ին, 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ս.թ. հուլիսի 16-ի լույս 17-ի գիշերն արջը Վայոց ձորի մարզի Ելփին գյուղի 8-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում վնասել է 5 ծիրանենի: Ստացված տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետին: Հուլիսի 17-ին՝ ժամը 10:00-ին, 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ս.թ. հուլիսի 16-ի լույս […]
22:35 16.07.2019
Ի՞նչ է լինում, երբ կապտականաչ ջրիմուռները մահանում են: Նման վերնագրով գրառում է կատարել Հայկական բնապահպանական ճակատը: Օգտատերերից մեկը քայլ առ քայլ բացատրել է, թե ինչպես են հայտնվում այդ կանաչ ջրիմուռները և ինչ պայմաններում են հետ քաշվում: Ամբողջական բացատրությունը կարող եք կարդալ ստորև։ https://www.facebook.com/photo.php?fbid=2435321479824571&set=a.239848986038509&type=3&theater&ifg=1
23:19 15.07.2019
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում պատասխանել է օգտատերերի հարցերին: Նա անդրադարձել է Սևանա լճի «ծաղկման» հարցին: Էրիկ Գրիգորյանը նշել է, որ այնպես չէ, որ հաջորդ տարի հնարավոր է կանխել որևէ բան, սակայն նախարարությունը առավելագույնը կանի, որպեսզի ապահովվի ջրի բարձրացումը: Այն հարցին, թե ինչպես է վերաբերվում Հայկ Բարսեղյանի՝ բնապահպանության նախարար […]
17:38 15.07.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում «Սևանի մասին» վերտառությամբ գրառում է կատարել, որում, մասնավորապես, նշում է. «Մի քանի ամիս առաջ այրվում էր Փարիզի Աստվածամոր տաճարը։ Այդ երկու օրը հայկական «Ֆեյսբուքում» աննկարագրելի ողբ ու լաց էր։ Մարդիկ, թողած մեր երկրի հարյուրավոր ավերվող վանքերը, հենց հիմա ավերվող, ողբում էին մի շենքի համար, որը, […]
16:29 15.07.2019
Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանն ազատվել է աշխատանքից: Այս լուրը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: Խոսելով ազատվելու պատճառների մասին՝ Կարապետյանը նշեց, որ դա եղել է Խաչիկ Հակոբյանի ցանկությունը: Հիշեցնենք, որ Հակոբյանն անցած տարվա դեկտեմբերից զբաղեցնում էր քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի պաշտոնը, իսկ նախկինում եղել է բնապահպանության նախկին նախարար […]
13:58 15.07.2019
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից հայտնում են, որ 2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում գործող «Թեժ գծի» 010 55 20 18 հեռախոսահամարով ստացվել է 64 ահազանգ, որոնցից 18-ը վերաբերել է բուսական, 20-ը՝ կենդանական աշխարհներին, 26-ը՝ շրջակա միջավայրի պահպանությանը, ստացվել է նաև 5 հարցում և քաղաքացիների կողմից գրավոր 55 դիմում։ Բարձրացված բոլոր […]