15:30 14.08.2019
Ամուրի Կոմսոմոլսկում արջը փորել է գերեզմանը և հանգուցյալի դին քարշ տվել անտառ, հայտնում է Komcity.ru-ն: Արջը, որը շաբաթվա սկզբին գերեզմանից հանել էր դիակը, հայտնաբերվել ու սպանվել է, իսկ հանգուցյալի մարմինը չի գտնվել: Այս մասին հայտնել է Խաբարովսկի շրջանի բնապահպանության նախարարության կենդանիների պաշտպանության բաժնի ղեկավար Յուրի Կոլպակը: «Այն, որ արջը կվերադառնա, հնարավոր է եղել ենթադրել, այդ գազանները, […]
16:05 13.08.2019
Բնապահպան Այսեր Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Ահազանգող Սևանա լիճ… Իրավիճակային կառավարման հետքերով…» վերտառությամբ: «Բազմիցս նշել եմ, որ նախորդ իշխանություններից ժառանգած իներցիաները բնապահպանության ոլորտում դադարեցնելու և արդյունքահեն կառավարման անցնելու համար նախ պետք է կարգավորել և կայունացնել կառավարման համակարգը, որի համար առաջին անհետաձգելի գործողություններն են. 1. Վեր հանել առաջնային հավաստի տեղեկատվությունը կենսաբազմազանության, մասնավորապես էկոհամակարգերի, […]
11:27 13.08.2019
Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը ներկայացրել է 2019թ. առաջին յոթ ամիսների ընթացքում ՀՀ հարկային օրենսգրքի մի շարք հոդվածների խախտումներով դեպքերի առկայության և ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքների մասին: Մասնավորապես, ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչությունում «Սանիթեք ինթերնեյշնլ» ՍՊ ընկերության և «Սանիթեք ՍՊԸ» հայաստանյան մասնաճյուղի կողմից առանձնապես խոշոր չափի հարկ չվճարելու վերաբերյալ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել […]
10:07 13.08.2019
Բնապահպանության նախկին փոխնախարար Այսեր Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սյունիքի մարզի Լեհվազ-Վարդանիձոր ավտոճանապարհի հարակից անտառում («Արևիկ» ազգային պարկի տարածք) բռնկված խոշոր հրդեհի hետևանքով այրվել է մոտ 44 հա անտառ: Տես՝ GIF-ով 1-ին պատկերում ներկայացված է ըստ հրդեհի աստիճանի համեմատաբար թույլ (դարչնագույն), միջին (կարմիր) և ուժեղ (մուգ կարմիր) գույներով տարածական քարտեզը, 2-րդ պատկեր՝ 2018թ-ի տվյալ […]
19:00 12.08.2019
Եթովպիայի կառավարության ազգային պլանը՝ «Կանաչ ժառանգությունը», որը ենթադրում է 2019 թվականին 4 մլրդ ծառ տնկել, շուտով իրականություն կդառնա, պատմել է Եթովպիայի դեսպանը Մոսկվայում: «Այս տարի մենք արդեն տնկել ենք 3.5 մլրդ ծառ, այնպես որ, շուտով ծրագիրը կիրականանա»,- հայտարարել է դեսպանը: «Կանաչ ժառանգությունը» Եթովպիայի կառավարության կողմից մշակված բնապահպանական ծրագիր է՝ ուղղված բնակչության իրազեկմանն այն մասին, որ […]
12:54 12.08.2019
Հայկական բնապահպանական ճակատը հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես լողացած արագիլը չի կարողանում ոտքի վրա կանգնել: Տեսանյութին կից հետևյալ գրառումն է կատարել. «Կներեք այս դաժան պահը հրապարակելու համար, բայց արագիլներին այս վիճակին հասցրած տնտեսվարողները պետք է հայտնաբերվեն և պատժվեն։ Իրենց պատճառով են աղտոտվել գետերն ու դրենաժային ջրանցքները, որտեղից սնվելու ժամանակ յուղանաման զանգվածն ամբողջովին […]
12:35 12.08.2019
Կասպից ծովի հնգյակի էկոնոմիկայի նախարարները պայմանավորվել են ամրապնդել տարածաշրջանում տնտեսական համագործակցությունը:
17:35 11.08.2019
Արարատի մարզի Հովտաշեն գյուղում այսօր դարձյալ լողացրել են աղտոտված արագիլներին: Վերջին մեկ ամսվա ընթացքում արդեն մի քանի անգամ կազմակերպվել է այս գործընթացը, որի արդյունքում մի քանի տասնյակ արագիլներ են փրկվել: Սակայն խնդիրը սրանով չի լուծվել, տարածաշրջանի 11 գյուղերում յուղի շերտով պատված արագիլների թիվը հասնում է մի քանի հարյուրի: Արարատյան դաշտի այգաբացը Հովտաշենի արագիլներից քչերն են […]
14:02 11.08.2019
Արարատի մարզի Հովտաշեն համայնքի ղեկավար Սուրեն Մկրտչյանն այսօր SHANTNEWS.am-ի հետ զրույցում անդրադարձել է գյուղի արագիլների մաքրման արդյունքներին, նշել, որ ամեն ինչ արվել է թռչունների բնականոն կյանքը վերականգնելու համար: «Բնապահպանները, պատկան մարմինները միահամուռ պայքարում են, որ աղտոտվածությունը մաքրեն, յուղային շերտը, որ թռչուններին վերադարձնեն վայրի բնություն: Միջոցներ էին ձեռնարկում, հետո, որ տեսանք հյուծված են, մասնագետների հետ բանակցելով, […]
13:32 11.08.2019
Շրջակա միջավայրի նախարարի խորհրդական Կարեն Աղաբաբյանը, ով այսօր Արարատի մարզի Հովտաշեն գյուղում ներկա էր արագիլներ լողացնելու արարողությանը, SHANTNEWS.am-ի հետ զրույցում խոսել է այս ամսվա ընթացքում կատարած աշխատանքների արդյունքների մասին: Հատկապես կարևորել է այն, որ քրեական վարույթ է իրականացվում: «Մենք կարողացանք հայտնաբերել հնարավոր աղտոտող կազմակերպությունը, արդեն սկսվել է քրեական վարույթ, մինչև վերջերս վարչական վարույթ էր: Քանի […]
22:45 10.08.2019
Հազարավոր ուխտավորներ ժամանում են Թաիլանդ՝ տեսնելու Բուդդայի չորս մետրանոց արձանը: Այն կրկին կրկին հայտնվել է ցամաքում՝ ծանծաղ ջրամբարի տարածքում: Արձանն անգլուխ է: Գլուխը մնացել է ջրի հատակին: Ուխտավորները ցնծում են` երևույթը համարելով հրաշք, մինչդեռ բնապահպաններն ահազանգում են, քանի որ Թաիլանդում ուժեղ երաշտի պատճառով ջրամբարները չորանում են: Քսան տարի առաջ Թաիլանդի կենտրոնական Լոպբուրի նահանգում՝ աղոթավայրի հարևանությամբ, […]
23:31 09.08.2019
Տոնական շոու ծրագրով երեկ Գյումրիի դելֆինարիումը բացեց իր դռները հանդիսատեսի առջև: Երկշաբաթյա մարզումները թույլ են տվել Թավրիզից Գյումրի տեղափոխված դելֆիններին հարմարվել ստեղծված պայմաններին: Փակ տարածքում գտնվող լողավազանում դելֆիններն իրենց հմտություններն են ցույց տվել: Երկու դելֆինների կեցության ու անվտանգության հարցերը մի քանի օր առաջ հայտնվել էին կենդանասերների ու կենդանիների պաշտպանների ուշադրության կենտրոնում: Կարծիքներն ու մտահոգությունները, սակայն, […]
16:24 08.08.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Քանի որ մամուլում լայնորեն քննարկվում է, կցանկանայի Քննչական կոմիտեի նախագահ պարոն Գրիգորյանը մեզ տեղեկություններ տար, թե ինչ ընթացքի մեջ է Ամուլսարի հանքի հետ կապված գործը, մեզ տվյալ դեպքում ավելի շատ հետաքրքրում է հրավիրված միջազգային փորձագիտական ընկերության եզրակացությունը: Արդյո՞ք, ի վերջո, այդ եզրակացությունը վերջնականորեն պատրաստ է և կարող է արդյոք կառավարությունը դա […]
12:28 08.08.2019
«Բնապահպանի տուն» հասարակական կազմակերպությունը Դիլիջանի անտառների մասին ֆիլմ է նկարահանել: Ֆիլմը հրապարակվել է ֆեյսբուքյան էջում և մակագրվել. «Այս ֆիլմում կբացենք մեր գաղտնիքներից մի քանիսը, և ֆիլմի վերջում էլ դուք կհասկանաք, թե ինչու մենք դա արեցինք։ Երեկվա ամբողջ ցերեկը, հաջորդող գիշերն ու այսօրվա մեծ մասը մենք անցկացրեցինք Դիլիջանի անտառներում, հսկեցինք ու դիտարկեցինք միայն մի փոքրիկ մասը, […]
16:07 06.08.2019
Սոցիալական կայքերում արդեն մի քանի օր է՝ տեսանյութեր են հրապարակվում, որտեղ կարելի է տեսնել Ազովի ծովի ափերում սատկած մեդուզաների հսկայական կուտակումներ: Ափամերձ շրջաններում ջուրը փոխել է գույնը: Զբոսաշրջիկները և տեղացիները խուսափում են ծովը մտնել: Ոմանց կարծիքով՝ մեդուզաների զանգվածային անկումը վկայում է ծովի աղտոտվածության մասին: Մյուսները մեկնաբանություններում գրել են, որ նման բան Ազովի ծովում երբեք չի […]
15:03 06.08.2019
«Արագիլների աղտոտվածության դեպքին պետք է առավել լուրջ նայել և գործը քննել քրեական հարթության մեջ»,- այսօր՝ օգոստոսի 6-ին, անդրադառնալով բնապահպանական խնդիրներին, ասաց Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի ինստիտուտի գիտաշխատող Լյուբա Բալյանը: Նա տեղեկացրեց, որ արագիլներն արդեն երկար ժամանակ է՝ աղտոտված են, նույնիսկ հասուն առանձնյակները հասցրել են բների մեջ գտնվող ձագերին աղտոտել, իսկ արագիլներին լվանալն իր հետ կարող է […]
14:35 06.08.2019
«Էլ ի՞նչ պետք է անի բնությունը, որ վերջապես հասկանանք՝ ազգովի մոտենում ենք կամ գուցե արդեն մտել ենք էկոլոգիական ճգնաժամի մեջ»,- օգոստոսի 6-ին, անդրադառնալով բնապահպանական խնդիրներին, ասաց «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը: Կարինե Դանիելյանն իր դժգոհությունը հայտնեց՝ նշելով, որ Հայաստանում էկոլոգիական խնդիրներն ամենավերջին տեղում են, ինչի հետևանքով արդեն երկրորդ տարին է՝ ունենում ենք […]
14:15 03.08.2019
Հայտնի է դարձել Արարատի մարզի բնակավայրերում արագիլների աղտոտման պատճառը: Հրազդան գետի տարածքում` Սիս համայնքից եկող բաց դրենաժային ցանցում, աղբի մեծ կուտակում կա: Կուտակմանը նպաստում է «Նաիրիտ» գործարանից եկող և դրենաժին հատվող խոշոր տրամաչափի չգործող խողովակը։ Իսկ կուտակված աղբի մեջ գերակշիռը ձկնաբուծարաններից եկող ճարպոտ թափոններն են, որոնք էլ վերջին օրերին պատուհաս են դարձել տարածքի արագիլների համար: […]
23:59 02.08.2019
Ջրային կոմիտեն հայտարարություն է տարածել, ըստ որի՝ այսօր մաքրված Հրազդան գետի տարածքում` Սիս համայնքից եկող բաց դրենաժային ցանցում, Սիս-Նորամարգ- Ռանչպար համայնքների խաչմերուկում՝ կամրջի տակ, աղբի իսկական պահեստ է հայտնաբերվել։ «Աղբի կուտակմանը նպաստում է նաև «Նաիրիտ» գործարանից եկող և դրենաժին հատվող խոշոր տրամաչափի չգործող խողովակը։ Իսկ կուտակված աղբի մեջ գերակշիռը ձկնաբուծարաններից եկող ճարպոտ թափոններն են, որոնք էլ, իդեպ, […]
19:04 02.08.2019
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ այս պահին իրականացվում են արագիլների աղտոտման հավանական աղբյուր հանդիսացող՝ ՀՀ Արարատի մարզի Սիս և Նորամարգ համայնքների վարչական տարածքների խաչմերուկում գտնվող Հրազդան գետի աջափնյա կոլեկտորում պարենային յուղի հաստ շերտով պատված կեղտաջրերի մաքրման աշխատանքներ։ Հիշեցնենք, որ տեղանքում արագիլները յուղոտվել էին և չէին կարողանում թռչել:
12:47 01.08.2019
Գեղարքունիքի մարզի դատախազությունում ամփոփվել են 2019 թվականի առաջին կիսամյակում մարզի տարածքում բացահայտված կոռուպցիոն հանցագործության դեպքերով քրեական հետապնդման մարմինների գործունեության, ինչպես նաև պետական շահերի պաշտպանության ոլորտում մարզի դատախազության նախաձեռնությունների արդյունքները: Ուսումնասիրությունը փաստում է, որ Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազների դատավարական հսկողության կամ ղեկավարման ներքո գտնված վարույթներով այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում առերևույթ կոռուպցիոն դեպքերով հարուցվել է […]
11:13 01.08.2019
Գյումրիում 2 շաբաթից դելֆինարիում կբացվի: Երկու դելիֆիններն ու ծովառյուծը Գյումրի են բերվել Թավրիզի դելֆինարիումից և այժմ հարմարվում են տեղի պայմաններին: Իսկ ինչպիսի՞ն են այդ պայմանները, և արդյո՞ք ապահովված է կենդանիների անվտանգությունը: Այս հարցում է, որ կենդանասերների կարծիքներն ու նախաձեռնության հեղինակների մոտեցումները չեն համընկնում:
17:50 31.07.2019
Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնման և բնապահպանական այլ խնդիրների լուծման ուղղությամբ համագործակցության հարցերն են քննարկել շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը և Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան։ Դեսպանը ներկայացրել է Ճապոնիայի Բիվա (Biwa) լճում ժամանակին դիտարկված ծաղկման երևույթի հաղթահարման դեպքը և առաջարկել Հայաստանի հետ կիսվել խնդրի լուծման՝ ճապոնացի մասնագետների փորձով։ Շրջակա միջավայրի նախարարը անդրադարձել […]
16:24 31.07.2019
«Սիլվա Համբարձումյանն ընդդեմ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի» քրեական գործով դատական նիստից առաջ գործարար Սիլվա Համբարձումյանը խոսել է դատավարության ձգձգման պատճառների մասին: «Դատավարությունն անընդհատ հետաձգվում է, քանի որ գործում ընդգրկված են մեծ թվով մարդիկ: Երեք-չորս հոգին փախած են, մեկը կալանավորած է, մեկն էլ ստորագրությամբ է շրջում քաղաքում: Կարևոր դեմքին՝ Արամ Հարությունյանին էլ չեն կարողանում գտնել: […]
16:34 30.07.2019
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենսաբազմազանության վարչության աշխատակիցները հուլիսի 30-ին՝ ժամը 01:07-ին, ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում կանգնեցրել են «Ֆորդ» տեսակի ավտոմեքենա, որը բեռնված է եղել 3.2 խմ փայտանյութով: Վարորդը չի ներկայացրել փայտանյութի ձեռքբերման համապատասխան փաստաթուղթ, որի վերաբերյալ կազմվել է արձանագրություն։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից տեղեկացնում են, որ մեքենան հանձնվել է ՀՀ Լոռու մարզային ոստիկանություն: […]
09:38 30.07.2019
Արարատի մարզի Հովտաշեն համայնքում արագիլների աղտոտվածության փաստի վերաբերյալ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում հարուցված է վարչական վարույթ։ Թռչունների աղտոտվածության պատճառը՝ Հովտաշեն համայնքի շրջակայքի ջրային տարածքներում առկա յուղային շերտի առկայությունն է։ Այս մասին տեղեկացնում են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի լրատվական ծառայությունից։ Տեղանքի ջրային տարածքներից կատարվել են լաբորատոր հետազոտություններ, այդ թվում՝ Հրազդան գետի տարբեր հատվածներից, շրջակա […]