12:10 14.11.2018
Բնապահպանությունը հիմնվելու է կանխարգելման, ոչ թե փոխհատուցման մեխանիզմի վրա: Այս մասին խորհրդարանում հայտարարել է բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը: Նա նշել է, որ 1998 թվականից գործող, այնուհետ փոփոխությունների ենթարկված փոխհատուցման մեխանիզմները համարժեք չեն եղել: Նախարարի պաշտոնակատարն օրինակ է բերել. ծծմբի երկօքսիդի արտանետման 1 տոննայի վճարը կազմում է 1800 դրամ: «Սա է հարցերից մեկը նաև, որ […]
00:36 13.11.2018
«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում Հայկական բնապահպանական ճակատի անդամ, աշխարհագրագետ Լևոն Գալստյանը խոսել է մի շարք խնդիրների մասին: «27 հանքավայրից, որոնք այսօր Հայաստանում ունեն շահագործման թույլտվություն, այսօր ընդամենը 7-ն են շահագործվում: Դրանք բոլորը 50-60 տարի առաջ են սկսել շահագործվել: Միայն Թեղուտի հանքավայրն է շահագործվել անկախ Հայաստանի տարիներին, և այն կոլապսի ենթարկվեց: Ցանկացած մարդ կարող է […]
22:21 12.11.2018
«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում Հայկական բնապահպանական ճակատի անդամ, աշխարհագրագետ Լևոն Գալստյանը խոսել է մի շարք խնդիրների մասին՝ մասնավորապես Կարմիր գրքում գտնվող ոզնատուփ մեխակի՝ Ամուլսարի տարածքում հայտնաբերման մասին. «Եթե մենք խոսում ենք օրենքի տառին համապատասխան, ցանկացած կենսաբազմազանության ներկայացուցիչ, խնդիր է: 2012 թ․-ին հանքավայրի տարածքում հայտնաբերեցին Մատնունի ծիրանավոր ծաղիկը, որը գրանցված է Կարմիր գրքում: Lydian- ընկերությունը […]
21:54 12.11.2018
«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում Հայկական բնապահպանական ճակատի անդամ, աշխարհագրագետ Լևոն Գալստյանը խոսել է մի շարք խնդիրների մասին. «Ջերմուկի դեպքում Lydian-ը հանքային ջրերից մի նմուշ է վերցրել, այն էլ ըմպելասրահից դուրս եկող նմուշը: Տարվա մեկ սեզոնին ընդամենը մեկ անգամ նմուշ վերցնելով է արել հետազոտություն, մինչդեռ դա պետք է արվեր բոլոր ջրաբանական սեզոններին՝ գարուն, ամառ, աշուն, […]
21:00 12.11.2018
«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում Հայկական բնապահպանական ճակատի անդամ, աշխարհագրագետ Լևոն Գալստյանը խոսել է մի շարք խնդիրների մասին. «Նախորդ կառավարությունները 5 անգամ տվել են դրական եզրակացություն Lydian-ի ներկայացրած տարբեր նախագծերին: Ոչ մի անգամ պետությունը չի արել հետազոտություն, այլ նայել է Lydian-ի պատվիրած հետազոտություններին: Այլ մարդիկ և գիտնականներ հայաստանյան և միջազգային այդ փաստաթղթերը նայել են և […]
15:00 07.11.2018
Բնապահպանության նախարարությունը հանրապետության տարածքում գործող բոլոր հէկերի սեփականատերերից պահանջել է վերացնել հայտնաբերված խախտումները, մասնավորապես տեղադրել ջրաչափեր: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը: Խախտումները վերացնելու համար ժամկետ է նշվել, սակայն հէկերի գործունեությունը չի դադարեցվել: Ի դեպ, նախարարի պաշտոնակատարի տեղեկացմամբ՝ վերջին շրջանում որոշ հէկեր ավելացրել են էլեկտրաէներգիայի արտադրական ծավալները: […]
18:45 30.10.2018
Ամուլսարի շուրջ բարձրացված խնդիրների և բնապահպանության նախարարությունից ստացված պատասխանի առիթով հնչած դժգոհությունների վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով SHANTNEWS.am-ը դիմել է բնապահպանության նախարարությանը: Մեր հարցմանն ի պատասխան` նախարարությունից հայտնել են. «Այսօր տեղի ունեցած ասուլիսում «Հայաստանի կանաչների միության» ՀԿ նախագահ Հակոբ Սանասարյանի հնչեցրած հայտարարությունները՝ վերջինիս կողմից բնապահպանության նախարարության՝ իրեն ներկայացված պատասխանի /28․08․2018թ․/ թյուրըմբռնման հետևանք են: Բնապահպանության նախարարության պատասխան գրության […]
15:54 30.10.2018
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Կանաչների միության նախագահ և բնապահպան Հակոբ Սանասարյանն անդրադարձել է Ամուլսարի հետ կապված վերջին նորություններին և ընթացիկ խնդիրներին, ինչպես նաև Ամուլսարի խնդրի շուրջ հնարավոր զարգացումներին: Բնապահպանը պատմեց, որ Ամուլսարի մասին իրենք վարչապետին նամակի տեսքով ներկայացրել են իրենց մտահոգությունները և օրեր առաջ ստացել են բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի պատասխանն այդ հարցի վերաբերյալ: «Գրել […]
14:56 30.10.2018
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը պարզաբանում է ներկայացրել Ալավերդու ձուլարանի գործունեությունը դադարեցնելու հետ կապված «Արմենիան քափըր փրոգրամ» ընկերության հայտարարության վերաբերյալ: Ներկայացնում ենք Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տարածած պարզաբանումը. «Ալավերդու ձուլարանի գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ «Արմենիան քափըր փրոգրամ» ՓԲ ընկերության հայտարարության մեջ, որպես գործարանի փակման պատճառներից մեկը, նշվել է ՀՀ բնապահպանության և ընդերքի Տեսչական մարմնի իրականացրած […]
14:22 30.10.2018
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի Կանաչների միության նախագահ և բնապահպան Հակոբ Սանասարյանը անդրադարձել է Ամուլսարի հետ կապված վերջին նորություններին և ընթացիկ խնդիրներին, ինչպես նաև Ամուլսարի խնդրի հնարավոր զարգացումներին: Բնապահպանը նախ՝ նշեց, որ նախագահ Արմեն Սարգսյանը Ամուլսարի հարցում իր տեսակետը հստակեցրել է և նշել, որ ունենալով ոսկի և ջուր, այդ երկուսից ընտրում է ջուրը: Այնուհետ խոսելով […]
18:18 22.10.2018
Նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանին է ներկայացվել շուրջ 300 մլն. դոլար նախնական արժեքով ներդրումային փաթեթ, տեղեկացնում են ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Գարեգին Բաղրամյանն ընդունել է «Էներգո ինվեստ հոլդինգ» ընկերության ներկայացուցիչներին, որոնք ներկայացրել են «Շնող» ՀԷԿ-ի նախագծային-նախահաշվային աշխատանքների ընթացքն ու ընկերության ընթացիկ ներդրումային ծրագրերը: Աշխատանքների առաջին փուլում, որը կավարտվի հոկտեմբերի 31-ին, […]
23:28 18.10.2018
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արարատի մարզի Դաշտավան համայնքում նախատեսվում է առաջիկա տարիներին հիմնել կոկորդիլոսաբուծարան: Մի շարք բնապահպաններ պնդում են, որ կոկորդիլոսաբուծարան կառուցելը անթույլատրելի է և Բնապահպանության նախարարությունը պարտավոր է կասեցնել այս ծրագիրը: SHANTNEWS.AM-ը զրուցել է բնապահպան Սիլվա Ադամյանի հետ. նա մանրամասն ներկայացրել է Հայաստանում կոկորդիլոսաբուծարան կառուցելու վնասակար հետևանքները. «Հայաստանի համար սա անհրաժեշտություն չէ, այլ […]
12:56 17.10.2018
ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվել է Բնապահպանության նախարարության ներկայացրած՝ Ջրային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու նախագիծը: Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն առաջարկել է արգելել որոշ գետերի և գետահատվածների վրա փոքր հէկերի շինարարությունը: Նաև պետք է արգելել հէկերի կառուցումն այնպիսի գետերի վրա, որտեղ էնդեմիկ ձկնատեսակների ձվադրավայրեր կան: Դրանք […]
19:26 28.09.2018
Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին։ Այս մասին հայտնում են ՀՀ բնապահպանության նախարարությունից: Կողմերը քննարկել են բնապահպանության ոլորտում երկու երկրների համագործակցության ընթացքին և հեռանկարներին վերաբերող հարցեր։ Անդրադարձ է եղել տարածաշրջանային բնապահպանական ծրագրերի շրջանակներում համատեղ գործողություններ իրականացնելու գործընթացին՝ մասնավորապես «Արփի լիճ» ազգային պարկի և «Ջավախեթի» պահպանվող տարածքների անդրսահմանային […]
12:12 28.09.2018
Բնապահպանության նախարարությունը նախատեսում է կողակի վերարտադրման ծրագիր իրականացնել Սևանում: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարել է բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը: Նախարարը նշել է, որ նախարարությունն արդեն նախնական հետազոտություններ է իրականացնում: «Կողակը ոչ միայն Սևանի էնդեմիկ ձկնատեսակն է, այլ, ըստ էության, դա միակ ձկնատեսակն է, որ օրգանական նյութեր է ուտում և դրանով սանիտարի դեր է խաղում Սևանի […]
17:17 25.09.2018
Բնապահպանության նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ նախարարությունների և Համաշխարհային բանկի ներկայացուցիչների համատեղ խորհրդակցությունը՝ բնապահպանական խնդիրների լուծման ֆինանսական մարտահրավերները հաղթահարելու գործընթացների վերաբերյալ, այս մասին տեղեկացնում են նախարարության լրատվական ծառայությունից: Ողջույնի խոսքում բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը ներկայացրել է բնապահպանական ոլորտի առաջնահերթությունները, այդ ուղղություններով վարվող քաղաքականությունը։ «Բնություն՝ արտաքին պարտք» մեխանիզմը որոշակիորեն ձևափոխվել է, քանի որ մենք այս գործիքի […]
18:20 17.09.2018
Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ։ Այս մասին հայտնում են ՀՀ բնապահպանության նախարարությունից: Աշխատանքային խմբում եղել են նախարարի տեղակալ Գնել Սանոսյանը, աշխատակազմի և տարածքային ստորաբաժանումների համապատասխան գործառնական ստորաբաժանումների ղեկավարներ, KfW գերմանական բանկի բնապահպանական ծրագրերի ղեկավար Ալվարո Բեռիելին, «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) ծրագրի/8,25 մլն եվրո/ թիմի ներկայացուցիչներ։ […]
15:07 07.09.2018
Բնապահպանության նախարարությունը Սյունիքի մարզի Շիկահող տարածաշրջանում 8․2 մլն եվրո արժողությամբ ծրագիր է իրականացնելու: Այս մասին այսօր հայտարարել է բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչպես է նախարարությունը ծրագրում պայքարել անտառահատումների դեմ: Նախարարը նշել է՝ առաջին հերթին իրենք պատրաստվում են վերահսկողությունը խստացնել՝ մասնավորապես տեսախցիկներ տեղադրելով և անտառամերձ ճանապարհներին հսկողություն իրականացնելով: Սակայն զուգահեռաբար փորձելու են […]
12:29 07.09.2018
Բնապահպանության նախարարությունում էականորեն փոխվել է կառավարման մոդելը: Այս մասին իր պաշտոնավարման 100 օրն ամփոփելիս հայտնել է բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը: Նախարարը նշել է, որ մասնավորապես թույլտվությունների, լիցենզիաների ընթացակարգերը պարզեցվել են: Նախարարն անդրադարձել է նաև անտառապահների աշխատավարձերին` նշելով, որ դրանք որոշ դեպքերում բարձրացվել են ավելի քան 100%-ով, իսկ միջինը` 50%-ով:
15:15 31.08.2018
Բնապահպանները բազմիցս ահազանգել են, որ Ամուլսարի հանքի շահագործումը կբերի էկոլոգիական աղետի, կթունավորի օդը, ջուրը և շրջակա միջավայրը: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման տաղավարում այս մասին ասել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը՝ նշելով, որ համաձայն է բնապահպանների բերած փաստարկների և մտահոգությունների հետ: «Ես՝ որպես պետական գերատեսչության ղեկավար, պետք է առաջնորդվեմ մեր բացահայտումներով: Այլ […]
09:47 30.08.2018
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը, ով հունիսի 21–ին է նշանակվել այս պաշտոնում, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2018 թ. հայտարարագիրը: Գրիգորյանը հայտարարագրել է չորս անշարժ գույք՝ երկու առանձնատուն, մեկ բնակարան և մեկ հողամաս: Նրա սեփականությունն է համարվում նաև «HONDA CIVIC FERIO» մակնիշի ավտոմեքենան: Դրամական միջոցները պաշտոնն […]
19:48 28.08.2018
Բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանը հանդիպել է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) պատվիրակությանը՝ բնական ռեսուրսների կառավարման մասնագետ, թիմի ղեկավար Ջակոպո Մոնզիլի գլխավորությամբ, տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության լրատվական ծառայությունից: Հանդիպմանը քննարկվել է FAO-ի Հայաստանի գրասենյակի մշակած «Հայաստանի անտառների կայունությունը՝ հարմարվողականության խթանման և գյուղական կանաչ աճի մեղմման միջոցով» ծրագրային հայտը «Կանաչ կլիմայի հիմնադրամին» ներկայացնելու գործընթացը: […]
18:22 24.08.2018
«Իհարկե, Հայաստանում կա ջրային մաֆիա»,– այս մասին «Շանթ» ՀԸ «Հեռանկար» հաղորդաշարի տաղավարում հայտարարել է բնապահպան-փորձագետ Քնարիկ Հովհաննիսյանը: «Երբ մենք Սևանից ջուր ենք բաց թողնում, այդ ջուրը, ինչպես նաև հավելյալ վերցվածը, անցնում է հէկով: Մինչև Արարատյան դաշտավայր հասնելն անցնում է հէկով, և այնտեղ կան որոշակի մարդիկ, որոնք եկամուտ են ստանում: Փոքր հէկերը բնության հանդեպ շատ անհոգ […]
17:20 24.08.2018
«Կա օրենք, որի համաձայն՝ Սևանից կարելի է վերցնել 170 մլն մ³ ջուր առանց վնասելու լճի բիոբազմազանությանը: Այս ամենը արվում է լճում ջրային բալանսը պահելու և ջրի որակի կտրուկ փոփոխություններից խուսափելու համար: Չնայած այս ամենին՝ կարելի է ասել, որ գետերից Սևան թափվող ջուրն էլ մի բան չի քանի, որ մեր բնակիչները դեռևս չեն գիտակցում, որ գետերի […]
19:53 17.08.2018
Օգոստոսի 17-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել նախարարությունում: Նախարարը փոխվարչապետին է ներկայացրել իրականացվող ծրագրերի միջազգային համագործակցության շրջանակը, էլեկտրոնային կառավարման օրակարգը բնապահպանության նախարարության թույլտվությունների տրամադրման ոլորտում: Փոխնախարար Գնել Սանոսյանի խոսքերով՝ որսորդության թույլտվությունների նոր կարգի շնորհիվ էապես օրինական դաշտ է բերվել որոսորդական գործունեությունը, և պետք է խրախուսել թույլտվություն ստացող որսորդներին ու […]
14:56 17.08.2018
Բնապահպանության նախարարությունն ամփոփել է աշխատանքային 100 օրը: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներկայացնում է բնապահպանության ոլորտում կատարված աշխատանքները: Բնապահպանության նախարարության նախաձեռնությամբ մեկնարկել է մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակների գործածության աստիճանական կրճատման գործընթացը։ Առաջին փուլում պիլոտային քաղաք է ընտրվել Արագածոտնի մարզի Թալին քաղաքը, որտեղ բնապահպանության նախարարության և Թալինի քաղաքապետարանի հետ համատեղ կազմակերպվել են «Կանաչ Թալին» մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակներից […]
13:49 17.08.2018
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարը արձագանքել է բնապահպանության նախարարի «Որսի համար նախատեսված 2018-2019 թվականների համար օգտագործման թույլատրելի չափաքանակների և որսի ժամկետները սահմանելու մասին» 31 հուլիսի 2018թ. N229-Ն հրամանին՝ առաջարկելով ժամանակավորապես բացառել որսի թույլտվության տրամադրումը մինչև ոլորտում առկա հարցերի վերաբերյալ օրինական և ընդունելի լուծումներ գտնելը։ Ստորև ներկայացնում ենք նախարարին ուղղված նամակը. «ՀՀ բնապահպանության և ընդերքի […]
22:47 11.08.2018
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վերջերս հրապարակել է «Հովհաննիսյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը, որով արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում: Այս մասին հայտնում է ՄԻԵԴ-ի կայքը։ Նշենք, որ ՄԻԵԴ 3-րդ հոդվածը սահմանում է խոշտանգումների, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի արգելում: 1958 թվականին ծնված, Երևանի բնակիչ Աիդա Հովհաննիսյանը պնդել է, որ իր վերադասներն […]
17:22 08.08.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են անտառային տնտեսության կառավարման հետ կապված առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները, տեղեկացնում է ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Վարչապետը նշել է, որ երկրում անտառահատումները երկար տարիներ շարունակում են մնալ մեծ ծավալների, և մարդկանց մի մեծ խումբ մասնագիտացել է այդ […]
07:30 01.08.2018
Օրերս Հայաստանում կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի հերթական դրսևորումն ի հայտ եկավ. միջադեպն աչքի է ընկնում առանձնակի դաժանությամբ, հաղորդում է Econews.am-ը: Համացանցում ահազանգ հնչեց, որ Մարտունի քաղաքում անհայտ անձը երկու շուն է կապել մեքենայի հետևից և քարշ է տալիս կենդանիներին: Դեպքին միանգամից արձագանքեց Հայաստանի կենդանասեր և կենդանապաշտպան հասարակությունը: «Դինգո թիմի» անդամները գնացին ահազանգի հետքերով և հայտնաբերեցին վերոնշյալ […]