TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+15.09 oC

բյուջե

Երկար տարիներ չենք կարողանում գիտությունը համալրել ժամանակակից սարքավորումներով ու նյութերով. Ռադիկ Մարտիրոսյան

12:30 25.03.2019

ՀՀ ԳԱԱ-ում այսօր՝ մարտի 25-ին, տեղի ունեցավ տարեկան ընդհանուր ժողովը, որի ընթացքում մաթեմաթիկական և տեխնիկական գիտությունների, ֆիզիկայի և աստղաֆիզիկայի, բնական գիտությունների, քիմիական և երկրի մասին գիտությունների, հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքների ակադեմիկոս-քարտուղարները գիտական հանրությանն ու հասարակությանը ներկայացրել են նախորդ տարի ունեցած գիտական ու գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները: «Կդժվարանամ նախորդ տարվա բոլոր գիտական ձեռքբերումները թվարկել, բայց […]

̰
Նորոգվել են ճանապարհներ, մուտքերի տանիքներ. քաղաքապետարանը ներկայացրել է 2018թ. բյուջեի կատարողականը

13:25 20.02.2019

Երևանի քաղաքապետարանում այսօր՝ փետրվարի 20-ին, անցկացվել է Երևանի 2018 թվականի բյուջեի կատարման և զարգացման ծրագրով իրականացված աշխատանքների հաշվետվությունների բաց հանրային քննարկումը: Օրակարգում երկու հարց էր՝ 2015-2018թթ. Երևանի զարգացման տարեկան ծրագիրը հաստատել և հավանություն տալ ավագանու ներկայացմանը և 2018-ի տարեկան բյուջեի կատարողականը՝ նույն ընթացակարգն ապահովելու համար: Օրակարգային առաջին հարցով տարեկան ծրագրի կատարողականի մասը ներկայացրեց Երևանի քաղաքապետարանի […]

̰
Բյուջեի ծախսային մասը 5 տոկոսով ավելացել է. Ատոմ Ջանջուղազյան

12:16 21.11.2018

Պատգամավորները 146 առաջարկություն են ներկայացրել բյուջեի մասին օրինագծի վերաբերյալ: Այս մասին տեղեկացրել է ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը: Նա տեղեկացրել է, որ փոփոխությունները հաշվի առնելով՝ փոփոխված տարբերակում ծախսային մասը 1 մլրդ 646 մլն դրամից հասցվել է 1 մլրդ 645 մլն դրամի, ավելի պարզ ասած՝ 5%-ով: SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ խորհրդարանն այսօր արտահերթ նիստում  […]

̰
Խորհրդարանում այսօր քվեարկության է դրվել «2019 թվականի պետական բյուջեի մասին» օրինագիծը

11:17 21.11.2018

Խորհրդարանն այսօր արտահերթ նիստում  քվեարկության է դրել «2019 թվականի պետական բյուջեի մասին» օրինագիծը: Նշենք, որ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված է 6 հարց, այդ թվում՝ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման […]

̰
Նոյեմբերի 21-ին ԱԺ-ն արտահերթ նիստ կանցկացնի

11:56 15.11.2018

Նոյեմբերի 21-ին խորհրդարանն արտահերթ նիստ կանցկացնի: Համապատասխան որոշումը գործադիրն ընդունեց այսօր: Այդ օրը քվեարկության կդրվի «2019 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը: SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ խորհրդարանը 2019 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը կշարունակի 4 օրից: Մինչ այդ, խմբակցությունների անդամներն իրենց ելույթներում ներկայացրել են տեսակետներ նախագծի վերաբերյալ։

̰
Խորհրդարանը 2019 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը կշարունակի 4 օր անց

13:37 14.11.2018

Խորհրդարանը 2019 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը կշարունակի 4 օր անց: Այս մասին հայտարարեց ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը: Ինչպես արդեն նշել էինք՝ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն էլ տեղեկացրել էր, որ  նոյեմբերի 21-ին հնարավոր է՝ արտահերթ նիստ հրավիրվի բյուջեի նախագծի քվեարկության համար: Հիշեցնենք, որ երեկ բյուջեի նախագծի քննարկմանը ներկա է եղել նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Այսօր էլ […]

̰
Այն բյուջեն, որ ներկայացված է, հեղափոխական սպասումներին համարժեք չէ. Մ. Մելքումյան

12:54 14.11.2018

Այն բյուջեն, որ ներկայացված է, հեղափոխական սպասումներին համարժեք չէ: Այս մասին այսօր խորհրդարանում հայտարարել է ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը: Չնայած դրան՝ «Ծառուկյան» խմբակցությունն աջակցելու է բյուջեի հաստատմանը: «Հեղափոխությունից հետո սպասելիքները բյուջեից, որ նրանք կարող են բարձր ցուցանիշներ ապահովել, բեկում մտցնել և՛ սոցիալական ոլորտում, և՛ աշխատանքային շուկայում, միգուցե այդպես չէ: Բայց այն պայմանները, որ ստեղծվել են՝ […]

̰
Ճիշտ չէ, որ մարդիկ ապրելու են ավելի վատ, քան 2018-ին. նախարարի պաշտոնակատարը՝ Շարմազանովին

12:43 14.11.2018

Ճիշտ չէ, որ մարդիկ ապրելու են ավելի վատ, քան 2018-ին: Այս մասին «2019 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը՝ անդրադառնալով ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հայտարարությանը: Շարմազանովի ակնարկը, թե տնտեսական աճն 2019-ին ավելի ցածր է լինելու, ըստ այդմ էլ՝ քաղաքացիները վատ կապրեն, նախարարի պաշտոնակատարի […]

̰
Խիստ մտահոգիչ են, ինչ-որ տեղ հուսահատեցնող են բյուջեում կրթության և գիտությանը հատկացված գումարները. Ս. Սեյրանյան

10:54 14.11.2018

Խիստ մտահոգիչ են, ինչ-որ տեղ հուսահատեցնող են բյուջեում կրթության և գիտությանը հատկացված գումարները: Այս մասին այսօր «2019 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում հայտարարել է ՀՅԴ խմբակցության անդամ Սպարտակ Սեյրանյանը: «Ես, անշուշտ, հասկանում եմ այն պատճառաբանությունը, որ կառավարությունը համապատասխան գումարներ է նախատեսել: Բայց, եթե մենք ամենամեծ ներդրումը չանենք ապագայի մեջ, եթե ներդրումը պետությունն  ինքը […]

̰
Մեր գաղափարը մնում է կիսատ, եթե չասեմ՝ օդի մեջ կախված. ՀՅԴ-ական պատգամավորի արձագանքը՝ կառավարության նախաձեռնությանը

10:52 14.11.2018

Եթե աշխատանքը խրախուսում ենք և եթե չկան մարդիկ, ովքեր պետք է զբաղվեն աշխատանքով, ուրեմն՝ մեր գաղափարը մի տեսակ մնում է կիսատ, եթե չասեմ՝ օդի մեջ կախված: Խորհրդարանում 2019 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է ՀՅԴ խմբակցության անդամ Ռուզաննա Առաքելյանը: Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ում նախագծի քննարկման ընթացքում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, […]

̰
ԱԺ-ն նոյեմբերի 21-ին հնարավոր է արտահերթ նիստ հրավիրի

10:41 14.11.2018

Խորհրդարանն այսօր ևս շարունակում է քննարկել «2019 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը: Մինչ քննարկման անցնելը, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը տեղեկացրեց՝ նոյեմբերի 21-ին հնարավոր է արտահերթ նիստ հրավիրեն բյուջեի նախագծի քվեարկության համար: Հիշեցնենք, որ  «2019 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը երեկ ևս քննարկվել է խորհրդարանում: Նախագծի քննարկմանը ներկա է եղել նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ […]

̰
Կառավարությունը 2019թ. պետբյուջեով նախատեսել է ՀՆԱ-ի իրական աճի 4,9% մակարդակ. ԿԲ նախագահ

16:42 13.11.2018

Կառավարությունը 2019 թվականի պետբյուջեով նախատեսել է ՀՆԱ-ի իրական աճի 4,9% մակարդակ՝ գործունեության հիմնական շեշտը դնելով ստվերային հատվածի կրճատման և սոցիալական արդյունքների բարձրացման վրա: Այսօր 2019 թվականի պետական բյուջեի  նախագծի ներկայացման ժամանակ խորհրդարանում ասել է Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: «Գնահատվում է, որ տնտեսական աճի ձևավորումը պայմանավորվելու է հիմնականում կառավարության կողմից իրականացվող կառուցվածքային բարեփոխումների ընթացքով, գործընկեր երկրներում […]

̰
Անհրաժեշտ հաստիքների թվից ավելի ունենք 10 հազար աշխատող. վարչապետի պաշտոնակատար

14:14 13.11.2018

Անդրադառնալով «Ծառուկյան դաշինք» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանի բարձրացրած մտահոգությանը, թե հեղափոխությունից հետո  անհրաժեշտ է կտրուկ բարձրացնել աշխատավարձերը, թոշակներն ու նպաստները, վարչապետի պաշտոնակատարն արձագանքել է՝ նշելով, որ իրենք նախատեսում են բարձրացումներ: Ըստ Փաշինյանի՝ այդ նպատակին հասնելու համար երկու գործիքակազմ կա: «Մեկը բյուջեի եկամուտների ավելացումն է, իսկ մյուսն էլ պետք է հասկանալ, թե ինչ է տեղի ունենում […]

̰
Եղած բյուջետային միջոցների շրջանակում մոտ 20-22%-ի չափով հնարավորություն է լինում բարելավել աշխատավարձի մակարդակը

11:00 13.11.2018

ԱԺ-ում այսօր մեկնարկել է հերթական քառօրյան: Նիստերի օրակարգի նախագծում 11 հարց է, այդ թվում՝ «2019 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը: Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանն իր ելույթի ընթացքում ներկայացրել է նախագիծը: Նա մասնավորապես վստահեցրել է, որ եղած ֆինանսական միջոցները բավարար են վարձատրության համակարգն էապես փոխելու համար: «Ես կուզենայի մի քանի լուծումներ, որոնք ներկայումս քննարկման փուլում […]

̰
Էնքան են ազատություն տվել ԿԲ-ին, որ ինչ ուզում` անում է. Հրանտ Բագրատյան

22:31 22.10.2018

«Նախորդ կառավարության ներկայացուցիչները ավելի զիլ թվեր էին ասում: Ես քանի անգամ երրորդ նախագահին ասել եմ․ «Էդ ինչեր ես ասում՝ բանկերում ակտիվները 20 տոկոսով ավելացել են: Դա ի՞նչ թիվ է, որ ասում ես»: Ինձ պատասխանում է՝ վա՞տ է, շատ վարկավորել ենք, նշանակում է պահանջ կա։ Բայց ես ասում եմ․«Այ ցավդ տանեմ, դու ստուգե՞լ ես էդ վարկավորման […]

̰
Տնտեսական աճի ցուցանիշը աղետալիորեն նվազում է. Հրանտ Բագրատյան

19:57 22.10.2018

«Կոռուպցիայով ձերբակալված մարդ այսօր գոյություն չունի: Ինձ հայտնի չէ մամուլով ոչ ոք, ոչ մի դեպք ու անցել է 6 ամիս: Հայտարարվել է, որ 38.1 մլրդ դրամ բերել են բյուջե: Օրինակ՝ Տարոն Մարգարյանը բյուջե մուծեց իբր թե 1 մլրդ 800 մլն դրամ, բայց չի բացատրվում, թե դա ինչ էր: Եթե էսքան բերել եք, բա էս տարվա […]

̰
Ի՞նչ կլինի, եթե մինչև տարեվերջ չընդունվի 2019 թվականի բյուջեն

18:13 16.10.2018

Կենսաթոշակները և նպաստները ամբողջ ծավալով կշարունակվեն վճարվել, եթե նույնիսկ հունվարի 1-ի դրությամբ (բյուջետային տարվա սկիզբ) նոր բյուջեն Ազգային ժողովում ընդունված ու նախագահի ստորագրությամբ հաստատված չլինի։ Սա օրենքի պահանջ է, և բյուջեի չընդունվելը սրա վրա չի ազդի, ի տարբերություն այլ ոլորտների։ Միացյալ Նահանգներում այսպիսի դեպքերը կոչվում են «շաթդաուն» («անջատում»)։ Եվ պատճառն այն է, որ եթե բյուջեն […]

̰
Պետական եկամուտները 2018-ի առաջին կիսամյակում աճել են 15.6 տոկոսով. ՊԵԿ նախագահ

14:06 13.07.2018

«2018-ի առաջին կիսամյակում պետական բյուջեի եկամուտների աճը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, կազմել է 88.2 մլրդ. դրամ կամ 15․6 տոկոս: Այդ թվում՝ հարկային մասով աճը կազմել է 68.9 մլրդ. դրամ կամ 16․1 տոկոս, իսկ մաքսային մասով՝ 19.3 մլրդ. դրամ կամ 14․4 տոկոս»,- հուլիսի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Ավել հավաքված […]

̰
ԵՄ-ից բյուջեի ներարկումները փոշիացվել են տարբեր անկապ ծրագրերի վրա. Նաիրա Զոհրաբյան

16:02 31.05.2018

«Եվրամիությունից ստացվող դրամաշնորհները ու ոչ միայն, նաև ԵՄ-ից բյուջեի ներարկումները փոշիացվել են տարբեր անկապ և անիմաստ ծրագրերի վրա: 2-3 հատ մայկա են տպել, հակածխախոտային պայքար, կանանց դեմ բռնությունների համար և այլն»,- ԱԺ-ում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ նման հայտարարություն արեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նա հարց ուղղեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին, թե արդյոք նա չի […]

̰
2016թ համեմատությամբ 2017-ին բյուջեի եկամուտներն աճել են 5,6 տոկոսով

17:21 19.01.2018

2017 թ. պետբյուջեի եկամուտները կազմել են 1237,2 մլրդ. դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 5,6 տոկոսով: Այս մասին այսօր վարչապետ Կարեն Կարապետյանին տեղեկացրել է ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

̰
Այն, ինչ մենք բյուջեով նախատեսել էինք, գերակատարել ենք. Կարեն Կարապետյան

16:32 19.01.2018

Ֆինանսների նախարարությունում ծանոթանալով 2017 թ. բյուջեի կատարողականին՝ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է հանրությանը հնարավորինս շուտ իրազեկել 2017թ. պետական բյուջեի գերակատարման արդյունքների վերաբերյալ.

̰
Խորհրդարանում քննարկում են 2018 թվականի պետական բյուջեն:

11:05 06.12.2017

Ըստ Վարդան Արամյանի՝ եթե առաջարկներն ընդհանուր գծերով ներկայացնենք, ապա առաջին խումբը սոցիալ-տնտեսական վիճակին, համայնքային նշանակության խնդիրներին է վերաբերում: Երկորդ խումբը վերաբերում է որոշակի ոլորտներում գումար ավելացնելուն: Իսկ երրորդը՝ տնտեսական քաղաքականությանը:

̰
BACK_TO_TOP