15:34 03.06.2019
Հրապարակվել է լուսանկար, որտեղ պատկերված են ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ու Երևանի քաղաքապետարանի ավագանու ԲՀԿ անդամ Միքայել Մանրիկյանը: Նրանց ընկերակցում է կապիկ Լիզան:
18:46 23.05.2019
ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նախագիծ է ներկայացրել, որով առաջարկում է ԱԺ արտահերթ, արտագնա նիստեր անցկացնել մարզերում և այդ նիստերը նվիրել կոնկրետ մարզերի խնդիրներին։ Այս մասին առաջարկը նա այսօր ներկայացրեց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում։ Բագրատյանի խոսքով՝ պատգամավորների մի մասը երբեմն կամավոր գնում է մարզեր, շփվում ընտրողների հետ, բայց բոլորը չէ, որ այդպես են վարվում։ Իսկ […]
12:57 26.01.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն Facebook-ում գրառում է կատարել՝ պարզաբանում պահանջելով Երևանի քաղաքապետարանից: Ըստ Խաչատրյանի՝ քաղաքապետարանում մի ծրագրի վերաբերյալ քննարկում է կազմակերպվել, որին չեն հրավիրվել ավագանու «Լույս» խմբակցության անդամները: Ավելի ուշ քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանն անդրադարձել է հայտարաությանը՝ նշելով, որ «եղել է թյուրիմացություն, որը, անշուշտ, կշտկվի»: «Նաև տեղեկացնում եմ, […]
11:48 26.01.2019
Երևանի ավագանուն «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն Facebook-ում գրառում է կատարել՝ պարզաբանում պահանջելով Երևանի քաղաքապետարանից: Ըստ Խաչատրյանի՝ քաղաքապետարանում մի ծրագրի վերաբերյալ քննարկում է կազմակերպվել, որին չեն հրավիրվել ավագանու «Լույս» խմբակցության անդամները: «Մենք միամտորեն կարծում ենք, թե հանրապետական մտածողության և գործելաոճի ժամանակաշրջանն այլևս պատմությունն է, որ եկել է իսկապես աշխատելու և համագործակցելու ժամանակը: Համագործակցություն, որն առաջին […]
13:14 06.12.2018
«Օդ ու ջրի պես անհրաժեշտություն է բնակելի շենքերի կառուցումը։ Չեմ ասում՝ ձրի։ Բայց պետք է երկու սիրող, իրար համար տանջվող, իրար մասին մտածող երիտասարդներին ամուսնանալու հնարավորություն տալ։ Եթե յուրաքանչյուրը 120, 150, 180 հազար դրամ աշխատավարձ է ստանում, ապա 65 հազարը մեծ ուրախությամբ վճարեն տան գումար, երջանիկ ապրեն»,- Մարզահամերգային համալիրում կայացած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հավաքի ժամանակ […]
16:26 05.12.2018
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը Գեղարքունիքի մարզում նախընտրական հանդիպումներ է ունեցել ընտրողների հետ: Առաջին կանգառը Մարտունի քաղաքում էր: ԲՀԿ առաջնորդը ներկայացրել է կուսակցության նախընտրական ծրագրերն ու կարևորել գյուղատնտեսական ոլորտի, փոքր ու միջին, բիզնեսի, երիտասարդ ընտանիքների մատչելի վարկավորման հնարավորությունների ստեղծումը: «Ամբողջ աշխարհում տրամադրվում են վարկեր, մեր երկրին էլ է տրամադրվել, բայց ոչ մեկը 2-3 տոկոսով […]
15:02 03.12.2018
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը քարոզարշավի 7-րդ օրն անցկացրել է Արմավիրի մարզում: Մինչ հանրահավաքի սկիզբը Գագիկ Ծառուկյանը քայլել է Արմավիր քաղաքի կենտրոնական փողոցով: Քայլերթի ընթացքում ԲՀԿ առաջնորդին մոտեցել են քաղաքացիներ ու նամակներ հանձնել: Հանրահավաքի ընթացքում, իր ելույթի ժամանակ անդրադառնալով կուսակցության ծրագրերին, Գագիկ Ծառուկյանը կարևորել է երիտասարդների հիմնախնդիրները, այդ թվում՝ ուսման վարձավճարների հարցը: «Այսօր ուսանողն […]
17:26 26.11.2018
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը 12 օրերի ընթացքում կլինի բոլոր մարզերում, կհանդիպի ընտրողների հետ: Կուսակցության ռեյտինգայինով առաջադրված թեկնածուները հանդիպումներ կունենան նաև իրենց ընտրատարածքներում: Այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ նոյեմբերի 26-ին ասացին Միքայել Մելքումյանն ու Գևորգ Պետրոսյանը: «Երբևիցե երկրի տնտեսական զարգացման խնդիրները չպետք է հակադրել մարդկանց սոցիալական խնդիրների լուծմանը: Օրինակ, եթե ասում ենք՝ պետք է […]
14:36 31.10.2018
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Վահան Կարապետյանը, որը վերջերս դուրս է եկել «Բարգաված Հայաստան» կուսակցությունից, այսօր SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադարձել է իր այդ որոշմանը՝ նշելով, որ որոշ տարաձայնությունների պատճառով է գնացել այդ քայլին: «Քաղաքապետի ընտրությունների գնալուց մեր մեջ տարաձայնություններ առաջացան, որն էլ դեմ էր իմ սկզբունքներին, ես կայացրեցի այդպիսի որոշում»,- ասել է Կարապետյանը: Լրագրողի ճշտող հարցին՝ […]
15:48 20.10.2018
«Ես հետևել եմ երեկվա բանավեճին՝ մի կողմից Հանրապետական կուսակցության և մյուս կողմից՝ կառավարության և ԸՕ-ի աշխատանքային խմբի հեղինակների տրամագծորեն տարբերվող տեսակետներին: Սա այն դեպքն է, որ ես պետք է ասեմ, որ երկուսն էլ ճիշտ են»,- ShantNews.am-ի հետ զրույցում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը խոսել է Ընտրական օրենսգրքի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի տված եզրակացությանը: Նաիրա Զոհրաբյանը շեշտեց, […]
19:55 15.10.2018
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ-ական Լյովա Խաչատրյանը լքել է կուսակցության շարքերը և SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել, որ այլևս չի ցանկանում այդ կուսակցության հետ ճանապարհ անցնել: Հարցին, թե նա երբ հասկացավ, որ չի ցանկանում այլևս ԲՀԿ-ի հետ քաղաքական ճանապարհը շարունակել, Լյովա Խաչատրյանն ասաց, որ ինքը «միշտ էլ հասկացել է, որ կուսակցական չէ»: «Առաջին հերթին՝ ես […]
12:17 03.10.2018
Էդմոն Մարուքյանն անուններ չի տալիս, բայց հաստատում է՝ որոշ պատգամավորներ վստահեցրել են՝ չեն առաջադրելու վարչապետի թեկնածու: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հանրահավաքի ընթացքում հայտարարել էր, որ ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու տարբերակներից մեկն էլ իր հրաժարականն է: Հրաժարականից հետո, եթե ԱԺ-ն սահմանված ժամկետում չառաջադրի վարչապետի թեկնածու, ապա կլուծարվի: Վարչապետը երեկ ուշ երեկոյան խորհրդարանական խմբակցությունների հետ, ըստ երևույթին, […]
14:56 29.09.2018
ԲՀԿ-ի հանդեպ տեղեկատվական տեռորն ու ապատեղեկատվության կատաղի գրոհը շարունակվում են։ Այս մասին Facebook-ում գրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Երևանու ավագանու անդամ Արման Աբովյանը: «Այսօր և երեկ համացանցը կրկին ողողվեց բացահայտ սուտ թեզերով, որոնք վերաբերվում են ԲՀԿ ին։ Առաջինը. մամուլը սկսեց տարածել տեղեկատվություն՝ իբր ԲՀԿ ի կողմից գործադիր նշանակված պաշտոնյաները միտումնավոր սաբոտաժի են ենթարկում իրենց ենթակայության […]
21:40 17.09.2018
Նոր Նորքի եկեղեցու մոտից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանն իր համակիրների ու իրենց սատարող երևանցիների հետ քայլերթով շարժվեց դեպի Տիգրան Մեծի այգի՝ ճանապարհին բարձրախոսով Երևանի զարգացման մասին խոսելով: Այգում հավաքվածների առաջ ավագանու թեկնածուները նախ խոսեցին՝ ներկայացնելով նախընտրական ծրագիրը՝ աղբի վերամշակումից մինչև սոցիալական ծրագրեր ու ներդրումների ներգրավում։ «Ես գաստրալյոր չեմ՝ հաղթեմ էլ, ապրելու եմ Երևանում, […]
17:39 02.07.2018
«Պատիվ ունեմ» ծրագրին դիմողների թիվն այս պահի դրությամբ գերազանցում է 250-ը: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը: Նա տեղեկացրեց, որ դեռ պետք է անցկացվեն ընտրական գործընթացներ, հանձնաժողովն ընտրի ծրագրի մասնակիցներին, նոր միայն հայտարարվի վերջնական թվի մասին: Դավթյանը նշեց, որ նույնը կարելի է ասել «Ես եմ» ծրագրի մասին: Հարցին՝ պաշտոնյաների […]