TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+1.09 oC

բիթքոին

Բելառուսում մայնինգի համար անհրաժեշտ սարքավորումներ արտադրող ընկերություն կստեղծվի

10:59 27.02.2018

Անցյալ տարվա դեկտեմբերին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ «թվային տնտեսության զարգացման մասին» հրամանագիրը ստորագրելուց հետո այդ երկրում սկսվեց մայնինգ-բում:

̰
Բիթքոինի արժեքի նվազման պատճառով անհայտ մեկը մեկ միլիարդով հարստացել է

16:05 23.02.2018

Երբ վերջին շրջանում բիթքոինի գինը սկսել է նվազել, անանուն մի թրեյդեր, այդ ժամանակահատվածում՝ փետրվարի 9-12-ը, գնել է ավելի քան 40 հազար բիթքոին:

̰
Հայաստանում բիթքոին մայնինգի կենտրոն կբացվի

16:19 08.02.2018

ECOS-M ընկերությունը համաձայնագիր է կնքել Հրազդանի ՋԷԿ-ի հետ, որը էլեկտրաէներգիա կմատակարարի 50 ՄՎտ հզորություն ունեցող մայնինգի կենտրոնի համար, ինչպես նաև կողմերը պայմանավորվել են հետագայում հզորությունները մինչև 200 ՄՎտ ավելացնելու հնարավորության մասին :

̰
Բիթքոինի արժեքը կտրուկ նվազել է

17:17 02.02.2018

Վերջին 24 ժամում այս կրիպտոարժույթի արժեքը իջել է ավելի քան 14%-ով:

̰
Թուրք ֆուտբոլիստին գնել են բիթքոինով

10:47 31.01.2018

Մի հետաքրքրաշարժ ֆուտբոլային տրանսֆեր է տեղի ունեցել վերջին օրերին։ Թուրքական «Հարունասթասպոր» ֆուտբոլային ակումբը ձեռք է բերել 22-ամյա թուրք ֆուտբոլիստ Օմար Ֆարուկի տրանսֆերը։ Բանն այն է, որ ֆուտբոլիստին ձեռք բերելու համար թուրքական ակումբը վճարել է 2500 լիրա գումար, իսկ գումարի մյուս մասը՝ շուրջ 440 եվրո, վճարել է կրիպտոարժույթով՝ փոխանցելով 0,0524 բիթքոին։

̰
5 միլիոն դոլար բիթքոին «Շինանյութի Սերգեյի» որդու և բարեկամի ազատության դիմաց

17:06 30.01.2018

Ռուսաստանի հետ սահմանին, իսկ ավելի կոնկրետ՝ Ուկրաինայի Սումիի մարզում ձերբակալել են 22-ամյա մի կնոջ և 41-ամյա մի տղամարդու: Այս մասին հաղորդում է fakty.ua-ն: Կասկածներ կան, որ նրանք հենց այն մարդիկ են, ովքեր փրկագնի դիմաց առևանգել էին հայ գործարար Սերգեյ Մանուկյանի («Շինանյութի Սերգեյ») որդուն և ազգականին: Այդ մասին կայքին հաղորդել է Կիևում ազգային ոստիկանության գլխավոր վարչության ղեկավար Անդրեյ Կրիշչենկոն:

̰
Ճապոնական Coincheck բորսան մոտ 400 մլն դոլարի կրիպտոարժույթ է կորցրել

14:15 27.01.2018

Երեկ՝ հունվարի 26-ի երեկոյան, Coincheck բորսան հայտարարել էր, որ 400 մլն դոլարն անօրինական ճանապարհով է դուրս բերվել:

̰
Կենսաբանը գաղտնազերծել է ԴՆԹ-ում կոդավորված բիթքոինը

20:53 25.01.2018

2015 թվականին պրոֆեսոր Նիկ Գոլդմանը մշակել էր մարդու ԴՆԹ-ում թվային ինֆորմացիայի պահպանման մեթոդը: Այդ մասին նա հայտարարել էր միջազգային տնտեսական համաժողովում ելույթի ժամանակ, ապա ցանկացողներին առաջարկել մի խնդիր լուծել: Նա ԴՆԹ-ների տարբեր նմուշներով սրվակներ էր բաժանել մարդկանց և խնդրել, որպեսզի նրանք վերծանեն դրանցում կոդավորված տեղեկությունը:

̰
Ինչո՞վ է երաշխավորված բիթքոինը. քննարկում Երևանում

16:28 24.01.2018

Փորձագետներից մեկը որպես հակաօրինակ բերեց վենեսուելական բոլիվարը, որ խիստ արժեզրկվել է վերջին տարիներին, թեև նույնպես երաշխավորված է կենտրոնական բանկի կողմից:

̰
Թաիլանդում ռուս զույգից 100 հազար դոլարի  բիթքոիններ են խլել

19:44 18.01.2018

Թաիլանդում հանցագործները թալանել են ռուսաստանցի զույգի: Միջադեպը տեղի է ունեցել այս շաբաթվա սկզբին՝ Փհուկեթ կղզում: Երկու օտարերկրացիներ հարձակվել են 23-ամյա ռուսաստանցի տղամարդու և նրա 28-ամյա ընկերուհու վրա՝ վարձակալած բնակարանում:

̰
Բիթքոինը վերականգնվում է ապատեղեկատվության պատճառով արժեզրկվելուց հետո

17:45 12.01.2018

Խոշոր անկումից հետո բիթքոինի փոխարժեքն այսօր վերականգնվել ու հասել է 13-14 հազար դոլարին։ Փոխարժեքի կտրուկ անկումը պայմանավորված էր այն լուրերի հետ, թե իբր Հարավային Կորեայում արգելելու են կրիպտոտարադրամների օգտագործումը։

̰
Բիթքոինի արժեքը մեկ գիշերում ընկել է շուրջ 9 տոկոսով

13:16 11.01.2018

Մեկ գիշերվա ընթացքում բիթքոինի էլեկտրոնային տարադրամի արժեքը նվազել է 8.7 տոկոսով՝ 14 հազար դոլարից հասնելով 13 հազարի:

̰
Ի՞նչ տեսք ունի հարստությունը՝ բիթքոինի ամենամեծ արտադրամասը Ռուսաստանում

12:21 09.01.2018

Ռուսաստանում բիթքոինի մայնինգով զբաղվող ամենամեծ հանգույցն իրոք արտադրամաս է։
Ռուսաստանում բիթքոինի մայնինգով զբաղվող ամենամեծ հանգույցն իրոք արտադրամաս է։ Ունի ինժեներներ, տեսախցիկներով հագեցած դիտարկման համակարգ, ծրագրային ապահովման մասնագետներ ու ամեն ինչ, ինչը հատուկ է արտադրությանը։

Այն ոչ թե մեկ համակարգիչ է, այլ 3000 սարքից բաղկացած միավորում, որն ամսական սպառում է ավելի քան 100 հազար դոլարի էլեկտրաէներգիա։ Բայց իր սեփականատերերին ապահովում 600 բիթքոին հասույթ, որը գրեթե 9 միլիոն դոլար գումար է ներկա փոխարժեքով։

Սա, բնականաբար, էժան հաճույք չէ։ Եվ խնդիրը միայն ամսական կոմունալ վճարումները չեն։ Ինքը՝ սարքավորումների համալիրը, սպասարկման մշտական կարիք ունի։ Ամեն առանձին սարքը ոչ միայն ներդրում է, այլև ժամանակի ընթացքում մաշվող կամ առնվազն բարոյապես մաշվող ապրանք։

Եթե Հայաստանում նման արտադրություն հիմնվեր, այն արդեն իսկ կհայտնվեր ուշադրության կենտորոնում որպես խոշոր բիզնես։

̰
Բիթքոինը հառնեց մոխիրներից․ փոխարժեքը կրկին աճում է

09:23 26.12.2017

Կրիպտոարժույթի փոխարժեքը ռեկորդային 24,6 տոկոսով ընկել էր դեկտեմբերի 22-ին՝ հասնելով 11 800 դոլարի։ Անկման պատճառը հայտնի չէ, սակայն դրան նպաստում է այն, որ այս արժույթը որևէ երկրի կենտրոնական բանկի կարգավորումներին չի ենթարկվում, ինչն էլ բերում է նման անկայունության։

̰
Բիթքոինը մեկ օրում նոր ռեկորդ է սահմանել՝ հատելով 15 հազար դոլարի շեմը

16:53 07.12.2017

Աշխարհում ամենահայտնի կրիպտոարժույթը՝ բիթքոինը, մեկ օրում հաղթահարել է իր երկրորդ առավելագույն շեմը՝ հասնելով մինչև 15 հազար դոլարի։ Coinmarketcap կայքի տեղեկություններով՝ բիթքոինը թանկացել է 17.4 տոկոսով՝ հասնելով մոտավորապես 15.3 հազար դոլարի։ Ընդ որում, Bitfinex բորսայում դրա արժեքը դեռևս 14.7 հազար դոլարը չի հատել։ Կրիպտոարժույթի շուկայի կապիտալացումն ընդհանուր առմամբ կազմել է 400.6 մլրդ դոլար, բիթքոինին բաժին է ընկել կեսից ավելին՝ 255.16 մլրդ դոլար։

Անցած ամիս բիթքոինի արժեքը շատ անկայուն էր մերթ աճում էր, մերթ նվազում, բայց արդեն 2-րդ շաբաթն անընդմեջ միայն աճում է։ Վերլուծաբանները, սակայն, չեն բացառում նոր կարճաժամկետ տապալում։

Նոյեմբերի 2-ին բիթքոինի գինը 7000 դոլարն էր հատել, սակայն նոյեմբերի 13-ին այն աննախադեպ անկում գրանցեց՝ հասնելով 5605 դոլարի: Բայց երկու օր չանցած այս կրիպտոարժույթը կրկին վերականգնեց իր ցուցանիշը՝ նորից անցնելով 7000 դոլարի շեմը: Իսկ արդեն նոյեմբերի 29-ին այն հատեց 10000 դոլարի շեմը:

Ի՞նչ է բիթքոինը

Բիթքոինը՝ թվային արժույթ է, որը պաշտպանվում է կրիպտոգրաֆիկական տեխնոլոգիաներով: Այն գոյություն ունի վիրտուալ կերպով, ֆիզիկական դրամական միավոր որպես այդպիսին չունի: Բիթքոինի կոնցեպտը ներկայացվել է Սատոշի Նակամոտոյի կողմից, որի ինքնությունը մինչ այժմ հստակ բացահայտված չէ. այս անունով գուցե անհատ կամ էլ մարդկանց խումբ է ներկայանում: Ապակենտրոնացված վճարային համակարգի կոնցեպցիան Նակամոտոն առաջ է քաշել 2008թ. հոկտեմբերի 31-ին:

Ինչու՞ է անհրաժեշտ կրիպտոարժույթը

Այս հարցի պատասխանը պարզ է: Այն պատճառով ինչի համար անհրաժեշտ է սովորական գումարը: Կրիպտոարժույթն ունի մի քանի առավելություն: Առաջին հերթին չի սպառնում ինֆլյացիան:

Հնարավո՞ր է գնումներ կատարել բիթքոիններով

Միանշանակ, հնարավոր է: Տարօրինակ կարող է թվալ, որ գումարը, որն, ըստ էության, ձեռքումդ չես կարող պահել, օժտված է գնողունակությամբ, բայց փաստ է, որ այն հնարավոր է փոխանակել սպրանքի կամ ծառայության դիմաց, ճիշտ այնպես, ինչպես թղթադրամները: Մի շարք երկրներում բիթքոիններով հնարավոր է ձեռք բերել ավիատոմսեր, գադջեթներ, վճարել կոմունալ ծառայությունները կամ էլ փաբում խմիչքի համար: Բիթքոիններով վճարումն ընդունում է նույնիսկ Microsoft ընկերությունը:

̰
Կիպրոսում բիթքոինի վաճառքի ավտոմատ սարք է տեղադրվել

16:13 30.11.2017

Ֆինանսա-տեխնոլոգիական Hello Group ընկերությունը Կիպրոսում տեղադրել է բիթքոինի վաճառքի ավտոմատ սարք, հայտնում է «Իզվեստիան»՝ վկայակոչելով Cyprus Mail-ին:

̰
Բիթքոինի արժեքը գերազանցել է սեփական ռեկորդը

15:35 17.11.2017

Նոյեմբերի 17-ի գիշերը Bifinex բորսայում բիթքոինի արժեքն առաջին անգամ հավասարվել էր 8000 դոլարի:

̰
Ռուսաստանում մտադիր են հարկային դաշտ բերել բիթքոինը

14:54 14.11.2017

Կրիպտոտարադրամների «արտադրությունը» (մայնինգը)՝ որպես իրավաբանական անձանց ու անհատ-ձեռներեցների գործունեություն, պետք է գրանցվի ու մտնի հարկային դաշտ։ Նման դիրքորոշում է հայտնել Ռուսաստանի Կենտրոնական բանկի փոխնախագահ Օլգա Սկորոբոգատովան։

̰
BACK_TO_TOP