20:32 04.08.2020
Բեյրութի նավահանգստի մոտակայքում հզոր պայթյուն է որոտացել: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ կա ավելի քան 100 վիրավոր։ Զոհերի մասին տեղեկություններ չկան: CNN-ի փոխանցմամբ՝ պայթյունի պատճառ է դարձել հրավառության համար նախատեսված պարագաների պահեստում բռնկված հրդեհը: BREAKING: Reports of a massive explosion near the Beirut port. Cause so far unknown. – […]
21:09 14.01.2020
Լիբանանում կրկին հակակառավարական ցույցեր են: Ակցիայի մասնակիցները բողոքում են իշխող էլիտայի դեմ՝ համարելով նրանց անարդյունավետ և կոռումպացված: Այս մասին հայտնել է Al Jazeera-ն: Երկրի մայրաքաղաք Բեյրութում և այլ քաղաքներում ցուցարարները փակել են կարևոր նշանակության փողոցները և այրել տարբեր իրեր: Բեյրութում ցույցերն ընթանում են «Հեղափոխությունը վերադառնում է» կարգախոսով: Լիբանանում բողոքի զանգվածային ակցիաները սկսվել են 2019-ի հոկտեմբերին: […]
15:11 21.12.2019
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում հակակառավարական զանգվածային բողոքի ակցիաները շարունակվում են: Ցուցարարները բողոքում են երկրի նախկին կրթության նախարարի և արդեն նորանշանակ վարչապետի դեմ: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Հասան Դիաբը սուննի է, սակայն խորհրդարանում նրան աջակցություն են ցուցաբերել շիա ուժերը և չեն պաշտպանել սուննիները: Բողոքի ակցիաների ընթացքում եղել են բախումներ իրավապահ մարմինների հետ: Ակցիայի մասնակիցները […]
16:03 19.11.2019
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում հակակառավարական զանգվածային բողոքի ակցիաներ են: Ցուցարարները արգելափակել են խորհրդարանի շենքի մուտքերը, որտեղ պետք է նիստ կայանար: Նրանք ճանապարհներին կառուցել են արգելապատնեշներ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ երբ պատգամավորներից մի քանիսը փորձել են անցնել դրանց միջով, ակցիայի մասնակիցները տարբեր առարկաներ են նետել նրանց վրա և մահակներով հարվածել են նրանց մեքենաներին: […]
10:32 24.12.2018
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում ցույցեր են: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Այստեղ հազարավոր ցուցարարներ բողոքում են կառավարության որդեգրած քաղաքականությունից և կենսապայմաններից: Բողոքի ցույցերը ցրելու համար քաղաք են ուղարկվել զրահապատ մեքենաներ: Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ցուցարարների և զինվորականների բախումներից հետո վերջիններիս հաջողվել է ցրել ցույցը: Ցույցերին մասնակցել են նաև Լիբանանի Կոմունիստական կուսակցության անդամները: