TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.45
  • RUBLE
    3.86
  • 409.74
WEATHER
+15.09 oC

ԲԴԽ

ԲԴԽ չափանիշներին չեմ համապատասխանում, չեմ կարող հավակնել այնտեղ պաշտոնի․ Զեյնալյան

17:36 10.06.2019

Արդարադատության նախարարի պաշտոնում պաշտոնավարումը Արտակ Զեյնալյանը շարունակելու է այնքան ժամանակ, քանի դեռ նրա հրաժարականը չի ընդունվել, ու նախագահի հրամանագիրը չի ստորագրվել։ Այս մասին այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս ասաց Զեյնալյանը։ Նա ասաց, որ ընդունել է քաղաքական որոշում, որն անակնկալ չի եղել վարչապետի համար։ Ինչ վերաբերում է իր հետագա քաղաքական գործունեությանը, Զեյնալյանը մանրամասներ չներկայացրեց։ Միայն ասաց, որ […]

̰
Չեմ կարծում, որ Գագիկ Հարությունյանը վեթինգով անցնել-չանցնելու խնդիր ուներ. Հայկ Հովհաննիսյան

23:18 27.05.2019

«Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանը խոսել է դատական համակարգի խնդիրների մասին:  Նա անդրադարձել է ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականին և նշել. «Չեմ կարծում, որ Գագիկ Հարությունյանը վեթինգով անցնել-չանցնելու խնդիր ուներ: Նայելով Գագիկ Հարությունյանի աշխատանքային ուղուն, անցյալին և ապագային՝ կարող եմ ասել, որ նա ամեն բան միշտ հաշվարկում է: Մարդիկ դժգոհ էին […]

̰
Մեզ հարկավոր է, ոչ թե վիրաբուժական, այլ միկրովիրաբուժական մոտեցում. Հայկ Հովհաննիսյան

21:17 27.05.2019

«Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանը խոսել է անցումային արդարադատության անհրաժեշտության մասին և նշել, որ մեզ հարկավոր է, ոչ թե վիրաբուժական, այլ միկրովիրաբուժական մոտեցում. «Համակարգը պառկեցնելը չի բխում հենց այն քաղաքացիների շահից, ովքեր փակում են դատարանների դռները: Մենք պետք է «ուռուցքը» զգույշ հեռացնենք, որ համակարգը չմահանա: Պետք է սկսենք բուժել համակարգը՝ օգտագործելով […]

̰
Իրականում Գագիկ Հարությունյանն ունի հզոր միջազգային կապեր. Հայկ Հովհաննիսյան

20:54 27.05.2019

«Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանն ասել է, որ ԲԴԽ անդամները հաճախ ստանում են տեղեկություններ անձնանց մասին, որտեղ նշված են լինում, որ անձը ունի կոռուպցիոն հակումներ և այդ դեպքում ԲԴԽ անդամի խոսքերով՝ պետք է համապատասխան ստուգումներ կատարել: Խոսելով ԲԴԽ նախագահի հրաժարականի և վեթինգի մասին՝ նա նշեց. «Իրականում Գագիկ Հարությունյանը ունի հզոր միջազգային […]

̰
Իրականում ԲԴԽ-ն վեթինգն արդեն սկսել էր. Հայկ Հովհաննիսյան

20:34 27.05.2019

«Իրականում ԲԴԽ-ն վեթինգն արդեն սկսել էր: Մոտ կես տարի մենք համոզում էինք արդարադատության նախարարին, որ նա կարգապահական վարույթներ ուղարկի: Բոլոր դեպքերում մենք ունենք նախազգուշացում, խիստ նախազգուշացում, ընդհուպ դատավորներից մեկի դեպքում տեղի ունեցավ լիազորությունների դադարեցում»,- ասել  է ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում: Նա նշեց, որ բոլորը մեղադրում են ԲԴԽ-ին, սակայն կանոնադրությամբ Բարձրագույն […]

̰
Երրորդ իշխանությունն այսօր ակնհայտ սաբոտաժ է անում. Մանուկյան

17:23 24.05.2019

ԱԺ լսումների ընթացքում ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանն իր ելույթը սկսեց շնորհավորանքով, որ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարական է տվել: «Սա կոնկրետ քայլ է այն խնդրի ուղղությամբ, որի մասին խոսում ենք: Իրոք, շնորհավորելու հարց է»,- ասաց նա: Այնուհետև նա խոսեց անցումային արդարադատության մասին: «Երրորդ իշխանությունն այսօր ակնհայտ սաբոտաժ է անում: Սրա դեմը չառնելը հանցագործություն է, խնդիրը […]

̰
Գագիկ Հարությունյանի հրաժարականի լուրը հաստատվեց

11:58 24.05.2019

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲԴԽ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արման Խաչատրյանը: Նա հրապարակել է նաև հրաժարականի փաստաթուղթը:

̰
Դեռևս չճշտված տվյալներով` ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարական է տվել

11:51 24.05.2019

Մամուլում լուրեր են տարածվել այն մասին, որ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարականի մասին դիմում է գրել: Հիշեցնենք, որ երեկ մի շարք քաղաքացիներ հավաքվել էին Խորհրդի շենքի մոտ՝ պահանջելով Հարությունյանի հրաժարականը: Այս պահին SHANTNEWS.am-ը փորձում է պաշտոնական մեկնաբանություն ստանալ ԲԴԽ-ից: Գագիկ Հարությունյանը Բարձրագույն դատական խորհրդի կողմից Խորհրդի նախագահ է ընտրվել 2018թ. մարտի 5-ին:

̰
Համակարգային փոփոխությունները գլոբալ խնդիր են. Գագիկ Հարությունյան

16:27 10.04.2019

«ԲԴԽ-ում փոփոխություններ չեն սպասվում, մի խնդիր ունենք, որ դատավորների ընդհանուր ժողովը չի կարողանում մեկ թափուր տեղը համալրել, և դա խնդիր է առաջացնում, ու եթե այդ հարցը լուծվի ամբողջական կազմով, խորհուրդը կկարողանա աշխատել»,- ապրիլի 10-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը: Նա, խոսելով խնդիրներից, նշեց, որ կան մի շարք այլ խնդիրներ, որ մտահոգում են: […]

̰
Արդարադատության համար առնվազն 4 երաշխիք է պետք, և ես համոզված եմ, որ այդ երաշխիքներն այսօր էլ անբավարար են. Գագիկ Հարությունյան

15:51 10.04.2019

«Դուք այդ խանգարողներին տեսնում եք սուբյեկտիվ դաշտում, ես տեսնում եմ հանգամանքների մեջ»,- այսօր՝ ապրիլի 10-ին, ԲԴԽ-ի գործունեության տարեկան ամփոփումից հետո պատասխանելով լրագրողների հարցերին` ասաց ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը` ի պատասխան լրագրողների հարցին, թե ում նկատի ուներ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով իր ելույթում ասաց, որ կարող են լինել դատական համակարգի բարեփոխմանը խանգարողներ: Խանգարող հանգամանքներ կարող են […]

̰
Ոչ մի կոռումպացված պաշտոնյա չի կարող գիշերը հանգիստ քնել. Նիկոլ Փաշինյան

14:40 10.04.2019

«Անկախության հռչակման առաջին օրից խոսել ենք անկախ դատական համակարգ ունենալու մասին, բայց այդպես էլ չենք կարողացել ունենալ այնպիսի դատական համակարգ, որը կապահովի արդարությունը երկրում, օրինականությունը, հակակշիռների և փոխզսպումների մեխանիզմը»,- այսօր՝ ապրիլի 10-ին, ԲԴԽ գործունեության տարեկան ամփոփման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Իր ելույթում նա ասաց, որ Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխությունների և դրանք ինստիտուցիոնալ առումով ամրագրելու […]

̰
Նվազագույնի հասցնել կոռուպցիոն ռիսկերը, բարձրացնել հանրային վստահությունն արդարադատության նկատմամբ. ԲԴԽ-ն ամփոփում է գործունեության վերջին 1 տարին

13:48 10.04.2019

Բարձրագույն դատական խորհուրդն ամփոփում է իր գործունեության վերջին 1 տարին: Ներկա է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը ողջունեց ներկաներին և նշեց, որ ներկայացվելու են ոչ միայն վերջին մեկ տարում կատարված աշխատանքները, այլև ռազմավարական ծրագրերը, որոնք արդեն ընթացքի մեջ են: Մինչ հաշվետվության ներկայացումը ցուցադրվեց ԲԴԽ-ի կառուցվածքի, փոփոխությունների ու գործունեության մասին պատմող երկու տեսահոլովակ: […]

̰
Դատավոր Արայիկ Մելքումյանի նկատմամբ ԲԴԽ-ն կիրառեց ամենախիստ կարգապահական տույժը

17:00 14.02.2019

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանի նկատմամբ Բարձրագույն դատական խորհուրդն այսօր՝ փետրվարի 14-ին, կիրառեց ամենախիստ կարգապահական տույժը՝ նրա լիազորությունները դադարեցվեցին: Որոշումը հրապարակեց ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը: Գործը քննվել է բոլոր կողմերի ներկայությամբ, դռնբաց նիստում: Դատավորին կարգապահական տույժի ենթարկելու միջնորդություն ներկայացրել էր արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, 2018թ.-ի դեկտեմբերի 25-ին: Ելնելով քննության արդյունքներից և ղեկավարվելով […]

̰
Արփինե Հովհաննիսյանը դժգոհել է Բարձրագույն դատական խորհրդի աշխատանքից

14:04 09.01.2019

Արդարադատության նախկին նախարար, ԱԺ փոխնախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝  դժգոհելով Բարձրագույն դատական խորհրդի աշխատանքից: Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև: «Բարձրագույն դատական խորհուրդը շարունակում է զարմացնել։ Գրառումս համարեք մասնագիտական, ոչ թե քաղաքական դիտարկում։ Այս հարցին չէի կարող չանդրադառնալ, հատկապես, որ այն հոգեհարազատ է իմ առաջիկա գործունեությանը: Բացի դրանից՝ ես խորհրդարանում կողմ եմ քվեարկել […]

̰
ԲԴԽ արտահերթ նիստ հրավիրելու պահանջով դատավորներն ստորագրահավաք չեն նախաձեռնել. ԲԴԽ պարզաբանումը

14:45 07.09.2018

Դատական դեպարտամենտի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը հերքել է «Ժողովուրդ» օրաթերթի նյութում հնչող կարծիքները, որ դատավորները, որոնք չեն ընտրվել Սնանկության գործով դատարանի կազմում, հերթով դիմում են դատարան՝ բողոքարկելով ԲԴԽ որոշումները: Տարածած պարզաբանման մեջ ասված է. «Բարձրագույն դատական խորհուրդը ողջամտորեն ակնկալում է, որպեսզի մամուլի հրապարակումները չլինեն մտացածին, չխաթարեն անկախ դատական իշխանության կայացման բնականոն գործընթացը, իսկ դրա […]

̰
ԱԺ-ում այսօր կընտրեն Բարձրագույն դատական խորհրդի անդամներին

09:02 28.02.2018

ԱԺ-ում մեկնարկել է ԱԺ-ի հերթական նիստը, որտեղ քվեարկության են դրվելու Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածությունները: Ընտրություններից անմիջապես հետո Բարձրագույն դատական խորհրդի անդամները երդվելու են։ ԱԺ կողմից ընտրվող բարձրագույն դատական խորհրդի հինգ անդամների պաշտոններում առաջադրվել են ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը, ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի դոցենտ, գիտությունների թեկնածու Լիպարիտ Մելիքջանյանը, փաստաբան Հայկ Հովհաննիսյանը և ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների թեկնածու Սերգեյ Մեղրյանը:

̰
BACK_TO_TOP