11:49 18.02.2020
Խոշոր հրդեհ է բռնկվել Ադրբեջանի մայրաքաղաքում: Այրվում է Բաքվի «Սադարակ» առևտրի կենտրոնը: Համաձայն նախնական տվյալների՝ հրդեհը բռնկվել է կենտրոնական հատվածում, ինչը դժվարացնում է հրշեջների և փրկարարների աշխատանքը: Կրակի ճիրաններում է հայտնվել մի քանի խանութ: Վիրավորվել է 8 մարդ: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: «Սադարակ» առևտրի կենտրոնը զբաղեցնում է 100 հա տարածք: Այն […]
12:56 10.12.2019
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Բաքվում: Ադրբեջանի մայրաքաղաքի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել «Euro home» շինանյութերի շուկայում: Տուժել է 2 մարդ: Այս մասին հայտնել է այդ երկրի արտակարգ իրավիճակների նախարարությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ հրդեհը բռնկվել է Բինագադիի շրջանում: RIA Novosti-ին ականատեսները հայտնել են, որ հրդեհը բռնկվել է շինանյութերի խանութներից մեկում, ինչից հետո կրակը տարածվել է շուկայի […]
16:34 29.05.2019
«Արսենալի» երկրպագուները Բաքվում ակնհայտորեն ավելի շատ են, քան «Չելսի»-ինը: Նախօրեին «Արսենալի» երկրպագուները տարածել էին տեսահոլովակ, որտեղ երկրպագուների մեծ խումբը երգում է հետևյալ բառերով. «We’ve been to Qarabag and everywhere, Shagged brasses in Cologne, And now we’re off to Baku, To Bring Europa home!», ինչը թարգմանաբար նշանակում է՝ «Մենք եղել ենք Ղարաբաղում և ամենուր, Քյոլնում լվացել ենք բոլորի ուղեղները […]
16:30 29.05.2019
Համացանցում տեսահոլովակ է հրապարակվել, որում երևում է, որ Բաքվում «Արսենալի» երկրպագուները լուսանկարվում են Անգլիայի դրոշով, որի վրա պատկերված է թնդանոթը՝ «Արսենալի» ֆուտբոլային ակումբի խորհրդանիշը, ինչպես նաև գրված է Essex Gooners: Ակնհայտ է, որ «Արսենալի» երկրպագուները ժամանել են Էսեքսից: Հանկարծ տղաներից մեկը գողանում է դրոշն ու փախչում: Բրիտանացիները փորձում են հասնել նրա հետևից: Դժվար է կռահել` […]
12:50 23.05.2019
«Amnesty International» իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի մայրաքաղաքում ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի եզրափակչի անցկացման մասին: Կազմակերպության բրիտանական գրասենյակի տնօրեն Քեյթ Ալենը հայտարարության մեջ նշում է, որ «Amnesty International»-ը ՈՒԵՖԱ-ի վրա ճնշում է գործադրում և կարծում է, որ Ադրբեջանին չպետք է թույլ տալ «թաքցնել իր սպառնալիքի հեղինակությունը սպորտի միջոցով՝ մարդու իրավունքների ոլորտում»: «Ադրբեջանը գտնվում է մարդու […]
15:19 26.03.2019
Հրշեջներին հաջողվել է մարել Բաքվի «Դիգլաս» առևտրի խոշոր կենտրոնում բռնկված հրդեհը: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության տարածած հաղորդագրությանը: Զոհեր չկան: Ավելի վաղ SHANTNEWS.AM-ը հայտնել էր, որ Բաքվի «Դիգլաս» առևտրի կենտրոնում առավոտյան հրդեհ էր բռնկվել: 4 հարկանի կենտրոնի շենքից մարդկանց անմիջապես տարհանել էին: Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել էր […]
21:08 18.01.2019
Այսօր ՌԴ արտաքին գործերի նախարարությունը հատուկ հայտարարություն է տարածել, որով պարզաբանումներ է ակնկալում Բաքվից՝ այդ երկրի տարածք ծագումով հայ ռուսաստանցիների մուտքի արգելման յուրաքանչյուր միջադեպի շուրջ: Այս մասին գրված է ՌԴ արտաքին գործերի նախարարության կայքում: «Ծանոթացանք Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայության արձագանքին՝ կապված մեր կողմից արված հայտարարությանը՝ այդ երկրի տարածք հայկական արմատներով ՌԴ քաղաքացիների մուտքի արգելմանը: Նշում […]
15:44 17.01.2019
Բաքվում և Ապշերոնյան թերակղզում փոթորիկ է: Այս մասին տեղեկանում ենք ադրբեջանական լրատվամիջոցներից: Ըստ լրատվամիջոցի՝ այսօր Բաքվում և Ապշերոնյան թերակղզում քամու առավելագույն արագությունը կազմել է 28-36 մ/վ: Կասպից ծովի ալիքների բարձրությունը որոշ հատվածներում հասել է 5,3 մետրի: Բաքվում և Ապշերոնյան թերակղզում օդի ջերմաստիճանը 4 աստիճանով տաք է. տեղում է թաց ձյուն:
15:00 09.01.2019
Բաքվի Յասմալի շրջանում, մեկհարկանի երկսենյականոց փայտե տանը պայթյուն է տեղի ունեցել, որից հետո հրդեհ է բռնկվել, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Համաձայն տեղեկությունների՝ պայթյունի ալիքի հետևանքով տան պատը փլուզվել է դրսում կայանած մեքենայի վրա: Հրդեհի հետևանքով այրվել են տան կոնստրուկցիաները: Հրշեջ փրկարարները տանը հայտնաբերել են ընտանիքի անդամներից երկուսի դիերը: Կրակը մարվել է հրշեջների կողմից: Դեպքի առթիվ […]
19:42 13.10.2018
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում՝ Բադամդարե բնակելի թաղամասով անցնող ավտոճանապարհի մոտ, սաստիկ սողանք է տեղի ունեցել: Այս մասին հայտնել է 1news.az-ը: Էկոլոգիայի և բնական ռեսուրսների նախարարության երկրաբանական հետախուզության ծառայության մասնագետները դեպքի վայրում հերթապահություն են իրականացնում: Աղբյուրի վերջին տվյալների համաձայն՝ սողանքի ակտիվության դինամիկան չի դադարում: Հենապատից ներքև շարունակվում է սողացող զանգվածի հոսքը: Նշվում է, որ սողանքի պատճառով հենապատն արդեն ցած է […]
17:58 01.08.2018
Բաքուն ԵԱՀԿ անդամներին կոչ է արել Երևանից պահանջել զորքերի դուրսբերումը Արցախից: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալության ադրբեջանական ծառայությունը: «Մենք համառորեն կոչ ենք անում ԵԱՀԿ բոլոր անդամներին կոշտ և միանշանակ պահանջել Հայաստանից կատարել իր հանձնառությունները Հելսինկյան եզրափակիչ համաձայնագրի և միջազգային մյուս իրավական փաստաթղթերի համաձայն. դադարեցնել Ադրբեջանի դեմ կիրառվող ուժն ու դուրս բերել զորքերը Արցախի […]
16:56 17.03.2018
ասնակիցները հայտարարել են, որ Ադրբեջանը չունի այն երկրի դեսպանատան կարիքը, որը աջակցում է «անջատողականությանն ու ագրեսիային»: Նրանք պահանջել են փակել Բաքվում գտնվող ԱՄՆ դեսպանմատունը:
18:35 12.02.2018
Նախարարն անդրադարձել է Ադրբեջանի՝ Ռուսաստանից սպառազինության գնման փաստին: Նա նշել է, որ բոլոր հնարավոր ուղիներն օգտագործելով սպառազինություն ձեռք բերելու Բաքվի ձգտումը բնական է։
12:11 07.02.2018
Ադրբեջանի իշխանական կուլիսներում գործող առանձին կլանները պայքարում են իրենց ազդեցությունը մեծացնելու համար