12:26 05.06.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ հունիսի 5-ին, լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Մարտի 1-ի գործին: Լրագրողները նախ` ցանկացել են լսել վարչապետի գնահատականը և հետո հետաքրքրվել են` արդյո՞ք 11 տարի անց սպանության համար նախկին բարձրաստիճան պաշտոնյայի ձերբակալությունը կարող է շղթայաձև բերել նաև մյուս սպանությունների բացահայտմանը: «Սա նախ` ցույց է տալիս ՀՔԾ հետևողական աշխատանքը և բոլորս ենք հասկանում, […]
13:01 01.05.2019
Ապրիլի 29-ին ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում հաղորդում է ստացվել, որ Երևանում գործող «Պիկոնետ Տեքնոլոջիս» ՍՊ ընկերության աշխատակիցները ԱՄՆ և Կանադայի օգտատերերի շրջանում տարածում են համակարգչի անվտանգությանը վերաբերող կեղծ նախազգուշացումներ։ Դրանցում նշվում է, որ խնդիրը վերացնելու համար անհրաժեշտ է զանգահարել անվճար հեռախոսահամարով։ Տվյալ հեռախոսահամարի զանգերին ևս պատասխանում են ընկերության աշխատակիցները և իբր խնդիրը լուծելու համար զանգահարած […]
17:45 25.01.2019
Ոստիկանությունը կոռուպցիոն երևույթների բացահայտման և կոռուպցիոն ռիսկերի կանխման համատեքստում կարևորում է համակարգում տեղ գտած արատավոր երևույթների դեմ ամենօրյա պայքարը: Մասնավորապես՝ ներքին անվտանգության վարչության իրականացրած ծառայողական քննությունների շրջանակում ձեռնարկված ծավալուն միջոցառումների և ոստիկանության ՊՊԳ վարչության ենթակա ստորաբաժանումներում կատարված ստուգումների արդյունքում նախնական հայտնաբերվել են հիշյալ ստորաբաժանումների պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված 394.826.218 դրամի ֆինանսական խախտումներ ու չարաշահումներ: […]
12:26 31.10.2018
«Պետական եկամուտների կոմիտեի Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից 2018 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին կանխվել է մաքսային իրավախախտման 126 փորձ, որոնցից 70-ով հարուցվել է քրեական գործ»,- այս մասին այսօր՝ հոկտեմբերի 31-ին, հայտարարել է ՀՀ ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Վարդան Վարդանյանը: Մասնավորապես, հայտնաբերվել է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մաքսանենգության մի քանի խոշոր խմբաքանակ: «Մաքսանենգները փորձել […]
19:22 31.08.2018
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ձեռք բերել, որ Գեղարքունիքի մարզի Ակունք համայնքի ղեկավարը չարաշահումներ է թույլ տվել։ Գեղարքունիքի ոստիկանների հետ համատեղ շարունակված միջոցառումներով գլխավոր վարչության ծառայողները պարզել են հետևյալը։ Նախնական տվյալներով՝ Արծրուն Ղարիբյանը պաշտոնավարման տարիներին, անձնական շահագրգռվածությունից ելնելով, […]
19:18 31.08.2018
Օգոստոսի 28-ին ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ Վաղաշեն համայնքի ղեկավար Արթուր Սուվարյանը պաշտոնավարման ընթացքում չարաշահումներ է թույլ տվել։ Ըստ տեղեկությունների՝ Սուվարյանը համայնքի բյուջեից գումարներ էր յուրացրել և տևական ժամանակ բացակայելով հանրապետությունից՝ աշխատավարձ է ստացել: Ստացված տեղեկություններն իրացվել են ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Մարտունու […]
11:32 09.02.2018
Այսօր ՀՀ գլխավոր դատախազությունում գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի գլխավորությամբ տեղի է ունեցել կոլեգիայի նիստ: Փակ նիստից հետո Արթուր Դավթյանը լրագրողներին մանրամասներ է ներկայացրել նիստի ընթացքից՝ մասնավորապես, նստի ընթացքում ներկայացվել են քրեական հետապնդման ոլորտում արված աշխատանքներն ու ամփոփվել արդյունքները:
10:55 21.12.2017
Հարկային կարգապահության արդյունավետության բարձրացմանն ուղղված հսկողական միջոցառումներով Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է բացահայտել ստվերային գործունեության դեպքեր: Ինչպես հայտնում են ՊԵԿ տեղեկատվության վարչությունից, օրերս իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ մինչև ավտոտրանսպորտային գործունեություն սկսելն ընկերությունը երթուղային 10 միկրոավտոբուսի համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ հայտարարություն-հաշվարկ հարկային մարմին չի ներկայացրել: