20:57 01.12.2018
Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 1-ին Դրմբոն գյուղում ներկա է գտնվել <<Բեյզ Մեթըլս>> ընկերության քարի վերամշակման նոր գործարանի բացման հանդիսավոր արարողությանը: Նախագահը կարեւորել է արտադրական այս նոր միավորման գործարկումը, նշելով, որ այն շոշափելի դերակատարություն կունենա ոչ միայն Մարտակերտի շրջանի, այլ նաեւ Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման գործում: Միջոցառմանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:
13:50 01.12.2018
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը արձագանքել է Ռուսաստանի ԱԳՆ այն հայտարարությանը ու ընդդիմացել այն խոսքերին, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանին Ռուսաստան այցելելու թույլտվություն տալը չի խախտում Արցախյան հակամարտության կարգավորման գործում Ռուսաստանի միջնորդական առաքելության նորմերը։ «Եթե հետևենք Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տրամաբանությանը, ապա Բակո Սահակյանը մեկնել էր Բայկալ լիճ հանգստանալու, ոչ թե Մոսկվա»,– նշվում է հաղորդագրության մեջ։ […]
20:24 30.11.2018
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ Քննարկվել են անվտանգությանն առնչվող խնդիրների շուրջ հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցեր:
19:50 30.11.2018
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանին: Ինչպես տեղեկացրին ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության արտգործնախարար Մասիս Մայիլյանը, քննարկվել են արտաքին քաղաքական ոլորտում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
14:28 30.11.2018
Բակո Սահակյանի այցը Մոսկվա եղել է մասնավոր, և Ռուսաստանն այս հարցում որևէ նորմ կամ պայմանավորվածություն չի խախտել։ Հետևաբար, պաշտոնական Մոսկվային ուղղված ադրբեջանական գանգատներն անհիմն են։ Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկի հարցին պատասխանելիս։ «Այդ այցը չի կարող դիտարկվել այլ կերպ, քան որպես մասնավոր այց, […]
12:53 30.11.2018
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 30-ին մասնակցել է Ոստիկանության ծառայողի օրվան նվիրված տոնական միջոցառմանը: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչությունից: Նախագահը շնորհավորել է ոստիկանության համակարգի աշխատակիցներին և վետերաններին մասնագիտական տոնի առթիվ, արժևորել նրանց ծառայությունը, կանգ առել մի շարք խնդիրների և անելիքների վրա: Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն […]
22:24 29.11.2018
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանին: Այս մասին տեղեկացրին ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ ոստիկանապետ Իգոր Գրիգորյանը, քննարկվել են հայկական երկու հանրապետությունների համապատասխան կառույցների փոխգործակցությանը վերաբերող տարբեր հարցեր:
11:45 29.11.2018
«Ես ընդհանրապես վերջին օրերին, անկեղծ ասած, լավ չեմ հասկանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանության ներկայացուցիչների ակտիվությունը։ Բացարձակապես չեմ հասկանում։ Էդ ինչի՞ են ակտիվացել, և ինչի՞ են տարբեր մեկնաբանություններ անում, և ինչի՞ են փորձում որևէ ձևով խառնվել և իրենց ներկայությունը ցույց տալ Հայաստանի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում»,- Ճամբարակում քարոզչական ելույթի ժամանակ քիչ առաջ ասաց «Իմ քայլը» դաշինքի […]
10:34 27.11.2018
Նոյեմբերի 24-26-ը Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Մոսկվայում հանդիպումներ է ունեցել ռուսաստանաբնակ մի խումբ հայ գործարարների և բարերարների հետ: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Նախագահ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ ռուսաստանաբնակ մեր հայրենակիցներն ակտիվորեն մասնակցում են Արցախի զարգացման և շենացման գործին՝ հույս հայտնելով, որ համագործակցության բարձր […]
17:15 26.11.2018
Ֆրանսիա և Միացյալ Նահանգներ այցերից հետո Արցախի նախագահն այցելել է նաև Ռուսաստան՝ Մոսկվա։ Առաջին երկու դեպքում պաշտոնական Բաքուն բողոքի նոտա է հղել Փարիզին ու Վաշինգտոնին՝ Բակո Սահակյանին մուտքի արտոնագիր տալու համար, բայց Ռուսաստանի դեպքում չի հանդգնել ու բավարարվել է միայն հայտարարությամբ։ Ադրբեջանում մոլորության մեջ են ու կարծում են, որ Արցախն իրենց տարածքն է, և թե […]
16:46 24.11.2018
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 24-ին աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա քաղաք: Այս մասին հաղորդում են Արցախի Հանրապետության նախագահի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
11:21 22.11.2018
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 21-ին այցելել է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսություն և հանդիպել դիվանագիտական անձնակազմի հետ՝ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանի գլխավորությամբ: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախ-Ամերիկա կապերի ամրապնդմանը վերաբերող հարցեր: Այս համատեքստում Նախագահ Սահակյանը կարևորել է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության և ԱՄՆ-ում ԱՀ մշտական […]
10:47 22.11.2018
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 21-ին Լոս Անջելեսում հանդիպում է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի Արևմտյան ափի ներկայացուցիչների հետ: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահը բարձր է գնահատել հայկական համագումարի գործունեությունը համազգային խնդիրների լուծման և հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման գործում՝ գոհունակությամբ նշելով Արցախի հետ համագործակցության բարձր մակարդակը: Հանդիպմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու […]
10:23 22.11.2018
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 21-ին Լոս Անջելեսում հանդիպում է ունեցել բարերար Ջերի Թրփանջյանի հետ: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել կրթության ու գիտության ոլորտի զարգացմանը: Նախագահը երախտագիտություն է հայտնել Ջերի Թրփանջյանին Արցախին մշտական աջակցություն ցուցաբերելու համար՝ բարձր […]
11:11 21.11.2018
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 19-ին եւ 20-ին Լոս Անջելեսում հանդիպումներ է ունեցել Սոցիալ-ժողովրդավարական հնչակյան կուսակցության Կենտրոնական և Արեւմտյան Ամերիկայի վարչական մարմնի, Ռամկավար ազատական կուսակցության Արևմտյան Ամերիկայի շրջանային վարչության եւ ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի կենտրոնական կոմիտեի պատասխանատուների հետ: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպումների ընթացքում քննարկվել են Արցախի ներքին և արտաքին քաղաքականությանը, […]
10:49 21.11.2018
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 20-ին այցելել է Հայ Առաքելական Եկեղեցու Մեծի Տանն Կիլիկիո Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի ազգային առաջնորդարան և հանդիպել թեմի առաջնորդ Մուշեղ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի, Ազգային կենտրոնական ու թեմական վարչության անդամների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Արցախի նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ հանդիպման ընթացքում արծարծվել են Արցախի ներքին և արտաքին քաղաքականությանը, սոցիալ-տնտեսական […]
10:50 20.11.2018
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 19-ին Լոս Անջելեսում հանդիպում է ունեցել բարերար Վահան Շամլյանի և նրա խորհրդական Վահագն Բզնունու հետ: Ինչպես տեղեկացնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: Հանդիպմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր […]
17:36 19.11.2018
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 18-ին Լոս Անջելեսում այցելել է Հայ օգնության միության (ՀՕՄ) Արևմտյան Ամերիկայի շրջանային վարչություն և հանդիպում ունեցել կազմակերպության անդամների հետ` ատենապետուհի Սիլվա Փոլադյանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմից: Ջերմ և անմիջական մթնոլորտում արծարծվել են Արցախի պետականաշինությանը, սոցիալ-տնտեսական զարգացմանը, տարածաշրջանային գործընթացներին, Հայրենիք-Սփյուռք կապերին առնչվող հարցեր: Նախագահ Սահակյանը երախտագիտություն […]
10:51 19.11.2018
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 18-ին Լոս Անջելեսում այցելել է Հայ Առաքելական Եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի առաջնորդարան, մասնակցել Սուրբ Ղեւոնդաց տաճարում մատուցված կիրակնօրյա պատարագին, հանդիպել թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Դերդերյանի, թեմական խորհրդի և հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ: Ինչպես տեղեկացրին ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպման ընթացքում արծարծվել են Արցախի ներքին և […]
16:33 18.11.2018
Պաշտոնական Բաքուն պատրաստվում է բողոք հայտնել Միացյալ Նահանգներին, քանի որ վերջինս թույլ է տվել, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանն այցելի ԱՄՆ ու հանդիպումներ ունենա այնտեղ։ Այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրությունում։ Այս քայլն ադրբեջանական կողմում մեկնաբանել են, թե ԱՄՆ-ն՝ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, պետք է թույլ […]
13:25 11.07.2018
Հուլիսի 10-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ուղեկցությամբ այցելել է հարավային ուղղությամբ գործող մի շարք զորամասեր, տեղում ծանոթացել ծառայության պայմաններին, ներկա գտնվել հրետանավորների ցուցադրական պարապմունքներին, ուսումնասիրել վերջերս կարկտահարության և ուժեղ քամու պատճառով զինծառայողներին ու նրանց ընտանիքներին հասցված նյութական վնասները և վստահեցրել, որ երկրի ղեկավարությունը ամենասեղմ ժամկետներում համարժեք լուծումներ […]
17:46 10.07.2018
Արցախի ՊԲ նախկին հրամանատար, ԱՀ հերոս Սամվել Բաբայանն Արցախում է: Նա հանդիպել է Բակո Սահակյանի հետ և քննարկել շփման գծում տիրող իրավիճակին, Արցախի անվտանգությանն առնչվող խնդիրները: «Հայկական ժամանակ»-ը փորձել ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանից մանրամասներ ճշտել Սամվել Բաբայանի այցի նպատակների մասին: – Պարոն Բաբայան, Սամվել Բաբայանն ինչո՞ւ է եկել Արցախ: – Նա հայտարարել է, […]
10:56 21.03.2018
Հանդիպմանը քննարկվել են հայրենիք-սփյուռք, եկեղեցի-հասարակություն փոխհարաբերություններին, Արցախի ներքին ու արտաքին քաղաքականությանը և տարածաշրջանային գործընթացներին վերաբերող տարբեր հարցեր:
10:04 16.03.2018
Աշխատանքային այցով Վաշինգտոն այցելած Արցախի նախագահ Բակո Սահակյանը այցելել է Ազգային շահերի կենտրոն, հանդիպում ունեցել ամերիկացի մի խումբ գիտնականների ու փորձագետների հետ և հանդես եկել ելույթով:
12:45 15.03.2018
Ադրբեջանն օրերս բողոքի բողոքի ալիք էր բարձրացրել ԱՄՆ Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանի այցելության պատճառով:
19:37 28.11.2017
Արցախի Նախագահ Բակո Սահակյանն այսօր Հադրութի շրջանում էր՝ մի շարք գյուղատնտեսական ծրագրերի ընթացքին ծանոթանալու նպատակով: Երկրի ղեկավարը կարևորել է աշխատանքների համակարգված իրականացումը և այս ուղղությամբ հանձնարարականներ է տվել պատկան մարմինների ղեկավարներին:
18:53 14.11.2017
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 14-ին այցելել է Թալիշ գյուղ և ծանոթացել այնտեղ իրականացվող շինարարական աշխատանքներին: