16:52 04.02.2019
Նախորդ հինգշաբթի օրը` կառավարության նիստից առաջ, «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները դարձյալ կառավարության շենքի մոտ էին հավաքվել՝ վստահեցնելով, որ իրենց խոստացել էին հարցը օրակարգում ներառել, բայց ներառված չէ: Իսկ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը փետրվարի 2-ին կրկին կոչ արեց «Բագրատաշեն»-ում կայանած աջ ղեկով մեքենաները դուրս բերել անցակետից։ «Այդ մեքենաների կուտակումը խանգարում է իրականացնել սահմանի լիարժեք վերահսկողություն, խոչընդոտներ […]
15:17 01.02.2019
ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն» անցման կետում կայանված աջ ղեկով մեքենաները անցակետից դուրս բերելու ԱԱԾ հայտարարությունը վերաբերում էր կոնկրետ այդ կառույցի գործառույթներին` սահմանի վերահսկողությանը: Այս մասին փետրվարի 1-ին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: «Այդ մեքենաների կուտակումը խանգարում է իրականացնել սահմանի լիարժեք վերահսկողություն, խոչընդոտներ է ստեղծում: Այնտեղ կուտակված են բազմաթիվ մեքենաներ, և դրանք անընդհատ […]
13:00 31.01.2019
Հունվարի 30-ին՝ ժամը 05.15-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 34-ամյա Հայկ Մ.-ն, որը 2018թ. նոյեմբերի 20-ից հետախուզվում էր ՌԴ ՆԳՆ Դոնի Ռոստով քաղաքի իրավապահների կողից՝ ՌԴ Քրեական օրենսգրքի 167 հոդվածի 1-ի մասի (Ուրիշի գույքը դիտավորյալ վնասելը) մեղադրանքով, հայտնում են ոստիկանությունից: Հաղորդվում է նաև, որ հունվարի 30-ին՝ ժամը 09.30-ին, Բագրատաշենի Սահմանապահ […]
11:35 31.01.2019
Աջ ղեկով մեքենա ներմուծողներն այսօր կառավարության դիմաց վերսկսել են բողոքի ակցիաները: Բողոքի ակցիան վերսկսվել է, քանի որ աջ ղեկով մեքենաների ներկրման հարցը պետք է ներառվեր կառավարության նիստի այսօրվա օրակարգում, սակայն չի ներառվել: Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն այսօր լրագրողների հետ զրույցում պարզաբանել է իրենց դիրքորոշումը. «Դուք Հարկային օրենսգրքի վերաբերյալ ունե՞ք տեսակետ, քաղաքականություն իրականացնող մարմնի […]
19:00 26.01.2019
Թուրքիայից Հայաստան ապրանք ներկրողները դադարեցրին Բագրատաշենի մաքսակետում անցկացվող բողոքի ակցիան ու բացեցին մաքսակետի ճանապարհը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Տավուշի մարզի Այրում համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանը: «Այժմ արդեն ճանապարհը բաց է: Ցուցարարները ոստիկանությանը չէին ենթարկվում, բայց ակցիան դադարեցվել է խցանման մեջ գտնվող վարորդների ջանքերով»,- ասաց Պարանյանը: Հունվարի 26-ին ակցիայի մասնակիցները 50-60 մեքենաներով փակել էին ճանապարհը: […]
17:52 26.01.2019
Պետական եկամուտների կոմիտեն Բագրատաշենի մաքսակետում շարունակվող բողոքի մասնակիցներին կոչ է անում ապրանք ներմուծելիս հետևել օրենսդրությամբ սահմանված կանոներին, հստակ տարբերակել բիզնես նպատակն անձնական օգտագործման նպատակից: Կոմիտեն հաղորդագրությամբ ևս մեկ անգամ հիշեցնում է, որ 2019 թվականի հունվարի 1-ից առանց մաքսատուրքերի ու հարկերի վճարման ներմուծվող ապրանքների արժեքային չափը կրճատվել է 3 անգամ, իսկ կշիռը՝ 2 անգամ: Փոփոխությունները նախատեսված […]
14:57 26.01.2019
Բագրատաշենի մաքսակետի ելքումուտքը Թուրքիայից Հայաստան ապրանք ներկրողների կողմից փակվել է։ Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց Այրում համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանը: «Ճանապարհը երկկողմանի փակ է, Հայաստանի կողմից խցանումն արդեն 2 կմ է, պահանջում են վերացնել 25 կիլոգրամանոց ուղեբեռի օրենքը, հիմնականում Թուրքիայից Հայաստան ապրանք ներկրողներն են, անընդհատ նոր մեքենաներ են գալիս, կուտակում է տեղի ունենում»,- ասաց նա: […]
14:46 23.01.2019
ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը հայտարարություն է տարածել, որում հայտնում է, որ ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն» անցման կետում կայանված տրանսպորտային միջոցները (հիմնականում՝ աջ ղեկ) խոչընդոտում են մաքսակետի բնականոն գործունեությունը, ստեղծում ավելորդ դժվարություններ: Ներկայացնենք կոչն ամբողջությամբ. «Հարգելի՛ քաղաքացիներ, ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն» անցման կետում կայանված տրանսպորտային միջոցները (հիմնականում աջ ղեկ) խոչընդոտում են մաքսակետի բնականոն գործունեությունը, ստեղծում ավելորդ […]
10:16 17.01.2019
«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ում քննարկվել են Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետի նոր կամրջի շինարարության ծրագրի մանրամասները։ Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Քրիստինե Ղալեչյանը, Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետի նոր կամրջի շինարարության ծրագրի ղեկավար Աստղիկ Սահակյանը, կազմակերպության ճանապարհային ենթակառուցվածքների առաջատար ինժեներ Արթուր Սանոյանը կամրջի նախագծման և շինարարական աշխատանքների մրցույթը շահած իրանական Tunnel Sadd Ariana […]
19:08 15.01.2019
Հունվարի 13-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերել ու բաժին բերման են ենթարկել 2017 թվականի հունիսից առանձնապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում կատարելու մեղադրանքով հետախուզվող Նելլի Հարությունյանին։ Նախնական տվյալներով՝ 38-ամյա Հարությունյանը, զբաղեցնելով Եղեգնաձորում գործող բանկերից մեկի ղեկավարի պաշտոնը, 2016-ի հունիսից մինչև 2017-ի հունիս բանկոմատի լիցքավորման և լիցքաթափման գործընթացներն իրականացնելիս մաս-մաս յուրացրել է 42.316.000 […]
14:28 24.12.2018
ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն» անցման կետի ծանրաբեռնվածության պատճառով, խցանումներից և ժամանակի անհարկի կորստից խուսափելու նպատակով, ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը խորհուրդ են տալիս մարդատար և բեռնատար ավտոմեքենաներով Հայաստանի Հանրապետությունից դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ մուտք ու ելք կատարել պետական սահմանի նաև «Բավրա», «Գոգավան» անցման կետերով: Այս մասին տեղեկանում ենք ԱԱԾ մամուլի ծառայությունից:
16:36 11.12.2018
«Ղեկը աջ» նախաձեռնության անդամները շարունակում են պայքարել հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտած արգելքի դեմ, իսկ լրագրողներն այսօր հետաքրքրվել են նախաձեռնության ներկայացուցիչներից, թե ո՞րն է նրանց հստակ պահանջը՝ թույլատրել աջ ղեկով մեքենաների ներկրումն ընդմի՞շտ, թե՞ խոսքը միայն արդեն պատվիրվածների մասին է, որոնց թիվը, ըստ նախաձեռնության, հիմա արդեն ոչ թե 3000-ի, այլ մոտ 1000-ի է հասնում, քանի որ […]
11:15 08.12.2018
Դիլիջանում անցկացվել է Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 29-րդ նիստը, որին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի մաքսային ծառայությունների պատվիրակությունները՝ ծառայությունների ղեկավարների գլխավորությամբ, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվիրակությունը: Ողջունելով մասնակիցներին, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը բարձր է գնահատել գործընկեր պետությունների մաքսային ծառայությունների համագործակցության խորացմանը և արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերը, […]
11:11 28.11.2018
«Ղեկը աջ» նախաձեռնությունը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Բագրատաշենի անցակետում տիրող իրավիճակի մասին: «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները կրկին Բագրատաշենի անցակետում են: Անցակետում բեռնատարների հերթը հասնում է մինչև վրացական կողմ։ Մաքսակետում ասեղ գցելու տեղ չկա։ Վթարված մեքենաներ, մեծ թվով կուտակված բեռնատարներ և աջ ղեկով մեքենաներ… լարված իրավիճակ Բագրատաշենի մաքսակետում»,- ասված է տեսանյութերին կից գրառումներում:
21:53 14.11.2018
«Ղեկը աջ» նախաձեռնության անդամները շարունակում են պնդել, որ սահմանին աջ ղեկով մեքենաների թիվն օրեցօր ավելանում է ու արդեն անցել է 300-ը: Ընդհանուր առմամբ, պատվիրված մեքենաների թիվը 3000 է, և եթե խնդիրը չլուծվի ու շարունակեն չթույլատրել մեքենաների ներկրումը, սահմանում խնդիրներ կառաջանան: Բագրատաշենի անցակետում կուտակված մեքենաներից մի քանիսն արդեն վնասվել են, քանի որ տարածքով անցնող բեռնատարները շրջադարձի […]
09:59 09.11.2018
«Ղեկը աջ» նախաձեռնությունից Դավիթ Գասպարյանը SHANTNEWS.am-ին տեղեկացնում է, որ բողոքի ակցիաներ են սկսում: Ակցիաների մեկնարկը նախատեսված է հաջորդ չորեքշաբթի օրվանից: Նախաձեռնության անդամները նաև ասուլիսով հանդես կգան: Բանն այն է, որ նախաձեռնությունը դժգոհ է ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարության որոշումից: SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունը հայտարարություն է տարածել աջ ղեկով մեքենաների խնդրի […]
16:20 05.11.2018
SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել է, որ նոյեմբերի 3-ին ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի պաշտոնակատարի տեղակալ Արմեն Փամբուխչյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե խնդրահարույց աջ ղեկերի ներմուծման վերջնարդյունքի մասին հայտարարությամբ հանդես կգան առաջիկա օրերին: Որքա՞ն են պատրաստվում սպասել. հարցն ուղղել ենք «Ղեկը աջ» նախաձեռնության անդամ Արթուր Միսակյանին, որն ասել է, որ կարծում է՝ պատասխանը կլինի առաջիկա […]
11:40 05.11.2018
Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ-6) միջպետական ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներում նոր շրջափուլ է սկսվել։ 2016թ. սեպտեմբերին մեկնարկած շինարարության առաջին փուլով Վանաձոր–Ալավերդի 38.45 կմ հատվածում նախատեսված աշխատանքները հիմնականում ավարտվել են և շուտով կհանձնվի շահագործման: Այս տարի սկսվել է նաև ավտոճանապարհի 2-րդ՝ 51.74 կմ հատվածի հիմնանորոգումը, որը մեկնարկել է ճանապարհի երկու ծայրերից՝ առաջին փուլով նորոգված 38.45-րդ կմ-ից դեպի «Թումանյան» կայարանից […]
11:47 26.10.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունում տեղի ուենցած հանդիպման ժամանակ փոխնախարար Արմեն Փամբուխչյանը հետաքրքրվել է, թե ինչո՞ւ է շրջանցվել օրենքի արգելքը։ «Ղեկը աջ» նախաձեռնության անդամ, փորձագետ Արթուր Միսակյանն ասել է, որ շատ են խոսել այդ մասին, որ ներկրողները տեղյակ չեն եղել ներկրման արգելքի մշտական լինելու մասին: Ասվել է, որ խոսքը ժամանակավոր արգելքի մասին է: Միսակյանը […]
11:04 26.10.2018
Այսօր ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունում տեղի է ունեցել «Ղեկը աջ» նախաձեռնության անդամների հետ հերթական հանդիպումը: Պայմանավորվածության համաձայն` այս անգամ հանդիպմանը մասնակցել են նաև խնդրի հետ առնչություն ունեցող գերատեսչությունների ներկայացուցիչները: «Առաջարկում ենք օրենսդրական փոփոխություններ նախաձեռնվեն, որպեսզի աջ ղեկով մեքենաների արգելքը կասեցվի մինչև 2020 թվականը»,- հանդիպման ժամանակ ասել է «Ղեկը աջ» նախաձեռնության անդամ, փորձագետ Արթուր Միսակյանը: […]
19:17 18.10.2018
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ Բագրատաշենի անցակետում բողոքի ակցիա են կազմակերպել աջ ղեկով ավտոմեքենաներ ներկրել ցանկացողները: Բանն այն է, որ հոկտեմբերի 1-ից արգելվել է աջ ղեկով մեքենաների ներկրումը Հայաստան: Բողոքի ակցիայի նախաձեռնողները պահանջում են չեղարկել ընդունված օրենքն ու թույլատրել ներկրումը: Բագրատաշենի անցակետում հավաքվածներն ասել են, որ հանդիպել են մաքսակետի ղեկավարի հետ, և նա խոստացել է սեղմ […]
13:18 15.09.2018
Մի քանի տասնյակ հայկական բեռնատարներ գիշերն արգելափակել են Բագրատաշեն-Սադախլո մաքսային անցակետը՝ բողոքելով վրացական իշխանությունների որոշման դեմ, ըստ որի, Վրաստանի ցամաքային ճանապարհով արգելվում է հացահատիկային բեռների ներկրումը: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրեց ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը: «Բողոքի ակցիան տևել է մոտ 2-3 ժամ, և մաքսային անցակետում էլ առանց խոչընդոտի թույլ են տվել իրականացնել ակցիան, որովհետև այն իրականում […]
10:40 27.07.2018
«Իրատես» թերթը գրում է. «Բագրատաշենի անցակետի նորանշանակ պետ Արթուր Գասպարյանի աշխատաոճը մի խումբ առևտրականների սրտով չէ, ինչի պատճառով վերջիններս մի քանի օր շարունակ ճանապարհ են փակում: Առևտրականները, մասնավորապես, դժգոհում են, որ նույնիսկ օրենքով թույլատրված ապրանքներ տեղափոխելու համար արգելքների են հանդիպում: «Երկու «պամպերս» էի բերում, ասացին՝ իրավունք չունես: Շպրտել եմ դեմքներին ու հետ եկել: Մինչև էս […]
11:16 26.07.2018
ՊԵԿ-ը պարզաբանել է Բագրատաշենի մաքսակետում տեղի ունեցած միջադեպը: ՊԵԿ-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրությունը ներկայացնում ենք ամբողջությամբ. Քաղաքացու կողմից լվացքի մեքենան մաքսային հսկողության գոտում ջարդելու, մի շարք լրատվամիջոցներով լուսաբանված դեպքի կապակցությամբ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ տեսանյութում լվացքի մեքենան ջարդող քաղաքացին Երևան քաղաքի բնակիչ Սեյրան Ռոլանդի Դեմիրճյանն է, որը, մաքսային ծառայության տեղեկատվական բազայում առկա […]
19:20 23.07.2018
Հուլիսի 21-ին՝ ժամը 13:35-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 38-ամյա Վրեժ Պ.-ն: Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից: Վրեժ Պ.-ն 2018թ. հունիսի 13-ից հետախուզվում է ՌԴ ՆԳՆ Կեմերովոյի մարզի ՆԳՎ Նովոկուզնեցկի ՆԳԲ կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 264 հոդվածի պրիմ 1 մեղադրանքով (ՃԵԿ խախտելը): Հուլիսի 21-ին՝ ժամը 13:45-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի […]
17:34 14.07.2018
Ոստիկանությունը շարունակում է համագործակցությունը այլ երկրների իրավապահ կառույցների հետ, տեղեկացնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։ Հատկապես ուշադրության կենտրոնում են ՀՀ տարածքում գտնվող միջազգային հետախուզման մեջ գտնվող անձինք։ Այս ուղղությամբ ՀՀ սահմանային անցակետում իրականացրած ծառայության ընթացքում, հուլիսի 13-ին ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի և Բագրատաշենի բաժանմունքի աշխատակիցները հայտնաբերեցին հետախուզվող 3 անձի։ Ժամը 09։15-ի սահմաններում, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից […]
19:11 08.03.2018
Մինչև ուշ գիշեր Բագրատաշենում կլինեն խնձորով բեռնված բոլոր բեռնատարները, որոնք ավելի քան 10 օր Լարսում էին մնացել՝ փաստաթղթային խնդիրներ ունենալու պատճառով: Հիշեցնենք, որ Օհանավան գյուղի բնակիչները երեկ կրկին փակել էին ճանապարհը՝ պահանջելով լուծում տալ իրենց խնդրին՝ ավելի քան 10 օր խնձորով բեռնված 23 մեքենաներ Լարսի անցակետում էին մնացել, քանի որ ռուսական կողմն արգելում է իր տարածք մտնել՝ փաստաթղթային խնդիրների պատճառով: Երեկոյան հայտնի դարձավ, որ 23 մեքենաներից 11-ին ռուսական կողմը թույլատրել է հատել սահմանը: Բագրատաշեն էին վերադառնում այն 12 բեռնատարները, որոնց փաստաթղթերում Լարսի անցակետում ընթացքը շարունակելու արգելք էր դրվել:
Օհանավանի բնակիչ Վարդան Մանվելյանը SHANTNEWS-ի թղթակցին տեղեկացրել է, որ խնձորն օրեցօր կորցնում է իր ապրանքային տեսքը: Պիտակավորման ու բեռնման աշախատանքները, որոնք իրենք սովորաբար արել են 3 օրում, հիմա ստիպված են կատարել ժամերի ընթացքում: Հույս ունեն, որ աշխատանքները կավարտեն մինչև վաղը երեկո:
12:04 08.03.2018
Լարսում մնացած խնձորով բեռնված բեռնատարներից առաջինը րոպեներ առաջ հասել է Բագրատաշենի անցակետ: Այս մասին Shantnews-ին ասել է Օհանավանի բնակիչներից Վարդան Մանվելյանն, ով Բագրատաշեն է գնացել բեռը պիտակավորելու աշխատանքներին մասնակցելու համար: Հիշեցենենք, որ Օհանավան գյուղի բնակիչները երեկ կրկին փակել էին ճանապարհը՝ պահանջելով լուծում տալ իրենց խնդրին: Բանն այն է, որ 13 օր խնձորով բեռնված 23 մեքենա Լարսի անցակետում […]
09:55 08.03.2018
«Լարսից Բագրատաշեն վերադարձող` խնձորով բեռնված ավտոմեքենաները Բագրատաշենի մաքսակետ դեռ չեն հասել», – այս մասին Shantnews-ին քիչ առաջ հաղորդեց Օհանավանի բնակիչ Վարդան Մանվելյանը, ով Բագրատաշեն է գնացել բեռը պիտակավորելու աշխատանքներին մասնակցելու համար: