14:42 18.08.2019
Վրաստանում Հայաստանի դեսպանությունից տեղեկացնում են, որ դեսպան Սադոյանը շրջայց է կատարում Բագրատաշենի անցակետում, նա հանդիպել է անցակետի ղեկավարության հետ։ Այս պահին սահմանին հերթեր չկան։
22:19 17.08.2019
Վրաստանում Հայաստանի դեսպանությունից տեղեկացնում են, որ այս պահին Բագրատաշեն-Սադախլո անցակետում երկար հերթ է, որի պատճառը տրանսպորտային միջոցների քանակությունն է։ «Ժողովրդի շրջանում ապատեղեկատվություն է տարածվել, որ հերթի պատճառն այն է, որ անցակետի վրացական հատվածում աշխատում է միայն մեկ անցուղի, որը չի համապատասխանում իրականությանը։ Վրաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է Բագրատաշեն-Սադախլո անցակետի հայկական և վրացական հատվածների […]
17:12 10.08.2019
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ oգոստոսի 10-ին՝ ժամը 16:25-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Լարսի մասին Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Վրաստանում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով ս. թ. օգոստոսի 10-ին, ժամը 09:30-ից Լոռու մարզի Գոգավանի անցակետը փակ է. կան կուտակված ավտոմեքենաներ: Շինարարական աշխատանքներ են […]
15:52 07.08.2019
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ՀՀ հաշվեքննիչ պալատից ստացված` «Ջրառ» ՓԲ ընկերությունում իրականացրած հաշվեքննության արդյունքների հիման վրա կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ պետական բաժնեմասով «Սևան-Հրազդան-Ջրառ» ՓԲ ընկերության («Ջրառ» ՓԲԸ-ն հանդիսանում է նշված ընկերության իրավահաջորդը)` պատասխանատու կարգադրիչ կամ այլ կառավարչական գործառույթներ իրականացնող ծառայողի և ֆիզիկական անձի միջև 2017թ. մարտի 3-ին կնքվել է աշխատանքային […]
10:26 06.08.2019
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները՝ Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի աշխատակիցների հետ համատեղ, օրերս Բագրատաշենի անցակետում զննության են ենթարկել ՀՀ քաղաքացի Մ.Հ.-ի կողմից շահագործվող տրանսպորտային միջոցը: Իրականացված մաքսային հսկողության արդյունքում ավտոմեքենայի գազի բալոնի ներսից ՊԵԿ աշխատակիցները հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված 57 հատ տարբեր մոդելների բջջային հեռախոսներ: Փաստի առթիվ ՊԵԿ մաքսանենգության դեմ […]
11:38 05.08.2019
Օգոստոսի 4-ին՝ ժամը 10.40-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 50-ամյա Մովսես Կ.-ն, որը 2018թ. մարտի 3-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 2-րդ մասի մեղադրանքով:
12:29 25.07.2019
Մտահոգիչ չեք համարո՞ւմ, որ Բագրատաշենի՝ տեխնիկապես վերազինվելուց հետո այնտեղով ռադիոակտիվ նյութ է անցնում, և վրացիները կարողանում են բացահայտել, մերոնք՝ ոչ: Կառավարության նիստից հետո այս հարցն ուղղեցին լրագրողները ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին: «Ձեր մատնանշած փաստի առթիվ քննություն է ընթանում: Քննության արդյունքներով լրացուցիչ հայտարարություն կարվի»,-ասաց նա: Անանյանը շեշտեց, որ այս պահին հավելյալ տեղեկություն չի կարող տրամադրել: Ավելի […]
12:27 19.06.2019
Հայաստանի և Վրաստանի միջև պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցակետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա, Վրաստանը և Հայաստանը միացնող «Բարեկամության կամուրջ» նախագծի շինարարական աշխատանքները կմեկնարկեն օգոստոս ամսին: Այս մասին «Ալիք մեդիային» հայտնել է «Tunnel Sadd Ariana» իրանական կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Արտավազդ Բաղումյանը: Կամրջի նախագծային և շինարարական աշխատանքների իրականացման համար Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) էլեկտրոնային հարթակում հայտարարված միջազգային մրցույթին մասնակցել էր […]
12:44 11.06.2019
Պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով ամառային շրջանում գյուղմթերքի արտահանման ծավալների աճը, ինչպես նաև զբոսաշրջային սեզոնի աշխուժացումը, ևս մեկ անգամ հորդորում է քաղաքացիներին և տնտեսվարողներին՝ Բագրատաշենի անցակետում հերթերից և անհարմարություններից խուսափելու համար սահմանահատումն իրականացնել հնարավորինս Բավրայի և Գոգավանի անցումային կետերով: Արդյունքում զգալիորեն կթեթևանա Բագրատաշենի անցման կետի ծանրաբեռնվածությունը և հնարավոր կլինի ապահովել արագ և որակյալ սպասարկում: «Մասնավորապես, […]
14:51 08.06.2019
Պետական եկամուտների կոմիտեն զգուշացնում է, որ մրգի արտահանման ծավալների և տուրիստական հոսքերի սեզոնային աճի ընթացքում Բագրատաշենի անցումային կետում անխուսափելիորեն առաջանալու են դժվարություններ՝ մեծ քանակի բեռնատարների, տուրիստական ավտոբուսների և թեթև մարդատար ավտոմեքենաների միաժամանակյա սպասարկման ընթացքում: Այս պատճառով, խցանումներից խուսափելու և սահմանահատման գործընթացում սպասարկման պատշաճ որակ ապահովելու նպատակով, Թուրքիայից Հայաստան ուղևորափոխադրումներ իրականացնող անձանց ՊԵԿ-ը կոչ է անում […]
17:10 04.06.2019
SHANTNEWS.am-ը Բագրատաշենի անցակետում պահվող՝ մաքսազերծումից խուսափած տնտեսվարողների բեռների մասին փորձել է պարզաբանում ստանալ դատախազությունից, որտեղից մեզ տեղեկացրին, որ ԱԱԾ-ի կողմից հարուցվել է քրեական գործ և գործն այսօր արդեն ուղարկվել է Քննչական ծառայություն՝ վարույթ ընդունելու և նախաքննություն իրականացնելու համար: Քննչական ծառայության հետ ևս կապ հաստատեցինք, որտեղից էլ տեղեկացրեցին, որ գործը դեռ չեն ստացել, գուցե ստանան վաղը […]
16:04 04.06.2019
Բագրատաշենի անցակետում առանց հայտարարագրման ապրանքներ ներմուծող տնտեսվարողները լրագրողներին են ներկայացրել իրենց հուզող խնդիրները: Նրանք ասել են, որ ընդունում են իրենց մեղքը, պատրաստ եմ համապատասխան տուգանքները վճարել և օրինական մաքսազերծել ապրանքները, թեև դժգոհել են մաքսազերծման բարձր արժեքներից: Տնտեսվարողներն առայժմ տեղեկություն չունեն իրենց գործի ընթացքից և խնդրում են պատկան մարմիններին տեղեկություն տրամադրել իրենց բեռների և գործի վերաբերյալ: […]
11:24 24.05.2019
Խորհրդարանում Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստն է, որին մասնակցում է նաև ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: ԱԺ միջանցքներում լրագրողները զրուցել են ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հետ և հետաքրքրվել Բագրատաշենի անցակետում տեղի ունեցած միջադեպի մանրամասներով: «Բագրատաշենում միջոցառումն իրականացվել է օրենքին համապատասխան, ԱԱԾ աշխատակիցների կողմից որևէ խախտում չի եղել: Հակառակը, քաղաքացիները դիմել են […]
15:07 22.05.2019
ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն» անցման կետում քաղաքացիների ունեցած դժվարությունների հանգամանքները պարզելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում նախաձեռնվել է վարույթ: Պաշտպանի հանձնարարությամբ՝ իրավասու մարմինների հետ իրականացվում են աշխատանքներ քաղաքացիների իրավունքները երաշխավորելու նպատակով:
11:44 22.05.2019
Արդեն մի քանի օր է` լարված իրավիճակ է ստեղծվել Բագրատաշենի մաքսատանը։ NEWS.am–ին ահազանգած առևտրականները պնդում են, որ 5-րդ օրն է` Սահմանապահ զորքերի աշխատակիցներն ինքնաձիգներով զինված փակել են իրենց անցակետի անգարում և թույլ չեն տալիս դուրս գալ։ Բանն այն է, որ առևտրականները մայիսի 18-ին Թուրքիայից երեք տարբեր տուրիստական ընկերությունների միջոցով ապրանքներ են տեղափոխել Հայաստան, որոնք, սակայն, […]
16:20 10.05.2019
Մայիսի 9-ին Բագրատաշենի անցակետում Թուրքիայից ժամանած ավտոբուսներին չէին թողնում սահմանը հատել: 100-ից ավելի մարդ մնացել էր այնտեղ: SHANTNEWS.am-ը թեմայի վերաբերյալ կառավարության նիստից հետո հարց ուղղեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին, մասնավորապես, թե խնդիրն ինչպե՞ս լուծվեց: «Խնդիրը լուծվեց բարիդրացիական փոխգործակցության մթնոլորտում: Բազմիցս հնարավորություն ենք ունեցել ասելու, որ Թուրքիայի ավտոբուսներով ֆիզիկական անձին ուղեկցող բեռի անվան տակ իրականում գալիս […]
17:10 09.05.2019
Բագրատաշենի անցակետում Թուրքիայից ժամանած ավտոբուսներին չեն թողնում սահմանը հատել: 100-ից ավել մարդ չի կարողանում սահմանը հատել: «Թուրքիայից եկած ուղևորներին թույլ չեն տալիս սահմանված 25 կգ իրենց ուղեբեռը անցկացնել: Ասում են` ձեզ ապրանք չի հասնում: Հիմա էլ անձնագրերը վերցրել են ու չեն տալիս, ամբողջ սահմանը փակված է»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Կրոյան Արթուրը, որն այս […]
10:49 07.05.2019
Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության (Մ-6) ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի 2-րդ փուլի (Թումանյան-Բագրատաշենի սահմանային անցակետ) շինարարական աշխատանքները վերսկսվել են։ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն աշխատանքային շրջայց կատարեց շինարարական տեղամասերով, ծանոթացավ աշխատանքների ընթացքին, առաջ եկած խնդիրներին, դրանց լուծման ուղղությամբ իրականացվող քայլերին։ Այս հատվածում խնդիրներ էին առաջացել՝ կապված Ալավերդի քաղաքի հատվածում աշխատանքային տեմպերի […]
19:46 11.04.2019
Բագրատաշենի մաքսակետում աշխատող մաքսավորը, որը տեսանկարել էր և համացանցում հրապարակել զննում անցնող մարդու մասին տեսագրությունը, աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն: Հայտնի է, որ Պետեկամուտների կոմիտեի ղեկավարը հանձնարարել էր ներքին հետաքննություն անցկացնել: Դրան զուգահեռ, մաքսային ծառայության աշխատակիցը հայտարարել է սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվելու մասին: Նշվում է, որ միջադեպի հետաքննությունը կասեցվել է: Ավելի վաղ հայտնել […]
19:00 09.04.2019
Համացանցում մեծ տարածում է գտել ՀՀ Բագրատաշենի անցակետում արված տեսանյութը: Տեսանյութում երևում է, թե ինչպես է տղամարդը պայուսակը ձեռքին անցնում մետաղական դետեկտորի միջով, ապա նրան խնդրում են պայուսակը դնել դիտարկման սարքի վրա: Տղամարդն էլ այդ պահին որոշում է պայուսակի հետ միասին անցնել դիտարկման սարքի միջով: Մանրամասները` տեսանյութում:
13:06 08.04.2019
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության (Մ-6) ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի 2-րդ փուլի (Թումանյան-Բագրատաշենի սահմանային անցակետ) շինարարական աշխատանքները, որոնց մեկնարկը տրվել էր 2018թ. մայիսին, վերսկսվել են։ Բարենպաստ եղանակը թույլ է տալիս շինարարությանը լայն թափ հաղորդել։ Իրականացվում են հողային, հորատապայթեցման, ջրահեռացման խողովակների և հենապատերի կառուցման, ջրագծերի […]
12:34 17.03.2019
Մարտի 16-ին՝ ժամը 20:55-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղում՝ մաքսատան մոտ, բեռնատար է այրվում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:07-ին, մարվել՝ 02:10-ին: Այրվել են «Իվեկո» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ի. Տ.) և բեռը (14.5 տ զուգագուլպա և 300 մ հաղորդալար):
18:36 16.03.2019
«Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» օրենքի փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո ՊԵԿ-ը կներգրավի լրացուցիչ աշխատակիցներ և տեխնիկական միջոցներ՝ մաքսային ձևակերպումները հնարավորինս սեղմ ժամկետներում իրականացնելու նպատակով: ՊԵԿ մաքսային հսկողության վարչության պետի տեղակալը SHANTNEWS-ին ասել է, որ Բագրատաշենի անցակետի տարածքում կա 500-ից ավելի մեքենա, հետևաբար` օրենքի ուժի մեջ մտնելուց հետո առաջին հերթին հենց այս […]
14:46 11.03.2019
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Քրիստինե Ղալեչյանը նախարար Հակոբ Արշակյանի հանձնարարությամբ այցելել է Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի (Մ6) վերականգնման և բարելավման ծրագրի 2-րդ փուլի («Թումանյան» կայարան-Բագրատաշենի սահմանային անցակետ) շրջանակներում Ալավերդի քաղաքով անցնող շինարարական տեղամասեր։ Այս հատվածում իրականացվող վերականգնման աշխատանքների հետ կապված՝ վերջին օրերին բնակչության կողմից […]
17:05 21.02.2019
«Սպառնալիքները երբեք չեն չեզոքանալու, եթե չեզոքանան, ՀՀ ԱԱԾ կազմում չի գործի Պետական պահպանության ծառայությունը, որն ապահովում է բարձրաստիճան պաշտոնյաների անվտանգությունը, երբեմն բարձրանում է, երբեմն իջնում սպառնալիքների մակարդակը, բայց սպառնալիքները միշտ կան»,-այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք դադարել են նրա նկատմամբ սպառնալիքները: Հիշեցնենք, որ այս մասին Արթուր […]
13:17 19.02.2019
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն օրերս «Բագրատաշեն» պետական սահմանային անցակետում զննման ենթարկելով Վրաստանից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացի Մ. Մ-ին՝ նրա մարմնի տարբեր հատվածներից հայտնաբերել են ինքնակպչուն ժապավեններով փաթեթավորված յոթ փաթեթ՝ 649.6 գրամ ընդհանուր քաշով դեղնասպիտակավուն զարդերի պարունակությամբ: Քաղաքացի Մ. Մ-ի հայտարարության համաձայն՝ դրանք ոսկե զարդեր են։ Ինչպես տեղեկացնում են ՊԵԿ լրատվական ծառայությունից, […]
15:28 18.02.2019
«Ղեկը աջ» նախաձեռնության անդամները այսօր կառավարության շենքի առջև բողոքի ցույց էին անում` պարզաբանում ստանալու ակնկալիքով: Կառավարության նախորդ նիստում վարչապետի կողմից 800-1000 մեքենաները ներկրելու հարցը օրակարգից հանելու պատճառով ստեղծվել է անորոշ իրավիճակ: Նրանք վստահեցնում են, որ վարչապետի հետ Բագրատաշենի անցակետում ունեցած հանդիպման ժամանակ խոսք է գնացել 800-1000 մեքենան անցկացնելու մասին, սակայն նիստում վարչապետը հայտարարեց ավելի քան […]
13:14 18.02.2019
Փետրվարի 16-ին`ժամը 20.30-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել Թուրքիայի Հանրապետության քաղաքացի, 53-ամյա Ֆառուկ Ս.-ն, որը 2012թ. հուլիսի 12-ից հետախուզվում էր Գերմանիայի Դաշնային Հանրապետության Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից՝ ԳԴՀ քրեական օրենսգրքի 259, 260 և 53 հոդվածների մեղադրանքով: