17:28 19.03.2018
Քրդական քաղաք Աֆրինի գրավումից հետո թուրքական զորքերը Սիրիական ազատ բանակի զինյալների հետ միասին սկսել են թալանել տեղի բնակիչներին: Այս մասին տեղեկացնում է մոնիթորինգային խումբը:
09:12 19.03.2018
Թուրքական զորքերը և նրանց սիրիական դաշնակիցները գրավել են Աֆրինը և այնտեղից դուրս մղել քուրդ զինյալներին:
16:59 16.03.2018
Նշենք, որ Եվրախորհրդարանը կոչ էր արել Սիրիայում հետևել մարդասիրական իրավունքին, քաղաքացիական անձանց պաշտպանությանը: Պատգամավորները հորդորել էին նաև Սիրիայի ամբողջ տարածքում, այդ թվում՝ Աֆրինում դադարեցնել կրակը:
15:47 27.02.2018
Թուրքիայի «Արդարություն և զարգացում» կուսակցության ժողովին Ռեջեփ Էրդողանի մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել: Աֆրինի ռազմական գործողությունների մասին խոսելիս, Էրդողանը բեմ է հրավիրել զինվորական համազգեստով փոքրիկ աղջկա և սկսել է խրատել նրան ու խոստանալ, որ պատվով հուղարկավարություն կկազմակերպի նրա համար:
14:45 14.02.2018
Թուրքիայի զինված ուժերը Աֆրինում իրականացվող ռազմական օպերացիայի ընթացքում ոչնչացրել են շուրջ 1500 զինյալի:
18:50 10.02.2018
Թուրքիայի հարավ-արևելքում՝ Սիրիայի հետ սահմանին, թուրքական ռազմաօդային ուժերի ուղղաթիռի խոցման հետևանքով 2 թուրք զինվորական է զոհվել: Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը: «Ռազմական առաջադրանք իրականացնող երկու հարվածային ուղղաթիռներից մեկն ընկել է: Մեր զինվորականներից երկուսը մահացել են: Տվյալ պահին ռազմական մեքենայի ընկելու պատճառները հայտնի չեն»,- նշել է Յըլդըրըմը: Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS-ը, […]
11:41 10.02.2018
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը հայտարարել է, որ երկար տարիներ Աֆրինից երբևէ որևէ ռումբ կամ հրթիռ չի արձակվել Թուրքիայի ուղղությամբ։
14:58 03.02.2018
Համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է քրդական ինքնապաշտպանական ուժերի մի կին զինյալ հակատանկային հրթիռային համակարգի միջոցով ոչնչացնում հակառակորդի տանկը:
14:15 03.02.2018
Թուրքիայի զինուժը ավիահարվածներ է իրականացրել Սիրիայի հյուսիսում և ոչնչացրել ահաբեկչական 15 թիրախ:
20:05 30.01.2018
Սիրիայի մարդու իրավունքների գրասենյակը հրապարակել է լուսանկարներ, որտեղ երևում են թե ինչպիսի ավերածություններ են թողել թուրքական ավիահարվածները Սիրիայի հյուսիսում գտնվող Աին Դարա պատմամշակութային հուշարձանի տարածքում: Նեոլիթյան դարաշրջանի Արամեյական այս կոթողները թվագրվում էին մ.թ.ա. 1300-1000 թթ և մեծ պատմամշակութային արժեք էին ներկայացնում:
16:12 29.01.2018
Թուրքիայի՝ «Ձիթենու ճյուղ» անունը կրող ռազմական օպերացիայի ժամանակ սիրիական Աֆրինում մահացել է 24-ամյա երիտասարդ՝ հայկական համայնքից:
11:50 29.01.2018
Թուրքիան հիմա հետապնդում է մարտական գործողությունների մասին սոցիալական ցանցերում գրառումներ կատարողներին։
11:57 27.01.2018
Թուրքական բանակը կորցրել է 3 զինծառայող, «Սիրիայի ազատ բանակի» նրանց դաշնակիցները՝ 13 զինյալ։
17:03 25.01.2018
Աֆրինի իրադարձությունները ստիպել են Գերմանիան սառեցրնել զենքի արտահանումը Թուրքիա: Այդ մասին հայտնել է Spiegel-ը՝ հղում անելով Գերմանիայի ԱԳ նախարար և փոխկանցլեր Զիգմար Գաբրիելին: Կառավարությունը այդ քայլին է դիմել, քանի դեռ կոալիցիայի ստեղծման բանակցություններ են ընթանում:
17:05 24.01.2018
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «ահաբեկիչների դեմ պայքարը կընդլայնի Սիրիայի հետ սահմանի ողջ երկայնքով»:
09:58 24.01.2018
Գերմանիայի մի քանի քաղաքական գործիչներ կառավարությանը կոչ են արել դադարեցնել զենքի մատակարարումը Թուրքիային: