11:32 16.01.2018
Հունվարի 16-ին՝ ժամը 01:15-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Հարություն Վանյայի Խաչատրյանը: ՊԲ-ից հայտնում են, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
05:30 16.01.2018
Հունվարի 15-ին, ժամը 20:16-ին տեղեկություն է ստացվել, որ Կովսական քաղաքից դեպի Բարթազ սար տանող ճանապարհի 30-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ
12:43 13.01.2018
Հունվարի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2000 կրակոց:
10:27 13.01.2018
Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարությունը Ազերկոսմոսի հետ պետական նախագիծ է մշակել, որով նախատեսվում է զարգացնել Երկիր մոլորակի մակերևույթին տիեզերքից հետևելու հնարավորությունները:
18:25 10.01.2018
2017 թվականին առաջնագծում ոչ մի անգամ չեն կրակել տանկեր։ Հաշվելի չափանիշներով սա միակ տարբերությունն է 2015-2016 թվականների համեմատությամբ, որ եղել է հայ-ադրբեջանական սահմանին (և՛ Տավուշի, և՛ Արցախի, և՛ Նախիջևանի ուղղություններում)։ Բայց այլ է առաջնագծի իրադրության բովանդակությունը։
11:25 06.01.2018
Հունվարի 6-ին՝ ժամը 02:10-ի սահմաններում, դժբախտ պատահարի հետևանքով (նախնական տվյալներով շմոլ գազից թունավորվելու արդյունքում), մահացել է Պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայող, 1992թ. ծնված Մհեր Վանիկի Զիրոյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն, հաղորդում է ՊԲ կայքը:
12:04 25.12.2017
Անցնող տարվա ընթացքում տարածաշրջանում լարվածություն առաջացնող հիմնական կողմերից էր Ադրբեջանը։ Այս կարծիքին է վերլուծաբան Նարեկ Մինասյանը, ով այսօր ամփոփել է 2017-ին տարածաշրջանային իրադարձությունները։ Բաքուն տարվա սկզբից փորձեց որոշակի լարվածություն մտցնել հայ-ադրբեջանական սահմանին ու շփման գծում։
Ադրբեջանական բանակի դիվերսիաներն ավարտվեցին անհաջողություններով, իսկ այդ գործողությունների տեսագրությունները միջազգային հանրությանը ցույց տվեցին, թե որ կողմն է սադրանքներ հրահրում հակամարտության գոտում։
10:20 02.12.2017
Հանրապետության նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը երեկ աշխատանքային այցով ժամանել է Արցախի Հանրապետություն:
Նախագահ Սարգսյանը Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է Պաշտպանության բանակի շտաբ:
18:16 01.12.2017
Արցախի Դադիվանքի վանական համալիրի փոքր գմբեթով եկեղեցու հիմքի մոտ գաղտնարան է հայտնաբերվել, որի մասին մինչ այս հայտնի չէր։