12:48 18.05.2019
Արցախի Նորշենում համայնքում կերտվել է Ավոյի գրաֆիտե դիմանկարը, հայտնում է «Արցախպրեսը»: Street Art նկարիչ Ռոբերտ Նիկողոսյանի կողմից Մոնթե Մելքոնյանի՝ գրաֆիտով արված դիմանկարն արդեն կարելի է տեսնել նաև Մարտունու շրջանի Նորշեն համայնքի մշակույթի տան պատին: «Ցանկություն ունեի էլ ավելի մեծ չափի նկար ունենալ, և երեք տարի է, մտածում էի այդ ուղղությամբ: Տպավորված եմ նրա կենսագրությամբ և […]
19:21 17.05.2019
Մայիսի 17-ին ՊԲ-ի կենտրոնական ենթակայությամբ գործող զորամասերից մեկի ներգրավմամբ բանակի «Տիգրանակերտ» զորավարժարանում խաղարկվել է մարտական հրաձգությամբ գումարտակային մարտավարական զորավարժություն, որին հետևել է ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը: Նախքան զորավարժության մարտական հրաձգության փուլի մեկնարկը ծավալված ուսումնական կետերում միավորումների և զորամասերի հրամանատարների հետ անց են կացվել մի շարք ցուցադրական պարապմունքներ, որոնց ընթացքում բանակի հրամանատարի անմիջական […]
14:16 17.05.2019
Ադրբեջանական իշխանությունների կողմից բանակցությունների ձևաչափի և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման իրավական հիմքերի շուրջ շարունակվող շահարկումների կապակցությամբ Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտարարություն է տարածել. «Ադրբեջանական իշխանությունները համառորեն փորձում են 1993 թ․ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունված բանաձևերը ներկայացնել որպես ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման իրավական հիմք։ Նման մոտեցումն Ադրբեջանի կողմից […]
13:42 17.05.2019
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով հարցին՝ ինչպե՞ս է գնահատում Արցախի նախկին ու ներկա նախագահների՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատին ներկայանալու քայլը, ասաց, որ դա գնահատում է որպես փաստ: «Չեմ կարծում, որ որևէ բան կարող է վնասել ՀՀ և Արցախի ժողովուրդների եղբայրությանը»,- ասաց նա: Ռուբինյանն արձագանքեց վարչապետի հայտարարությանը՝ Արցախը […]
11:32 17.05.2019
ԱՄՆ 9 նահանգ, որոնց թվում է նաև Կալիֆոռնիան, ճանաչել են Արցախը որպես առանձին պետություն, իսկ այդ պահի դրությամբ նրանցից ամենավերջինը Կոլորադոն է եղել։ Այս մասին Արցախի ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանի խոսքերն է մեջբերում ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։ Նախարարը բացատրել է, որ ճանաչումն այն է, երբ նահանգի խորհրդարանը բանաձև է ընդունում, որտեղ ճանաչում է Արցախի ինքնիշխանությունը, […]
15:19 16.05.2019
Արցախի մի շարք ուժեր միացյալ հայտարարությամբ են հանդես եկել՝ նշելով, որ վերջին օրերին Արցախի և Մայր Հայաստանի իշխանությունների միջև նույնիսկ անզեն աչքով նկատելի խզումը մտահոգիչ է և հղի անկանխատեսելի հետևանքներով: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Չկան Հայաստանի ու Արցախի ժողովուրդներ, կա հայ ժողովուրդ, որը ինչպես միասնական էր Արցախը թշնամու ճիրաններից փրկելու օրհասական պայքարում՝ իբրև փրկագին […]
12:59 16.05.2019
ՀՀ կառավարությունը մայիսի 16-ին որոշում ընդունեց «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին»: Կառավարությունը որոշում է. 1.Հայտարարել 2019 թվականի մայիս-հուլիս ամիսներին ՀՀ արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը (այսուհետ` 2019 թվականի ամառային զորակոչ), որոնց 18 տարին լրանում է մինչև 2019 թվականի […]
11:25 16.05.2019
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած պատվիրակությունը Հայաստանի Հանրապետության խորհրդարանի մի խումբ պատգամավորների ուղեկցությամբ մայիսի 16-ին այցելել է Եռաբլուր պանթեոն և հարգանքի տուրք մատուցել ազատագրական պայքարի նահատակների հիշատակին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:
21:41 15.05.2019
Արցախի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությունը ԱԺ նախագահի գլխավորությամբ մայիսի 15-ին օրվա երկրորդ կեսին այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: ԱԺ պատգամավորները շրջայց են կատարել Մայր տաճարի գանձատան թանգարանում և ծանոթացել ցուցանմուշներին: Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, խորհրդարանականներին այնուհետև ընդունել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Հանդիպման ընթացքում քննարկվել […]
19:28 15.05.2019
Մայիսի 15-ին օրվա երկրորդ կեսին Արցախի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությունը ԱԺ նախագահի գլխավորությամբ այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից: ԱԺ պատգամավորները շրջայց են կատարել Մայր տաճարի գանձատան թանգարանում և ծանոթացել ցուցանմուշներին: Խորհրդարանականներին այնուհետև ընդունել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը: Հանդիպման ընթացքում քննարկվել […]
12:43 09.05.2019
«Ես կխնդրեի մի քիչ ուշադրություն դարձնեք, թե ինչպես է աշխատում համակարգը: Որ վարչապետն ասում է`ժողովուրդն է բանակցելու Արցախի հարցում, դուք պատկերացնում եք, որ ժողովու՞րդը պետք է գնա բանակցության: Եթե այդպես եք պատկերացնում, ուրեմն սխալ եք պատկերացում», – մայիսի 9-ին լրագրողներին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ ի պատասխան լրագրողների հարցի, թե ինչպե՞ս է պատկերացնում […]
15:23 02.05.2019
«Պետք է հասկանանք դրա ճիշտ ժամանակը։ Բովանդակային իմաստով այդ համաձայնագիրը, իմ պատկերացմամբ, կնքված է: Այդ պայմանագրի խնդիրն ավելի շատ լինելու է քաղաքական»,- մայիսի 2-ին կայացած ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Հայաստան-Արցախ ռազմավարական պայմանագիր կնքելու վերաբերյալ Հայ հեղափոխական դաշնակցության առաջարկին, ասաց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանը: Նրա խոսքերով՝ ճիշտ հաշվարկներ անելու համար քննարկումներ պետք է անցկացվեն, […]
14:39 02.05.2019
«Մայիսն ընկալվում է որպես խորհրդանշական իրադարձություններով լի ամիս, բայց չպետք է մոռանանք, որ կա մի երկիր, որը փորձելու է մեր հաղթանակներն ու տրամադրությունը փչացնել և իր գործողությունները տանել առաջ»,- մայիսի 2-ին, խոսելով արցախյան հարցի մասին, ասաց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանը: Նրա խոսքերով՝ Ադրբեջանն ամեն օր սկսում է դեպի հին վարքագիծը քայլեր ձեռնարկել, […]
16:42 01.04.2019
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորները փակ դռների հետևում քննարկում էին «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների՝ Արցախ կատարած այցն ու մանրամասներ էին ներկայացնում: Այս մասին այսօր՝ ապրիլի 1-ին, լրագրողներին ասաց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Լիլիթ Մակունցը, անդրադառնալով ուրբաթ օրը քվորումի բացակայության պատճառով տապալված նիստին, նշեց, որ պատճառը տեխնիկական խնդիրն էր: Այդ օրը «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների մի մասն […]
17:34 05.02.2019
Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի նախկին նախարար Սամվել Բաբայանն առաջարկում է պաշտոնական Երևանին ու Ստեփանակերտին բանակցային գործընթացի համար միասնական փաստաթուղթ մշակել: Այս մասին Բաբայանն ասել է «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում: «Քաղաքական ուժերը, Հայաստանի ղեկավարության գլխավորությամբ, պետք է նստեն, ընդհանուր մի փաստաթուղթ մշակեն, որով առաջնորդվելու է ոչ միայն Փաշինյանը»,- ասել է Բաբայանը: Նա նշել է, որ այդ փաստաթղթի […]
17:42 31.01.2019
Արցախա-ադրբեջանական հակամարտության հիդրոքաղաքականություն: Այսպես է վերնագրել իր գիրքը Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ-տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանն իր գիրքը, որի շնորհանդեսը կայացավ այսօր՝ հունվարի 31-ին: Մի քանի գլխից բաղկացած գիրքը ամփոփում է 21 տարիների աշխատանքներն ու վերլուծությունները: Սկզբնական փուլում այն եղել է որպես փակ փաստաթուղթ Արցախի ջրային պաշարների, Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից դրանց […]
19:29 30.01.2019
Արցախի Հանրապետությունում 2019թ. հունիսին կայանալու է Չճանաչված երկրների ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը։ Հայտնի է դարձել, որ այդ առաջնությանը չի մասնակցելու Հյուսիսային Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետությունը։ Ըստ աղբյուրի՝ Հյուսիսային Կիպրոսի չմասնակցելու պատճառն այն է, որ առաջնությունն անցկացվելու է Արցախում։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը` հղում անելով Gundemkibris.com.tr կայքին: Ինչպես հայտնի է, առաջնությանը մասնակցում է 12 հավաքական, որոնք […]
00:51 25.01.2019
Անդրադառնալով Դավոսում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև տեղի ունեցած ոչ պաշտոնական հանդիպմանը՝ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանն ասել է. «Մենք պետք է հասկանանք իրական շահերը՝ որտեղ է այդ հանդիպումը եղել, ինչի մասին է եղել, ուր կարող է կամ ինչպես կարող ես այդ երևույթը հետո օգտագործել: Ի վերջո, մենք պետք […]
13:02 17.12.2018
Իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ընթացքում արված հայտարարությանը, ասաց, որ ինքը բացասական է վերաբերվում վարչապետի արած արտահայտությանը: Հիշեցնենք, որ «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ընթացքում Փաշինյանը Բակո Սահակյանին հորդորել էր կարգի հրավիրել իր կառավարության ներկայացուցիչներին: Մինչ այդ, Արցախի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար […]
16:36 27.11.2018
Ինչպես արդեն հայտնել ենք, «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունն այսօր իր նախընտրական ծրագիրն է ներկայացրել: Կուսակցության ներկայացուցիչներն ասել են, որ ծրագիրը 5 բաժին ունի, որոնցում ներկայացված են իրենց պատկերացումները իրավունքի ու արդարության, պետական կառավարման և կադրային քաղաքականության, սոցիալ-տնտեսական զարգացման, անվտանգության և պաշտպանության, Արցախի միացման, հայրենիք-սփյուռք կապի ու արտաքին հարաբերություններին առնչվող հարցերի վերաբերյալ: «Առանց քաղաքական որոշումների, առանց […]
14:41 16.11.2018
Նոյեմբերի 12-ին Ադրբեջանում մեկնարկել են խոշոր հրամանատարաշտաբային զորավարժություններ՝ բոլոր մակարդակներում հրամանատարական կազմի գործողությունների ստուգման ու համագործակցության մշակման համար։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը։ Առաջին անգամ հարևան երկրում կիրառվում են նաև տիեզերական տեխնոլոգիաներ (Ադրբեջանն այժմ երկու արհեստական արբանյակ ունի տիեզերքում)։ Դրանցում ներգրավված են ադրբեջանական բանակի զորատեսակներ, ինչպես նաև հատուկ նշանակության զորքեր։ Նոյեմբերի 12-ին զորավարժություններին […]
16:17 06.11.2018
Փորձի փոխանակման նպատակով Հայաստանի ՄԻՊ աշխատակազմում են Արցախի ՄԻՊ ներկայացուցիչները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Գրառման մեջ ասվում է. «Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանների համագործակցության շրջանակում Արցախի Պաշտպանի ներկայացուցիչները փորձի փոխանակման նպատակով սեպտեմբերից սկսած տարբեր փուլերով երկշաբաթյա պրակտիկա են անցնում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում։ Արցախի […]
13:40 31.10.2018
Արցախում ԱԺ 8-րդ նստաշրջանում գաղտնի քվեարկությամբ Մարդու իրավունքների պաշտպան է ընտրվել Արցախի վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը։ Հիշեցնենք, նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը դիմում էր ներկայացրել իր լիազորությունները դադարեցնելու մասին, իսկ ԱԺ «Հայրենիք» խմբակցությունը թափուր պաշտոնի համար ներկայացրել էր Արտակ Բեգլարյանի թեկնածությունը: «Նախորդ երկու պաշտպանների օրոք բավականին մեծ աշխատանք է կատարվել և՛ մարդու իրավունքների մշակույթի բարելավման, […]
17:49 23.10.2018
Հետխորհրդային տարածքում առաջացած հակամարտությունները պետք է լուծվեն բանակցությունների ճանապարհով: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը։ Նա, լրագրողների հարցին ի պատասխան, նշել է՝ ՌԴ-ին հակամարտություններ պետք չեն, կայուն իրավիճակ է հարկավոր: «Մենք շահագրգռված ենք, որ որևէ հակամարտություն չլինի, լինի կայուն, բարեհաջող զարգացում»,- նշել է պաշտոնյան: ՌԴ նախագահի խորհրդականի համոզմամբ՝ եթե […]
21:00 05.10.2018
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հոկտեմբերի 5-ին ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանին: Այս մասին հաղորդում են Արցախի պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Ողջունելով հյուրին՝ պետական նախարարը շնորհավորել է նրան Հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ կառույցի անվան շուրջ ստեղծված ժամանակավոր դժվարությունները արագ կհաղթահարվեն, […]
16:01 29.09.2018
Արցախը Հայաստանին միացնելը «Սասնա ծռերի» արտաքին քաղաքականության հիմնական խնդիրներից է: Այս մասին այսօր «Սասնա ծռեր» կուսակցության հիմնադիր համագումարին հայտարարել է Գարեգին Չուգասզյանը: «Արտաքին քաղաքականության հիմնական խնդիրները հետևյալն են՝ առաջին՝ Արցախը Հայաստանին դե յուրե միացնելու միջոցով Արցախյան հակամարտության արդար և հայանպաստ լուծման միջազգային ճանաչման, ինչպես նաև այդպիսի լուծմամբ՝ տարածաշրջանում լարվածության հնարավոր աճման կանխման և չեզոքացման ապահովում: […]
16:33 28.09.2018
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 28-ին այցելել է Հադրութի շրջանի Ազոխ գյուղ, որտեղ մասնակցել է դպրոցի նորակառույց շենքի բացման հանդիսավոր արարողությանը: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: Բակո Սահակյանն ընդգծել է, որ գյուղերում ուսումնական հաստատությունների շենքային պայմանների բարելավումը և ուսման որակի բարձրացումը եղել են ու կմնան պետության ուշադրության կենտրոնում՝ որպես կրթության […]
18:39 27.09.2018
Արցախի խորհրդարանը սեպտեմբերի 26-ին առաջին ընթերցմամբ ու 29 կողմ ձայնով ընդունել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը, որով սահմանվել են նաև «Ես եմ» ու «Պատիվ ունեմ» ծրագրերի դրույթները, կատարվել են մի շարք այլ փոփոխություններ, փոխանցում է «Արցախպրեսը»։ «Զինվորական ծառայության հարցերին առնչվող բաժնում հանվել է «բնակության վայրին մոտ գտնվող զորամասում ծառայելու պայմաններ» հասկացությունը, […]
16:21 20.09.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախ կատարած այցի ընթացքում Պաշտպանության բանակի հրամկազմը պատվիրակությանը ներկայացրել է հայկական բանակի նոր համալրումներից մեկը՝ մահապարտ անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնի է դառնում վարչապետի այցի մասին պատմող տեսանյութերից։ Անօդաչու թռչող սարքը վարչապետին ներկայացնելիս Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը զեկուցել է, որ սարքը կարող է խոցել հակառակորդի նույնիսկ ամենապաշտպանված տանկերը։ Այն մահապարտ […]
15:40 20.09.2018
Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի առաջնագիծ այցելության ընթացքում վարչապետին ցուցադրել են Պաշտպանության բանակի սպառազինության նոր նմուշներ, որոնց պատկերները երևացել են ցույցը ներկայացնող տեսանյութերում։ Մասնավորապես, վարչապետին ցուցադրել են հեռակառավարվող կրակակետ։ Տեսանյութերից մեկում երևում է, թե ինչպես է զինատեսակի օպերատորը՝ ստանալով զենքին կցված տեսախցիկի հեռարձակում, ջոյստիկով կառավարում զենքը՝ պտտում այն այս ու այն կողմ, կրակում և այլն։ Սա զինատեսակն […]