19:15 21.06.2019
SHANTNEWS.am-ն անդրադարձել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանի վաշինգտոնյան այցին, ներկայացրել այցի ամենակարևոր դրվագները: Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանը և Էլմար Մամեդյարովը Վաշինգտոնյան հանդիպման քննարկումների առանցքում Արցախյան հիմնախնդրի կարգավորման խաղաղ գործընթացին ու առաջնագծում ներկայում տիրող իրավիճակին առնչվող հարցեր են եղել: Հանդիպումը տեղի է ունեցել փակ դռների ետևում, որից հետո երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները […]
18:49 21.06.2019
Արցախի նախագահ Բակո Սահակյանը հաստատել է կառավարության որոշումը՝ Արցախի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների անցկացման մասին: Համաձայն որոշման՝ ընտրությունների օր է նշանակվել 2019 թվականի սեպտեմբերի 8-ը, հայտնում են ԼՂՀ նախագահի աշխատակազմից:
13:21 21.06.2019
Ադրբեջանական զանգվածային լրատվության միջոցների տարածած հաղորդագրությունն առ այն, թե իբր հունիսի 20-ին և լույս 21-ի գիշերը հայկական առաջապահ ստորաբաժանումները նռնականետերի կիրառմամբ խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը, հերթական ապատեղեկատվությունն է: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի ՊՆ-ն: Ավելին՝ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ վերջին օրերի ընթացքում ՊԲ դիրքապահ ստորաբաժանումների կողմից ոչ մի կրակոց չի […]
20:00 19.06.2019
Չկա մի հանդիպում, որի ժամանակ չի քննարկվում Արցախի՝ բանակցային սեղանի մոտ վերադառնալու թեման։ Արցախյան հակամարտությունն էլ արդեն 25 տարի գտնվում է բանակցային փուլում։ Այս մասին այսօր Ազգային ժողովում պատգամավորներից մեկի հարցերին պատասխանելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը ի վիճակի են պաշտպանել իրենց ու երկրի շահերը, ինչպես դիվանագիտական, այնպես էլ, անհրաժեշտության դեպքում, […]
18:25 19.06.2019
Հայաստանի վարչապետը չի կարող որևէ լավատեսական ուղղություն տալ արցախյան կարգավորմանը, քանի որ հստակ պատկերացնում է, որ պատերազմը չի ավարտվել ու կարող է ամեն պահի վերսկսվել։ Այս մասին ինքը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ասաց Ազգային ժողովում պատգամավորներից մեկի հարցին պատասխանելիս։ «Ինձ համար ակնհայտ է, որ Ադրբեջանը պարզապես ցանկանում է կիրառել այն նույն գործիքը, որ երկար ժամանակ կիրառել […]
16:37 19.06.2019
Տող համայնքի տարածքում, խաղողի այգում աշխատելիս, դեռևս չպարզված հանգամանքներում գնդիկաբեկորային ավիառումբի պայթյունից բեկորային վնասվածքներ է ստացել Մեծ Թաղեր համայնքի բնակիչ, 1985թ. ծնված Արարատ Մարգարյանը: Տեղի ունեցածի մասին ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգը ստացվել է Հադրութի շրջանային ԱԻ բաժնից՝ ժամը 12:48-ին: Ծառայությունից հայտնում են, որ տուժածը տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն»: Ըստ […]
14:08 19.06.2019
Ադրբեջանում հերթական սկանդալն է բռնկվել, որը կապված է «Ուրալյան ավիաուղիներ» ավիափոխադրողի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը խախտելու հետ, գրում է Rusarminfo-ն: Օրեր առաջ համացանցում հայտնվել է ռուսական «Ուրալյան ավիաուղիներ» ընկերության պաշտոնական պարբերականը, որում ներկայացված են Հայաստան ուղղաթիռային թռիչքները: Պարբերականի գլխավոր լուսանկարում Հայաստանի քարտեզի մեջ ներառված է նաև Արցախի Հանրապետությունը: Ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ «Ուրալյան ավիաուղիներ»-ը […]
11:13 19.06.2019
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի խորհրդական Անուշ Ղավալյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ «Լավ լուր ԱՄՆ Կոնգրեսից» վերտառությամբ: «Կոնգրեսը հաստատեց Արցախին տրվող օգնությունը 40 մլն դոլարով ավելացնելու Speier Amendment to H.R. 2740 բանաձևը»,- գրել է նա:
23:37 18.06.2019
Երևանի «Արցախ» ֆուտբոլային ակումբն անվանափոխվել է: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Արցախ»-ը պաշտոնապես անվանափոխվել է Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբ, այս անվան տակ էլ թիմը հանդես կգա Հայաստանի Ֆուտբոլի Բարձրագույն խմբի 2019-20թթ. առաջնությունում։ Անցած մրցաշրջանում «Արցախ» ակումբը մրցաշարային աղյուսակում նախավերջին տեղում էր:
18:30 18.06.2019
Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը, անդրադառնալով մի շարք ֆրանսիական քաղաքների՝ Արցախի հետ ունեցած համագործակցության խզման փաստին, ասել է, որ Ադրբեջանը ռազմական ոլորտում շարունակում է ագրեսիվ քաղաքականություն վարել, իսկ քաղաքական դաշտում՝ ահաբեկչական: «Հիմա էլ ֆրանսիական այդ քաղաքների և ֆրանսիական կառավարական շրջանակների հետ խավիարակերություն են կատարել որոշ մարդկանց հետ, հիմա այստեղ են ակտիվանում: Նույնիսկ Հենրիխ […]
18:21 18.06.2019
Հայ-ադրբեջանական սահմանին և ընդհանրապես Արցախի շուրջ վերջին զարգացումների համատեքստում գերարդիական է դառնում Ապրիլյան պատերազմից հետո հնչեցված միտքը, և Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական դաշինքի կնքման պահը մոտեցել է։ Ազգային ժողովում հայտարարությունների ժամին այս մասին ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։ «Եթե գնում են ակտիվ, ագրեսիվ տարբեր զարգացումներ, դրա մասին նույնպես պետք է որոշակի շարժեր լինի։ Կարծում եմ և […]
13:49 18.06.2019
Հունիսի 18-ին՝ ժամը 07:40-ի սահմաններում, ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, 1994թ. ծնված Արայիկ Էրիկի Բալասանյանը: Չնայած բժիշկների գործադրած ջանքերին՝ վնասվածքներ ստացած զինծառայողը ժամը 09:00-ի սահմաններում մահացել է հիվանդանոցում: Այս մասին հայտնում են Արցախի Պաշտպանության բանակից: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է […]
20:00 17.06.2019
Արցախի և ԱՄՆ-ի միջև, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող մյուս երկու երկրների հետ տարբեր մակարդակներով ուղղակի պաշտոնական շփումների միջոցով երկխոսությունը բազմակողմանի քննարկումների և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական լուծման ուղիներ գտնելու համար նպաստավոր պայմաններ կստեղծի և Հարավային Կովկասում կայունության ապահովման գործում կարևոր ներդրում կդառնա։ Այս մասին նշել է Արցախի Հանրապետության ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանը՝ ի […]
18:32 17.06.2019
ՀՀ քննչական կոմիտեն SHANTNEWS.am-ին տեղեկություններ է հաղորդել զինծառայողի՝ հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ: «2019թ. հունիսի 15-ին՝ ժամը 11:45-ի սահմաններում, N զորամասի մարտական դիրքում, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հ. Գալստյանի՝ ձախ աչքի շրջանի հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ […]
18:13 17.06.2019
Հունիսի 15-ին՝ ժամը 11:45-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 2000թ. ծնված Համլետ Արայի Գալստյանը: Այս մասին տեղեկացնում են Արցախի պաշտպանության բանակից: Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է բավարար: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
14:20 17.06.2019
Հունիսի 17-ին Արցախի պաշտպանության բանակի մի շարք զորամասերի և զորատեսակների ներգրավմամբ մեկնարկել են հրամանատարաշտաբային զորավարժություններ: Զորավարժությանը մասնակցում են․ 10.000 զինծառայող, 200-ից ավելի հրետանային համակարգեր, մոտ 150 զրահատեխնիկա, 50-ից ավելի ՀՕՊ համակարգեր, ավելի քան 400 ավտոտեխնիկա և այլ շարժակազմեր Հրամանատարաշտաբային զորավարժությունների ընթացքում հիմնական շեշտադրում է արվելու գիշերային պայմաններում զորքերի գործնական խնդիրների կատարման վրա, ինչպես նաև նախատեսվում […]
11:33 17.06.2019
Ֆրանսիայի Առնուվիլ քաղաքի քաղաքապետ Պասկալ Դոլը հայտարարել է իր մտադրության մասին՝ բողոքարկելու Առնուվիլ և Արցախի Շեխեր քաղաքների միջև Բարեկամության հռչակագիրը Ֆրանսիայի դատարանի կողմից չեղյալ հայտարարելու որոշումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է france-artsakh կայքը: «Ֆրանսիական սահմանդրությունը տեղական մարմիններին երաշխավորում է ազատ կառավարում և նրանց տալիս է բազմաթիվ ապակենտրոնացված իրավասություններ, այդ թվում միջազգային գործունեություն վարելու իրավունք, պայմանով, որ այդ գործունեությունը հարգի Ֆրանսիայի […]
16:30 15.06.2019
Արցախյան հակամարտության կարգավորման բանակցությունների վերաբերյալ գաղտնիությունը տեղին չէ, քանի որ դա համազգային հարց է։ Հնարավորինս լայն շրջանակ պետք է տեղյակ լինի բանակցությունների հնարավորինս շատ նյուանսների մասին։ SHANTNEWS-ին հետ հարցազրույցում այս տեսակետն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ես շարունակում եմ պնդել, որ հարցի վերջնական լուծողը … իշխանությունները, կառավարությունը կարող են տարբերակներ առաջարկել, եթե պարզվի, որ բանակցային […]
16:01 15.06.2019
«Բանակցությունների այն փաթեթը, որ գոյություն է ունեցել և, այսպես ասած, որպես ժառանգություն ես ստացել եմ, ես ինքս եմ փոխանցել Արցախի իշխանություններին՝ իմանալով, որ նրանք դրանից չունեն։ Սրանով ամեն ինչ ասված է»։ Արցախյան հակամարտության կարգավորման բանակցությունների մասին Արցախի իշխանություններին տեղյակ պահելու վերաբերյալ Երևանի ու Ստեփանակերտի հակասական հայտարարությունների վերաբերյալ այսպիսի պատասխան է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը SHANTNEWS-ին […]
14:46 15.06.2019
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Մեր ժողովրդի վերաբերմունքը յուրահատուկ է իր հերոսների նկատմամբ։ Այսօր նախօրեին զոհված զինծառայող Արտյոմ Վազգենի Խաչատրյանի հուղարկավորության ժամանակ, որին մասնակցում էր նաև ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ժողովուրդը կրակային համազարկի հետ ինքնաբուխ ծափահարություններով ճանապարհեց իր զավակին»:
20:33 14.06.2019
Այսօր ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը մասնակցել է զինծառայող Արտյոմ Վազգենի Խաչատրյանի հոգեհանգստի արարողությանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Հիշեցնենք, որ հունիսի 13-ին` ժամը 17:05-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1999թ. ծնված Արտյոմ Վազգենի […]
20:12 14.06.2019
Արցախի արտաքին գործերի նախարարությունը ողջունում է ֆրանսիական Վալանս, Բուր-լե-Վալանս, Բուր-դե-Պեաժ և Առնուվիլ քաղաքների քաղաքապետերի հայտարարությունները՝ Արցախի ժողովրդի հետ բարեկամական հարաբերությունները շարունակելու մտադրության մասին՝ ի հեճուկս վարչական դատարանների դատավճիռների։ Այս մասին նշված է Արցախի Հանրապետության ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանի մեկնաբանության մեջ։ «Կիսում ենք այն տեսակետը, որ Արցախի և Ֆրանսիայի քաղաքների միջև համագործակցությունը հիմնված է հավասարության և […]
19:15 14.06.2019
Ընթացիկ տարվա մայիս ամսվա ընթացքում Արցախի տարածք են ներմուծվել 12.9 մլրդ դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքներ, որը 1.7 մլրդ դրամով կամ 15.2 %-ով գերազանցել է նախորդ տարվա նույն ցուցանիշը: Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրել են ԱՀ ֆինանսների նախարարությունից՝ մանրամասնելով, որ նույն ժամանակահատվածում արտահանվել են 8.2 մլրդ դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքներ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 7.7 […]
13:55 14.06.2019
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը SHANTNEWS.am-ի խնդրանքով արձագանքել է Արցախի և ֆրանսիական 4 բնակավայրերի միջև «Բարեկամության մասին» խարտիաների չեղարկմանը: «Ֆրանսիայի դեսպանությունը, որը իրավասու է միայն Հայաստանի Հանրապետության մասով, չի մեկնաբանում արդարադատության որոշումները»,- տեղեկացրին դեսպանությունից:
13:27 14.06.2019
ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ ս.թ. հունիսի 12-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի բնակչուհի, 2012թ. ծնված Ե. Գ -ն իրենց տան հյուրասենյակում դանակով հարվածել է քրոջը՝ 2014թ. ծնված Ք. Գ-ին։ Ք. Գ-ն աջ նստատեղի կտրած վերք ախտորոշմամբ տեղափոխվել է բուժհաստատություն։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության […]
10:54 14.06.2019
Պաշտոնական այցով Արցախի Հանրապետությունում գտնվող Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի ուղեկցությամբ այցելել է Արցախի մայրաքաղաքի հուշահամալիր: Երևանյան պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայրենական Մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին: Երևանի քաղաքապետը ծաղիկներ է խոնարհել նաև Արցախյան ազատամարտում զոհված հերոսների շիրիմներին:
21:38 13.06.2019
Արցախի Հանրապետության պետականնախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունիսի 13-ին ընդունել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպումը մեկնարկել է առանձնազրույցի, ապա շարունակվել ընդլայնված ձևաչափով: Ինչպես տեղեկացրին ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Գրիգորի Մարտիրոսյանը կարևորել է Հայկ Մարությանի առաջին պաշտոնական այցը Ստեփանակերտ՝ անհրաժեշտ համարելով փոխայցերի հաճախակիությունը: Իր խոսքում պետական նախարարը, մասնավորապես, նշել է. «Երևանի և Ստեփանակերտի փոխգործակցության բարձր նշաձողը պահպանվում է: […]
20:24 13.06.2019
Հունիսի 13-ին` ժամը 17:05-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1999թ. ծնված Արտյոմ Վազգենի Խաչատրյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:
19:32 13.06.2019
Չեղարկվել են Ֆրանսիայի 4 քաղաքների և Արցախի տարբեր քաղաքների միջև ստորագրված բարեկամության հռչակագրեր։ Այս մասին հայտնել է Արցախի ԱԳ նախարարությունը։ Արցախի և Ֆրանսիայի թվով 12 քաղաքների և մեկ դեպարտամենտի հետ ստորագրված են Բարեկամության հռչակագրերը։ Մայիսի 29-ին Ֆրանսիայի Սերժի-Պոնտուազ համայնքի վարչական դատարանը որոշում է կայացրել Ֆրանսիայի Առնուվիլ քաղաքի ու Արցախի Մարտունու շրջանի Շեխեր գյուղի միջև ստորագրված […]
10:12 13.06.2019
Հունիսի 13-ին և 14-ին քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորած պատվիրակությունն առաջին պաշտոնական այցով կգտնվի Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում: Երևանի քաղաքապետը հանդիպումներ կունենա Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի և Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ: Կքննարկվեն հայկական երկու պետությունների մայրաքաղաքների միջև հաստատված համագործակցության ծրագրերի ընթացքն ու առաջիկա անելիքները: Այցի շրջանակում տեղի կունենա նաև […]