TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+16.09 oC

Արցախ

ԵԱՀԿ դիտարկումն Արցախի և Ադրբեջանի սահմանին անցել է նախատեսված ժամանակացույցի համաձայն

14:14 11.07.2019

Հուլիսի 11-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին՝  Ակնա բնակավայրից դեպի հյուսիս ընկած հատվածում: Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնական Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա): Սահմանի հակառակ կողմից […]

̰
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է Արցախում հրադադարի ամրապնդմանը միտված լրացումը

11:39 11.07.2019

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ճնշող մեծամասնությամբ ընդունել է Արցախի խաղաղության համար «Ռոյս-Էնգել» առաջարկության մեջ Ջուդի Չուի ներկայացրած լրացումը՝ ուղղված հրադադարի ամրապնդմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացրել է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը: Ջուդի Չուի ներկայացրած լրացմամբ առաջարկվում  է դիպուկահարների հետ քաշում, ԵԱՀԿ դիտորդների թվի ավելացում, հրաձգային լոկատորների տեղակայում շփման գծում։ Ջուդի Չուն իր ելույթում հայտարարել է, […]

̰
ԵԱՀԿ առաքելությունը դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի սահմանին

09:54 10.07.2019

Հուլիսի 11-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Ակնա բնակավայրից դեպի հյուսիս ընկած հատվածում: Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնական Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա): […]

̰
Հայաստանի և Արցախի ՔԿ-ների նախագահները քննարկել են կառույցների փոխգործակցության հարցեր

21:20 08.07.2019

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը հուլիսի 8-ին ընդունել է Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Իգոր Գրիգորյանին: Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի նախագահը շնորհավորել է Իգոր Գրիգորյանին՝ Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Իգոր Գրիգորյանն էլ իր հերթին շնորհավորել է ՀՀ ՔԿ […]

̰
Դաշնակցությունը թեկնածու կառաջադրի Արցախի նախագահի ընտրություններում

15:00 08.07.2019

Դաշնակցությունը հայտարարել է, որ մասնակցելու է Արցախի նախագահական և խորհրդարանական ընտրություններում, իսկ հատուկ նիստ է հրավիրելու՝ նախագահի թեկնածու առաջադրելու համար։ ՀՅԴ հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև. «ՀՅԴ Արցախի կազմակերպության բարձրագույն ժողովը, քննելով և վերլուծելով Արցախում տիրող կացությունը և առաջիկա ՏԻՄ, նախագահական և խորհրդարանական ընտրություններում Դաշնակցության դիրքորոշումները, արձանագրելով, որ որոշ քաղաքական ուժերի և առանձին գործիչների կողմից վաղաժամկետ […]

̰
Սահմանադրական կարգը խաթարելուն ուղղված բոլոր ոտնձգությունները կարժանանան համարժեք իրավական գնահատականի. Արցախի ԱԱԾ

14:18 08.07.2019

Հաշվի առնելով, որ Արցախի Հանրապետությունում 2020թ. սպասվում են կարևորագույն քաղաքական և հասարակական իրադարձություններ՝ ԱՀ նախագահական և խորհրդարանական ընտրությունները, Ազգային անվտանգության ծառայությունը անհրաժեշտ է համարում հորդորել քաղաքական ուժերին և քաղաքական գործընթացներում ներգրավված առանձին անձանց՝ իրենց գործունեությունը կազմակերպել բացառապես ԱՀ Սահմանադրության և օրենքների պահանջներին համապատասխան: Այս մասին ասվում է Արցախի ԱԱԾ տարածած հաղորդագրության մեջ: «Արցախի Հանրապետության տեղեկատվական […]

̰
Արցախի գլխավոր դատախազը հրաժարական է ներկայացրել

13:40 08.07.2019

Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը հրաժարական է ներկայացրել։ «Հայ Հեղափոխական Դաշնակցության կենտրոնական կոմիտեի անդամ ընտրվելուս կապակցությամբ, նկատի առնելով, որ կուսակցական և քաղաքական աշխատանքն անհամատեղելի է հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնի հետ, այսօր` 2019 թվականի հուլիսի 8-ին, հրաժարական եմ տալիս Արցախի Հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնից: Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում հանրապետության իշխանություններին` ինձ այս խիստ պատասխանատու […]

̰
Տիգրան Ավինյանն այցելել է Արցախի «Թումո» ստեղծարար կենտրոն

19:00 06.07.2019

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ Արցախ կատարած այցի ընթացքում այցելել է տեղի «Թումո» ստեղծարար կենտրոն: Այստեղ նա ծանոթացել է կենտրոնի գործունեությանն ու առաջնային ոլորտներին: «Երեկ երեկոյան Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի ուղեկցությամբ այցելել ենք Ստեփանակերտի Թումո ստեղծարար կենտրոն: Արցախի տարբեր շրջաններից ու Ստեփանակերտից ավելի քան 1200 սան ունեցող կենտրոնը մասնագիտացած է հեռուստաարտադրության, ֆիլմարտադրության, […]

̰
Զինվորի տանը բացվել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անունը կրող լսարան և գրադարան

21:58 05.07.2019

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում այսօր տեղի ունեցավ գրադարանի, ինչպես նաև ապրիլյան պատերազմի մասնակից, Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անունը կրող լսարանի բացման հանդիսավոր արարողությունը: Ռոբերտ Աբաջյանի պապիկի՝ Գևորգ Աբաջյանի խոսքով՝ ընտանիքը սիրով է ընդունել առաջարկը՝ լսարանն անվանակոչել Ռոբերտ Աբաջյանի անունով, պայմանով, որ իրենց որդին՝ որպես հավաքական կերպար, իր մեջ պետք է ամփոփի հայրենիքի համար կյանքը տված բոլոր հերոսներին: […]

̰
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդի հետ

21:07 05.07.2019

Հուլիսի 5-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն Արցախ կատարած այցի շրջանակներում հանդիպեց Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին: ԱԳ նախարարը և Արցախի թեմի առաջնորդը քննարկեցին Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության առավել ամրապնդմանը և հայության հոգևոր կյանքին առնչվող հարցեր: Իր խոսքում նախարարը նշեց, որ արցախահայությանն առնչվող հարցերը վերաբերում են յուրաքանչյուր հայի՝ անկախ գտնվելու վայրից, քանի որ Արցախն […]

̰
Զախարովան չբացառեց Արցախյան հակամարտության քննարկումը Սլովակիայում ԵԱՀԿ միջոցառմանը

12:46 05.07.2019

Կարելի՞ է սպասել, որ Սլովակիայում ԵԱՀԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը կքննարկվեն նաև հետխորհրդային տարածքի հակամարտությունները, մասնավորապես Արցախյան հակամարտությունը։ Այս մասին Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովային հարցրին նրա հերթական ասուլիսի ժամանակ։ Զախարովան հայտարարեց, որ այս դեպքում պետք է խոսքը տալ միջոցառման կազմակերպիչներին՝ տանտերերին, որպեսզի նրանք հայտնեն՝ ինչ թեմաներ են քննարկվելու որպես առաջնահերթություն։ Խոսնակն ասել […]

̰
ՀՀ և Արցախի ԱԳ նախարարները խորհրդակցությունների պլան են ստորագրել

11:40 05.07.2019

Հայասստանի Հանրապետության և Արցախի արտաքին գործերի նախարարներն այսօր ստորագրել են Հայաստանի և Արցախի արտգործնախարարությունների միջև խորհրդակցությունների պլան։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակը։ Ստորագրված փաստաթուղթը նախատեսում է 2019-2020 թթ. Անցկացնել կանոնավոր խորհրդակցություններ արցախյան հիմնախնդրի և արտաքին քաղաքական հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ: https://www.facebook.com/anna.a.naghdalyan/posts/10156007172432434

̰
Ղազինյանն ԱՄՆ-ին առաջարկել է վերականգնել Արցախի անվտանգությանն առնչվող բանաձևը

20:33 04.07.2019

«Մեկ Հայաստան» կուսակցության  նախագահ Արթուր Ղազինյանն ԱՄՆ անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ամերիկացի ժողովրդին։ Նա նշել է, որ մեր պետության և ժողովրդի շահերից է բխում Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների կայուն և հետևողական զարգացումը։ Ղազինյանն իր պատրաստակամությունն է հայտնել կոնկրետ նախաձեռնություններով նպաստել հայ-ամերիկյան հարաբերությունների դինամիկ զարգացմանը: Օրերս նամակով պաշտոնապես դիմել է ԱՄՆ Սենատի Հանրապետական […]

̰
Զոհրաբ Մնացականյանն այսօր աշխատանքային այց կկատարի Արցախ

11:53 04.07.2019

Հուլիսի 4-ին արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այց կկատարի Արցախ, որտեղ հանդիպումներ կունենա Արցախի նախագահ Բակո Սահակյանի, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի, ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի, Ադրբեջանից հայ փախստականների Արցախի միության ներկայացուցիչների, Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արք․ Մարտիրոսյանի հետ:

̰
Արցախի պաշտպանության բանակում նոր նշանակում է կատարվել

17:03 03.07.2019

Արցախի նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ գնդապետ Ստեփան Գևորգյանը նշանակվել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ: Հավանական է, որ նա փոխարինելու է գեներալ-մայոր Վարդան Բալայանին, որը բանակի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալն էր և պաշտոնից ազատվել է հունիսին։ Ստորև գնդապետ Ստեփան Գևորգյանի կենսագրությունը ըստ ՀՀ ՊՆ կայքի․ Գործունեություն 1988 – 1992թթ. – Աշխատել […]

̰
ՀՀ ԶՈւ շտաբի պետն այցելել է Արցախի առաջնագիծ, ծանոթացել հակառակորդին զսպելու մեխանիզմների

16:02 03.07.2019

Հուլիսի 3-ին աշխատանքային այցով Արցախի պաշտպանության բանակ է այցելել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը: Բանակի հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ, զինված ուժերի գլխավոր շտաբի պետը եղել է բանակային առաջնագծի մի շարք ուղղություններում, ծանոթացել է տեղում իրականացված ու շարունակվող ինժեներա-ամրաշինական աշխատանքներին, ծանոթացել է հակառակորդին զսպելու մեխանիզմների կատարելագործմանն ուղղված համալիր գործընթացներին: Աշխատանքային այցի ընթացքում […]

̰
Մնացականյանը մեկնում է Արցախ՝ տեղի ղեկավարությանը ներկայացնելու Վաշինգտոնի հանդիպման արդյունքները

13:09 03.07.2019

Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը մեկնում է Արցախ, որտեղ հանդիպումներ է ունենալու բարձրաստիճան ղեկավարության հետ։ Այցի նպատակներից մեկը Վաշինգտոնում Ադրբեջանի արտգործնախարարի հետ հանդիպման մասին պաշտոնական Ստեփանակերտին տեղեկացնելն է։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնեց ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։ Խոսնակն այսօր որոշ պարզաբանումներ տվեց նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ այդ հանդիպումից հետո տարածած հաղորդագրության վերաբերյալ։ Խոսքը բովանդակային բանակցություններ արտահայտության […]

̰
Արցախի ՄԻՊ-ը հանդիպել է ամերիկացի սենատորի և առաջատար համալսարանների ղեկավարության հետ

20:37 02.07.2019

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի և ԱՄՆ Հայ իրավաբանների միության ղեկավար կազմի հետ միասին, հունիսի 30-ին և հուլիսի 1-ին մի շարք հանդիպումներ է ունեցել Կալիֆոռնիայի օրենսդիր և համալսարանական շրջանակների հետ: Ինչպես տեղեկացրին ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, Կալիֆոռնիայի Սենատի՝ Հայաստանի ու Արցախի առևտրի, արվեստի ու մշակույթի փոխանակման հատուկ հանձնախմբի նախագահ, սենատոր […]

̰
Իգոր Գրիգորյանը նշանակվել է Արցախի Քննչական կոմիտեի նախագահ

17:39 01.07.2019

Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 1-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Իգոր Գրիգորյանն ազատվել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական-Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ` նույն օրը Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր Իգոր Գրիգորյանին Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ նշանակելու մասին՝ 6 տարի պաշտոնավարման […]

̰
Ցանկանում եմ, որ այս հողի վրա երեխաները կարողանան անհոգ մեծանալ․ Պատրիկ Ֆիորին՝ Արցախի մասին

10:15 30.06.2019

Ինձ համար մեծ պատիվ է կրկին Արցախում լինելը, որի համար կան բազմաթիվ պատճառներ: «Արցախպրեսի» հաղորդմամբ՝ այս մասին Շուշիի մշակույթի և երիտասարդության կենտրոնում տեղի ունեցած Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի վերակազմավորման 30-ամյակին նվիրված համերգի ժամանակ ասել է ֆրանսահայ նշանավոր երգիչ Պատրիկ Ֆիորին (Պատրիկ Ժան-Ֆրանսուա Շուշայան): Անդրադառնալով հարցին, թե ինչու է սիրում Արցախը՝ նա ասել է. «Առաջինն […]

̰
Արցախում երիտասարդ աղջիկը քացախաթթու է խմել

18:17 29.06.2019

Արցախի ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ հունիսի 28-ին ժամը 12:30-ի սահմաններում Մարտակերտ քաղաքի բնակչուհի, 19-ամյա Լ. Հ-ն իրենց տանը՝ չպարզված հանգամանքներում օգտագործել է քացախաթթու և ստացած թունավորմամբ տեղափոխվել բուժհաստատություն։ Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը:

̰
Արցախում հարգանքի տուրք են մատուցել Անհայտ կորածների հիշատակին

13:12 29.06.2019

Արցախի ոստիկանության պետ Լևոն Մնացականյանը, Անվտանգության խորհրդի նախագահ Արշավիր Ղարամյանն այսօր հարգանքի տուրք են մատուցել Անհայտ կորածների հիշատակին:

̰
Հայտնի հայերը վստահ են՝ Արցախից ուժ առնելով է հնարավոր նոր ձեռքբերումներ ունենալ համահայկական տիրույթում

13:10 29.06.2019

ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հանդիպել է «Ծագումով Հայեր» նախագծի մի խումբ մասնակիցների հետ:Այդ մասին նա տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում: «Հայտնի հայերը վստահ են՝ Արցախից ուժ առնելով է հնարավոր նոր ձեռքբերումներ ունենալ այստեղ ու համահայկական ամբողջ տիրույթում։ Լիահույս եմ, որ մեր հանդիպումն ու եռամիասնության ամրապնդման գործում նրանց ունեցած ավանդի արժևորումը խթան կհանդիսանա համահայկական ներուժը […]

̰
Արցախի ԱԳՆ-ն ողջունում է Բաքվին որոշակի զինատեսակների վաճառքի արգելքի վերաբերյալ կոնգրեսական Բրեդ Շերմանի առաջարկը

18:59 27.06.2019

Արցախի արտաքին գործերի նախարարությունը ողջունում է ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանի` «Ազգային պաշտպանության բյուջետային հատկացումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկությունը, որը հնարավորություն կտա արգելափակել Ադրբեջանին այնպիսի զենքերի վաճառքը, որոնք բարձրացնում են վերջինիս կողմից քաղաքացիական ինքնաթիռներ խոցելու հնարավորությունը։ Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են` այս մասին ասվում է Արցախի Հանրապետության ԱԳՆ մամուլի […]

̰
«Հանուն Արցախի» համազգային շարժման մասնակիցների շրջանակն ընդլայնվում է. Վիտալի Բալասանյան

15:21 26.06.2019

Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել, որտեղ հրապարակել է լուսանկար և գրել. ««Հանուն Արցախի» համազգային շարժման մասնակիցների շրջանակն օր օրի ընդլայնվում է»:  

̰
Արշավիր Ղարամյանը նշանակվել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար

12:47 26.06.2019

Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 26-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Արշավիր Ղարամյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար՝ ազատվելով Արցախի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնից:

̰
«Երկուսիս աղոթքն էլ նույնն է». Աննա Հակոբյանը Արցախում հանդիպել է որդուն

15:00 25.06.2019

Ւնչպես արդեն հայտնել ենք՝ ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մեկնել է Արցախ: Նա իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ հանդիպել է իր որդուն՝ Աշոտ Փաշինյանին. «Արցախում հանդիպեցի նաև մեր զինվորին: Գանձասարի վանական համալիրում ենք: Երկուսիս աղոթքն էլ նույնն է՝ հարատև խաղաղություն մեր երկրին»:

̰
Աննա Հակոբյանը սպաների կանանց հրավերով մեկնել է Արցախ

16:36 24.06.2019

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ այս պահին գտնվում է Արցախում. «Մի քանի տասնյակ սպաների կանանց հրավերով Արցախում եմ։ Մեկնում եմ Մեխակավան, ինչպես սպաների կանանց, այնպես էլ զինվորների հետ հանդիպման։ Իսկ մինչ ճանապարհ մեկնելը չէի կարող կանգառ […]

̰
Միքայել Արզումանյանը նշանակվել է Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալ

16:12 24.06.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

̰
ԵԱՀԿ առաքելությունը դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի սահմանին

10:37 24.06.2019

Հունիսի 25-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Ակնայից դեպի հյուսիս-արևելք ընկած հատվածում։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և Գենադիե Պետրիկան (Մոլդովա), ինչպես նաև ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից  Մարտին […]

̰
BACK_TO_TOP