13:14 18.05.2019
Արցախյան հակամարտության կարգավորման հարցում «Մեկ Հայաստան» կուսակցությունը սկզբունքային է համարում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու իրացումը, ինչպես նաև Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորումը: Այս մասին մայիսի 18-ին՝ «Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարի ժամանակ հայտարարեց կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը: «Անկախ Հայաստանն ու համայն հայությունը հանդիսանում են Արցախի մեր հայրենակիցների անվտանգության երաշխավոր: Մեր կուսակցության համար Արցախի անվտանգությունը […]
13:08 08.03.2019
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ մոտ ժամանակներս նախատեսվող հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնելու է Արցախի՝ բանակցային սեղանի շուրջ վերադառնալու խնդրի մասին: Նման համոզմունք է հայտնել «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը: «Վստահ եմ՝ պարոն Փաշինյանը, ինչպես ասել է, գնալու է այդ խնդիրները բարձրացնի, ասի Արցախի վերադարձի մասին»,- ասել է վերլուծաբանը: Վերլուծաբանը, սակայն, լուրջ փոփոխություններ չի […]
21:11 17.01.2019
SHANTNEWS.am-ի հետ զրույցում Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը մեկնաբանել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը, մասնավորապես անդրադառնալով այն հանգամանքին, որ կողմերը քննարկում են ունեցել նաև «բնակչությանը խաղաղության նախապատրաստելուն ուղղված կոնկրետ միջոցառումներ ձեռնարկելու անհրաժեշտության շուրջ»: Բաբայանի համոզմամբ՝ բնակչությանը խաղաղության նախապատրաստելը նախ ենթադրում է, որ Ադրբեջանը պետք է հրաժարվի ռևանշիստական և հայատյաց քաղաքականությունից: «Դա իր մեջ ներառում է […]
16:36 16.10.2018
Հայաստանում 3 տարի աշխատելուց հետո ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը պատրաստվում է հեռանալ Հայաստանից: EVN Report-ին տրված հարցազրույցում դիվանագետը խոսել է Հայաստանին առնչվող տարբեր թեմաների մասին: Նա նաև անդրադարձել է Արցախյան հակամարտությանը: Միլսն ասել է, որ հայ ժողովուրդը պետք է ինքը որոշի, թե որ լուծմանն է պատրաստ: «Ես զարմացած էի, երբ առաջին անգամ […]
17:08 17.09.2018
Այսօր Ադրբեջանում մեկնարկել են 20 հազար զինծառայողի մասնակցությամբ վարժանքներ, որոնց վերաբերյալ Ադրբեջանի ՊՆ կայքում տեղադրվել են տեսանյութ և լուսանկարներ: Դրանցից կարելի է տեսնել, թե ինչ տեսակի սպառազինություն է կիրառվելու զորավարժության ընթացքում, ընդ որում` տեխնիկայի մի մասը կարող է և չկրակել, բայց համարվում է, որ մասնակցում է վարժանքներին: Մինչ զորավարժության մեկնարկն Ադրբեջանի ՊՆ հաղորդումներից հետևում էր, […]
11:51 17.09.2018
Սեպտեմբերի 17-ին Ադրբեջանի զինված ուժերի տարբեր զորամասերի ու միավորումների մասնակցությամբ սկսվել է հերթական խոշոր զորավարժությունը, որին, ըստ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության, մասնակցում է 20 հազար զինծառայող։ Ներգրավված է նաև մեծ թվով զինտեխնիկա․ 200 միավոր տանկային ու զրահապատ այլ տեխնիկա, 120 միավոր հրթիռային ու հրետանային միջոց, 30 միավոր մարտական ավիացիա՝ կործանիչ ու ռմբակոծիչ ինքնաթիռներ, ուղղաթիռներ։ Զորավարժության սցենարը […]
12:39 14.09.2018
Սեպտեմբերի 17-22-ը Ադրբեջանում կանցկացվի հերթական խոշոր զորավարժությունը, որին, Ադրեբեջանի ՊՆ հաղորդագրության համաձայն, կմասնակցի 20 հազար զինծառայող, իսկ վարժանքները կղեկավարի պաշտպանության նախարարը։ Նախարարությունը բացահայտում է, որ զորավարժության սցենարը հենց Արցախի վրա հարձակվելն ու այնտեղի հայկական զորքերի պաշտպանությունը մի քանի ուղղություններով ճեղքելն է։ Դրա համար զորավարժությանը ներգրավվում է նաև. 200 միավոր տանկային ու զրահապատ այլ տեխնիկա, 120 […]
18:02 10.07.2018
Թուրքիան մշտապես աջակցում է Ադրբեջանին ԼՂ խնդրում: Այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: «Թուրքիայի դիրքերն ամբողջովին համապատասխանում են միջազգային իրավունքին: Ադրբեջանն էլ մշտապես աջակցում է Թուրքիային»,- ասել է Ալիևը: SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և […]
12:50 07.07.2018
Խորհրդային շրջանում արցախյան հատվածում հայ-ադրբեջանական սահմանը՝ ներառյալ ԼՂԻՄ սահմաններն ու Սյունիքի, Վայոց ձորի արևելյան սահմանները, կազմում էին ավելի քան 960 կիլոմետր, պատերազմից հետո՝ ընդամենը 290 կիլոմետր։ Ադրբեջանի հետ սահմանագիծն Արցախյան հատվածում կրճատվել է ավելի քան 3 անգամ, ինչը հայտնի է դարձել քաղաքագետ Էդգար Էլբակյանի հավաքած քարտեզից։ «Այն, որ մեր սահմանը կրճատվեց շուրջ 650 կիլոմետրով, դրանից […]
20:11 04.07.2018
Այսօր Ադրբեջանում անցկացվել են զինված ուժերի խոշոր զորավարժության կրակային փուլի վարժանքները, որոնց ընթացքին ներգրավվել են համազարկային կրակի «Սմերչ» համակարգեր, այլ զինտեխնիկա։ Չնայած հրապարակվել են միայն ցերեկային գործողությունների լուսանկարներ՝ Ադրբեջանի ՊՆ հաղորդման համաձայն՝ վարժանքներ իրականացվել են նաև գիշերային ժամերին։ Վարժանքների սցենարով՝ ադրբեջանցիները «տիրացել են նպաստավոր բնագծերի ու սկսել են լայնամասշտաբ հարձակում»։ Նույն հաղորդագրության համաձայն՝ ներգրավված տանկային, […]
14:23 03.07.2018
Հուլիսի 2-ին Ադրբեջանի բանակի՝ 20 հազար անձնակազմի ներգրավմամբ մեկնարկած զորավարժությանն այսօր միացել է մարտական ավիացիան։ Երկրի զինված ուժերի ռազմական ինքնաթիռներն ու ուղղաթիռները վերախմբավորման թռիչքներ են իրականացրել ու տեղափոխվել են պահեստային ռազմական օդանավակայաններ։ Վերադասավորումներ են եղել նաև հակաօդային պաշտպանության ուժերի շրջանում։ Այս մասին տեղեկացրել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։ Խոշոր զորավարժությանը մեծաթիվ անձնակազմից բացի, կիրառվելու է մեծ […]
14:14 30.06.2018
Արցախյան պատերազմի ընթացքում՝ 1991-1994 թթ․ ծավալված ռազմական գործողությունների շնորհիվ արցախյան հատվածում հայ-ադրբեջանական փաստացի սահմանը կրճատվել է 3.3 անգամ։ Սահմանագծերի համեմատության արդյունքում նման եզրակացության է հանգել քաղաքագետ Էդգար Էլբակյանը։ Քարտեզում կանաչ գույնով նշված են ԼՂԻՄ-ի գոյության շրջանում եղած սահմանները, նարնջագույնով՝ ներկա սահմանները (հյուսիսում կա համընկնում)։ Կարմիրով ներկված են Մարտակերտի ու Մարտունու շրջաններում Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական […]
13:53 29.06.2018
Հունիսի 28-ին Պաշտպանության բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի հետ անցկացվել է մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություն, որի ընթացքում խաղարկվել են ինչպես պաշտպանողական, այնպես էլ հարձակողական բնույթի գործողություններ: Ըստ զորավարժության սցենարի՝ հարձակման անցած հակառակորդի ուժերի դեմ մարտի մեջ են մտել առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող գումարտակներից մեկի զինծառայողները: Կազմակերպելով զբաղեցրած շրջանի պաշտպանությունը և թույլ չտալով մխրճված հակառակորդի […]
20:51 28.06.2018
ԵԱՀԿ անդամ պետությունների, այդ թվում և Հայաստանի ու Ադրբեջանի ստորագրած Վիեննայի փաստաթղթի համաձայն՝ մի քանի պարամետրերով խոշոր համարվող զորավարժություններ անցկացնելիս անցկացնող կողմը պարտավոր է այդ մասին պատշաճ կարգով տեղեկացնել համաձայնագրի մյուս կողմերին։ Բայց Ադրբեջանը փաստաթղթի այդ դրույթները կրկին խախտել է՝ կազմակերպելով զորավարժություն Հայաստանի հետ սահմանին հարող տարածքում։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան […]
14:51 28.06.2018
20 հազար զինծառայողի մասնակցությամբ հերթական խոշոր զորավարժությունն Ադրբեջանի բանակը կանցկացնի հուլիսի 2-6-ն ընկած ժամանակահատվածում։ Դրանց ընթացքում խաղարկվելու են «պայմանական հակառակորդի» թիրախների ուղղությամբ կրակային հարվածներ հասցնելու և լայնամասշտաբ հարձակողական գործողություններ՝ «օկուպացված տարածքներն ազատելու» նպատակով։ Ադրբեջանի ՊՆ կայքում տեղադրված այս նկարագրությունից, լեռնային-կտրտված տեղանքում զորավարժությունն անցկացնելու մտադրությունից պարզ է դառնում, որ զորավարժությունն ուղղված է հենց Հայաստանի դեմ (Ադրբեջանի […]
13:38 27.03.2018
Ե՛վ Ռուսաստանի, և՛ Իսրայելի, և՛ Թուրքիայի մատակարարած զինատեսակներն Ապրիլյան պատերազմի ժամանակ Ադրբեջանը կիրառել է հայկական կողմի դեմ։
16:02 20.03.2018
Չնայած Հայաստանը շարունակելու է ջանքեր գործադրել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ Արցախյան հակամարտության կարգավորման բանակցություններում, սակայն Ադրբեջանի ղեկավարության առավելապաշտական մոտեցումների պատճառով հակամարտության վերջնական կարգավորումը քիչ հավանական է։
16:27 14.02.2018
Հայ-ադրբեջանական հակամարտության սրման հավանականության մասին ձևակերպումները խիստ «լղոզված են» և ոչ հստակ։
11:22 09.02.2018
Վերջին շրջանում Ադրբեջանի պահվածքը հուշում է, որ Ադրբեջանը պատրաստ չէ բանակցություններում առաջընթացի։ Այս մասին ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Հայաստանում, Ադրբեջանում և Ռուսաստանում նախագահական ընտրություններից հետո հնարավոր է ակտիվացում լինի Արցախյան հակամարտության կարգավորման բանակցություններում։
17:31 26.01.2018
Վերլուծաբանը որպես օրինակ նշեց Ռուսաստանը, որը ԵԽԽՎ սահմանած պատժամիջոցների տակ է Ուկրաինայի հակամարտության ու Ղրիմի միացման պատճառով։
11:24 15.01.2018
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ամփոփիչ ասուլիսի ժամանակ հարց է հնչել արցախյան հակամարտության վերաբերյալ, թե արդյո՞ք Ռուսաստանը ունի լուծման սեփական ծրագրերը:
18:25 10.01.2018
2017 թվականին առաջնագծում ոչ մի անգամ չեն կրակել տանկեր։ Հաշվելի չափանիշներով սա միակ տարբերությունն է 2015-2016 թվականների համեմատությամբ, որ եղել է հայ-ադրբեջանական սահմանին (և՛ Տավուշի, և՛ Արցախի, և՛ Նախիջևանի ուղղություններում)։ Բայց այլ է առաջնագծի իրադրության բովանդակությունը։
12:04 25.12.2017
Անցնող տարվա ընթացքում տարածաշրջանում լարվածություն առաջացնող հիմնական կողմերից էր Ադրբեջանը։ Այս կարծիքին է վերլուծաբան Նարեկ Մինասյանը, ով այսօր ամփոփել է 2017-ին տարածաշրջանային իրադարձությունները։ Բաքուն տարվա սկզբից փորձեց որոշակի լարվածություն մտցնել հայ-ադրբեջանական սահմանին ու շփման գծում։
Ադրբեջանական բանակի դիվերսիաներն ավարտվեցին անհաջողություններով, իսկ այդ գործողությունների տեսագրությունները միջազգային հանրությանը ցույց տվեցին, թե որ կողմն է սադրանքներ հրահրում հակամարտության գոտում։
17:27 29.11.2017
2015 թվականի ապրիլին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն առաջին անգամ հրապարակում է Արցախի առաջնագծում իր հատուկջոկատայինների կազմակերպած դիվերսիան ցուցադրող տեսանյութ, որ նկարված էր անօդաչու թռչող սարքով։ Տեսանյութը հրապարակվում է ֆեյք օգտատիրոջ անունից, և շուտով հեռացվում է։ Բայց հայ-ադրբեջանական հակամարտության քարոզչական ճակատում սկսվում է նոր փուլ, կողմերը սկսում են միմյանց լսարանի վրա ազդել իրենց գործողությունների տեսագրություններով։
13:43 24.11.2017
Ադրբեջանի գերիների, պատանդների և անհետ կորածների գործակալությունը միջազգային կառույցներին դիմել է խնդրագրով՝ վերադարձնել ադրբեջանական բանակի զինծառայողի դին, որը միջդիրքային գոտում հայտնաբերել էին ՀՀ ԶՈւ զինծառայողները։
Ադրբեջանի բանակի՝ Նախիջևանում ծառայող կապիտանը դեռ սեպտեմբերին սպանել էր իր երեք ծառայակիցներին ու փախուստի դիմել։ Արդեն նոյեմբերին Հայաստանի պետական սահմանի հարավ-արևմտյան հատվածի (Նախիջևանի ուղղություն) դիրքերից մեկի դիմաց՝ միջդիրքային տարածքում, ՀՀ ԶՈւ զինծառայողները հայտնաբերել էին ադրբեջանցու դիակը։
«Ըստ ստացված օպերատիվ-հետախուզական տվյալների` նա Ադրբեջանի բանակի կապիտան, վաշտի հրամանատար է, ով զորամասում տեղի ունեցած հանցագործությունից հետո դիմել է փախուստի», — նշվում էր ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ։
Միաժամանակ Հայաստանի պաշտպանության նախարարությունը պատրաստակամություն էր հայտնել Կարմիր խաչի միջազգային կազմակերպության միջոցով ադրբեջացու դիակը վերադարձնել Ադրբեջանին։