TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+16.09 oC

Արցախ

Ժամանակն է, որ ԱՄՆ-ը ճանաչի ԼՂ-ի անկախությունը․ Ադամ Շիֆ

01:00 14.10.2020

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը Լոս Անջելեսում մասնակցել է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախում սանձազերծված ռազմական գործողությունների դեմ բողոքի ակցիային, ինչպես նաև հանդես է եկել ելույթով: Շիֆը նաև գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որտեղ նշում է, որ այն պահից, երբ առաջին ադրբեջանական ռումբերն ընկան Արցախի ժողովրդի վրա, հարյուրավոր մարդիկ սպանվեցին կամ վիրավորվեցին, իսկ […]

̰
Լոս Անջելեսում ավարտվել է բողոքի ակցիան՝ ընդդեմ Արցախում թուրք-ադրբեջանական հարձակումների

16:46 04.10.2020

ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում ավարտվել է բողոքի ակցիան՝ ընդդեմ Արցախում թուրք-ադրբեջանական հարձակումների: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ բազմաթիվ ամերիկաբնակ հայեր բողոքի ակցիա էին կազմակերպել Լոս Անջելեսում և ի նշան բողոքի մեքենաներով փակել էին Հոլիվուդի գլխավոր ճանապարհներից մեկը գրեթե մեկ ժամ: Ցուցարարները հայտարարել են, որ ուշ լինելու պատճառով դադարեցնում են բողոքի ակցիան, և ժամանակավորապես բացում […]

̰
Սալոնիկում բողոքի ակցիաներ են՝ ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի

15:13 04.10.2020

Ավելի քան 2 հազար հայեր և հույներ բողոքի ցույց են կազմակերպել Սալոնիկում՝ ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի: Ցույցի ընթացքում հնչել են հայկական երգեր, մասնակիցները պահանջել են ճանաչել Արցախի անկախությունը: Ակցիայի ընթացքում եղել է նաև մոմավառություն՝ ի հիշատակ մարտում զոհված հայ զինվորների: Այս մասին հայտնել է Russia Today-ը:

̰
Մեկնարկել է Արցախի պատվիրակության աշխատանքային այցն Ավստրալիա

12:39 29.07.2019

Մեկնարկել է Արցախի Հանրապետության  արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցն Ավստրալիա` Հայ Դատի Ավստրալիայի հանձնախմբի հրավերով։ Ինչպես տեղեկացրեցին Արցախի Հանրապետության ԱԳՆ-ից, պատվիրակության կազմում է ԱՀ ԱԺ պատգամավոր, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը։ Այցի շրջանակներում նախատեսված են մի շարք հանդիպումներ Ավստրալիայի պետական, քաղաքական և հասարակական գործիչների, ինչպես նաև հայկական համայնքային կառույցների […]

̰
Գրիգորի Մարտիրոսյանն Արցախի մասին գեղեցիկ տեսահոլովակ է հրապարակել

16:03 27.07.2019

Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում Արցախի մասին տեսահոլովակ է հրապարակել և մակագրել. «Հանգստյան օրերին վայելեք Արցախի գեղատեսիլ վայրերի ոչ պակաս գեղատեսիլ խճանկար-տեսաշարը»:

̰
Արցախում աղջկան առևանգել են գեղեցկության սրահից ու տարել ամառանոց

14:41 27.07.2019

Հուլիսի 25-ին Մարտակերտի շրջանի բնակչուհի, 1965թ.ծնված Ա. Ա-ն դիմել է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին առ այն, որ նույն շրջանի բնակիչ, 1980թ.ծնված Ա. Հ-ն նույն օրը ժամը 16:00-ի սահմաններում Մարտակերտ քաղաքի Ազատամարտիկների փողոցում տեղակայված վարսավիրանոցից առևանգել է իր դստերը՝ 1991թ.ծնված Ք. Ա-ին, և իրեն պատկանող «ՎԱԶ 21213» մակնիշի ավտոմեքենայով տարել: Այս մասին հայտնում է ԱՀ […]

̰
Արցախի ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը նոր պետ ունի

13:13 27.07.2019

Ոստիկանության փոխգնդապետ Ջիվան Ղահրամանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել Արցախի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի պաշտոնին: Այս մասին հայտնում է Արցախի ոստիկանությունն իր ֆեյսբուքյան էջում. «Արցախի Հանրապետության ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի սույն թվականի հուլիսի 26-ին ստորագրած հրամանի համաձայն՝ ոստիկանության պետական պահպանության վարչության պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Ջիվան Ղահրամանյանը ազատվել է զբաղեցրած […]

̰
Վարորդը ղեկին քնել է. մանրամասներ Արցախում 5 մարդու կյանք խլած պատահարից

18:53 26.07.2019

Ս.թ. հուլիսի 26-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, ՀՀ Սյունիքի մարզի Տեղ գյուղի բնակիչ, 1992թ. ծնված Հ. Ա.-ն, վարելով իրեն պատկանող «ԳԱԶ 31» մակնիշի ավտոմեքենան, Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի 77-րդ կիլոմետրին դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի աջ և գլորվել ձորը, ինչի հետևանքով վարորդը, ինչպես նաև ուղևորներ, նույն գյուղի բնակիչներ՝ 1958թ ծնված Ա. Ա-ն, 1961թ ծնված Ս. Բ-ն, 1982թ […]

̰
Ողբերգական վթար Արցախում. կան զոհեր

17:26 26.07.2019

Հուլիսի 26-ին՝  ժամը 16:30-ին, 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի 77-րդ կմ-ին՝ Արցախի հանրապետության Շուշի քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ: «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝  ծնված 1992 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 80 մետր գլորվել ձորը: Սյունիքի մարզի Տեղ գյուղի բնակիչները՝ վարորդը և 4 ուղևորները տեղում մահացել են: Դեպքի […]

̰
Վիճաբանություն և ծեծկռտուք Արցախի հանգստյան գոտիներից մեկում

16:50 26.07.2019

Արցախի ոստիկանությունից հայտնում են, որ հուլիսի 25-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, Մարտակերտի շրջանի Վանք գյուղում տեղակայված Ս. Ա-ին պատկանող հանգստյան գոտում վիճաբանություն է առաջացել նույն շրջանի բնակիչներ՝ 1974թ. ծնված Ս. Ղ-ի և ամուսիններ՝ 1981թ. ծնված Կ. Ա-ի ու 1990թ. ծնված Ռ. Թ-ի միջև, որի ժամանակ կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Կ.Ա-ն շրթունքի […]

̰
Երևանի բնակիչն Արցախում վրաերթի է ենթարկել հետիոտնին

13:45 25.07.2019

Հուլիսի 24-ին՝ ժամը 20:50-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 65-ամյա Ա. Բ-ն, վարելով «ZIL MMZ-554» մակնիշի բեռնատար ավտոմեքենան, Մարտակերտի շրջանի Դրմբոն-Գետավան ավտոճանապարհի 7-րդ կիլոմետրում վրաերթի է ենթարկել Մարտակերտի շրջանի բնակիչ, 59-ամյա Վ. Վ-ին։ Արցախի ոստիկանությունից հայտնել են, որ վրաերթի հետևանքով Վ. Վ-ն տեղում մահացել է: Նախնական տվյալներով՝ վրաերթի պատճառ է հանդիսացել «ZIL MMZ-554» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի վարորդի […]

̰
Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարն ընդունել է Կասպրշիկին

19:51 24.07.2019

Հուլիսի 24-ին Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին: Այս մասին հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի՝ Արցախի շփման գծում տիրող օպերատիվ-մարտավարական իրավիճակն ու այն հարցերի համալիրը, որոնք առնչվում են հրադադարի պահպանման ռեժիմի հետագա ամրապնդմանը: https://www.facebook.com/373037329395310/photos/a.822841087748263/2695777210454632/?type=1&theater

̰
ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում

11:10 24.07.2019

Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ հուլիսի 25-ին, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղից դեպի հարավ ընկած հատվածում: Այս մասին տեղեկացրեցին Արցախի արտաքին գործերի նախարարությունից: Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ […]

̰
Ողջունում ենք Ավստրալիայի Ռայդ քաղաքի քաղաքային խորհրդի կողմից Ստեփանակերտի հետ բարեկամական հարաբերություններ հաստատելու մասին բանաձևի միաձայն ընդունումը. Արցախի ԱԳՆ

20:40 23.07.2019

Արցախի ԱԳՆ-ը ողջունել է Ավստրալիայի Ռայդ քաղաքի քաղաքային խորհրդի կողմից Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի հետ բարեկամական հարաբերություններ հաստատելու մասին բանաձևի միաձայն ընդունումը․ «Ողջունում ենք Ավստրալիայի Ռայդ քաղաքի քաղաքային խորհրդի կողմից Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի հետ բարեկամական հարաբերություններ հաստատելու մասին բանաձևի միաձայն ընդունումը, որն իրավական հիմք է ապահովում երկու քաղաքների միջև մշակույթի, կրթության, տնտեսության և այլ ոլորտներում համագործակցության […]

̰
Մեզ համար առաջնահերթությունն Արցախի անվտանգությունն ու կարգավիճակն են. ԱԳՆ խոսնակ

19:59 23.07.2019

Հայաստանի Հանրապետությունն Արցախյան հակամարտության կարգավորումը տեսնում է բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում և միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հուլիսի 23-ին հրավիրված քննարկման ընթացքում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: «Գործընթացի կարգավորման առումով մեր սկզբունքային դիրքորոշումն ու մոտեցումներն ամրագրված են կառավարության փաստաթղթում, որը բաց է, և որտեղ […]

̰
Արցախում վթարի ենթարկված և ուղղաթիռով «Էրեբունի» ԲԿ տեղափոխված հիվանդի վիճակը ծանր է

14:19 23.07.2019

Արցախում խոշոր վթար է տեղի ունեցել: Վիրավորներին մեքենայով հասցրել են քաղաք Վարդենիս, որտեղից էլ նրանցից մեկին ուղղաթիռով տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ: SHANTNEWS.am-ը զրուցել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի հասարակայնության հետ կապերի ղեկավար Շուշան Հունանյանի հետ, որը մանրամասներ է հաղորդել տուժածի մասին: Հիվանդանոց է ընդունվել մի տղամարդ՝ ծանր վիճակում: «Ուղղաթիռով տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, գտնվում է վերակենդանացման […]

̰
Արցախում մեքենան բախվել է արգելապատնեշին և բռնկվել

17:14 22.07.2019

ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ ս.թ. հուլիսի 22-ին՝ ժամը 03:50-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1994թ.ծնված Ս. Ս-ն, վարելով «Օպել-Աստրա» մակնիշի ավտոմեքենան, Ստեփանակերտ-Այգեստան ավտոճանապարհի 4-րդ կիլոմետրին կորցրել է ավտոմեքենայի ղեկակառավարումը, բախվել ճանապարհի մետաղյա արգելապատնեշին և հրդեհվել, ինչի հետևանքով վերջինս ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է ԱՀ «Հանրապետական բժշկական կենտրոն»: Նախնական տվյալներով՝ վթարի պատճառ […]

̰
Ադրբեջանն Արցախի դիրքապահների ուղղությամբ մեկ շաբաթում արձակել է 900 կրակոց

14:36 20.07.2019

Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գոտում հուլիսի 14-20-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 95 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 900 կրակոց: ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել հակառակորդի նախահարձակ գործողություններին պատասխանելուց և շարունակել վստահորեն […]

̰
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Արցախի պետնախարարի հետ

17:50 18.07.2019

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության աշխատակազմից: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են մի շարք ոլորտներում հայկական երկու պետությունների միջև համագործակցության վերաբերյալ հարցեր:

̰
Արցախի բանակի հրամանատարը ստուգել է առաջնագծի դիրքերի վիճակը

17:31 17.07.2019

Արցախի պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը հուլիսի 15-ին աշխատանքային այցով մեկնել է հանրապետության հյուսիսային հատվածում տեղակայված մի շարք զորամասեր և առաջնագիծ: Բանակի հրամանատարը տեղում ծանոթացել է օպերատիվ-մարտավարական իրադրությանն ու զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին: Գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը նաև հանդիպել է նորակոչիկ զինծառայողներին, հարցուպատասխանի միջոցով հետաքրքրվել վերջիններիս հարմարման ու առօրյա ծառայության հարցերով: Այցի շրջանակում Արցախի ռազմական գերատեսչության […]

̰
Արցախի բանակի հրամանատարը ՀՀ ԱԽ քարտուղարին պատմել է շփման գծի վիճակի մասին

17:07 17.07.2019

Հուլիսի 17-ին Արցախի պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանն ընդունել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին: Հանդիպմանը ներկա էր նաև Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը։ Այս մասին հայտնում է ՊԲ կայքը։ Անդրադարձ է կատարվել շփման գծում տիրող օպերատիվ-մարտավարական իրադրությանն ու քննարկվել հայկական երկու հանրապետությունների անվտանգության խնդիրներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

̰
Արցախում անցկացվել է «Թիմ բիլդինգի» տարեկան միջոցառումը

10:53 13.07.2019

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Միքայել Փաշայանի նախաձեռնությամբ ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների և միջազգային համագործակցության վարչությունների աշխատակիցների համար թիմի կառուցման (team building) հերթական տարեկան միջոցառումն անցկացվել է Արցախի Հանրապետությունում։ Ինչպես հայտնեցին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ողջունելով մասնակիցներին՝ ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը և Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը կարևորել […]

̰
Պարզվում է՝  ծառերն Արցախում էնքան խիտ են, որ նոսրացնում են․ Սոֆյա Հովսեփյան

23:22 12.07.2019

Արցախից Երևան ճանապարհի ողջ ընթացքը փայտով բեռնված մեքենաներ են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սոֆյա Հովսեփյանը։ «Պարզվում է՝  ծառերն Արցախում էնքան խիտ են, որ նոսրացնում են»։

̰
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը Արցախ-Ադրբեջան շփման գծում իրավիճակի մասին օրինագիծ է ընդունել

18:49 12.07.2019

Հուլիսի 11-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ընդունել է կոնգրեսական Ջուդի Չուի «Ազգային պաշտպանության թույլատրման նախագծում» («NDAA») փոփոխության առաջարկը, որը վերահաստատում է 2015թ. աշնանը կոնգրեսականներ Էլիոթ Էնգելի և Էդ Ռոյսի Արցախ-Ադրբեջան շփման գծում խաղաղության վերաբերյալ օրինագծի կարևորությունը։ Ինչպես հաղորդում է Razm.info-ն, այս մասին հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի պաշտոնական կայքը։ Օրինագիծը ենթադրում է, որ շփման գծում […]

̰
2019 թ. առաջին կիսամյակում ՀՀ ԶՈւ-ում և Արցախի ՊԲ-ում զինծառայողի մահվան 29 դեպք է արձանագրվել. դատախազություն

15:50 12.07.2019

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ զինված ուժերում գրանցվող մահվան դեպքերի վիճակագրությանը։ «Հաշվի առնելով, որ զինված ուժերում մահվան դեպքերը, դրանց պատճառները մշտապես գտնվում են հանրության, իրավապաշտպանների և լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում և որոշակի պարբերականությամբ տվյալներ են հայցվում նաև ՀՀ դատախազությունից՝ տեղեկացնում եմ հետևյալը. ՀՀ զինված ուժերում և ԱՀ ՊԲ-ում 2019թ. […]

̰
Առաջին կիսամյակում Արցախ է այցելել շուրջ 12 հազար օտարերկրացի զբոսաշրջիկ

12:44 12.07.2019

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Արցախ է այցելել շուրջ 12 հազար 606 օտարերկրյա զբոսաշրջիկ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության զբոսաշրջության վարչության պետ Արտակ Գրիգորյանը: Նրա խոսքով՝ Արցախում ներգնա օտարերկրյա զբոսաշրջային այցելությունները, 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, 2019 թ.-ի առաջին կիսամյակում աճել են 68.5 %-ով։ «Արցախում գործող […]

̰
Կոնգրեսն արգելեց Ադրբեջանին վաճառել Արցախի քաղաքացիական ինքնաթիռներին սպառնացող զենքեր

11:31 12.07.2019

Կալիֆոռնիացի պատգամավոր Բրեդ Շերմանի նախաձեռնությամբ Միացյալ Նահանգների կոնգրեսն ընդունեց բանաձևը, որով Նահանգների իշխանությանն արգելվում է Ադրբեջանին վաճառել այնպիսի զինատեսակներ, որոնք կարող են սպառնալ Ստեփանակերտի օդանավակայան ուղևորվող քաղաքացիական ինքնաթիռների անվտանգությանը։ Կոնգրեսում իր ելույթում Շերմանը նախ մի քանի դեպք նշեց, երբ աշխարհի տարբեր ծայրերում զինվորականները խոցել են քաղաքացիական ինքնաթիռներ, ինչի հետևանքով հարյուրավոր մարդիկ են զոհվել։ Ապա կոնգրեսականը […]

̰
Արցախի ԱԳՆ-ն ողջունում է ԱՄՆ կոնգրեսական Ջուդի Չուի ներկայացրած փոփոխության ընդունումը

22:46 11.07.2019

Արցախի ԱԳՆ-ը ողջունում է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից «Ազգային պաշտպանության բյուջետային հատկացումների մասին» օրենքում կոնգրեսական Ջուդի Չուի ներկայացրած փոփոխության ընդունումը, որը վերահաստատում է «Էնգել-Ռոյս նախաձեռնության» կարևորությունը՝ միտված Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի միջև շփման գծում լարվածության թուլացմանը։ Մասնավորապես, փաստաթուղթը նախատեսում է շփման գծից դիպուկահարների, ծանր զինտեխնիկայի և նոր զինատեսակների հետքաշում, ինչպես նաև հրաձգությունների տեղորոշման համակարգերի […]

̰
Արցախում արհեստագործական լավագույն կրթություն ստանալու հնարավորություն՝ ՀՀ քաղաքացիների համար

22:18 11.07.2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի նախաձեռնությամբ Հայաստանի ու Արցախի լավագույն ուսումնարաններից մեկի՝ Շուշի քաղաքի «Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարան» հիմնադրամի և բարերար Սևան Թորոսյանի միջև նախորդ տարի ստորագրվել էր փոխըմբռնման հուշագիր: Նախարարությունից հայտնում են, որ համաձայն հուշագրի՝ 2019-2020 ուսումնական տարվա առկա ուսուցմամբ «Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարան» հիմնադրամը հայտարարում է 10 կրթաթոշակային տեղերի […]

̰
Վաղաժամկետ դադարել են Արցախի գլխավոր դատախազի լիազորությունները

16:39 11.07.2019

Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հուլիսի 11-ին հանդես է եկել պաշտոնական հաղորդագրությամբ, որում ասվում է. ««Դատախազության մասին» Արցախի Հանրապետության օրենքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի համաձայն` հուլիսի 8-ին գլխավոր դատախազն Ազգային ժողով էր ներկայացրել հրաժարականի դիմում և սահմանված կարգով կրկին դիմում է ներկայացրել հուլիսի 11-ին: Ըստ այդմ՝  «Դատախազության մասին» Արցախի Հանրապետության օրենքի 62-րդ […]

̰
BACK_TO_TOP