18:10 08.02.2020
Ադրբեջանում այսօր լռության օր է: Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն առաջացավ, երբ խորհրդարանի ցրման առաջարկով հանդես եկավ իշխող մեծամասնություն կազմող «Նոր Ադրբեջան» կուսակցությունը, որը պատկանում է նախագահ Իլհամ Ալիևին։ Կուսակցության ներկայացուցիչների պնդմամբ՝ խորհրդարանն այլևս չի համապատասխանում երկրի նախագահի վարած քաղաքական գծին: Վաղը կայանալիք ընտրություններին Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ օրենսդիր մարմնի 125 մանդատի համար պայքարում են […]
22:00 09.11.2019
Իսպանիայում լռության օր է: Մինչ ընտրական տեղամասերի փակումը երկրում արգելվում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող թեկնածուների օգտին ցանկացած քարոզչություն: Իսպանիայում նախընտրական քարոզարշավը ավարտվել է երեկ: Համաձայն հարցումների՝ երկրի օրենսդիր մարմին կանցնի 5 կուսակցություն: Հիմնական պայքարը ընթանում է սոցիալիստների և Պահպանողական ժողովրդական կուսակցության միջև: Իսպանիայում արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան վաղը: Այս ընտրությունները վերջին 4 տարվա […]
21:04 22.07.2019
Գերագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոն, որը առաջադրված էր Դոնեցկի շրջանի թիվ 51 միամանդատ ընտրատարածքում, քվեաթերթիկների հաշվարկից հետո հավաքել է ընդամենը 1.20 տոկոս ձայն: Այդ մասին հայտնել RIA Novosti լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովին: Ավելի վաղ Ուկրաինայի կենտրոնական հանձնաժողովը քվեաթերթիկների 50 տոկոսի հաշվարկից հետո հայտարարել էր, որ Սավչենկոյի օգտին քվեարկել էր ընդամենը 3 […]
19:28 22.07.2019
Ուկրաինայում երեկ արտահերթ խորհրդարանական ընտրություններ էին անցկացվում: Համաձայն Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների՝ Գերագույն ռադա կանցնի 5 կուսակցություն։ Ուկրաինայի գործող նախագահ Վլադիմիր Զելենսկու «Ժողովրդի ծառա» կուսակցությունը քվեաթերթիկների 70.2 տոկոսի հաշվարկով հաղթում է 42.6 տոկոսով: 13 տոկոսով երկրորդ տեղում է «Հարթակ հանուն կյանքի» կուսակցությունը: Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի «Եվրոպական համերաշխություն» կուսակցության օգտին քվեարկել է ընտրողների […]
11:04 22.07.2019
Ուկրաինայում երեկ անցկացվել են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Համաձայն էքզիթ փոլի տվյալների՝ Գերագույն ռադա կանցնի 5 կուսակցություն։ Ուկրաինայի գործող նախագահ Վլադիմիր Զելենսկու «Ժողովրդի ծառա» կուսակցությունը քվեաթերթիկների 35 տոկոսի հաշվարկով հաղթում է 42 տոկոսով: 12,7 տոկոսով երկրորդ տեղում է «Հարթակ հանուն կյանքի» կուսակցությունը: Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի «Եվրոպական […]
11:53 21.05.2019
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն մայրաքաղաք Կարակասում տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում առաջարկել է երկրում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Նախագահն ընդգծել է, որ իրենք ընդունում են խաղաղ, ընտրական, սահմանադրական և ժողովրդավարական լուծումներով մարտահրավերները: Խորհրդարանական ընտրությունները Վենեսուելայում նախատեսված են 2020 թվականին: Նախորդ ընտրությունները տեղի էին ունեցել 2015-ին:
14:32 15.02.2019
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ երկրում ապրիլի 28-ին կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Վարչապետ Սանչեսի այդ հայտարարությունը կապված է օրեր առաջ երկրի խորհրդարանում 2019-ի բյուջեի նախագծի չընդունման և Կատալոնիայի տարածքային խնդիրների հետ: Այս մասին հայտնել է El Pais-ը: Նշենք, որ ավելի վաղ վարչապետը կառավարության արտահերթ նիստ էր հրավիրել:
23:24 10.12.2018
Ի՞նչ կարծիք ունեն ընտրողները խորհրդարանական արտահերթ ընտրությունների վերաբերյալ և արդյո՞ք քվեարկության արդյունքները սպասելի էին: SHANTNEWS.am-ի նկարահանող խումբն այսօր փորձել է այս հարցերի պատասխանները ստանալ: Մանրամասները՝ տեսանյութում:
17:59 06.12.2018
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության մասին ընտրողներն իմացան արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավից անմիջապես առաջ: Բայց նորաստեղծ քաղաքական թիմը սեփական գաղափարները տարածելու համար նոր չէ, որ սկսել է պայքարի մեջ մտնել: Կուսակցության անդամները նախկին ակտիվիստներ են, որոնք մասնակցել են վերջին տասնամյակի գրեթե բոլոր քաղաքացիական շարժումներին: SHANTNEWS.am-ն այս անգամ անդրադառնում է ՔՈ-ին նախընտրական ծրագրին, որը բաղկացած է […]
20:08 26.11.2018
Երևանի ավագանու արտահերթ ընտրություններից հետո հերթը խորհրդարանականինն է, կրկին արտահերթ: Այդ է պատճառը, որ նախընտրական քարոզարշավը կարճ կտևի, գրեթե 2 շաբաթ: Քարոզարշավի մեկնակն այսօր է, իսկ ավարտը՝ դեկտեմբերի 9-ին: Դեկտեմբերի 8-ին լռության օր է: SHANTNEWS.am-ը 7 փաստ է առանձնացրել արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ: Սպասվելիք ընտրություններին ավելի շատ քաղաքական ուժեր են մասնակցում, քան նախորդին: Այս անգամ […]
14:53 12.11.2018
Հայաստանում դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին առաջադրումների վերջնաժամկետը նոյեմբերի 14-ն է: SHANTNEWS.am-ին ԿԸՀ-ից տեղեկացրին, որ այս պահի դրությամբ դեռ առաջադրումներ չկան: Ընտրություններին մասնակցելու պատրաստակամության մասին այս պահին հայտնել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որն ընտրության է գնալու «Իմ քայլը» դաշինքով: Նոյեմբերի 11-ին ՀՀԿ ԳՄ նիստում որոշում կայացվեց` ընտրություններին մասնակցելու է նաև Հանրապետական կուսակցությունը: ԲՀԿ նախընտրական […]
14:36 05.11.2018
«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն արտահերթ խորհրդարանական ընտրություններին կներկայացնի այնպիսի թիմ, որը կարող է նաև իշխանություններին զսպաշապիկ լինել, որպեսզի իշխանությունը, այսպես ասած, հեղափոխական սկզբունքներից չշեղվի: Այս մասին «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում ասել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը: «Մենք գտնում ենք, որ այդ դերակատարը կարող ենք դառնալ մենք՝ առանց որևէ այլ քաղաքական ուժի որևիցե բացասական բան ասելու: Մեր […]
15:18 19.10.2018
«Իսկապես, եթե որևէ ֆորսմաժորային իրավիճակ չլինի, ես չեմ կարծում՝ երկու շաբաթվա ընթացքում բոլոր քաղաքական ուժերը կհրաժարվեն իրենց պարտավորություններից: Դա բավականին լուրջ վարկանիշային կորուստ կլինի: Բացի դրանից՝ այն ռեսուրսը, որ ունի վարչապետը փողոցում, եթե որևէ քաղաքական ուժ փորձի «սյուրպրիզ» անել, լուրջ էմոցիոնալ կատակլիզմ կլինի»,- լրագրողների հետ հանդիպմանը ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը: Նրա կարծիքով՝ բոլոր գործողությունները պետք […]
13:38 08.10.2018
Եթե իմ որոշումով լիներ, հիմա արդեն պետք է հրաժարական տված լինեի: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով իր հրաժարականի մասին հարցին: Վարչապետը նշել է՝ դեռ ինքը չի որոշել՝ երբ է հրաժարական տալու: «Եթե իմ որոշումով լիներ, հիմա արդեն պետք է հրաժարական տված լինեի, բայց քանի որ հանրության շրջանում բուռն արձագանք […]
13:52 05.10.2018
Չեմ կարծում, որ բացի «Ելք»-ից՝ խորհրդարանում կա խմբակցություն, որ ցանկանում է գնալ ինքնալուծարման: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման թեմային: «Իսկ երկրորդ տարբերակը, որ եթե Փաշինյանը գնում է հրաժարականի, ինչի իրավունքն ինքն ունի, ըստ Սահմանադրության, դա բացառապես իր իրավունքն է, դրանից հետո կքննարկենք, կտեսնենք»,- […]
13:14 03.10.2018
SHANTNEWS.am-ի հարցին՝ արդյո՞ք ՀՀԿ-ն արտահերթ խորհրդարանական ընտրությունները հետաձգելով ցանկանում է ժամանակ շահել, ԱԺ փոխնախագահ Էդուրադ Շարմազանովն այսօր ԱԺ միջանցքներում՝ ճեպազրույցի ժամանակ, պատասխանել է, որ նման բան չկա: «Խնդիրը մեր մեջ չէ: Մենք ասել ենք, որ ԱԺ-ն անկախ օրենսդիր մարմին է, և մենք գնացել ենք բանակցությունների: Ի սկզբանե վարչապետն ասել է՝ մայիս-հունիս: Ինքն այստեղ ուղիղ եթեր […]
12:33 03.10.2018
Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն դեկտեմբերին, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը կարծիք է հայտնել, որ Նիկոլ Փաշինյանն օր առաջ ցանկանում է ԱԺ-ում ունենալ մեծամասնություն: Աշոտյանը նշել է, որ իրենք երեկ տեղի ունեցած հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համաձայնության չեն եկել որևէ հարցի շուրջ: «Խոսել պայմանավորվածությունների մասին, ավելի քան […]
11:50 02.10.2018
ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ իրենք աջակցում են խորհրդարանը լուծարելու և նոր արտահերթ ընտրություններ անցկացնելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը: Լրագրողի այն հարցին, թե «Լույս» դաշինքը մտահոգություն չունի՞, որ Երևանի ավագանու ընտրություններից հետո խորհրդարանական ընտրություններին ևս քիչ ձայն կհավաքեն, պատգամավորը պատասխանել է, որ չունեն այդպիսի մտահոգություն:
11:28 02.10.2018
Խորհրդարանը լուծարելու որևէ հիմք չկա: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Աշոտյանը՝ խոսելով երեկ տեղի ունեցած Նիկոլ Փաշինյան-Վահրամ Բաղդասարյան հանդիպման մասին: Աշոտյանը նշել է, որ իշխանությունների այն թեզը, թե խորհրդարանական արտահերթ ընտրություններն անհրաժեշտ են երկրի կայունության, ներդրումների համար, իրականում չեն համապատասխանում իրականությանը: Ըստ Արմեն Աշոտյանի՝ իշխանությունները ցանկանում են խորհրդարանական արտահերթ […]
17:44 01.10.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամների հետ: Այս տեղեկությունն այսօր լրագրողների հետ զրույցում հաստատել է խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը: Պատգամավորի խոսքերով՝ հանդիպմանը քննարկվելու են Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաև խմբակցությանը հուզող մի շարք հարցեր: «Շատ կարևոր եմ համարում, որ քաղաքական ուժերը խոսեն ոչ միայն հանրային հարթակներում՝ օգտվելով Facebook-ից, մամուլից, այլև խոսեն […]