12:02 03.04.2019
ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի փաստահավաք փորձագիտական խմբի հետ։ Խումբը մարտի 27-ից ապրիլի 6-ը Հայաստանում առաքելություն է իրականացնում` նախապատրատելու Հայաստանի ներդրումային քաղաքականության վերանայում՝ հետևյալ ռազմավարական ուղղվածությամբ․ «Ինչպե՞ս ներգրավել արտահանմանն ուղղված և արդյունավետության բարձրացմանը միտված ներդրումներ»: Նախարարը չափազանց կարևորել է խմբի առաքելությունը Հայաստանում ներդրումային միջավայրի բարելավման […]
12:03 03.09.2018
«2018 թ.-ի առաջին կիսամյակում վերջին 8 տարիների ամենաբարձր տնտեսական աճն է արձանագրվել՝ կազմելով 8.3 տոկոս», – այս մասին այսօր՝ սեպտեմբերի 3-ին, հայտարարել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանն՝ ամփոփելով իր աշխատանքային 100 օրը: 2018-ի գրանցված աճին նպաստող հիմնական բլոկն առևտրի և ծառայությունների ոլորտն է, որը կազմում է 5.3 տոկոս, շինարարությունը՝ 0.5 տոկոս, արդյունաբերությունն […]
18:19 31.05.2018
«Հայաստանից դեպի Ռուսաստան լոլիկի արտահանման հետ կապված խնդիրները, չեմ կարծում, որ պետք է քաղաքական դաշտում փնտրել»,- մայիսի 31-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը: Նա վստահեցրեց, որ խոսել է ՌԴ գյուղատնտեսության նախարարի հետ, երկուստեք համաձայնել են ամեն ջանք գործադրել, որ գյուղմթերքի արտահանման հարցում որևէ դժվարություն չլինի: «Արտահանվող լոլիկի հետ կապված որոշ տարածաշրջաններում […]
16:20 10.11.2017
Հայաստանի գյուղնախարարության սննդի անվտանգության պետական ծառայությունը Ռուսաստանի գործընկերներին հարցում է ուղարկել՝ ճշտելու համար Ռուսաստանում հայկական լոլիկի 21 տոննա խմբաքանակի առգրավման և ոչնչացման մասին տեղեկությունները։
Լուրն այսօր հաղորդել են ռուսական լրատվամիջոցները՝ պնդելով, որ նմուշառման արդյունքում լոլիկի մեջ վտանգավոր վնասատու հարավամերիկյան ցեց է հայտնաբերվել։ Արդյունքում լոլիկի ամբողջ խմբաքանակը առգրավվել է։
«Պարզաբանում ենք խնդրել, թե ինչ տնտեսվարող է և ինչ խմբաքանակի մասին է խոսքը, որովհետև խախտման կամ հետվերադարձի մասին մեզ պաշտոնապես տեղեկություն չի եկել։ Տեղեկությունը եղել է լրատվամիջոցներում, և մենք պետք է պարզենք՝ որ տնտեսվարողի մասին է խոսքը, երբ է արտահանել, ինչ է արտահանել, որտեղից է արտահանել։ Մենք [նամակը] գրել ենք, որ մեզ գրությամբ պարզաբանեն», — Շանթնյուզի հետ զրույցում նշեց ՍԱՊԾ մամուլի խոսնակ Նվարդ Առաքելյանը։
Սրան զուգահեռ այսօր թուրքական մամուլը տեղեկություններ է տարածել, թե Ռուսաստանը հանել է թուրքական լոլիկի ներկրման արգելքը, և այսօր լոլիկի առաջին խմբաքանակը Թուրքիայից արտահանվել է Ռուսաստան։