12:33 28.06.2018
ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է Տնտեսական Մրցակցության Պաշտպանության Պետական հանձնաժողովի պատասխանը` հանրապետության գազալցակայաններում իրականացրած ուսումնասիրությունների վերաբերյալ, որը հանձնաժողովն իրականացրել էր պատգամավորի դիմումի համաձայն: Պատգամավոր Մարուքյանը տեղեկացնում է, որ բազմաթիվ բողոքներ էր ստացել քաղաքացիներից, ինչի արդյունքում ամսվա սկզբին դիմել էր ՏՄՊՊՀ` պարզաբանում ստանալու համար, թե մասնավորապես հեղուկ գազի 1 լիտրի արժեքի […]
19:59 05.06.2018
ԱԺ «Ելք» խմբակցության անդամ, պատգամավոր Էդմոն Մարուքյանը գրառում է կատարել Facebook-ի իր էջում, որտեղ հայտնել է, որ գրություն է ուղարկել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին՝ կապված հեղուկ գազի գնի տատանումների վերաբերյալ քաղաքացիներից ստացված բողոքների հետ։ «Քիչ առաջ իմ կողմից գրություն է ուղարկվել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին՝ […]
13:31 17.02.2018
ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը Մոսկվայում մասնակցում է ԵԱՏՄ անդամ երկրների մրցակցային մարմինների ղեկավարների նիստին: Ինչպես հայտնում են ՏՄՊՊՀ-ից, Արտակ Շաբոյանն իր ելույթում ներկայացրել է մի շարք սոցիալապես կարևոր ապրանքային շուկաներում անբարեխիղճ մրցակցության դրսևորումների բացահայտման դեպքեր: Նա խոսել է նաև ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերում առկա հակասությունների մասին՝ առաջարկներ ներկայացնելով դրանց փոփոխության վերաբերյալ:
16:27 15.02.2018
ՀՀ ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանը ԱԺ տնտեսական հանձնաժողովում մանրամասն ներկայացրել է այն հաշվարկները, որոնք հիմք ընդունելով կառավարությունը դրական եզրակացություն չի տվել «Ելք» խմբակցության կողմից նախաձեռնած Հարկային օրենսգրքի փոփոխությանը:
20:11 18.01.2018
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամների հետ քննարկման ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ տեղյակ է կառավարության նախաձեռնության մասին, որով փոփոխություններ են լինելու հանձնաժողովին վերաբերող օրենքում։ Սակայն այդ փոփոխությունները չպետք է ազդեն աշխատանքի վրա։
18:12 18.01.2018
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամների մասնակցությամբ: Քննարկվել են Սահմանադրության փոփոխությունների նոր կարգավորումների ներքո հանձնաժողովի հետագա գործունեությանը վերաբերող հարցեր:
14:03 16.01.2018
ԵԱՏՄ միասնական մաքսատուրքերի փոփոխությունն էական ազդեցություն չի կարող ունենալ մի շարք լայն սպառման ապրանքների վրա:
13:19 16.01.2018
ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանի դիմումի հիման վրա ՏՄՊՊՀ-ում վարչական վարույթ է հարուցվել։
11:39 16.01.2018
ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն այսօր անդրադարձել է նաև նախորդ տարի կարագի շուկայում արձանագրված գնաճին։
«Կարագի հիմնական մասը ներմուծվում է Նոր-Զելանդական Fontera ընկերությունից։ Այդ ընկերության գների դիտարկումը ցույց տվեց, որ նորզելանդական կարագի գները սկսել են բարձրանալ 2016 թ.-ի մայիսից, իսկ ՀՀ շուկայում արձանագրվեց 4 ամիս անց։ Ամենաբարձր գինը գրանցվել է 2017թ-ի հուլիսին՝ 1տ-ն շուրջ 6000 ԱՄՆ դոլար,որի ազդեցությունը ՀՀ շուկայում եղավ 2017 թ. նոյեմբերին՝ 4520 դր»,- պարզաբանել է Արտակ Շաբոյանը։
10:17 16.01.2018
ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն այսօր՝ հունվարի 16-ին ներկայացրել է ՀՀ նախագահի հանձնարարականի կատարմանն ուղղված աշխատանքների ընթացքը։ Խոսելով տարեսկզբին դիզելային վառելիքի, բենզինի և սեղմված գազի շուկաներում արձանագրված գնաճից՝ Շաբոյանը նշել է, որ ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ գնային բարձրացումները ամբողջությամբ պայմանավորված են հունվարի 1-ից ուժի մեջ մտած հարկային օրենսգրքով նախատեսված փոփոխություններով։
16:03 10.01.2018
Հանրապետությունում առանձին ապրանքատեսակների գների բարձրացման և դրա հետևանքների հնարավոր մեղմմանն ուղղված լուծումների քննարկման նպատակով այսօր նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել:
15:02 09.01.2018
ՀՀ ԱԺ «Ելք» պատգամավոր Էդմոն Մարուքյանը գրություններ է ուղարկել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին և ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին: Պատգամավորն այդ գրություններով պահանջում է լուծել Բագրատաշենի անցակետում հունվարի 4-ից մոտ 40 ապահովագրողների կողմից բարձրացված խնդիրը: «Լուսավոր Հայաստան» կուսակցության տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես նշված է.
«Հարցը մասնավորապես կայանում է նրանում, որ մաքսատանն ապահովագրական գործունեություն ծավալող բոլոր ընկերությունները հավասարապես վարձակալությամբ տարածքներ են ստացել անցակետից դուրս, մինչդեռ նախորդ ամսվանից մի ընկերություն ստացել է առավելություն մյուսների նկատմամբ և իր գործունեությունն այժմ իրականացնում է անցակետի տարածքում։ Այսպիսով խախտվել են հավասարության և ազատ տնտեսական մրցակցության սկզբունքները, ինչպես նաև այդ 40 ապահովագրողների իրավունքները։
Վարչապետին ուղղված գրությամբ առաջարկվել է հանձնարարել ՊԵԿ-ի նախագահին՝ սեղմ ժամկետում լուծել Բագրատաշենի մաքսակետում ապահովագրական գործունեություն ծավալող սուբյեկտների կողմից արդարացիորեն բարձրացված խնդիրը՝ մաքսակետի տարածքից հանելով «Թոփ-Սփին» ՍՊ ընկերության գրասենյակն ու նրան վարձակալության համար տարածք տրամադրելով այլ ապահովագրական ընկերությունների հետ հավասար պայմաններով և միևնույն վայրում։
ՏՄՊՊՀ նախագահին իմ կողմից առաջարկվել է իրականացնել հանձնաժողովին օրենքով վերապահված լիազորությունները՝ հարուցել վարչական վարույթ, իրականացնել ուսումնասիրություն՝ Բագրատաշենի մաքսակետում ապահովագրական գործունեություն ծավալող սուբյեկտների կողմից բարձրացված խնդրին արդարացի լուծում տալու համար»,- նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ երեկ՝ հունվարի 8-ին, Բագրատաշենի մաքսակետի մուտքի մոտ հավաքվել էին ավտոմեքենաների ապահովագրություն կատարող ընկերությունների մի քանի տասնյակ աշխատողներ:
Նրանք դժգոհել են, որ հունվարի 1-ից Բագրատաշենի մաքսակետի տարածքում ավտոմեքենաների ապահովագրություն է կատարում «Թոփ-Սփին» ՍՊԸ-ն, իսկ մաքսակետի հարակից տարածքում 7 տարի գործող ապահովագրական 6 ընկերությունների շուրջ 70 աշխատողներն անհավասար մրցակցության պատճառով անգործ են մնացել:
18:43 07.12.2017
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Հին Խնձորեսկ» 2018-2025 թվականների ներդրումային ծրագրին:
12:05 04.11.2017
«Ճիշտ է այդ 50-ից հիմնական մասը փոքր ընկերություններ են, անհատ ձեռներեցներ, որոնք փոքր խմբաքանակներով են ներկրում ապրանքը, բայց կարևորն այն է, որ մուտքի խոչընդոտներ չկան»,-հավելեց Արտակ Շաբոյանը: