TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.45
  • RUBLE
    3.86
  • 409.74
WEATHER
+16.09 oC

Արտակ Շաբոյան

Պատգամավորը մեջբերումներ արեց Արտակ Շաբոյան-Նիկոլ Փաշինյան մինչհեղափոխական հարցուպատասխաններից

17:13 28.06.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գևորգ Պապոյանը խորհրդարանում այսօր մեջբերում արեց մինչհեղափոխական շրջանում ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի և ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցուպատասխաններից: «Արտակ Շաբոյանը այդ ժամանակահատվածում անընդհատ պնդում էր, որ Հայաստանում մենաշնորհներ չկան, ով ինչ ուզում է, կարողանում է ներմուծել, որ ամեն ինչ պայծառ է, գները էժան են, այս ամբիոնից նույնիսկ որոշ ընկերությունների գովքն […]

̰
Ղեկավար անձն ընդամենը մի պաշտոնավոր է. Գեղամ Գևորգյան

13:30 22.04.2019

ՀՀ ՏՄՊՊՀ նախագահի Գեղամ Գևորգյանից այսօր խորհրդարանում լրագրողները հետաքրքրվել են, թե արդյոք նա պատրաստ է աշխատել ՏՄՊՊՀ ներկայիս կազմի հետ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ հանձնաժողովը միշտ ասոցացվել է նախագահի՝ Արտակ Շաբոյանի հետ: «Որևէ ինստիտուտ որևէ անձի հետ չպետք է ասոցացվի: Ինստիտուտներն շատ ավելի կարող և զորեղ են, իսկ նրանց ղեկավարող անձնակազմը պետք է […]

̰
Որևէ մեկի հետ ջերմ կապերս չեն անդրադարձել իմ առաջադրման վրա. ՏՄՊՊՀ նախագահի թեկնածու

13:00 17.04.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջարկել է գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի թեկնածությունը: Օրենքի համաձայն` ՏՄՊՊՀ նախագահին նշանակում է Ազգային ժողովը՝ ՀՀ վարչապետի առաջարկով։ Վերջինս Ազգային ժողովում այսօր պատասխանել է լրագրողների հարցերին: Հարցին`«բոլոր տնտեսվարող սուբյեկտների համար հավասար պայմաններ ստեղծվա՞ծ են», Գևորգյանը պատասխանել է. «Սահմանադրորեն, այո, իրականության մեջ՝ դեռ տեղյակ […]

̰
Պետք է քաղաքականությունն այնպես վարվի, որպեսզի ընդլայնի մանրածախ առևտրի ոլորտը. Արտակ Շաբոյան

17:08 22.03.2019

«Հայաստանի մրցակցության պաշտպանության մարմինը գների վերահսկողություն չի իրականացնում, գների կարգավորում չի կատարվում, և ընդհանրապես շուկայի պայմաններում ոչ մի գնային վերահսկողություն չի կատարվում: Եթե օրենքի տեսանկյունից նայենք, ապա դա Կենտրոնական բանկն է, որ օրենքում գրված է, որ գնաճը հանդիսանում է ԿԲ նպատակը և քաղաքականությունը: Հանձնաժողովը որոշակի գործառույթներ ունի գնագոյացման մեջ՝ այնտեղ, որտեղ կան բարձր կենտրոնացվածության շուկաներ՝ […]

̰
Տարբեր երկրների մրցակցության պաշտպանության մարմինները գաղտնալսման հնարավորություն ունեն. Շաբոյան

14:59 22.03.2019

Ամբողջ աշխարհում մրցակցության պաշտպանության մարմիններն ունեն ստուգումների լայն իրավասություն: Այս մասին ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում խոսեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը: «Ընդունված է, որ մրցակցության պաշտպանության մարմինները պետք է ստուգումների լայն իրավասություն ունենան, որպեսզի կարողանան վերցնել բոլոր փաստաթղթերը, մտնել տնտեսվարողների մոտ ստուգումներ կատարել, համակարգչային ինֆորմացիա վերցնել, ընդհուպ մինչև գաղտնալսման հնարավորություններ: […]

̰
Դեղեր կան, որոնց գները մոտ 3 անգամ ավելի բարձր են Ռուսաստանի համեմատ. Շաբոյան

14:03 22.03.2019

Դեղերի ոլորտում ուսումնասիրություն է կատարվել: Պարզվել է, որ Հայաստանում դեղերի գներն անհամեմատ բարձր են` ի տարբերություն Ռուսաստանի: Այս մասին ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում հայտնել է ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը: «Դեղեր կան, որոնց գները մոտ 3 անգամ ավելի բարձր են Ռուսաստանի համեմատ: Պատճառն այն է, որ դեղերի ներմուծման համակարգը մեր […]

̰
Շարունակում ենք ուսումնասիրությունները ռոումինգի գների զրոյացման նպատակով. ՏՄՊՊՀ նախագահ

13:59 22.03.2019

ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը հայտեց, որ ԵՏՄ տարածքում ռոումինգի ոլորտում ուսումնասիրություն է կատարվել: «Մեր ուսումնասիրության արդյունքներով՝ ԵՏՄ անդամ-երկրներում ռոումինգի գները 7-8 անգամ իջել են: Շարունակում ենք ուսումնասիրությունները՝ նպատակ ունենալով, որ այդ գները զրոյացվեն»,-ասաց Շաբոյանը: Շաբոյանը նշեց, որ ուսումնասիրությունը սկսել են 2-3 տարի առաջ:

̰
Կաթնամթերքի արտադրության ոլորտում անբարեխիղճ մրցակցության դեպքերը շատ են. Շաբոյան

13:46 22.03.2019

ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում ելույթ ունեցավ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը: Նա ներկայացրել է ԵԱՏՄ շրջանակներում մրցակցային հարաբերությունների որակի խնդիրների մասին: «ՏՄՊՊՀ-ն ակտիվորեն համագործակցում է ԵԱՏՄ անդամ մրցակցության պաշտպանության մարմինների հետ, ինչպես նաև ԵԱՏՄ մրցակցության և հակամենաշնորհային հարցերով հանձնաժողովի հետ: ԵԱՏՄ տարածքում կան մրցակցության ընդհանուր կանոններ և սկզբունքներ: Դրանք ներառել […]

̰
Ռուսական օդանավակայանների կողմից մատուցվող ծառայությունների սակագները կհամահարթեցվեն ԵԱՏՄ անդամ-պետությունների կտրվածքով. Շաբոյան

17:31 15.03.2019

Հայկական «Տարոն-Ավիա» ավիաընկերությունը ամիսներ առաջ դիմել էր ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին՝ դժգոհելով ռուսական օդանավակայանների տարբերակված գնային քաղաքականությունից: Ըստ բողոքի, չնայած Հայաստանն ու Ռուսաստանը ԵԱՏՄ անդամ երկրներ են, սակայն ՌԴ օդանավակայանները հայկական փոխադրողներին դիտարկում են իբրև արտասահմանյան, ու սպասարկման և այլ ծառայությունների համար նրանց հանդեպ կիրառում են ավելի բարձր գներ, քան տեղական ավիափոխադրողների: Այս […]

̰
Ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված խնդիրներն անհավասար պայմաններ կարող էին ստեղծել տնտեսվարողների գործունեության ոլորտում. Արտակ Շաբոյան

01:00 31.01.2019

Տնտեսական մրցակցության ապաշտպանության պետական հանձնաժողովի կողմից շուրջ 150 տնտեսվարողի զգուշացում է արվել: Դրանցից 7-ը առևտրի խոշոր ցանցեր են, մյուսները՝ տարբեր ոլորտներում գործող խոշոր մատակարար ընկերություններ: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը հայտնել է, որ հանձնաժողովի կողմից արձանագրվել են խնդիրներ, որոնք անհավասար պայմաններ կարող են ստեղծել տնտեսվարողների գործունեության ոլորտում: «Հաջորդ անգամ հանձնաժողովը նման խնդիրներ […]

̰
ՏՄՊՊՀ-ն առաջին անգամ մանրակրկիտ ուսումնասիրել է մանրածախ առևտրի ոլորտը

13:50 25.01.2019

«Մանրածախ առևտրի ոլորտը մեր տնտեսության կարևոր ոլորտներից է: Այդ պատճառով ենք ուսումնասիրել և որոշ խնդիրներ բացահայտել»,- այս մասին այսօր հրավիրված նիստի ժամանակ ասել է ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը: Ըստ Շաբոյանի՝ առաջին խնդիրն այն է, որ խոշոր առևտրային ցանցերը՝ սուպերմարկետները, իրենց մատակարարների միջոցով պայմաններ են թելադրում մրցակից սուպերմարկետներին: «Այսինքն՝ տեսնում ենք, որ այդ սուպերմարկետներում տվյալ ապրանքն […]

̰
Առաջարկել եմ ուսումնասիրություն իրականացնել կաթի շուկայում. Էդմոն Մարուքյան

17:28 27.12.2018

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և տեղեկացրել, որ դիմել է ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին և հերթական անգամ բարձրացնել է կաթի շուկայում տիրող անարդարության հարց: «Հարգելի՛ գործընկերներ Քիչ առաջ գրությամբ դիմել եմ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին՝ հերթական անգամ բարձրացնելով կաթի շուկայում տիրող անարդարության հարցը։ Խոսքը մասնավորապես այն մասին է, որ […]

̰
Հայաստանը մրցակցության ոլորտում բարելավել է դիրքերը 9 կետով. Շաբոյան

12:26 24.11.2018

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ ՀՀ մրցակցային մարմնի տարեկան գործունեության արդյունքներին և ներկայացրեց ձեռքբերումները, կատարված աշխատանքները, բազմաոլորտ ուսումնասիրությունների ամփոփ իրավիճակը: «Համաշխարհային տնտեսական ֆորումի այս տարվա գնահատականներով՝ Հայաստանը մրցակցության ոլորտում իր դիրքերը բարելավել է 9 կետով, ներկայում աշխարհի 140 երկրների շարքում զբաղեցնում է 19-րդ հորիզոնականը՝ նախորդ տարվա 28-ի […]

̰
ՀԿԵ-ն գերիշխող դիրքի չարաշահման համար տուգանվեց 30 մլն դրամով

13:58 21.11.2018

Այսօր՝ նոյեմբերի 21-ին, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը գերիշխող դիրքը չարաշահելու համար ՏՄՊՊՀ-ի որոշմամբ տուգանվեց 30 մլն դրամով: «Հարավկովկասյան երկաթուղին» փաստացի խոչընդոտել է «ԱՄ գրուպ» ընկերության գործունեությանը՝ պատճառելով ֆինանսական մեծ վնասներ: ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին դիմում-բողոք է ներկայացրել «ԱՄ գրուպ» ընկերությունը: Ըստ բողոքի՝ «Հարավկովկասյան երկաթուղին» չարաշահում է իր մենաշնորհային դիրքը, ինչի հետևանքով ֆինանսական լուրջ վնաս է […]

̰
Մենաշնորհային դիրքի չարաշահման համար «Վեոլիա Ջուր»-ը տուգանվեց 20 մլն դրամով

12:37 07.11.2018

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նոյեմբերի 7-ի նիստում քննարկվում էր «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերության հանդեպ պատասխանատվության միջոց կիրառելու հարցը: ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը տեղեկացրեց, որ մենաշնորհային դիրքի չարաշահման համար «Վեոլիա Ջուր» ընկերությունը տուգանվել է 20 մլն դրամով: Նիստի ժամանակ ներկայացվեց «Արազեն» ընկերության հայտը՝ ընդդեմ «Վեոլիա Ջուր» ընկերության: Հաշվի առնելով, որ, փաստացի, Հայաստանի Հանրապետությունում միայն […]

̰
Մսամթերքի շուկան շատ մրցակցային է. Արտակ Շաբոյան

15:18 02.11.2018

«Հարյուրավոր, հազարավոր տնտեսվարողներ ու գյուղացիական տնտեսություններ կան մսամթերքի շուկայում: Դա շատ մրցակցային շուկա է: Գնագոյացման վրա ազդեցին գյուղատնտեսության ոլորտի խնդիրները՝ խոտի գին, ջերմաստիճանի բարձրացում, արտահանման ավելացում»,- ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում, խոսելով մսամթերքի շուկայում առկա թանկացումների մասին՝ ասել է ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը: Նրա խոսքերով՝ կարագի ներկման ոլորտում էլ բազմաթիվ ներկրող տնտեսվարողներ են ավելացել: «Գնային տատանումները […]

̰
Շաքարավազի շուկայում կան 100 տնտեսվարողներ. Արտակ Շաբոյան

15:03 02.11.2018

«Շաքարավազի շուկայում կան 100 տնտեսվարողներ, բոլոր էլ իրականացնում են ներկրումներ, դրանց թվում նաև նախկին արտադրողները, ինչպես, օրինակ, «Ալեքս հոլդինգը», որը մրցակցում է բոլորի  հետ»,- ԱԺ-ում ճեպազրույցի  ժամանակ ասել է ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը: «Հեղափոխությունից հետո շաքարավազի շուկայում փոփոխություններ սկսեցին նկատվել 2015-16 թվականներից՝  ԵԱՏՄ անդամակցությունից հետո: Այս շուկայում հայտնվեցին ՌԴ ներկրող տնտեսվարողներ: Մոտ 40 տնտեսվարող կար […]

̰
Հրուշակեղենի 6 արտադրող բողոքում է երկրում ռուսական ընկերության դեմպինգային քաղաքականության դեմ

18:06 22.10.2018

Հայաստանում հրուշակեղենի արտադրությամբ զբաղվող 6 ընկերություն բողոքում է երկրում ռուսական ընկերության վարած դեմպինգային քաղաքականության դեմ։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական կոմիտեի ղեկավար Արտակ Շաբոյանը։ Պաշտոնյայի խոսքերով՝ ընկերությունը հակամրցակցային պայմաններ է ստեղծում՝ ցածր գնով վաճառելով իր արտադրանքը։ Այդ գինը, ըստ Շաբոյանի, ավելի ցածր է, քան Ռուսաստանում վաճառքի գինը։ «Այդ ընկերությունը […]

̰
Մեր հիմնական խնդիրը մուտքի խոչընդոտների վերացումն է. Շաբոյան

11:43 19.10.2018

Մրցակցության պաշտպանության մարմինը չի պայքարում խոշոր ընկերությունների առկայության դեմ, չի պայքարում գերիշխող դիրք ունեցողների առկայության դեմ: Այս մասին այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտնել է ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը: «Մեր հիմնական խնդիրը մուտքի խոչընդոտների վերացումն է: Մենք չպետք է թույլ տանք մուտքի խոչընդոտներ: Եթե մուտքի խոչընդոտներ չկան, մրցակցությունն արդար է, այն գինը, որը ձևավորվում է, […]

̰
Պետք է լրացուցիչ հարկել մանրածախ առևտրով զբաղվող խոշոր առևտրային ցանցերը. Արտակ Շաբոյան

11:40 19.10.2018

Մանրածախ առևտուրը մեր երկրում մրցակցության տեսանկյունից շատ ակտուալ ոլորտ է: Այս մասին այսօր խորհրդարանում Տնտեսական մրցակցության հանձնաժողովի նիստի ժամանակ ասել է ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը: «4, 5 խոշոր առևտրային ցանցեր հանձնաժողովի կողմից ճանաչվել են գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողներ: Մանրածախ առևտրային ցանցերի գործունեությունը կարևորվում է նրանով, որ նրանցից կախված են մատակարար այլ տնտեսվարողներ: Եթե մանրածախ առևտրային […]

̰
ՏՄՊՊՀ-ն բենզինի մանրածախ ցանցի հարցով դիմել է կառավարություն. Արտակ Շաբոյան

10:53 19.10.2018

ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն այսօր խորհրդարանում ասել է, որ հանձնաժողովը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել սոցիալական նշանակության ապրանքային շուկաները, որտեղ կան գերիշխող դիրք զբաղեցնող սուբյեկտներ, այդպիսի 10 ընկերություն կա. «Շաքարավազն է, բենզինը, դիզվառելիքը, կարագը, ցորենը, ալյուրը, կաթնամթերքը, հավի ձուն, հավի միսը և արևածաղկի ձեթը», – ասել է Շաբոյանը՝ հավելելով, որ այս շուկաներում կան նաև […]

̰
ՏՄՊՊՀ նախագահը խորհրդարանում ներկայացնում է տարեկան գործունեության ծրագիրը

10:36 19.10.2018

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր նիստ է գումարել՝ օրակարգում ունենալով 5 հարց: Հանձնաժողովի նիստին մասնակցել է նաև ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը՝  ներկայացնելով տարեկան գործունեության ծրագիրը: «Հայաստանի մրցակցային ցուցանիշի մասին խոսեմ: Մրցակցության պաշտպանության մարմնում աշխատանքի ցուցանիշով մենք անցած տարվա ընթացքում առաջ ենք գնացել 37 կետով:  Հայաստանը զբաղեցնում է աշխարհում 47-րդ տեղը: Գերիշխող դիրք զբաղեցնողների ազդեցության […]

̰
ՏՄՊՊՀ նախագահը Թբիլիսիում ներկայացրել է ՀՀ-ում մրցակցության զարգացման ոլորտում կատարված քայլերը

20:31 28.09.2018

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում այսօր՝ սեպտեմբերի 28-ին, մեկնարկել է մրցակցության միջազգային համաժողովը, որին մասնակցում են աշխարհի տասնյակ երկրներից ժամանած մրցակցային մարմինների ղեկավարներ, տնտեսական մրցակցության ոլորտի միջազգային փորձագետներ և այլ պաշտոնյաներ: Այս մասին հայտնում են ՏՄՊՊՀ-ից: Հաղորդվում է, որ Թբիլիսի է մեկնել նաև ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը: ՀՀ մրցակցային մարմնի ղեկավարն իր ելույթում ընդգծել է նման միջոցառումների […]

̰
Էլ ո՞ւմ դիվանագիտական անձնագրերն են չեղարկվել. «Հրապարակ»

10:06 27.09.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ մենք գրել էինք այն մասին, որ հայտնի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին ՀՀ իշխանությունը զրկել է դիվանագիտական անձնագրից։ ԱԳՆ-ից մեկնաբանություն չէինք ստացել, քանի որ պատասխանատուներն ԱՄՆ-ում են՝ ՄԱԿ-ի գագաթնաժողովին։ Պատասխանելով մեր հարցին՝ Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ, ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը նշել էր․ «Դա անձնական տվյալ է, չեմ կարծում, որ հրապարակման ենթակա է, միայն […]

̰
Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի տնօրենի պարտականությունները դադարեցվել են

19:59 01.08.2018

ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայության կողմից 2018թ. հուլիսի 18-ին տարածած հաղորդագրության համաձայն՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ում առերևույթ չարաշահումների դեպքի առթիվ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ: Ըստ քննչական ենթակայության այն ուղարկվել է ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժին։ Նույն օրն այն վարույթ է ընդունվել և ձեռնարկվել անհետաձգելի քննչական […]

̰
Մենաշնորհային համարված շուկաներում վերջին ամիսներին փոփոխություններ են եղել. վարչապետ

16:29 30.07.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են տարբեր ոլորտներում մենաշնորհային դիրք ունեցող ընկերությունների գործունեության ընթացքում տեղ գտած չարաշահումների կանխարգելման, արդար և բարեխիղճ մրցակցության ապահովմանն ուղղված հարցեր: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից: Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով քննարկմանը, ասել է. «Այսօրվա մեր քննարկման թեման լինելու է այն, ինչը Հայաստանի Հանրապետությունում հայտնի […]

̰
ՏՄՊՊՀ նախագահը պարզաբանում է, թե ինչու են ՊՈԱԿ-ները մրցակցային առավելություն ունեցել

14:37 06.07.2018

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրություններ է կատարել պետական մարմիններում և նրանց գործունեության հետ կապված 3 հիմնական խնդիր է առանձնացրել: «Մրցույթներ չեն հայտարարվում. պետական մարմնի ղեկավարն ամբողջությամբ ինքն է որոշում՝ ում մերժի, ում տրամադրի: Ընդ որում՝ անգամ տրամադրելու դեպքում մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ որևէ չափանիշներ չկան»,- այսօր մանրամասնել է ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը: […]

̰
Վստահեցնում եմ, որ արձակուրդում չենք եղել. Արտակ Շաբոյան

13:11 06.07.2018

Այսօր ՏՄՊՊՀ-ում տեղի ունեցած հանդիպման ժամանակ SHANTNEWS.am-ը հետաքրքրվել է հանձնաժողովի նախագահից, թե ինչն է վերջին շրջանում հանձնաժողովի ունեցած պասիվության պատճառը: Դիտարկմանը, թե հանձնաժողովը հեղափոխությունից առաջ կարծես թե ավելի ակտիվ էր, Շաբոյանն այսպիսի պատասխան է տվել. «Մենք մեր աշխատանքը միշտ կատարել ենք բնականոն կերպով, պարզապես հրապարկային ենք դարձնում այն ուսումնասիրություններն ու որոշումները, որոնք հանրությանը հետաքրքիր են, […]

̰
ՏՄՊՊՀ-ն խոր ուսումնասիրություն է կատարելու սոցիալական շուկաներում

13:01 06.07.2018

Այսօր լրագրողները հետաքրքրվել են ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանից, թե նկատվո՞ւմ է արդյոք մենաշնորհի նահանջ շաքարի, բենզինի, բանանի և առաջնային սպառման մի շարք այլ ապրանքատեսակների շուկայում: Շաբոյանն ասել է, որ տնտեսվարողների թվի ավելացում կա։ «Առաջիկայում պատրաստվում ենք խոր ուսումնասիրություն կատարել սոցիալական շուկաներում և այն կներկայացնենք հանրությանը»,- ասել է Արտակ Շաբոյանը:

̰
ՊՈԱԿ-ների լիցենզիաների մենաշնորհը կվերացվի. Արտակ Շաբոյան

12:49 06.07.2018

ՏՄՊՊՀ ուսումնասիրություն է իրականացրել` պարզելու համար, թե ինչ սկզբունքներով են պետական տարբեր գերատեսչությունների կողմից տրամադրվում բացառիկ լիցենզիաներն ու քվոտաները: Ուսումնասիրությունները կատարվել են ձկան և խեցգետնի արդյունահանմանը, հանքերի շահագործմանը, անտառահատմանը, պետական գույքի վարձակալությանը, Սևանի ափամերձ տարածքների վարձակալմանը, դպրոցներում սննդի կազմակերպման համար տարածքների տրամադրմանը, բացօթյա առևտրի կազմակերպմանը, արտաքին գովազդային վահանակների տեղադրմանը և այլն: Հանձնաժողովն ուսումնասիրել է 27 […]

̰
BACK_TO_TOP