TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+7.09 oC

Արտակ Զեյնալյան

Անհրաժեշտ է մեր երկրի հաղթանակած հեղափոխությունը վերածել ինստիտուցիոնալ բարեփոխումների. Զեյնալյան

20:09 19.11.2018

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել «Մասնավոր հատվածում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման» ծրագրին նվիրված համաժողով: Այս մասին տեղեկացնում են նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Արտակ Զեյնալյանը ողջունել է համաժողովի մասնակիցներին և նշել, որ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունն ու դրանից հետո տեղի ունեցած իրադարձությունները պետք է իրապես որակել որպես […]

̰
Զեյնալյանը ԿԽՄԿ պատվիրակության նորանշանակ ղեկավարի հետ քննարկել է գերեվարված Կարեն Ղազարյանին առնչվող հարցեր

18:40 19.11.2018

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության նորանշանակ ղեկավար Քլեր Մեյթրոյին: ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ նախարարի պաշտոնակատարը բարձր է գնահատել Արդարադատության նախարարության համագործակցությունը ԿԽՄԿ-ի հետ և փոխգործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն է հայտնել: Քլեր Մեյթրոն շնորհակալություն է հայտնել Արտակ […]

̰
Այս պահի դրությամբ արձակուրդ վերցնելու հարցն է քննարկվում. Զեյնալյան

13:39 19.11.2018

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն արձակուրդ կվերցնի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Զեյնալյանը: «Այս պահի դրությամբ արձակուրդ վերցնելու հարցն է քննարկվում՝ համադրության մեջ դնելով այն աշխատանքի ծավալի հետ, որն այս պահին կա և անհրաժեշտ է իրականացնել»,- ասաց Զեյնալյանը: Հարցին՝ արդյո՞ք պաշտոնավարման հետ կապված պայմանավորվածություն կա՝ անկախ […]

̰
Տարիների ընթացքում մարդուն պահել ենք մեկուսացած, վերջում ասել ենք՝ պատրաստ չես ազատման. Թաթոյանը՝ ՔԿՀ խնդիրների մասին

14:33 16.11.2018

«Համաներումը չպետք է ՔԿՀ-ների մեխանիկական բեռնաթափման նպատակ հետապնդի: Համաներման մասին այս պատկերացումները, կարծում եմ, ոչ ճիշտ է նաև այն պատճառով, որ մենք տարիների ընթացքում ճիշտ սկզբունքներով չենք առաջնորդվել ազատությունից զրկված մարդկանց հարցերում: Նրանց նկատմամբ պետք է գործի վստահության կանխավարկածը»,- նոյեմբերի 16-ին կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Նրա խոսքերով՝ դատապարտյալների հետ […]

̰
Որո՞նք են ԱԺ համամասնական ցուցակների անակնկալ անունները

19:00 15.11.2018

Եվ այսպես, ԱԺ արտահերթ ընտրությունների համամասնական ցուցակները հայտնի են: Հայտնի ու նոր-նոր հայտնի դառնալու փորձեր անող քաղաքական ուժերի ցուցակներում մարդիկ էլ են հայտնի ու անհայտ կամ հայտնի դառնալու բացահայտ ու անհայտ հավակնություններով: Ամեն ինչ կախված է քաղաքական ուժի ներկայիս վարկանիշից և ցուցակում թեկնածուի ընթացիկ դիրքից: Ցուցակներում հետաքրքիր է ոչ միայն թեկնածուների այդ  դիրքը, այլ ոմանց […]

̰
Լուծում ենք ևս մեկ՝ ժամանակին աղմուկ հարուցած հարց. Փաշինյանը՝ կառավարության նիստերը դռնբաց անելու մասին

13:34 15.11.2018

Կառավարությունը հանդես եկավ օրենսդրական նախաձեռնությամբ՝ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախաձեռնությամբ: «Առաջարկվում է, որպեսզի կառավարության կից, անբաժանելի մաս հանդիսացող հավելվածքներն այսուհետ ստորագրի աշխատակազմի ղեկավարը՝ ի հավաստումն նրա, որ դա համապատասխանում է իրականությանը և քննարկան արդյունքներին»,- ասաց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը: Առաջարկվում է նաև կառավարության նիստերն անցկացնել […]

̰
Արտակ Զեյնալյանն ընդունել է ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին

12:22 15.11.2018

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը նոյեմբերի 15-ին ընդունել է ՄԱԿ-ի Խաղաղ հավաքների և միություններ կազմելու իրավունքի հարցերով հատուկ զեկուցող Կլեման Նյալեցոսի Վուլեին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Նախարարի պաշտոնակատարը բարձր է գնահատել ՄԱԿ-ի հետ համագործակցության ներկայիս մակարդակը և կարևորել հատուկ զեկուցողի այցը Հայաստան՝ երկրում տեղի ունեցող զարգացումներին […]

̰
Կառավարությունը 270 մլն դրամ կհատկացնի ՔԿՀ-ում կառուցման աշխատանքներ իրականացնելու համար

11:46 15.11.2018

Կառավարությունը շուրջ 270 մլն դրամ կհատկացնի ՔԿՀ-ում կառուցման աշխատանքներ իրականացնելու համար: Համապատասխան որոշումն գործադիրն ընդունեց այսօրվա նիստում: Արադարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը տեղեկացրեց, որ գումարն ուղղվելու է «Վարդաշեն», «Նուբարաշեն», «Սևան» ՔԿՀ-ների տարածքներում շինարարական մի շարք աշխատանքներ կատարելուն: Նա նաև ասել է, որ համակարգում 10 տարի է՝ կապիտալ աշխատանքներ չեն կատարվել:

̰
«Մենք» դաշինքի ցուցակը գլխավորում է Արամ Սարգսյանը

17:09 14.11.2018

«Մենք» դաշինքի ցուցակը գլխավորում է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը: Ցուցակի երկրորդ համարը «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանն է, երրորդը՝ «Ազատ դեմոկրատների» փոխնախագահ Անժելա Խաչատրյանը, իսկ 4-րդ հորիզոնականում արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն է: Հիշեցնենք, որ «Ազատ դեմոկրատներ» և «Հանրապետություն» կուսակցություններն ավելի վաղ հուշագիր էին ստորագրել՝ հայտնելով, որ այս ընտրություններին հանդես կգան «Մենք» դաշինքով: […]

̰
Թոմաս Գրեմինգերը ԵԱՀԿ անվերապահ աջակցությունն է հայտնել Հայաստանում իրականացվող բարեփոխումներին

15:12 14.11.2018

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը Հռոմ կատարած աշխատանքային այցի ընթացքում նոյեմբերի 13-ին հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին: Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Արտակ Զեյնալյանը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին ներկայացրել է հայաստանյան ներքաղաքական իրավիճակը, թավշյա, ոչ բռնի հեղափոխության ու կառավարության վեցամսյա գործունեության արդյունքները: Թոմաս Գրեմինգերը ԵԱՀԿ անվերապահ աջակցությունն է […]

̰
Արտակ Զեյնալյանն Ադրբեջանի գլխավոր դատախազի տեղակալին հորդորել է զբաղվել կոռուպցիոն ներքին խնդիրների պատշաճ քննությամբ

16:46 13.11.2018

Կոռուպցիայի դեմ պայքարի նվաճումների մասին խոսելիս՝ Ադրբեջանը պետք է հիշի, որ դեռևս իրավական գնահատականներ տրված չեն «Պանամայի փաստաթղթերում» Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության, նրանց ընտանիքի անդամների մասին տեղեկություններին, ինչպես նաև պատշաճ քննված չեն Ադրբեջանի կողմից ԵՄ կառույցների տարբեր պաշտոնյաներին կաշառելու և ադրբեջանական ընկերությունների կողմից փողերի մեծածավալ լվացման հարցերը: Հռոմում տեղի ունեցած հակակոռուպցիոն համաժողովի ժամանակ, անդրադառնալով Ադրբեջանի պատվիրակության […]

̰
ԵԱՀԿ-ն կաջակցի Հայաստանին հակակոռուպցիոն ոլորտում լայնածավալ բարեփոխումներ իրականացնելու համար

13:09 13.11.2018

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը, Իտալիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում, նոյեմբերի 12-ին հանդիպել է ԵԱՀԿ գրասենյակի գործող ղեկավարի՝ կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով հատուկ ներկայացուցիչ, Իտալիայի արդարադատության նախկին նախարար Պաոլա Սևերինոյին: Արտակ Զեյնալյանն ընդգծել է կոռուպցիայի դեմ պայքարում ՀՀ կառավարության հաստատակամությունն ու անհանդուրժողականությունը և գործընկերոջը ներկայացրել հակակոռուպցիոն ոլորտի վերջին զարգացումները: Պաոլա Սևերինոն նշել է, […]

̰
Արտակ Զեյնալյանն Իտալիայում ներկայացրել է հակակոռուպցիոն պայքարին ուղղված աշխատանքները

11:24 13.11.2018

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն Իտալիայի Հանրապետության մայրաքաղաք Հռոմում նոյեմբերի 12-ին մասնակցել է «Հակակոռուպցիոն ռազմավարությունների զարգացումը թվային ժամանակաշրջանում. վերջին միտումներն ու ԵԱՀԿ շրջանակում լավագույն փորձը» համաժողովին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Արտակ Զեյնալյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանը՝ Հայաստանի պատվիրակությանը համաժողովին հրավիրելու համար և Իտալիայի […]

̰
Ժիրայր Սեֆիլյանը նախընտրական ցուցակում չի լինի, սակայն ընտրական գործընթացին իր մասնակցությունը կբերի

19:04 10.11.2018

Լրատվամիջոցներում այսօր տեղեկություն հայտնվեց այն մասին, որ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանին ՀՀ քաղաքացիություն է շնորհվել: SHANTNEWS.am-ի հետ զրույցում «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության ԶԼՄ հարցերով պատասխանատու Հերմինե Մկրտչյանը պարզաբանեց, որ թյուրըմբռնման տեղիք է տվել արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանի հայտարարությանը, թե Ժիրայր Սեֆիլյանին ՀՀ քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ արդարադատության նախարարությունը դրական եզրակացություն է տվել: «Ասել […]

̰
Արտակ Զեյնալյանը կառաջադրվի ռեյտինգային ընտրակարգով

15:56 10.11.2018

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար, «Հանրապետություն» կուսակցության անդամ Արտակ Զեյնալյանը խորհրդարանական ընտրություններից հետո կլինի՞ կառավարությունում, թե՞ ոչ հարցին Զեյնալյանը լրագրողների հետ զրույցում հստակ պատասխան չտվեց, միայն ասաց՝ մասնակցելու է խորհրդարանական ընտրությւոններին և լինելու է պատգամավորի թեկնածու: «Արդյունքներով է որոշվելու, թե որտեղ կլինեմ: Ժողովուրդն է որոշելու ներկապնակը՝ և՛ քաղաքական, և՛ գործադիր իշխանության»,- ասաց արդարադատության նախարարի պաշտոնակատարը: Ի […]

̰
Ամեն րոպե այս երեխաների հետ կարող է տեղի ունենալ անդառնալի ողբերգություն, և մենք մեզ չենք ների, որ ընդամենը լուռ դիտորդ էինք․ Նաիրա Զոհրաբյանի բաց նամակը՝ Արտակ Զեյնալյանին

10:43 10.11.2018

ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը բաց նամակով դիմում է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանին․ «Մերին 16 տարեկան է, Գոռը`14, իսկ ամենափոքրը` Գևորգը` 9 տարեկան: Երեք անչափահաս երեխաները ապրում են Ագարակում` առանց ծնողների: Մայրը տարիներ առաջ լքել է ընտանիքը, երեք երեխաներին ու պարզապես մայր չկա: Երբ Մերիին առաջարկեցի փնտրել իրենց մայրիկին, մեկ բառ ասաց` […]

̰
Հեղափոխության ընթացքում օգտագործված մարտավարական գործիքներն անհրաժեշտ է օգտագործել նաև բարեփոխումներ իրականացնելիս. Արտակ Զեյնալյան

15:28 08.11.2018

Նոյեմբերի 6-ին, Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլ կատարած այցի շրջանակում,  ՀՀ արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը ելույթ է ունեցել Բաց կառավարման գործընկերության Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանային հանդիպմանը: «Նախքան ելույթիս բովանդակությանն անդրադառնալը՝ նշեմ, որ շատ կարևոր հանդիպումներ ունեցա Հարավային Կորեայի Հանրապետության Խորհրդարանի խոսնակի, նախագահի աշխատակազմի ներկայացուցչի, Բաց կառավարման գործընկերության գլխավոր գործադիր տնօրենի, Հարավային Կորեայի ներքին գործերի և անվտանգության […]

̰
Բաղրամյան 26-ի շենքը վերադարձվեց նախագահի աշխատակազմին

12:37 08.11.2018

ՀՀ կառավարության նոյեմբերի 8-ի նիստում կառավարությունը հավանություն տվեց Բաղրամյան 26 հասցեում գտնվող շենքը վերադարձնել նախագահի աշխատակազմին, իսկ վարչապետի նստավայրը՝ Բաղրամյան 26 հասցեից տեղափոխել Հանրապետության հրապարակ՝ Կառավարական տուն 1 հասցե: Որոշման նախագիծը ներկայացրեց Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը: Որոշման նախագիծը ներառում էր մի շարք այլ հարցեր, այդ թվում՝  «Հանրային ծառայության մասին», «Դիվանագիտական ծառայության մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության […]

̰
Կառավարությունը մերժեց Արմեն Աշոտյանի առաջարկը վարչապետի ինքնաթիռից և ուղղաթիռից օգտվելու կարգի փոփոխության վերաբերյալ

12:31 08.11.2018

ՀՀ կառավարության այսօրվա՝ նոյեմբերի 8-ի նիստում, Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը զեկուցել է Արմեն Աշոտյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռնության մասին, որով առաջարկվում է փոփոխություն կատարել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում: Որոշման նախագծով առաջարկվում է վարչապետին տրամադրվող ինքնաթիռից և ուղղաթիռից այլ պաշտոնատար անձանց օգտվելու կարգը սահմանի ոչ թե վարչապետը, այլ կառավարությունը: Առաջարկվում է […]

̰
ԱԺ արտահերթ ընտրությունների նախապատրաստման ու անցկացման համար կհատկացվի 3 մլրդ դրամ

11:37 08.11.2018

2018թ.-ի ԱԺ արտահերթ ընտրությունները կազմակերպելու համար Կառավարության պահուստային ֆոնդից Կենտրոնական ընտրական հանձնաժողովին կհատկացվի 2․707․144․2 հազար դրամ, Արդարադատության նախարարությանը կհատկացվի 10 մլն դրամ, իսկ ոստիկանությանը՝ 234․2 մլն դրամ: Որոշման նախագիծը, որը նոյեմբերի 8-ի Կառավարության նիստում ներկայացնում էր արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը, հավանության արժանացավ: «Բացի նշված գումարից, ԱԺ արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար […]

̰
Արտակ Զեյնալյանը Հարավային Կորեայում ներկայացրել է հետհեղափոխական Հայաստանի ձեռքբերումները

13:01 06.11.2018

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլ կատարած այցի շրջանակում այսօր ելույթ է ունեցել Բաց կառավարման գործընկերության Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանային հանդիպմանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության և հետ կապերի վարչությունից, Արտակ Զեյնալյանը շնորհակալություն է հայտնել ԲԿԳ-ին հանդիպմանը Հայաստանի պատվիրակությանը հրավիրելու համար, ինչպես նաև Կորեայի Հանրապետությանը կարևոր միջոցառումը կազմակերպելու համար: Նախարարի պաշտոնակատարը, անդրադառնալով […]

̰
Բոլորս ցանկանում ենք, որ սա լինի քաղաքական ընտրություն. Զեյնալյանը՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին

15:20 03.11.2018

Դեռևս քարոզարշավը չի մեկնարկել, վաղ է ուրվագծել արդյունքները: Այս մասին Ազգային ժողովի միջանցքներում՝ լրագրողների հետ ճեպարզույցի ժամանակ, հայտնել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը: «Բոլորս ցանկանում ենք, որ այն լինի քաղաքական ընտրություն: Կառավարությունը, ոստիկանությունն ամեն ինչ անելու են, որպեսզի անօրինականություններ չլինեն: ԶԼՄ-ներն էլ ապահովելու են, որպեսզի դրանք լինեն հնարավորինս թափանցիկ»,-ասաց նա: Հարցին, թե արդյոք […]

̰
Գորիսի և Նուբարաշենի ՔԿՀ-ների նորոգման համար դեռևս գումար չկա. Զեյնալյան

12:50 03.11.2018

«Կա ստատիստիկա, վերլուծություններ, որ հանցավորության մակարդակը համաներումներից հետո բարձրանում է, չի բացառվում նաև, որ Հայաստանում դա տեղի ունենա, բայց դա պարտադիր պայման չէ: Ու պարտադիր չէ, որ ինչ չափով  նախկինում եղել է, լինի նաև այժմ»,- ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը՝ խոսելով համաներումից հետո հանցավորության մակարդակի բարձրացման հնարավորության մասին Նախարարի […]

̰
Մեր պահանջարկը շատ ավելին է, գումարները քիչ են. Արտակ Զեյնալյան

12:42 03.11.2018

«Մեր պահանջարկը շատ ավելին է: Գումարները քիչ են, պետք է այնպես կարողանանք բաշխել, որ Հայաստանի բյուջեն ոչ թե շարունակի նվազել, այլ աճել, որ մենք ստիպված չլինենք պարտք վերցնել: Բնականաբար, առանձին վերցրած նախարարություններն ինքնաբավ չեն, կառավարությունը և ԱԺ-ն պիտի որոշեն՝ ինչի վրա ծախսեր կատարեն»,- խոսելով 2019 թվականի բյուջեի նախագծի մասին՝ լրագրողների հետ զրույցում այսօր ԱԺ-ում հայտարարել […]

̰
Համաներման ակտը տարբերակված մոտեցումների համախումբ է. Զեյնալյան

13:01 02.11.2018

ՀՀ Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվել է «Հայաստանի Հանրապետության օրենքը Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքի նախագիծը: Համաներումը կտարածվի «Սասնա ծռեր» խմբի անդամների վրա, իսկ սա դժգոհությունների առիթ է ստեղծել: ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն այսօր կայացած ասուլիսի ընթացքում անդրադարձել է այդ հարցին: «Եթե […]

̰
Համաներում հայտարարելը քրեակատարողական հիմնարկները բեռնաթափելու նպատակ չի հետապնդել. Զեյնալյան

12:23 02.11.2018

«Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքի նախագծի մասին խոսելուց առաջ այսօր կայացած ասուլիսի ընթացքում, ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը նախ շնորհավորեց բոլորին` օրենքն առաջին ընթերցմամբ ընդունվելու կապակցությամբ: «Համաներում հայտարարելը քրեակատարողական հիմնարկները բեռնաթափելու նպատակ չի հետապնդել: Վերահաստատում եմ իմ` նախկինում արտահայտած համոզմունքը: ՔԿՀ-ներում գերծանրաբեռնվածության […]

̰
Արտակ Զեյնալյանի հրաժարականի մասին լուրն ապատեղեկատվություն է

22:23 01.11.2018

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանի հրաժարականի մասին լուրն ապատեղեկատվություն է: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Արդարադատության նախարարության մամուլի քարտուղար Լուսինե Մարտիրոսյանը: «Հարգելի գործընկերներ, ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանի հրաժարականի մասին լուրը հերթական ապատեղեկատվությունն է ու չի համապատասխանում իրականությանը»,- ասված է գրառման մեջ:

̰
Սպանության մեջ մեղադրվողների նկատմամբ համաներումը չի տարածվելու. Զեյնալյանը պատասխանել է Շարմազանովին

12:29 01.11.2018

ԱԺ-ն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց քրեական գործերով համաներում հայտարարելու մասին օրենքի նախագիծը: Եզրափակիչ ելույթի ժամանակ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն անդրադարձավ նաև Էդուարդ Շարմազանովի այն հայտարարությանը, թե համաներումն ական է պետականության տակ, և իրենք չեն կարողանալու նայել այն ոստիկանների աչքերին, որոնք զոհվել են ՊՊԾ գնդի գրավման ժամանակ: Մանրամասները՝ տեսանյութում.

̰
Բոլոր քրեակատարողական հիմնարկները հագեցված են Skype-ով․ Արտակ Զեյնալյան

14:56 31.10.2018

«Այս պահի դրությամբ բոլոր քրեակատարողական հիմնարկները հագեցված են Skype-ով, առնվազն այդպիսի մեկ հնարավորությամբ։ Սա արված է»,- համաներման մասին նախագծի քննարկման ժամանակ Ազգային ժողովում հայտարարեց Արտակ Զեյնալյանը՝ պատասխանելով ԱԺ պատգամավորների հարցադրումներին։ Արդարադատության նախարարի պաշտոնակատարը հայտարարեց, որ նախագիծ են պատրաստում նաև այն հարցի վերաբերյալ, որ ցմահ դատապարտյալներին թույլ տրվի կարճատև մեկնումներ կատարել: Զեյնալյանի պնդմամբ՝ խոսքն այն մասին […]

̰
Միքայել Մելքումյանը համաներումը դիտարկում է նաև քաղաքականության ծիրում

14:54 31.10.2018

ՀՀ ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը համարում է, որ համաներման մասին նախագիծը պետք է դիտարկել ոչ միայն իրավական տեսանկյունից, այլև որպես քաղաքական իրադարձություն, քանի որ այն ունի սոցիալական մեծ նշանակություն և հնչեղություն։ Մելքումյանը արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանին խնդրեց ներկայացնել, թե ինչ արդյունքներ են եղել նախորդ համաներումներից հետո։ «Էդ համաներման ենթարկված անձինք հետո… […]

̰
BACK_TO_TOP