17:20 19.01.2019
«Հանրապետություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում պատրաստակամություն է հայտնում աջակցել ՀՀ նորընտիր իշխանություններին: «2018-ի դեկտեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետությունում կայացել են ժողովրդավարական ընտրություններ, ժողովրդի կամքով ձևավորվել է օրենսդիր իշխանություն, ընտրություններում հաղթած քաղաքական ուժի ներկայացուցիչը նշանակվել է վարչապետ: Արտաքին քաղաքականության մի շարք հարցերում՝ հակադրվելով և ներկայացնելով իշխանությունից տարբերվող մեր հստակ տեսակետը, ներքին քաղաքական հարցերում ու հատկապես ժողովրդավարության […]
12:15 19.01.2019
Հայաստանի արդարադատության նախարարի պաշտոնում վերանշանակվեց Արտակ Զեյնալյանը։ Այս մասին հրամանագիրը ստորագրել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Արտակ Զեյնալյանին նշանակել արդարադատության նախարար», – ասվում է հրամանագրում։
16:10 17.01.2019
Հակակոռուպցիոն ռազմավարության քննարկումները շատ վաղուց պետք է սկսված լինեին, այնինչ մեկնարկել են միայն վերջերս: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում հայտարարել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը: «Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ գործող կառավարությունը, Արտակ Զեյնալյանի ղեկավարությամբ գործող արդարադատության նախարարությունն արդեն մայիս ամսից են ձևավորված, և հիմա նոր սկսել ենք քննարկել: Այն իրոք […]
11:44 17.01.2019
«Իմ քայլը» խմբակցության անդամ Սոֆիա Հովսեփյանը ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու Նաիրա Զոհրաբյանին դիմեց երեխաների որդեգրման հետ կապված հարցով: Նա նշեց, որ այս ոլորտը լուրջ բացեր ունի, դրված է սոցապնախարարության վերահսկողության ներքո, սակայն կա մեծ բաց, որը կապված է երեխաների՝ միջազգային մակարդակով որդեգրման հետ, քանի որ դրանից հետո երեխաների ճակատագրի նկատմամբ […]
09:43 12.01.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն ասել է, որ իր հետագա գործունեության մասին հստակ պատասխան դեռևս չի կարող տալ՝ անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք պատրաստվում է լքել «Հանրապետություն» կուսակցությունն ու շարունակել աշխատել գործադիր մարմնում: «Դրա համար նախապայմանը վարչապետի նշանակումն է և վարչապետի կողմից կառավարություն ձևավորելը: Այդ հարցին կարող եմ անդրադառնալ, եթե ես […]
08:15 12.01.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն անդրադարձել է կոռուպցիայի դեմ պայքարին: Հայաստանի ՀԿ-ների ներկայացուցիչների կողմից հնչող այն պնդմանը, որ հայեցակարգի քննարկման համար քիչ ժամանակ է տրված՝ նախարարի պաշտանակատարը պատասխանել է, որ ինքն անձամբ հանձնարարել է նամակներ ուղարկել ՀԿ ներկայացուցիչներին, որոնք հնարավորություն էին ստացել դիտողություններ, հարցեր ու առաջարկություններ կատարելու տվյալ հայեցակարգի […]
17:29 11.01.2019
Չափազանց կարևոր է, որ այս ԱԺ-ն լեգիտիմության առումով որևէ կասկած չի հարուցում և դեֆիցիտ չունի: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում նման տեսակետ է հայտնել ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը: «Այն կարևոր նախապայման է՝ երկրում ժողովրդավարական կառավարում իրականացնելու համար, ժողովրդի կամքն օրենքների միջոցով ներկայացնելու և իրացնելու համար»,- ասել է Արտակ Զեյնալյանը: Հարցին, թե արդյո՞ք խորհրդարանում […]
12:19 10.01.2019
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանին ասաց, որ վերջերս բազմաթիվ նամակներ է ստանում որդեգրման հետ կապված: Նրա խոսքով՝ ոմանք դժգոհում են, որ որդեգրման պրոցեսում արհեստական խոչընդոտներ կան: «Հասկանալի է, որ նուրբ հարց է, բայց ընդհանուր առմամբ մեր քաղաքականությունն ինչպիսի՞ն է: Մենք ուզու՞մ ենք խթանել որդեգրման պրոցեսը, թե՞ […]
11:53 10.01.2019
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը կառավարության ուշադրությանը ներկայացրեց որոշման նախագիծ, որը ենթադրում է հետևյալը՝ որդեգրված անձը 18 տարին լրանալուց հետո իրավունք ունի իմանալու իր կենսաբանական ծնողների մասին տվյալներ: «Այս փոփոխությունը կատարվել է՝ ի ապահովումն անձնական կյանքի հարգանքի իրավունքի: Մինչև այդ, այն չի եղել: Որդեգրված անձը, որպես անձնական կյանքի հարգանքի իրավունքի բովանդակության բաղկացուցիչ մաս, իրավունք […]
18:50 08.01.2019
2018 թվականի դեկտեմբերի 19-ին ՀՀ արդարադատության նախարարության իրավական ակտերի նախագծերի միասնական www.e-draft.am կայքում հրապարակվել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022թթ. միջոցառումների ծրագրի նախագիծը։ Այս մասին հայտնում են ՀՀ Արդարադատության նախարարությունից: Նշվում է, որ Ռազմավարության նախագծի շուրջ հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությունը մեկնարկել էր դեռևս 2018 թվականի հոկտեմբերին: Մասնավորապես, Ռազմավարության տեսլականը նախանշելու նպատակով ՀՀ արդարադատության նախարարությունը դիմել […]
15:20 08.01.2019
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որը վերաբերում է ՀՀ արդարատադության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանին. «Արդարադատության նախարարությունը շրջանառել է հակակոռուպցիոն ռազմավարությունը 2019-2022 թվականների համար, որում այսպիսի ձևակերպում կա՝ «Վերջին տարիների ընթացքում ՀՀ կառավարությունը հետևողական պայքար է մղում կոռուպցիայի դեմ` հակակոռուպցիոն պայքարը ճանաչելով իր գործունեության առանցքային ուղղություններից մեկը»… […]
14:49 22.12.2018
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշումը դժգոհություններ է առաջացրել Էջմիածին քաղաքում: Էջմիածին քաղաքի մի խումբ բնակիչներ այսօր վաղ առավոտից կրկին փակել են քաղաքի կենտրոնական փողոցները և պահանջում են կրկին կալանավորել Մանվել Գրիգորյանին: «Հենց եղավ լայվ, որ գլխավոր դատախազը նշի, որ դատախազությունը բողոք է ուղարկել Վերաքննիչ դատարան, մենք ճանապարհը կբացենք»,- նշեց քաղաքացիներից մեկը: ԱԺ նախկին պատգամավոր […]
10:16 18.12.2018
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը դեկտեմբերի 17-ին այցելել է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ: Փոխնախարար Սուրեն Քրմոյանի և Քրեակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանի ուղեկցությամբ նախարարի պաշտոնակատար Զեյնալյանը շրջել է հիմնարկում, ՔԿ ծառայության Հատուկ նշանակության բաժնում, այցելել է վարչական մաս, ծանոթացել ծառայողների աշխատանքային պայմաններին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նախարարի պաշտոնակատարը եղել […]
14:03 17.12.2018
Կպաշտոնավարեմ, թե ոչ՝ պարզ կդառնա առաջիկայում: Դա մեծապես պայմանավորված է մեծամասնություն ունեցող քաղաքական ուժի, վարչապետի հայեցողությամբ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 17-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը: «Այս հարցին ես շատ եմ պատասխանել: Բայց մի փոքր լարվածությունը թուլացնելու համար ասեմ հետևյալը՝ ես կարող եմ երաշխավորել, որ Դուք կաշխատեք որպես լրագրող: […]
12:18 17.12.2018
«Քրեակատարողական հիմնարկ վերջին այցելությանս ժամանակ ես հանդիպել եմ Նաիրի Հունանյանի հետ: Նրան խորհուրդ եմ տվել զբաղվել սպորտով»,- այսօր ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը՝ չմանրամասնելով, թե կոնկրետ ինչի շուրջ է զրուցել Նաիրի Հունանյանի հետ: Նախարարի պաշտոնակատարն ասել է նաև, որ երկար ժամանակ չի շփվել Հունանյանի հետ, որպեսզի գնահատական տա դատապարտյալի մտավոր […]
12:03 17.12.2018
«Այս կառավարության գործունեության ընթացքում եղել են բազմաթիվ գործեր, որոնք չեն գոհացրել այս կամ այն մարդուն: Արդարադատության նախարարը որևէ դատավորի ցուցում չի տվել, ես չեմ ուզում խոսել հայտնի խոսակցության գաղտնալսման մասին՝ դա շանտաժ է, դա ահաբեկչություն է, դա շորթում է, և եթե մենք տուրք տանք այդ հեռախոսազրույցի բովանդակությունը վերլուծելու գայթակղությանը, ապա մենք ոտնձգություն կկատարենք շատ փխրուն […]
11:49 17.12.2018
Արդարադատության ոլորտում բոլոր բարեփոխումներն իրականցվելու են նորարարական մեթոդներով՝ քիչ ներդրմամբ մեծ արդյունք և մուլտիպլիկատիվ էֆեկտ ստանալու ակնկալիքով։ Կիրառվել է համաներում, կարճվել է 1 միլիոն 260 հազար վարույթ։ Այս մասին հայտարարել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը։ Այս պահի դրությամբ ազատ է արձակվել 550 դատապարտյալ և Պրոբացիոն ծառայության 1000 շահառու: 240 անձ պայմանական վաղաժամկետ ազատ […]
13:21 12.12.2018
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն այսօր մասնակցել է «Աջակցություն Հայաստանում քրեական արդարադատության համակարգի բարեփոխումներին և պայքար վատ վերաբերմունքի և անպատժելիության դեմ» ծրագրի եզրափակիչ համաժողովին: Արտակ Զեյնալյանն անդրադարձել է ներկայում ընթացող դատաիրավական բարեփոխումներին և ընդգծել, որ իրավական համակարգի կատարելագործումն ընթանում է նոր հայեցակարգերի, ինստիտուտների ու կարգավորումների մշակման, սկզբունքորեն նոր մոտեցումների ներդրման միջոցով: «Այս գործընթացի առաջնային […]
13:22 06.12.2018
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը ներկայացրել է օրենսդրական նախաձեռնություն ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու և «ՀՀ կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ ՀՀ ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանի օրենսդրական նախաձեռնությունների փաթեթը: Առաջարկվում է նախընտրական փուլում պարտավորեցնել ԿԸՀ-ին իր կայքում հրապարակել կառավարության պլանավորվող ցանկը, եթե ընտրություններին մասնակցող կուսակցությունը կամ դաշինքը այդպիսի ցանկ կներկայացնի: «Մյուս առաջարկությունը հետևյալն […]
22:42 30.11.2018
Այսօր «Մենք» դաշինքի քարոզարշավի ժամանակ լրագրողները հետարքրքվել են ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանից, թե ինչպես է նա արձագանքում այն հայտարարություններին, որ ՔԿՀ-ներում գումար է հավաքվում և հեղինակությունները շարունակում են մեծ ազդեցություն ունենալ. «Ժամանակին եղել են այդպիսի երևույթներ, և՛ վարչապետի, և՛ իմ պաշտոնավարման ժամանակ դա վերացվել է», – ասել է Զեյնալյանը՝ խոսելով բարեկարգումների համար հավաքվող գումարների […]
22:13 30.11.2018
«Մենք հնարավորություն ունենք իրականացնելու քարոզարշավ, սակայն, արդեն ասացի մի բացասական երևույթի մասին, որ, ասենք, Հանրային հեռուստաընկերությունը բանավեճի կանչում է հիմնականում նույն քաղաքական ուժերին: Ինչը, կարծում եմ, հավասարության սկզբունքի խախտում է»,- այսօր լրագրողներին ասել է «Մենք» դաշինքի ներկայացուցիչ, ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը: Ինչ վերաբերում է ընտրապայքարին ընդհանրապես, ապա Զեյնալյանն ասել է, որ որոշ քարոզչական […]
23:53 29.11.2018
Նախօրեին պաստառներով Արդարադատության նախարարություն էին եկել քաղաքացիական ակտիվիստներ, որոնց կոչերը հետևյալ բովանդակությամբ էին՝ «Պահանջում ենք ընդունել Հասմիկ Սարգսյանի ներման խնդրագիրը», «Աղքատ լինելը հանցագործություն չէ…», «Արդարադատությունը չի կարող ոտնահարել արժանապատվությունը», «4000 դրամի համար 5 տարի», «Ձեր մեկ օրվա լանչն է 4000 դրամ» և այլն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Արտակ Զեյնալյանը, որը ներկայացնում ենք […]
16:50 29.11.2018
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Ստեֆանո Լազարոթոյին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Արտակ Զեյնալյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին հրավերն ընդունելու համար և նշել, որ Հայաստանի ու Շվեյցարիայի միջև, հատկապես երեխաների միջազգային որդեգրման հարցերում, համագործակցությունն արդյունավետ է և կայացած: «Ցանկալի […]
12:26 28.11.2018
Երևանում նոյեմբերի 28-ին մեկնարկել է խոշտանգումների կանխարգելման ոլորտում Մարդու իրավունքների պաշտպանի 10-ամյա գործունեությանը նվիրված միջազգային համաժողովը, որին մասնակցելու համար Հայաստան են ժամանել պատվիրակներ շուրջ 50 երկրներից: Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը բացման խոսքում նշել է, որ այսօր իրականացնում են միջազգային լավագույն փորձից բխող գործողություններ: Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկայացրել է ՀՀ-ում իրականացված օրենսդրական փոփոխությունները՝ նշելով, […]
10:21 24.11.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Այս ընտրություններին Նիկոլ Փաշինյանն իր «Իմ քայլի» դաշինքում սկզբունք սահմանեց՝ քավոր-սանիկ-մոտ ազգականներ ցուցակում չեն լինելու։ Այդ նկատառումից ելնելով՝ ՔՊ առաջատարների կանայք, եղբայրներն ու սանիկները տեղ չգտան ցուցակում։ ՔՊ հին անդամներ, Փաշինյանի ազգականներ Սիփան Փաշինյանն ու Հրաչ Հակոբյանն էլ զբաղեցրին ցուցակի վերջին տեղերը և ԱԺ կարող են մտնել միայն ռեյտինգայինով հաղթելու դեպքում։ […]
20:09 21.11.2018
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն այսօր Քրեակատարողական ծառայության ղեկավար անձնակազմի հետ խորհրդակցություն է անցկացրել: Ինչպես հայտնում են ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, Քրեակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանը, ՔԿՎ պետի տեղակալները, քրեակատարողական հիմնարկների պետերը, այլք: Նախարարի պաշտոնակատարը նշել է, որ խորհրդակցությունը […]
21:16 20.11.2018
«Որևէ կերպ չկիրառել Կարեն Ղազարյանի անվան հետ գերի կամ ռազմագերի եզրույթը: Նա ռազմագերի չէ, սա արգելված է, սա քաղաքական մեծ սխալ է և անգրագիտություն»,- նոյեմբերի 20-ին լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը՝ հիշեցնելով, որ Կարեն Ղազարյանը ձերբակալված է: Նրա խոսքերով` հայկական կողմը բոլոր իրավական ռեժիմներով հնարավոր ջանքերը գործադրում է հարցին լուծում տալու համար: […]
20:10 20.11.2018
«Չի կարելի արժեզրկել մայրուղիներ փակելու ինստիտուտը, ուղղակի դևալվացիայի է ենթարկվում դա»,- նոյեմբերի 20-ին լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով գագարինցիների կողմից փակված Երևան-Սևան ճանապարհին, ասաց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը: Նրա խոսքերով՝ ամեն մանրուքի համար չի կարելի դիմել այդ քայլին, չի կարելի դիմել այդ միջոցին, եթե չես սպառել պաշտպանության մյուս միջոցները: «Եթե կա պաշտպանության միջոց և […]
19:47 20.11.2018
«Մենք հիմա քննարկում ենք իմ արձակուրդ գնալու հարցը: Պետք է այնպես անել, որ պետական գործը չտուժի, շահը չտուժի դրանից, որ նախընտրական պրոցեսում գործադիր իշխանությունը պատշաճ իրականացնի իր վրա դրված գործառույթները»,- նոյեմբերի 20-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը, որը առաջադրված է «Մենք» դաշինքի ցուցակով: Նրա խոսքերով՝ պետք է կշեռքի նժարների վրա […]