TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+12.09 oC

Արտակ Զեյնալյան

Դա հրապարակման ենթակա չէ. Արտակ Զեյնալյանը՝ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման լուրերի մասին

12:54 22.02.2019

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին՝ արդյոք հանդիպե՞լ է կամ փորձե՞լ է հանդիպել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Լրագրողները հետաքրքրվեցին՝ ճի՞շտ են տեղեկությունները, որ երկրորդ նախագահը մերժել է նախարարի հետ հանդիպումը, և որո՞նք են այդ մերժման պատճառները: Զեյնալյանը նշեց՝ խոսել այն մասին, թե ինչո՞ւ է երկրորդ նախագահը մերժել հանդիպումը, […]

̰
Հացադուլ է իրականացնում 10 դատապարտյալ. նախարարը` ՔԿՀ-ների խնդիրների մասին

12:03 22.02.2019

Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստին մասնակցող ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը խոսել է  այն մասին, թե ինչ խնդիրներ ունեն ՀՀ ՔԿՀ-ները: «Հիմնական խնդիրներից է ՔԿՀ-ների ծանրաբեռնվածությունը: 2018 թվականին ձևավորված կառավարությունն իր առջև խնդիր է դրել լուծել գերծանրաբեռնվածության խնդիրը: Մենք 5300-ի չափ լրակազմ ունենք ՔԿՀ-ներում, կարող ենք այդքան դատապարտյալ և կալանավոր […]

̰
Արտակ Զեյնալյանը մանրամասներ է ներկայացրել ինքնասպան եղած դատապարտյալի մասին

11:45 22.02.2019

Այսօր Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն անդրադարձել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող կալանավորի մահվան դեպքին: «Կալանավորներից մեկը, ով գտնվում էր կարանտինի մեջ, ինքնսպանություն է գործել՝ կախվելու միջոցով: Ով չգիտի, ասեմ՝ երբ կալանավորին տեղափոխում են ՔԿՀ, պետք է գտնվի կարանտինի մեջ: Հոգեբաններն աշխատելիս են եղել նրանց հետ, երկու […]

̰

12:42 21.02.2019

Կառավարություն այսօրվա նիստի օրակարգում էր դատավորներին սոցիալական երաշխիքներ տալու, մասնավորապես սոցիալական փաթեթում ներառելու վերաբերյալ հարցը, որը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ ասելով. «Անկախ դատական համակարգի գոյության նախապայմաններից է սոցիալական ապահովության ուղղված երաշխիքների ապահովումը, նախատեսվում է դատավորներին, այդ թվում ՍԴ և ԲԴԽ դատավորներին ներառել սոցիալական փաթեթի շրջանակներում»,- ասաց Զեյնալյանը: Նա մանրամասնեց, թե որ ծառայություններից կարող են […]

̰
Արտակ Զեյնալյանին հրավիրել են ԱԺ` կարևոր քննարկման. «Ժամանակ»

10:28 20.02.2019

«Ժամանակ» թերթը գրում է. «Փետրվարի 22-ին տեղի է ունենալու ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի նիստը, որին հրավիրված է արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Հանձնաժողովի անդամները ցանկանում են կառավարության ներկայացուցչի հետ քննարկել Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու պատգամավորների առաջարկի մերժման հիմնավորումները: Հիշեցնենք, որ Նաիրա Զոհրաբյանը և Էդմոն Մարուքյանը առաջարկում էին մեղադրյալի նախաքննության ընթացքում անազատության մեջ գտնվելու […]

̰
Հազար դրամի գազ լցնելիս քաղաքացին ավելի շատ կարող է քշել, որովհետև առաջ խաբում էին. փոփոխություն Հարկային օրենսգրքում

16:03 15.02.2019

Կառավարությունն այսօրվա նիստում քննարկեց նաև գազալցակայաններում գազի վաճառքի ու դրա հետ կապված ակցիզային հարկի վճարման նոր կանոնակարգ սահմանելու վերաբերյալ հարցը: Այն ներկայացրեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: «Ավելի պարզ ասած՝ գազը պետք է վաճառվի քաշով, իսկ ակցիզային հարկը՝ ծավալով, առաջարկում ենք, որ Հարկային օրենսգրքում կատարվի փոփոխություն, և հաշվարկը կատարվի քաշով, պարզ փոփոխություն է: Փոխակերպումը կատարվում է`օգտագործելով […]

̰
Փաշինյանը դեմ արտահայտվեց աջ ղեկով 800-ից ավելի մեքենաների ներմուծմանը. հարցը հանվեց նիստի օրակարգից

15:04 15.02.2019

Տրանսպորտի կապի և ՏՏ նախարար Հակոբ Արշակյանը կառավարության ուշադրությանը ներկայացրեց «Աջ ղեկ» նախաձեռնության հետ ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա «Աջակողմյան տրանսպորտային միջոցների ներմուծումը արգելելու մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախարարը ներկայացրեց, որ նախագծի ընդունման դեպքում հնարավորություն կընձեռվի մինչև 2019թ. ապրիլի 1-ը ներմուծել ՀՀ մաքսային տարածքներում տեղակայված աջակողմյան ղեկային տեղաբաշխման տրանսպորտային միջոցները, որոնց […]

̰
Կառավարությունը, դեմ չլինելով, մերժեց ԼՀԿ ներկայացրած նախագիծը

13:53 15.02.2019

Կառավարության այսօրվա նիստի ընթացքում բացասական եզրակացություն ստացավ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջարկած այն նախագիծը, որով առաջարկվում է խստացնել փաստաբանների նկատմամբ վիրավորանքի ու զրպարտության համար նախատեսված պատիժը։ Նախագծով առաջարկվում է այդպիսի դեպքերում սահմանել նաև ազատազրկում՝ մինչև 3 տարի ժամկետով։ Գործադիրի նիստին այս հարցը զեկուցելիս արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ասաց, որ դեռևս 2017 թվականից նմանատիպ մի […]

̰
Կառավարությունը մերժեց կալանքի ժամկետի 1 օրը ազատազրկման 1,5 օրվա հավասարեցնելու նախագիծը

13:48 15.02.2019

Կառավարության այսօրվա նիստում մերժման արժանացավ Ազգային ժողովի պատգամավորների կողմից առաջարկված այն նախագիծը, որով առաջարկվում էր, որ նախնական կալանքի ժամկետի 1 օրը հաշվարկվի որպես ազատազրկման ժամկետի 1,5 օր։ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը մի քանի հիմնավորում նշեց դրա համար, որոնցից առաջինը վերաբերում էր նրան, որ եթե այսպիսի որոշում ընդունվի, ապա դատարանները պետք է հազարավոր դատապարտյալների գործեր քննեն […]

̰
Դատավոր Արայիկ Մելքումյանի նկատմամբ ԲԴԽ-ն կիրառեց ամենախիստ կարգապահական տույժը

17:00 14.02.2019

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանի նկատմամբ Բարձրագույն դատական խորհուրդն այսօր՝ փետրվարի 14-ին, կիրառեց ամենախիստ կարգապահական տույժը՝ նրա լիազորությունները դադարեցվեցին: Որոշումը հրապարակեց ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը: Գործը քննվել է բոլոր կողմերի ներկայությամբ, դռնբաց նիստում: Դատավորին կարգապահական տույժի ենթարկելու միջնորդություն ներկայացրել էր արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, 2018թ.-ի դեկտեմբերի 25-ին: Ելնելով քննության արդյունքներից և ղեկավարվելով […]

̰
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի ցմահ դատապարտյալներից մեկը հացադուլ է սկսել

16:16 12.02.2019

ՀՀ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից SHANTNEWS-ի հետ զրույցում հաստատեցին ցմահ դատապարտված Արամ Հարությունի Խաչիկյանի՝ հացադուլ հայտարարելու մասին տեղեկությունը: ՀՀ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանն ասաց, որ դատապարտյալը պահանջում է իր դեմ հարուցված քրեական գործի ու դատավճռի վերանայում: Այդ նպատակով նաև դիմում է գրել արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին՝ խնդրելով, որ նախարարն այցելի իրեն: Արամ […]

̰
Աննա Կարապետյանն ընտրվեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ

11:03 08.02.2019

Այսօր ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Աննա Կարապետյանն ընտրվել է  ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: Աննա Կարապետյանը մասնագիտությամբ իրավաբան է: Աշխատել է փաստաբանի օգնական: 2015-2016 թթ. սովորել է Փաստաբանական դպրոցում, ստացել փաստաբանի արտոնագիր: 2015-2017 թվականներին աշխատել է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի օգնական: 2017-2018 թթ․-ին եղել է «Ելք» խմբակցության անդամ Արտակ Զեյնալյանի […]

̰
Բանտային առողջապահության ոլորտում բարեփոխումները շարունակելու հարցում վճռական եմ. Արտակ Զեյնալյան

19:10 07.02.2019

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է բանտային առողջապահության ոլորտում կատարվող բարեփոխումներին: «Մեր կառավարությունը հերթական մեծ քայլն արեց՝ ուղղված ձերբակալված, կալանավորված անձանց և ազատազրկման դատապարտվածների առողջության պահպանմանը: Նրանք ևս կօգտվեն պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող բժշկական օգնության և սպասարկման իրավունքից: Սոցցանցի իմ հարթակը՝ որպես տեղեկություն ստանալու ևս մեկ […]

̰
Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի օրակարգային հարցերից մեկը ՔԿՀ-ների խնդիրներն են

13:52 07.02.2019

«Ես, որպես հանձնաժողովի նախագահ, արդեն ստացել եմ 100 և ավելի առաջարկ` հրատապ կազմակերպել հանրային լսումներ ՔԿՀ-ների, մանկատների, արհմիությունների, կինոյի ստեղծագործական միություններում տիրող իրավիճակի վերաբերյալ»,- այս մասին այսօր ասաց ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանձնաժողովի անդրանիկ նիստում: Հաջորդ շաբաթ հանձնաժողովի կողմից նախատեսված է այց Աբովյանի կանանց և անչափահասների քրեակատարողական […]

̰
Անի Սամսոնյանն ընտրվեց ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ

12:20 07.02.2019

Տեղի է ունեցել ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Անի Սամսոնյանն ընտրվել է հանձնաժողովի փոխնախագահ: Հիշեցնենք, որ այս հանձնաժողովի նախագահն է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը: Ըստ Դոնթի բանաձևի` այս հանձնաժողովի նախագահի տեղակալ առաջադրելու իրավունքը «Լուսավոր Հայաստան» խմբակցությանն էր պատկանում: Անի Սամսոնյանի խոսքով` հանձնաժողովի վերաբացումը […]

̰
Հայաստանը կարողացավ ճեղքում արձանագրել. Արտակ Զեյնալյանի անդրադարձը Freedom House-ի զեկույցին

16:20 05.02.2019

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և անդրադարձել Freedom House միջազգային  կազմակերպության 2019թ. զեկույցին: Նրա խոսքերով` զեկույցում արձանագրվել է, որ չնայած ժողովրդավարության  մակարդակի ընդհանուր անկմանը, անակնկալ բարեփոխումներ են տեղի ունեցել 5 երկրներում, այդ թվում՝ Հայաստանում՝ շեշտադրելով, որ ժողովրդավարությունը ղեկավար անձանց հաշվետու դարձնելու և ավելի լավ կյանքի համար պայմաններ ստեղծելու լավագույն միջոցն […]

̰
Կալանավորներն իմ հորդորով դադարեցրին հացադուլը. Նաիրա Զոհրաբյան

14:18 05.02.2019

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը Ֆեյսբուքում հայտնել է, որ դատապարտյալներ Վաղարշակ Ավետիսյանը և Անդրանիկ Գևորգյանը, իր հորդորով դադարեցրել են հացադուլը: «Այսօր իմ գործընկերներ Տիգրան Ստեփանյանի և Հրանտ Մադաթյանի հետ այցելեցի «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Տարիներով չլուծված խնդիրների բեռը բոլոր քրեակատարողական հիմնարկներում շարունակում է մնալ` պարբերաբար ստանալով ընդամենը կոսմետիկ լուծումներ։ Այս պահին շատ փակագծեր չեմ […]

̰
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի տարածքում վնասված կոյուղագծերն ամբողջությամբ փոխարինվել են նորերով. Արտակ Զեյնալյան

15:15 04.02.2019

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և տեղեկացրել, որ Էրեբունի վարչական շրջանի բնակիչների ու «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող անձանց համար իրավիճակ է փոխվել. «Էրեբունի վարչական շրջանի բնակիչների ու «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող անձանց համար իրավիճակ է փոխվել. նրանք այլևս չեն դժգոհի քրեակատարողականի տարածքի կոյուղագծերի հետևանքով առաջացած գարշահոտությունից: Խնդիրը լուծված է. […]

̰
Բանակում չծառայածներին վերաբերող օրենքն առաջարկում են փոփոխել 10-րդ անգամ

20:43 01.02.2019

Ի՞նչ կապ ունի «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքը սպարապետ Վազգեն Սարգսյանի հետ: Տարիներ առաջ խորհրդարանում, երբ բանակային ծառայությունից խուսափածներին վերաբերող օրենքն էր քննարկվում, «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը մի այսպիսի բան պատմեց. «Վազգեն Սպարապետին դեռևս 1990-ականներին գրություն էի գրել այս թեմայով: Միջնորդել էի ինչ-որ մեկին ներելու վերա­բերյալ: Այս հանձնաժողովը եղել […]

̰
Մհեր Եղիազարյանը ստացիոնար բուժման մեջ է գտնվել. Արտակ Զեյնալյան

18:11 01.02.2019

Հայաստանն այն հատուկենտ երկրներից է, որն իրավական ակտերով կանոնակարգել է դատապարտյալի՝ հացադուլ իրականացնելու ազատ իրավունքը. այս մասին «Հեռանկար» հաղորդման տաղավարում հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Նա անդրադարձել է այն իրավունքներին, որոնք ունի հացադուլ հայտարարած անձը և շեշտել, որ որևէ ազդեցություն դատապարտյալի ազատ կամարտահայտման վրա արգելվում է: Իսկ վերջերս ՔԿՀ-ում մահացած Մհեր Եղիազարյանը, նախարարի […]

̰
Կառավարությունն ընդունել է մի որոշում, որով դատապարտյալների հետազոտություններն իրականացվելու են անվճար. Զեյնալյան

16:13 01.02.2019

«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման շրջանակում ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, անդրադառնալով դատապարտյալների բուժում ստանալու խնդրին, առանձնացրել է կառավարության երեկվա որոշումը, ըստ որի՝  դատապարտյալների բոլոր տեսակի հիվանդությունների բուժումը լինելու է պետության միջոցների հաշվին: «Իմ պաշտոնավարման ժամանակ հաճախացել են քաղաքացիական հիվանդանոցներ դիմելու դեպքերը, մենք շատ ավելի հաճախ ենք դատապարտյալներին ուղարկում քաղաքացիական հիվանդանոցներ: Կառավարությունն ընդունել է մի որոշում, […]

̰
Արտակ Զեյնալյանը` Կոռուպցիայի ընկալման համաթվի Հայաստանի ցուցանիշների մասին

13:07 01.02.2019

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է Կոռուպցիայի ընկալման համաթվի 2018 թ. արդյունքներին, մասնավորապես` Հայաստանի ցուցանիշին: «Հունվարի 29-ին հրապարակվեցին «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի Կոռուպցիայի ընկալման համաթվի (ԿԸՀ) 2018 թվականի արդյունքները: Արդյունքներով արձանագրվել է, որ Հայաստանը 35 միավորով ևս 8 երկրների հետ զբաղեցնում է 105-113-րդ հորիզոնականները՝ նախորդ տարվա 107-110 հորիզոնականների փոխարեն: Ընդ որում, Հայաստանի միավորը […]

̰
Հույս ունենք, որ գործը կքննվի օբյեկտիվ. Ռոբերտ Քոչարյանի պաշտպան

16:59 31.01.2019

Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ վերաքննիչ բողոքի քննությունը: Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ այսօր իրենք շարունակում են ներկայացնել իրենց բողոքը, կեսն արդեն ներկայացրել են: Ալումյանն ասաց, որ Ռոբերտ Քոչարյանը նիստին ներկա է, դեռ որևէ հայտարարություն չի արել, բացի նրանից, որ դատարանի նկատմամբ […]

̰ ̰
Փոխվարչապետի ու առողջապահության նախարարի երկար հարցուպատասխանը կառավարության նիստի ժամանակ

13:42 31.01.2019

Այսօր, երբ կառավարությունը որոշում է ընդունել հատուկ սոցիալական խմբերին անվճար բուժօգնություն տրամադրելու վերաբերյալ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին այսպիսի հարց է ուղղել. «Թրաֆիքինգի ենթարկված անձը ո՞վ է հիմնավորում, ո՞նց է հիմնավորում ու ո՞ւմ է  հիմնավորում, որ ինքը թրաֆիքինգի ենթարկված անձ է ու պետք  է օգտվի էս արտոնությունից»,- հարցրել է Գրիգորյանը: «Դա ոստիկանության կողմից […]

̰
Կառավարության այսօրվա նիստն ընթանում է առանց օրակարգի 12-րդ և 15-րդ հարցերի

11:36 31.01.2019

Կառավարությունն այսօր հերթական նիստն է հրավիրել: Նիստը վարում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն առաջարկել է օրակարգից հանել 15-րդ հարցը, որը վերաբերել է արտաբյուջեների վերացմանը: «Նախատեսված է, որ պետք է ներկայացնի Ֆինանսների նախարարությունը, այն, ինչը օրակարգում է ներառված, Ֆինանսների նախարարության փաթեթը չէ:  Էն հիմնավորումը, որ նախարարության կողմից ներկայացված փաթեթի հիմքում ընկած էր, […]

̰
Արտակ Զեյնալյանը ցանկացել է ՔԿՀ-ում հանդիպել Ռոբերտ Քոչարյանին, վերջինս մերժել է․ «Հրապարակ»

08:42 31.01.2019

«Հրապարակ» թերթը գրում է. «Արդարադատության նախարարությունում բավականին հետաքրքիր գործընթացներ են տեղի ունենում՝ ոչ միայն երկու փոխնախարարներին հեռացնելու ուղղությամբ, այլև Մհեր Եղիազարյանի մահվան «հանգամանքների» հետ կապված։ Նախարար Արտակ Զեյնալյանի մամլո խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում նախարարի հրաժարականին վերաբերող հարցն առկախված թողեց: Ի դեպ, համակարգում համառ լուրեր են շրջանառվում, որ Զեյնալյանը «Կենտրոն» ՔԿՀ-ում` Նաիրի Հունանյանին այցի […]

̰
Մհեր Եղիազարյանի հացադուլի ընթացքում արվել է հնարավոր ամենը՝ նրա կյանքին սպառնացող վտանգները նվազեցնելու ուղղությամբ. նախարար

12:44 28.01.2019

Հայաստանի արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ անդրադառնալով ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող կալանավոր Մհեր Եղիազարյանի մահվան փաստին: Նախարարի գրառման մեջ մասնավորապես ասվում է. «Սիրելի ընկերներ, հարգելի հետևորդներ Մհեր Եղիազարյանի մահվան, հանկարծամահ լինելու մասին իմացել եմ, ինձ զեկուցել են՝ ամիջապես, 26.01.2019թ լուսաբացին. Ցավում եմ ու ափսոսում: Ցավում եմ կյանքից հեռացած […]

̰
Պետբյուջեից քրեակատարողական համակարգին տարբեր ծրագրերով հատկացված միջոցներից տնտեսվել և վերադարձվել է պետական բյուջե 315 մլն 78 հազար դրամ

10:33 25.01.2019

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հունվարի 24-ին այցելել է Քրեակատարողական ծառայություն՝ ամփոփելու ոլորտում 2018 թվականին իրականացված աշխատանքները: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, Քրեակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանը, ՔԿԾ պետի տեղակալները, քրեակատարողական հիմնարկների պետերը, այլք: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Աշխատանքների հաշվետվության ներկայացման ժամանակ զեկուցվել է, որ […]

̰
ԴԱՀԿ-ն տնտեսած գումարները վերադարձրել է պետբյուջե․ Արտակ Զեյնալյան

10:21 24.01.2019

«Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը 2018թ, պետական բյուջեով հատկացված գումարից տնտեսել է 26 մլն 173 հազար դրամ և վերադարձրել է ՀՀ պետական բյուջե, իսկ նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցներից տնտեսել է 230 մլն 131 հազար 779 դրամ»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Նշեմ, […]

̰
BACK_TO_TOP