TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+12.09 oC

Արտակ Զեյնալյան

Իրականացվել է վարչական ու քրեական համաներում. Զեյնալյանը ներկայացրել է կառավարության նախորդ ծրագրով նախատեսված միջոցառումների ընթացքը

10:38 19.03.2019

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստն է մեկնարկել: Նիստին ներկա է 15 անդամներից 10-ը: Օրակարգի նախագծում ընդգրկված է 2 հարց: Մեկը վերաբերում է ՀՀ կառավարության 2018 թվականի հունիսի 1-ին հավանության արժանացած կառավարության ծրագրի և արդյունքների մասին զեկույցին: Հիմնական զեկուցողը արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն է: Նախարարը ներկայացրեց կառավարության նախորդ ծրագրով նախատեսված միջոցառումների ընթացքը: «Իրականացվել է […]

̰
Արտակ Զեյնալյանն ընդունել է Հայաստանում ԱՄԷ նորանշանակ դեսպանին

20:12 14.03.2019

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը մարտի 14-ին ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Ալ Զաաբին: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է նախարարը: «Դեսպանը վստահեցրեց, որ առավելագույն ջանքեր կներդնի ոլորտում երկկողմ հարաբերությունները զարգացնելու համար: Բարձր եմ գնահատում դեսպանի՝ համագործակցության վերաբերյալ պատրաստակամությունը և, ինչպես իր հետ զրույցում, հիմա էլ հայտարարում եմ, […]

̰
«Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ կարվեն

15:53 14.03.2019

Գործադիրը մարտի 14-ին հավանություն է տվել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հայտնեց, որ Սահմանադրական դատարանի դատավորների ընտրությանը վերաբերող իրավակարգավորումները սահմանվել են «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի շրջանակում: Հստակեցվել […]

̰
Գործի քննությանը մասնակցող դատախազի և փաստաբանի տուգանումը կբացառվի

13:15 14.03.2019

ՀՀ կառավարության մարտի 14-ի նիստում ընդունվեց «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ ՀՀ կառավարության առաջարկության նախագիծը: ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշեց, որ առաջարկվում է բացառել դատական տուգանքի կիրառումը գործի քննությանը մասնակցող դատախազի և փաստաբանի նկատմամբ՝ հաշվի առնելով փաստաբանների՝ իրենց մասնագիտական գործունեության չափանիշներին համապատասխան դատարանում անկախ և անկաշկանդ գործելու երաշխավորման […]

̰
Ստեղծվել է իրավիճակ, երբ հանձնաժողովն իրավասու չէ ընդունել պաշտոնատար անձանց հայտարարագրերը. Զեյնալյան

12:26 07.03.2019

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը մարտի 7-ին կառավարության նիստում ներկայացրեց «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: Նշված նախագծի հիմնավորման մեջ ասված է՝ 2017 թվականի հունիսի 9-ին ընդունվել էր «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքը, որով նախատեսվում էր սահմանադրական կարգավորումների համատեքստում ինքնավար մարմնի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ձևավորում: Նշված հանձնաժողովը մինչ օրս […]

̰

11:37 07.03.2019

Հայաստանը 3-ի փոխարեն կունենա 2 փոխվարչապետ, 18 նախարարության փոխարեն՝ 12 նախարարություն։ Այս մասին ասվում է կառավարության կառուցվածքի փոփոխության մասին նախագծում, որը կառավարության այսօրվա նիստում ներկայացրեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։ Նա թվարկեց հետևյալ փոփոխությունները։ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունն ու Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը միաձուլման ձևով վերակազմակերպել՝ ստեղծելով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն: Մշակույթի […]

̰
Կարեն Ղազարյանի ներկայացուցիչները ՄԻԵԴ գանգատ են ներկայացրել. Զեյնալյան

18:16 06.03.2019

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սարգիս Ալեքսանյանը խորհրդարանում մարտի 6-ին բարձրացրեց Ադրբեջանում գերեվարված ՀՀ քաղաքացու՝ Կարեն Ղազարյանի հարցը: Նա նշեց՝ Ղազարյանն այդ պայմաններին չի կարող երկար ժամանակ դիմակայել, ուստի անհապաղ քայլեր են պետք: ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, արձագանքելով, ուշադրություն հրավիրեց եզրույթների վրա, նա ընդգծեց՝ Կարեն Ղազարյանը ոչ թե գերեվարված է, այլ ձերբակալված: «Սա էական […]

̰
Սննդի որակի բարձրացման պատճառով դատապարտյալների քաշի ավելացման խնդիր կա․ Զեյնալյան

17:42 06.03.2019

Ազգային ժողովում կառավարությանն ուղղված հարցերից մեկը վերաբերում էր դատապարտյալների սննդին։ Պատգամավոր  Ռուբիկ Ստեփանյանը հարցրեց՝ դատապարտյալների համար հնարավորություն ստեղծվո՞ւմ է նրանց հարազատների ուղարկած սնունդը պատշաճ պայմաններում պահելու համար։ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ի պատասխան ասաց, որ այդպիսի պայմաններ ապահովվում են, բայց և կառավարության անելիքներից մեկն էլ նորմալ սննդով դատապարտյալներին ապահովելն է, որպեսզի նրանք կախված չլինեն հարազատների […]

̰
Արձանագրված է ՀՀ պատրաստակամությունը ՄԻԵԴ վճիռների կատարումն ապահովելու ուղղությամբ. Զեյնալյանը հանդիպել է ԵԽ ներկայացուցիչների հետ

20:17 05.03.2019

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյան ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության ղեկավար Քրիստոս Ջիակոմոպուլոսին և Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային: Այս մասին նա տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում: «Գործընկերներիս հետ քննարկել եմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարմանը, բանտային առողջապահության որակի բարձրացմանն ու Պրոբացիայի ծառայության զարգացմանը վերաբերող մի […]

̰
2018թ. 10 տարում ազատազրկվածների նվազագույն թիվ է արձանագրվել. ուսումնասիրություն

19:30 05.03.2019

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հրապարակել է ՔԿՀ-ներում կատարված դիտորդական ուսումնասիրությունների վերաբերյալ դիտորդների ներկայացրած տվյալները: Ըստ այս տվյալների՝ մի շարք ոլորտներում բարեփոխումներ են արձանագրվել: «Շատ կարևոր արձանագրում ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի կողմից. «2018թ պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի գործունեությունը բարելավվել է, իսկ ազատվածների թիվը՝ ավելացել»: 2018թ եղել է ազատազրկված անձանց նվազագույն թիվ՝ վերջին […]

̰
Հեղափոխությունից հետո դատավորներին այլևս չեն զանգում իշխանության որևէ օղակից. Զեյնալյան

17:24 05.03.2019

«Նախորդ տարի դեկտեմբերին ավարտվեց ԵԽ «Աջակցություն Հայաստանում դատական բարեփոխումների իրականացմանը» ծրագիրը, որի ընթացքում արձանագրվեցին մի շարք ձեռքբերումներ: Մասնավորապես ԵԽ աջակցությամբ մշակվեց Դատական օրենսգրքի նախագիծը, հզորացվեցին դատական իշխանության ինքնակառավարման մարմինները, կատարելագործվեցին արբիտրաժի և հաշտարարության ինստիտուտները, բարձրացվեց իրավական ընթացակարգերի արդյունավետությունը»,- խոսելով դատական բարեփոխումների մասին` այսօր «Աջակցություն դատական  բարեփոխումների իրականացմանը. Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի մեկնարկի […]

̰
Արդարադատության նախարարն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության ղեկավարին

10:05 05.03.2019

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը մարտի 4-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության ղեկավար Քրիստոս Ջիակոմոպուլոսին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Նախարարը գործընկերոջ հետ քննարկել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարմանը, բանտային առողջապահության որակի բարձրացմանն ու Պրոբացիայի ծառայության զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր: […]

̰
ՍԴ-ն որոշել է՝ համաներման մասին օրենքի վիճարկվող դրույթները համապատասխանում են Սահմանադրությանը․ Արտակ Զեյնալյան

21:57 28.02.2019

«Սիրելի ընկերներ, տեղյակ եք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը դիմել էր Սահմանադրական դատարան՝ վիճարկելու «Համաներման մասին» օրենքի դրույթները։ Ինձ ճանաչողները տեղյակ են նաև, որ ես կարևորում եմ ակադեմիական իրավական բանավեճը և այդ առումով ողջունում եմ Վերաքննիչ քրեական դատարանի՝ Սահմանադրական դատարան դիմելու քայլն ու շնորհակալ եմ դրա համար: Եվ այսպես, փետրվարի 26-ին Սահմանադրական դատարանը որոշել է՝ […]

̰
Եթե ցանկանում եք իրականացնել ոչ բռնի հեղափոխություն, դիմե´ք Հայաստանին. Զեյնալյան

11:37 27.02.2019

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը գրառում է կատարել Facebook-ի իր էջում, որում ծանուցել է GOVinsider պարբերականին տված իր հարցազրույցի մասին` մասնավորապես ընդգծելով հիմնական շեշտադրումները: Նա գրել է. «Եթե ցանկանում եք իրականացնել ՈՉ ԲՌՆԻ հեղափոխություն՝ դիմեք Հայաստանին: GOVinsider պարբերականին տված հարցազրույցում անդրադարձել եմ 2018 թվականի ոչ բռնի, թավշյա հեղափոխությանը, դրանում քաղաքացիական հասարակության և սոցիալական մեդիայի անքննելի […]

̰
Հաճախ եմ զուգահեռներ անցկացնում սպայի ու դատավորի միջև, նույն պատասխանատվությունն է. Արտակ Զեյնալյան

18:40 26.02.2019

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ՀՀ վերաքննիչ քրեական և վերաքննիչ քաղաքացիական դատարանների հիմնադրման 20-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը մասնակցելուց հետո ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով դատական համակարգի կայացմանը։ «Դատական համակարգի կայացումը մեզանից յուրաքանչյուրի պարտականությունն ու պարտավորությունն է: Նախարարից ու դատավորից, քննչական մարմիններից ու դատախազությունից, փաստաբանությունից ու դատավարության կողմերից մինչև մեր երկրի ամենահեռավոր վայրում բնակվող քաղաքացին […]

̰
Ինչո՞ւ է ավելացել վերաքննիչ դատարաններ դիմելիության ցուցանիշը

17:02 26.02.2019

Վիճակագրությունը ցույց է տվել, որ ավելանում է վերադաս դատական ատյաններ հասնող դատական հայցերի թիվը: Սա արդարադատության համակարգում դիտում են որպես ահազանգ՝ առաջին ատյանի դատարաններում խնդիրները հասկանալու և լուծելու ուղղությամբ: Այս մասին այսօր կայացած կլոր սեղան-քննարկման ժամանակ հայտարարեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահը: «Մեր համար ծանրագույն խնդիրներից մեկն այն է, որ վերաքննիչ դատարանները, ինչպես նաև առաջին ատյանի, […]

̰
Մեր կառավարությունը բացարձակապես չի միջամտել ՄԻԵԴ-ում Մարտի 1-ի գործին. նախարարի պարզաբանումը

19:17 23.02.2019

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել և անդրադարձել փաստաբան Հայկ Ալումյանի հայտարարությանը` այն որակելով «իրականությանը չհամապատասխանող»: «Երեկ լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձա փաստաբան Հայկ Ալումյանի իրականությանը չհամապատասխանող այն հայտարարությանը, ըստ որի՝ վարչապետը ՄԻԵԴ-ում Կառավարության ներկայացուցչին հրահանգել է պարտվել Մարտի մեկի գործերով։ Եվս մեկ անգամ հայտարարում եմ, որ Մարտի մեկի գործերի գերակշռող մեծամասնությունով ավարտված […]

̰
«Մարդասիրական քայլ դրսևորենք և թույլ տանք Արթուրի կնոջը խնամել ամուսնուն»․ Նաիրա Զոհրաբյանը դիմել է Արտակ Զեյնալյանին

10:46 23.02.2019

«Ինձ արգելել են հանդիպել կալանավորին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Տևական ժամանակ է, որպես Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ ցանկանում էի հանդիպել «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում պահվող, Նորք-Մարաշի գործով ամբաստանյալ Արթուր Վարդանյանին և մերժում էի ստանում, որովհետև դատավոր Բեկթաշյանը արգելանք էր դրել այցելությունների, այդ թվում` հանձնաժողովի նախագահի […]

̰
Արտակ Զեյնալյանը կհանդիպի բոլոր ցմահ դատապարտյալների հետ

19:44 22.02.2019

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել և անդրադարձել այսօր ԱԺ-ում Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշակման հանձնժողովի նիստում իր ելույթի հիմնական կետերին: «Ցմահ դատապարտյալների հետ կհանդիպեմ իմ հերթական այցի ընթացքում: Կհանդիպեմ բոլոր դատապարտյալներին՝ անկախ նրանից՝ իրենք ինձ հետ հանդիպում ակնկալում են, թե ոչ ու անկախ նրանից՝ իրենք հացադուլի մեջ են, […]

̰
Ցմահ դատապարտված Ստեփան Գրիգորյանին չներելով` իշխանությունն ուղղակի ցանկացել է զսպել հանրային էմոցիան. Նաիրա Զոհրաբյան

17:30 22.02.2019

Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստի ժամանակ հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն ասել է, որ իր կարծիքով` ցմահ դատապարտյալների դեպքում 133 ներման խնդրագրից 2-ն են բավարարվել, քանի որ մեկ ցմահ դատապարտվածի վերաբերյալ արտահոսքը հանրային էսկալացիայի է բերել՝ ուղղակիորեն վնասելով մյուս գործերին: «Ես վստահաբար գտնում եմ, որ, օրինակ, Ստեփան Գրիգորյանը, որին բոլորս ճանաչում […]

̰
Մհեր Եղիազարյանի մահվան ժամանակ բժիշկ չի եղել. Նաիրա Զոհրաբյանը` ՔԿՀ-ներում կադրերի պակասի մասին

17:10 22.02.2019

Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հիշեցրել է արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին, որ մի քանի օր առաջ ՄԻՊ-ի աշխատակազմն անսպասելի այց է կատարել «Նուբարաշեն» ՔԿՀ ու պարզել, որ Մհեր Եղիազարյանի մահվան ժամանակ բժիշկ չի եղել, որն անհրաժեշտ բուժօգնություն ցույց կտար 44 օր հացադուլի մեջ գտնվող դատապարտյալին: «Նուբարաշենում հիմա […]

̰
Ինչո՞ւ Մհեր Եղիազարյանին հարկադրաբար չեն կերակրել

16:49 22.02.2019

Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ասել է, որ ցմահ դատապարտյալ Մհեր Եղիազարյանի մահվանից առաջ էլ մահացության դեպքեր են գրանցվել: «Հանկարծամահ եղավ Մնջոյանը, դրանից հետ ևս մեկ հոգի հանկարծամահ եղավ սրտամկանի ինֆարկտի պատճառով: Դրանից հետո մի քանի հոգու մենք տարել ենք, վիրահատություն են իրականացրել՝ անոթների ստենտավորում […]

̰
Ի՞նչ է փոխվելու ՔԿՀ-ներում մոլի խաղերի, դատապարտյալների աշխատանքի, Եվրոպական և վճռաբեկ դատարանների վճիռների մասով

16:07 22.02.2019

Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստին մասնակցող ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ասել է, որ դատապարտյալների համար կարճաժամկետ և երկարաժամկետ հանդիպումների քանակը կրկնապատկված է: «Դա պայմանավորված է մեր հնարավորություններով՝ որքան կարող ենք ապահովել համապատասխան սենյակներ: Սա նվազագույն, ոչ թե առավելագույն չափանիշ է: Եթե մարդը սպառել է իր տեսակցությունների քանակը, կարող է […]

̰
Դատապարտյալ Փարսադան Փարսադանյանի անչափահաս երեխաները հացադուլ են սկսում

15:50 22.02.2019

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին ասել է, որ «Գորիս» ՔԿՀ-ում պահվող  դատապարտյալ Փարսադան Փարսադանյանի երեք անչափահաս երեխաները խնամակալ չունեն։ «Ես ձեզ էլի եմ դիմել, խնամակալը՝ տատիկը, մահացել է հունիս ամսին: Այլ խնամակալ չկա: 16, 10 և 4 տարեկան երեխաներն […]

̰
ՔԿՀ ուղարկվող հանձնուքների թիվն էականորեն նվազել է

14:58 22.02.2019

Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ասել է, որ ՔԿՀ-ներ ուղարկվող հանձնուքների թիվը կտրուկ նվազել է «Ամանորին այս 2300 դատապարտյալի համար եղել է այնքան, որքան սովորաբար լինում է «Նուբարաշենի» մեկ օրվա հանձնուքը: Այդ աստիճան պակասել է»,- ասել է Զեյնալյանը` հավելելով, որ երբ այցելում է ՔԿՀ-ներ, անձամբ […]

̰
ՄԻԵԴ-ում Մարտի 1-ի գործերով քննության ընթացքում մենք չենք միջամտել. Զեյնալյան

14:47 22.02.2019

Ի՞նչ քայլեր է ենթադրում անցումային արդարադատությունը և ներկայում ի՞նչ ընթացակարգ է գործում, ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, ԱԺ-ում ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև լրագրողների այս հարցադրմանը: «Համաներման երկու ակտ է ընդունված եղել, որոնք կարելի է դիտարկել անցումային արդարադատության համատեքստում, ուսումնասիրություններ են կատարվում անցումային արդարադատության կոնցեպցիայի վերաբերյալ, մեղավորության կանխավարկածով առաջնորդվելը պատկերավոր լայն մասսաների համար […]

̰
Բուժծառայությունը կլինի ոչ թե ՔԿՀ-ների, այլ ԱՆ ենթակայության տակ

13:50 22.02.2019

«ՔՀԿ-ների բուժծառայության հարցը խնդրահարույց հարցերից մեկն է»,- այսօր Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասել է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Ըստ արդարադատության նախարարի՝ լուծումն այն է, որ բուժծառայությունը ենթակա չլինի ՔԿՀ-ին։ «Պիտի ուղղահայաց ենթակայության մեջ չլինի: Մենք նախաձեռնել ենք, կա կառավարության որոշում, նախատեսված է, որ անցնելու է արդարադատության նախարարության ուղիղ […]

̰
Երբ համաներման նախագիծը քննարկվում էր, մեզ քննադատում էին, որ այն ծավալուն և ընդարձակ չէ. Զեյնալյանը՝ կրկնահանցանքների մասին

13:29 22.02.2019

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը փետրվարի 22-ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ ցմահ դատապարտյալների ներման խնդրագրերին: Հարցին՝ արդյո՞ք Մհեր Ենոքյանի դեպքը խանգարեց, որպեսզի այլ ցմահ դատապարտյալների էլ ներում շնորհվի, և համահարթեցում եղավ: «Որևէ պատճառահետևանքային կապ չկա, այդ համահարթեցման որակման հետ համաձայն չեմ, դա սուբյեկտիվ վերաբերմունք է, ներքին համոզմունքի դրսևորում է, որ իրականացրել են ՀՀ վարչապետը […]

̰
Համաներում բեռնաթափման համար չի հայտարարվել. Արտակ Զեյնալյան

13:26 22.02.2019

«Համաներումը, որն իրականացվել է, հետապնդել է այն նպատակը, որն արձանագրված է այդ համաներման նախաբանում»,- այսօր Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասել է արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ հավաստիացնելով, որ համաներում չի հայտարարվել ՔԿՀ-ները բեռանաթափելու համար: Հիշեցնենք, որ ըստ արդարադատության նախարարի` գերբեռնվածության խնդիր ՔԿՀ-ներում  չկա. «2018 թվականին ձևավորված կառավարությունն իր առջև խնդիր է […]

̰
Ցմահ և ծանր հանցագործություններ կատարած անձանց վերաբերող փոփոխություններ են սպասվում

13:21 22.02.2019

Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստին մասնակցող ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հիշեցրել  է, որ ցմահ և ծանր հանցագործություններ կատարած անձանց արգելվում է պահել այլ դատապարտյալների հետ: Ձեռնարկվել են օրենսդրական նախաձեռնություններ` որոշակի փոփոխություններ իրականացնելու համար: «Հնարավոր կլինի նաև նրանց ռեժիմների աստիճանաբար փոփոխություն իրականացնել, որ մարդն իր ամբողջ պատիժը չկրի միայն մեկ […]

̰
BACK_TO_TOP